• Լենա Գասպարյան
  • Հայերենում օժանդակ բայերը գրվում են ԱՌԱՆՁԻՆ Շնորհակալ եմ բոլորից//Շնորհակալ եմ բոլորին (ու՞մ-ումի՞ց, ինչի՞ն-ինչի՞ց) Երբ գործածում ենք շնորհակալություն հայտնել-ը կամ, պարզապես, շնորհակալություն-ը, արդեն լրացումները կլինեն միայն ու՞մ, ինչի՞ն հարցերին համապատասխան. ՛՛Շնորհակալություն բոլորին՝ կենսաբաններին, աստղագետներին, բանասերներին, նույնիսկ լեզվից բավականին հեռու կիսագրագետներին, ովքեր սատարում են մեզ յուրաքանչյուրը յուրովի՛՛   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lenasoad/media_set?set=a.10209123898880226&type=3&pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Ուրեմն սենց մի լավ նախագիծ անելու միտք հնչեց, ես էլ որոշեցի սկսել: Նկարների տեսքով պարբերաբար կտեղադրեմ հայերենի քերականական կոպիտ սխալներն ու դրանց ճիշտ գրելաձևը: Լավ կանեք կիսվեք, որ ձեր ընկերներն էլ տեսնեն ու հուսով եմ այսպիսով գոնե մի քանի հոգի կսկսի ճիշտ գրել: Կարող եք մեկնաբանություններում գրել ձեր կողմից նկատած սխալները, միասին կանդրադառնանք դրանց: Հատուկ շնորհակալություն Տաթև Մ. Խաչատրյան-ին ինձ օգնելու համար :) Որոշեցի սկսել ինձ ամենաշատը նյարդայնացնող սխալներից մեկից: Սա համատարած է, ասես հիվանդություն լինի: Համոզված եմ որ շատերին է սա նյարդայնացնում: Սկսեցինք Այս բառի հետ կապված այնքան շատ սխալ գրելաձևեր կան, որ որոշեցի իրեն ուղղակի այսպես մենակ թողնել Դադարե՛ք գրել ՛՛բայլուս՛՛, խնդրում եմ: Շատ շատ տգեղ է դա: Չէ՞ որ ունենք այսքան գեղեցիկ ԲԱՐԻ ԼՈւՅՍ արտահայտությունը: Ինչո՞ւ աղավաղել գեղեցիկը: Ու ընդհանրապես կարիք չկա անիմաստ Ն տառ խցկել այս բառի մեջ: Ի նախդիրը իր որոշակի գործառույթն ունի: Ի սեր հայրենիքի=հայրենիքի սիրո համար, ի կատարումն = որպես կատարում: Շնորհիվ-ը գրաբարյան գործիական հոլովաձևով (-իվ) փոխացված պատրաստի կապական բառ է, ի նախդիր այստեղ տեղ չունի: Եթե ճիշտ լիներ «ի շնորհիվ» կապակցությունը, ապա «ի շնորհիվ տնօրենի» ասելուն հավասար պիտի սովորական հնչեր նաև՝ «տնօրենի ի շնորհիվ»: Այս բառն ընդհանրապես կրավորական չունի, ինքը Վ չի ստանում: Ու ոչ միայն այս բառը, բոլոր բառերը Դ են ստանում և ոչ երբեք Տ, ու հեչ կապ չունի որ հենց ինքը բառն ավարտվում է Դ տառով: ՛՛հետ և ՛՛առաջ՛՛ բառերը արդեն իսկ ուղղություն են արտահայտում, էլ ՛՛դեպի՛՛ բառի կարիքը չկա: Նույն շարքից են նաև օրինակ ՛՛հիշեցնել՛՛, ՛՛իրենց՛՛ և շատ այլ բառեր: Նույն շարքից են նաև ՛՛կապվել՛՛, ՛՛խաբվել՛՛ բառերը: Հայերենում շեշտը դրվում է միայն վերջին վանկի ձայնավորի վրա: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/lenasoad/media_set?set=a.10209115396747678.1073742002.1401915267&type=3&pnref=story ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն