• Վիտալի Մանգասարյան
  • Վարդավառը դիրքերում...... Արցախ՝ արևելյան ուղղություն.. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1544180375653849 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը նորից հայտարարել է , որ հակյական կողմը օգտագործել է մարտական ԱԹՍ ներ:Ինչպես և նախորդ անգամ ,այս անգամ ևս այդ ԱԹՍ ները որակվեցին որպես իրենց բառապաշարով ասաց «низкого качества » : Նախորդ անգամ մենք բոլորս ականատես եղանք թե ինչպես են հայկական «низки качества »ի մարտական ԱԹՍ ները շարքից հանում ՌԵՊ կայաններ , և կապի ղեկավարման կետեր:Չնայած այն բանի, որ պաշտոնական ինֆորմացիա մինչ օրս հասկանալի պատճառներով այդպես էլ չի հրապարակվել այդ ԱԹՍ ների մասին, բայց կարելի է ենթադրել, որ այդպիսի ճշգրիտ հարվածներ հասցվել են հենց այդ մարտական ԱԹՍ ների միջոցով: Կարծում եմ այս անգամ ևս հայկական կողմը նմանօրինակ ինչ-որ օպերացիա է կազմակերպել, այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմը նախորոք հայտարարում է թե իբր այդ հարվածներից կորուստներ չունի: Հ.Գ․ Եթե պատմությունը կրկնվի, ապա մոտ օրերս հնարավոր է , որ տեսնենք մեր բանակի կազմակերպած հերթական պատժիչ գործողությունների տեսաձայնագրությունը........ՃՃՃ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1506244306114123 ...

    Կարդալ ավելին
  • Հայ երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ» խաղին` Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1342763542462201&set=a.701595509912344.1073741828.100001857050580&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ըստ ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության «Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:» Վերլուծելով վերջին 1 ամսվա ընթացքում պաշտոնական հաղորդագրությունները և զուգահեռաբար հաշվի առնելով զինծառայողների շրջանում խոսակցությունները հակառակորդի հանգիստ լինելու հետ կապված, նկատում ենք ,որ հակառակորդը այդ օրերի համեմատ բավականին ակտիվություն է ցուցաբերում ,օգտագործելով ավելի շատ հրաձգային զենքեր (ավելի քան 1400 կրակոց), օրեր առաջ ականանետ ,դիվերսիոն փորձ և երեկ՝ ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել,որը կարելի է որակել նաև դիվերսիոն փորձ, կամ փորձել են առավել «հարմարավետ» դիքեր զբաղեցնելու խնդիր լուծեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ ների տարածած հաղորդագրությունների ականի վրա պայթել է ադրբեջանական բանակի սպա՝ ավագ լեյտենանտ Թողրուլ Սայադ օղլու Մամեդովը,որը կարելի է ենթադրել , որ հենց այդ առաջխաղացման փորձի ժամանակ է պայթել: Բանակում տեղի ունեցող ինժեներատեխնիկական, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և պաշտպանական ռեժիմով տարվող ծառայության հետ զուգահեռ կարծում եմ պետք է մեխանիզմներ մշակվեն զինծառայություն անցած (նաև չանծած) ռեզերվային ուժերի հետ համապատասխան աշխատանքներ տանելու մասով ,որը մշտապես ռեզեռվային ուժերը կպահի առավել մարտունակ, բարձրացնելով մարտավարամասնագիտական հմտությունները և ավելի օպերատիվ հնարավոր կլինի արձագանքել սահմանային ցանկացած լարվածություններին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1097805790291312?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468588426301966 ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1063425880395970 ...

    Կարդալ ավելին
  • Նախ` 22 տարի անց ևս մեկ անգամ ապացուցվեց ,որ անկախ բանակում ծառացած խնդիրներից և պռոբլեմներից հայկական ԶՈՒ-երը ունակ են դիմակայելու հակառակորդի ամեն տեսակ հարձակումների ,փաստը մնում է փաստ,որ ադրբեջանական կողմը կիրառելով իր զինանոցի գրեթե 90%-ը չկարողացավ իր առջև դրված խնդիրը լուծել: Միամտություն կլինի կարծել,որ հակառակորդը ներգրավելով մեծաքանակ մարդկային ռեսուրսներ,տանկեր , հրետանի և «Սմերչ» կայաններ նպատակ է հետապնդել գրավել մի քանի դիրքեր հյուսիսային կողմից և նույնքան էլ հարաֆային թևից:Պաշտոնական տեղեկությունների համաձայն այդ դիրքերը այնքան էլ մեծ ռազմավարական նշանակություն չունեն (այդ թեզին ես այդքան էլ կողմ չեմ և կարծում եմ ցանկացած դիրք ,որը մենք պահում ենք ռազմավարական առումով նշանակություն ունեցող դիրքեր են),և եթե նույնիսկ հաշվի առնենք ,որ կարևոր դիրքեր ենք կորցրել ,ապա տեղի ունեցածի համատեքստում կարծում եմ հայկական ԶՈՒ երը իրենց առջև դրված խնդիրները նորմալ են կատարել: Հարձակվելով հյուսիսից և հարաֆից հակառակորդը նպատակ էր հետապնդում թուլացնել կենտրոնական ուղղությունը (Ակնայի թևը) և մեծաքանակ զորք և զին տեխնիկա մոտեցնելով արևելյան ուղղությամբ պետք է փորձ կատարեր ճեղքել պաշպանական այդ բնագիծը:Ժամանակակից տեխնիկական սարքերի օգնությամբ ,այդ ուղղության վրա հայկական կողմը հրետանու ուժերով կարողացավ ծանր հարված հասցնել և կասեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը :Ի դեպ ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը մարդկային և տեխնիկական կորուստների գերակշիռ մասը հենց այդ ուղղության վրա է կորցրել: Չափազանց մեծ նաշանակություն ունեն առաջնագծում տեղադրված համապատասխան սարքավորումները , ինչը առաջին հայացքից դժվար է նկատել,և կարծում եմ շատ դեպքերում անվտանգության նկատառումներից ելնելով պետք էլ չէ ,որ նկատելի լինեն :Ռազմական գործողությունների ժամանակ հստակ ապացուցվեց նմանատիպ միջոցների կարևորությունը , և ապագայում էլ կարծում եմ էլ ավելի շատ ուշադրության պետք է արժանանան նորագույն տեխնիկական սարքավորումները ինչպես նաև կապի միջոցները: Հ.Գ Պետք է շարունակել նմանատիպ տեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը ,քանի որ վերջին զարգացումները ցույց տվեցին ,որ դրանց օգնությամբ կարևորագույն խնդիրներ շատ հեշտ լուծում են ստանում, և ինչպես ընդունված է ասել փոքր ուժերով մեծ խնդիրներ են լուծվում.......... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1041329485938943?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1461337758750832 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան քառօրյա պատերազմում ՝Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության զորքերի մայոր Իմանով Սամիդ Գուլաղա օղլին (Samid Gülağa oğlu İmanov ):Իմանովը 2014 թ ի օգօստոսին ղեկավարել է մի շարք դիվերսիոն գործողություններ ,որրի արդյունքում մարտի դաշտում զոհվել էին ՝ ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը շարքային Խաչատուր Լևոնի Բադասյանը  սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանը  շարքային Ազատ Արթուրի Ասոյանը կապիտան Արմեն Յուրիի Հայրապետյանը... Հ.Գ Վերը նշված տեղեկությունները հանվել են ադրբեջանական սոց կայքերից: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1041270769278148 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվար ամսին հակառակորդը իրեն համեմատաբար «խելոք» է պահել ամսվա երկրորդ կեսին :Փետրվարի 1 ից 12 ը ընկած ժամանակահատվածում առաջնագծում` ՝մասնավորապես Ղարաբաղյան «ֆռոնտում», գրանցվել է լարվածության աճ, որի արդյունքում փետրվարի 4-ի լույս 5 ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ունեցել ենք մեկ մարտական կորուստ: Ղարաբաղյան կողմի հասցրած պատասխան հարվածներից հեո հակառակորդը փետրվարի 1-ից 12 ը ընկած ժամանակահատվածում ՊԲ ԶՈՒ –ի վերահսկողության տակ գտնվող դիրքերի ուղությամբ ունեցել է 4 զոհ,ևս մեկ զոհ ադրբեջանական բանակը կրել է Տավուշի ուղղությամբ: Հիմանականում լարվածության աճ գրանցվել է փետրվարի առաջին կեսին ,և ընդանուր առմամբ այդ օրերի ընթացքում հակառակորդը կրել է 5 մարտական կորուստ ,որից խոստովանել է միայն երեքը: Փետրվարի 4 ին Տավուշի ուղղությամբ - Իմրան Միրզաև Փետրվարի 10 ին ՊԲ արևելյան ուղղությամբ - Գուլիև Ռախիբ Նարիման օղլի (որը ի դեպ այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական 181 բիրգադի վաշտի հրամանատար էր) Փետրվարի 12 ին ՊԲ հարավային ուղղությամբ - կրտսեր- սերժանտ Էլմիր Սարխան Զեյնալով օղլի Փետրվաի 1-ին և 3 ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կրել է ևս 2 մարտական կորուստ ,որի մասին ադրբեջանական ռազմական գերատեսչությունը լռել է : Այդ ժամանակահատվածում հակառակորդը բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերինց կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետ, և ՌՊԳ-7 ,ՀԱՆ-17, ՀՀՆ-9 նռնականետեր,ինչպես նաև խոշոր տրամաչափի «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացան ,որի կիրառման արդյունքում փետրվարի 11 ին ՊԲ արևելյան ուղղությամբ մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Հակառակորդի նման անթասիբ պահվացքը նորություն չէ ,և նա բազմիցս ապացուցել է ,որ ընդունակ է կրակել ոչ միայն զինվորականների վրա,և չգիտես ինչու նմանատիպ դեպքերի կողքով միջազգային «մարդասիրական» կառույցները անտարբեր են անցնում, ինչը ցավալի է, բայց փաստ: Փետվարի երկրորդ կեսը անցել է համեմատաբար հանգիս ,և հակառակորդի կողմից սադրանքները դիսևորվել են հիմնականում հրաձգային զենքերի կիրառման տեսքով,ինչը վերջի 3-4 տարիների ընթացքում ադրբեջանական կողմը նմանատիպ «հանգստություն» չէր ցուցաբերել: Կարծում եմ դա պայմանավորված է նրանով,որ առաջնագծում հակառակորդի ցանկացած սադրանք ստանում է արժանի պատասխան ,և թշնամու կողմից սադրանքների այսպես կոչված «ստատիստիկան» ժամանակ առ ժամանակ խաղտվում է: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/1002456816492877 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն