• Արմեն Մանուչարյան
  • Մի շտապեք սխալ հասկանալ, քանի դեռ ամբողջությամբ չեք կարդացել… Հիշելով 2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը, տեղի ունեցած հանցագործությունը և ողբերգությունը, հասկանլով, որ զոհվածների ընտանիքների և հարազատների համար այն սգո և ողբերգության օր է և նրանց համար այս օրվա առաջնային ընկալումը չի կարող նշմարվել որպես տոն կիսելով նրանց անփոխարինելի վիշտը այնուամենայնիվ պետք է արձանաագրենք, որ Հայոց գիտակցության և ենթագիտակցության համազգային լայն ընկալումներում մարտի 1-ը ցանկալի է և պետք է մնա որպես գարնան առաջին օր, որպես զարթոնք և տոն: Եվ մենք բոլորս, նույնիսկ ցավը անմիջականորեն ապրածները պիտի առողջ կերպով հաշտ ու համերաշխ լինենք վերոնշյալի հետ: Ինչո՞ւ: Որովհետև հասկանալի է, որ նույնքան հանցագործություն է այն, որ մեր ազգի գլխին այդ ողբերգությունը սարքեցին հենց մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը, որպեսզի Գարունն ու Գարննան խորհուրդը այդքան սիրող ազգը, մի տեսակ լիարժեքորեն ու լիաթոք չկարողանա ընկալել մարսել և տոնել այն՝ որպես այդպիսին: Չեք ժխտի չէ՞, որ զոհված տղաները պայքարել են նաև նրա համար, որ մենք շարունակենք նախ ապրել, երկրորդ՝ գարնան ու զարթոնքի մեջ ապրել... Բնավ չուրանալով նրանց հիշատակը, կարծում եմ, հիշատակի հետ միասին այնուամենայնիվ համազգային ընդհանուր իմաստով՝ մարտի 1-ի առաջնային ընկալումը պետք է պահենք որպես գարնան առաջին օր և տոն: назло նաև այն *** վաստակ թշնամու, որ ուզեց խաթարի մեր մեջ գարնան, հենց գարնան առաջին օրվա խորհուրդը՝ մանավանդ մեր ենթագիտակցական շերտերում: Ես հիշում ու հարգում եմ մարտի մեկի զորհերի հիշատակը: Բայց ես հիշում եմ նաև նրանց պայքարն ու պայքարի նպատակը. Նրանք ուզում էին, որ ես ու իմ սերունդը գարնան ու զարթոնքի մեջ ապրենք: Ուստի ամբողջությամբ հարգելու համար (ոչ միայն հիշատակը, այլև գործն ու նպատակը) Արձանագրում եմ. Ինչքան էլ սև ունենամ իմ սրտում… Մարտի մեկը, ինձ համար, գարնան առաջին օրն է: Գարնան առաջին օրը ինձ համար տոն է: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ArmDance ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին