• Խոսրով Սեթրակյան
  • 1.Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հիմնականում երկու իրար հետ փոխկապակցված պատճառ կա. անկախացում, փախստականների ճգնաժամ, սակայն դրա դիմաց Բրիտանիան ստիպված է ժամանակավոր տնտեսական խնդիրների միջով անցնել: 2.Շոտլանդիայի մեծամասնությունը քվեարկել էր ԵՄ-ի կազմում մնալու օգտին, որովհետև իրենք այսպես թե այնպես անկախ չեն, իսկ փախստականների ճգնաժամը չի ազդում Շոտլանդիային այնքան, որքան Անգլիային է ազդում: 3.Շոտլանդացիների մոտ անկախացման ձգտումներն էլ ավելի կմեծանան, մանավանդ, որ շուտով տնտեսական խնդիրներ են սպասվում, բայց եթե Բրիտանիան կորցնի Շոտլանդիան, ապա կթուլացնի իր դիրքերը աշխարհում և կկորցնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր մշտական անդամի կարգավիճակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Khosrov.Setrakian/posts/531279710406744 ...

    Կարդալ ավելին
  • Հասարակության շրջանակներում «Հող հանձնելու» թեման հերթական անգամ ակտուալ է (և գրեթե միշտ՝ անտեղի): Մարդկանց մեծամասնությունը դեմ է այդ քայլին, և որպես հիմնական հակափաստարկ բերում այն, որ ժամանակին արտալղիմյան հողերի (ԼՂԻՄ-ից դուրս տարածքները) համար արյուն է թափվել: Ինչքան էլ այդ փաստարկը տեղին է և ռացոինալ, մեկ է, այնպես չի, որ եթե զոհեր չտայինք, հիմա կարող էինք հանգիստ հանձնել: Փորձեմ կետերով ներկայացնել բոլոր այն պատճառները, թե ինչու չի կարելի անգամ մեկ մետր տարածք հանձնել. 1.Ռազմաստատեգիական - Այդ հողերի հանձնումով ԼՂՀ-ն շրջապատված կլինի երեք կողմից և թշնամու համար ավելի դյուրին գործ կդառնա կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները և բնակավայրերը խոցել: 2.Տնտեսական - Մշակելի հողեր, գետեր, ռեսուրսներ, որոնք լուրջ դեր կարող են ունենալ ԼՂՀ-ի տնտեսության մեջ: 3.Տրասպորտային - ՀՀ-ԼՂՀ տրանսպորտային կապը ավելի վտանգավոր և դժվար կարող է դառնալ արտալղիմյան հողերի հանձնումով: 4.Պատմական - ԼՂՀ-ն և իր շուրջ գտնվող բոլոր տարածքները միշտ էլ եղել են հայկական, ինչը պետք է պարտադիր հաշվի առնել: 5.Վերաբնակեցում - Եթե արտագաղթի կասեցումը և ներգաղթի նպաստումը իրոքից դառնա պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ (ինչը հույս ունեմ՝ մի օր կլինի), ապա արտալղիմյան տարածքները՝ կազմելով անկախ Հայաստանի շուրջ 20%-ը, շատ խոշոր դեր կունենան այս հարցում: 6.Երկարաժամկետ անվտանգություն - Մի բան ինձ համար կասկածից վեր է. քանի դեռ Ադրբեջան անունով պետություն գոյություն ունի, որն ունի Հայաստանի վրա հարձակվելու հնարավորություն, ապա մենք միշտ էլ պատերազմի վտանգի տակ ենք լինելու և սրա միակ լուծումը Ադրբեջանի Հանրապետության կործանման ծրագրի կազմումն է, որը, եթե օբյեկտիվ լինենք, այժմ հնարավոր չէ, բայց, որպես երկարաժամկետ ծրագիր (50 տարի կամ թեկուզ՝ 150 տարի), իրագործելի է: Հողերի հանձնումը միայն կդժվարեցնի այդ ծրագրի իրականացումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Khosrov.Setrakian/posts/529220387279343 ...

    Կարդալ ավելին
  • 1. Հայ ազգի պատմության մեջ սա դեռևս ամենախոշոր պատերազմն է, որին մասնակցել է 600,000 հայ, որոնցից 200,000 մեդալներով է պարգևատրվել, իսկ հարյուրից ավել հայ ստացել է հերոսի կոչում: Համեմատության համար ասեմ, որ ԱՄՆ-ի կողմից զոհվել է 405,000 զինվոր, իսկ մի քանի միլիոն հոգանոց հայ ժողովրդի կողմից՝ 300,000: 2. Ստալինգրադի ամենաթեժ օրերին Թուրքիան ԽՍՀՄ-ի հետ սահմանին կենտրոնացրել էր 26 դիվիզիա, որը պետք է ներխուժեր Կովկաս, եթե գերմանացիները գրավեին Ստալինգրադը: Իսկ ինչո՞ւ հենց Ստալինգրադ. որովհետև Ստալինգրադի գրավումով ողջ Կովկասը կկտրվեր մնացած ԽՍՀՄ-ից և մեր տարածաշրջանը կմնար թուրքական և գերմանական զորքերի միջև, ինչը հաստատ լավ հետևանքներ չէր ունենալու: Սակայն այս ամենը տեղի չունեցավ, որովհետև շուրջ 30,000 հայ զոհվեց Վոլգայի ձախ ափին ընթացող վճռական ճակատամարտում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Khosrov.Setrakian/posts/511300919071290?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1462789913244118 ...

    Կարդալ ավելին
  • Սիրիայից ռուսական զորքերի մասնակի նահանջի շուրջ արդեն գրեթե ամենինչ ասվելա, դրա համար դրանք չեմ կրկնի, ուղղակի մի էրկու ավելացում կանեմ. 1.Նահանջն իրականում էդքան էլ անակնկալ չէր, որովհետև ամիսներ առաջ հայտարարել էին. «մենք պատրաստվում ենք մնալ ընդամենը 3-4 ամիս»: 2.Սիրիայում Բաշար Ասադի կողմից ռազմական գործողություններ իրականացնելով՝ Պուտինը «դիկտատորներին պաշտպանողի» տիտղոս ձեռք բերեց, որը բնականաբար հակասում է ԱՄՆ-ի քաղաքականությանը: Պետք է հաշվի առնել էն փաստը, որ այժմ շուրջ 40 երկիր ղեկավարվում է մի խումբ մեծահարուստ և կոռումպացված մարդկանց կողմից և իրենց դեմ ապստամբության դեպքում իրենք արդեն լավ գիտեն ում դիմել (Սաուդիան Արաբիայի պեսները չհաշված): Այս ամենը կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը աշխարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Khosrov.Setrakian/posts/488815277986521 ...

    Կարդալ ավելին
  • Այստեղ պետք է մի քանի բան հաշվի առնել: 1.Առաջնորդների կարիք ունեն միայն չկայացած ազգերը. Ինչպես երեխան կարիք ունի ծնողի, դայակի, որ ճիշտ ուղղով աճի, այդպես էլ առաջնորներն են ղեկավարում չկայացած, անուս, իր գործը լավ չհասկացող ազգին: Սովորաբար հեղափոխություններն ընթանում են հետևյալ ուղղով. իշխանությունից դժգոհ ժողովրդի մեջից հայտնվում է «առաջնորդը», որը միավորում է մարդկանց, տապալում իշխանությանը և ինքն իր շրջապատի հետ դառնում իշխանություն: Սկզբում ամենինչ շատ լավ է ընթանում: Առաջնորդն անցկացնում է բազմաթիվ բարեփոխումներ, բարձրացնում է աշխատավարձերը, արդարությունը վերականգնում..... բայց ժամանակի ընթացքում «առաջնորդը» մոռանում է իր ժողովրդի մասին, իր աթոռի մասին ավելի շատ մտածում և տրվում անձնական քմահաճույքների, այլ կերպ ասած՝ իշխանությունը վերածվում է կլեպտոկրատիայի: Պատմության մեջ շատ քչերն են եղել, որ իրենց մինչև վերջ արդարացրել են, այն էլ իրենցից հետո երկրում կամ քաոս է սկսվում, որովհետև ազգը միշտ այդ մարդուց էր կախված և առանց առաջնորդի չէր կարա, կամ էլ առաջնորդին հաջորդածներն են քանդում ամենինչ: 2.Հեղափոխությունը Հայաստանի համար վտանգավոր է. Ցանկացած հեղափոխությանը, թեկուզ կարճ ժամանակով, հաջորդում է հետհեղափոխական ճգնաժամ՝ քաոս, իսկ եթե հեղափոխություն իրականացնողները չունեն հետհեղափոխական ծրագրեր և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և միջոցներ, ապա երկիրը կարող է ամբողջովին փլուզվել: Արցախի և Հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունն անմիջականորեն կախված է Հայաստանի ներքին դրությանից: Հնարավոր քաոսի, լարվածության դեպքում լրիվ անհարմար պայմաններում պատերազմի մեջ մտնելու խոշոր ռիսկ է առաջանում, այդիսկ պատճառով նման հարցերում մարդը պետք է ինքն իրեն դրսևորի որպես գիտակից անհատ, այլ ոչ թե «առաջնորդի» կողմից ղեկավարվող ամբոխի մասնիկ: 3.Երկիրը փոխելու ամենակայուն, անվտանգ և արդյունավետ ճանապարհը ներքևից վերև փոխելն է, այլ ոչ թե հակառակը. Մարդիկ իշխանության փոփոխություն են պահանջում, բայց քանի՞սն են պատրաստ իրենք իրենց փոխելու: Քչերն են, որ պատրաստ են նախևառաջ իրենց փոխելու, այնուհետև այլ բան պահանջելու կամ անելու: Օրինակ բերեմ. քաղաքացի համար մեկը այգում աղբ է թափում, այնուհետև գալիս է քաղաքացի համար երկուսը և նույն վայրում ևս աղբ թափում, հետո երրորդը և այդպես շարունակ: Հետո վերադառնում է քաղաքացի համար մեկը, տեսնում, թե ինչ կեղտոտ է միջավայրը, և մնացածի հետ մեղադրում կառավարությանը՝ քաղաքը կեղտոտ պահելու համար: Որպես ամփոփում ասեմ, որ մենք գտնվում ենք հետխորհրդային սինդրոմի տակ, և մեր մոտ խնդիրը ոչ թե մի քանի «առաջնորդների» և «բռնապետերի» վատ կամ լավ լինելու մեջ է, այլ մեր ամբողջ ազգի մենտալիտետի, հետևաբար նաև՝ ստեղծված համակարգի մեջ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Khosrov.Setrakian/posts/482462998621749 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն