• Նարեկ Մարգարյան
  •   Լեզվի հետ կապված մի բան էլ ես գրեմ էլի։ Հայերենի բառապաշարը հարստանումա ոչ պակաս տեմպերով քան մնացած լեզուներինը։ Ստեղ խնդիրը նրանումա, որ նայում են բառարաններին ու տեսնում են, որ թիվը գրեթե չի փոխվել։ Մինչ դեռ Հայաստանում բառարանները կազմող մարդիկ պահպանողական են, դժվարությամբ են բառարանը հարստացնում։ Բայց դա բնավ չի նշանակում որ բառապաշարը անփոփոխ է մնում։ Նորաբանությունները, համանիշները և այլ ելևէջները կան, շատ են, օր օրի շատանում են։ Ասու՞մ եք չէ «քլիքաբեր» «վեցոտ կգամ» «քոփիեյսթեցի»։ Ուրեմն դրանք լեզվի մեջ կան։ Կան լեզվի մեջ՝ կան բառապաշարում։ Լեզուն հենց տենցա աշխատում, եթե բոլորս մի բառի մեջ նույն իմաստն ենք դնում ու շարունակ օգտագործում ենք, այդ բառը արդեն լեզվի մեջա կա։ Վերջ։ Անկախ Բագրատյանից, լեզվի տեսչությունից և ամենահայրենասեր բառարան կազմողից։ Հիմա մեր ու ասենք Օքսֆորդի բառարանի խմբագրական թիմի տարբերությունը նրանումա, որ իրանք որևէ խնդիր չեն տեսնում D՛Oh բառը մտցնել բառարան ու դրան պաշտոնական կարգավիճակ տալ։ Մենք տենց չենք անում։ Մենք սնոբոտ ենք լեզվի հարցում։ (Հրաշք՝ բոլորը հասկացան, որ սնոբոտը մի քիչ սնոբն ա։ Այսինքն եթե շատ մարդ սա օգտագործի սա էլա դառնում բառ)։ Դրա համար մեր թիվը դժվարա փոփոխվում։  Իսկ էն որ ամեն բառ պետք չի հայաֆիկացնել արմատներով և այլ հնարքներով համաձայն եմ։ Բայց էդ միտքը տարինորով բարձրաձայնվումա, Բագրատյանը ստեղ գյուտ չարեց։ Մեզանից ոչ պակաս ավանդապաշտ են ճապոնացիները։ Helicopter բառը իրանց բազմադարյա լեզվով Herikoputā է։ Ու պատկերացրեք նորմալ ապրում են, ոչ բնաջնջվել են, ոչ ասիմիլացվել, ոչ ստորացել են։ Գրիչը` Bօrupen (Ballpen–ից ա գալիս) Computer-ն էլ բարեբախտաբար համակարգիչ չի։ Կոմպյուտերը չի համակարգում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.markarian/posts/10155433067447530 ...

    Կարդալ ավելին
  • Քանի ուշ չի The Best of Պաստառներ ))​ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narek.markarian/posts/10154947970822530 ...

    Կարդալ ավելին
  • Մարկ Մարգարյանը եկավ լույս աշխարհ ու բոլորին ջերմ բարևումա ))) Ժամը 7-ին, 07.07-ին: 3500գ, 53 սմ, անսահման համով )) ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքում աջ ու ձախ ամեն ինչ մեկնաբանելու խանդավառությունը մարդկային ողջ ապուշությունը ջրի երեսա հանում։ Ի՞նչ տեսակի մարդ պետքա լինեք, որ դաժանորեն սպանված, անմեղ տղու հասցեյին մտնեք ձեր իբր թե «օբյեկտիվ» կարծիքը հայտնեք։ Ոսկե կանոն կա, եթե լավ բան չունեք ասելու՝ ձեր կեղտոտ բերանները փակեք, վեր ընգեք։ Կարիք չկա ողջ հանրությանը ցույց տալ ով եք։ Կարենը սաղիցդ ավելի լավ ու ավելի պիտանի մարդ էր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.markarian/posts/10153852756892530 ...

    Կարդալ ավելին
  • Օրվա կադրը Նարեկ Մարգարյանից՝ Ռոմանծիկ ԴԱՀԿ ծ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=10153788537407530&set=a.43799332529.54222.705312529&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ձեզ ենք ներկայացնում օրվա կադրը: Այսպիսի կայանատեղի միայն Երևանում կտեսնեք:   ...

    Կարդալ ավելին
  • ֆեռարիի տիրոջն ուղղված նամակը   ...

    Կարդալ ավելին
  • Սրանից հետո մեկը փորձվի ասել թե Apple-ը ի տարբերություն Google–ի սահմանափակողա, ազատություն չի տալիս ու նման բաներ։ Բացում եմ Chrome ու պարզվումա իմ միակ օգտագործվող extnsion-ը ինքնագլուխ բռնել ջնջելա։ If you see a message saying "Extensions Disabled," it՛s because Chrome has turned off one or more of your extensions to keep your data safe while you՛re browsing the Internet. Այրվես դժոխքում Գուգլ Քրոմ։ Վերջում էլ նենց իրա արևին խորհուրդա տալիս, ասումա էդ extension սարքողին ասա, որ ավելացնի իրա extension-ը Web store-ում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.markarian/posts/10153743862377530 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն