• Արմեն Աղայան
  • Համայնքային ընտրություններն Հայաստանում զզվելի են: Ինձ մի պատմեք, թե այս կամ այն կուսակցությունը այստեղ կամ այնտեղ հաղթեց կամ պարտվեց: Ես միայն տեղային կլանների արհեստածին, նյութապաշտ ու ազգապառակտիչ պայքար եմ տեսնում: Ազգային պետության սահմանադրությունն այս խնդրին սկզբունքորեն այլ լուծում պետք է տա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1217652318266836&id=100000662386291 ...

    Կարդալ ավելին
  • Կարեն Կարապետյան. «Եթե ընդդիմությունից հարմար կադրեր լինեն, ապա կտեղավորվեն աշխատանքի»: Ստացվում է, որ ընդդիմությունը «ոչ հարմար կադրերի» հավաքատեղի է կամ պետք է լինի, իսկ կառավարությունը` հակառակը: Չի էլ քննարկվում այն հնարավորությունը, որ ընդդիմադիր «հարմար կադրը», հնարավոր է, ընդհանրապես չուզենա աշխատանքի տեղավորվել այն կառավարության ներքո, որի քաղաքականությանը նա ընդդիմանում է: Ցավոք, Կարեն Կարապետյանը միայնակ չէ այս մտայնության մեջ: Շատերն են ընդդիմությունը ընկալում որպես աշխատանքի չտեղավորվածների հարթակ, իսկ ընդդիմադիր գործունեության նպատակը` աշխատանքի տեղավորվելը: Այդ թվում և առաջին հերթին այդպես են մտածում ընդդիմադիրների մեծագույն մասը` ճիշտ կլինի ասել բոլոր ընդդիմադիր ձևացողները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1217533118278756&id=100000662386291 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի անկախությունը չի ճանաչվելու երբեք:  Նրանք, ում թվում է, թե ճիշտը նախ անկախությունը ճանաչելն է, հետո Հայաստանի հետ միավորելը, ստիպված կլինեն հավերժ սպասել: Իսկ ինձ համար Արցախը Հայաստանի հետ վերամիավորվել է 1988-ից` որպես համազգային կամքի դրսևորում, 1989թ դեկտեմբերի 1-ից` որպես իրավական ամրագրում, 1992-94թթ կռիվներում` որպես պատերազմական ամրագրում: Իսկ «անկախ ԼՂՀ» թատրոնին ոչ ոք չհավատաց ու երբեք էլ չի հավատա: Բայց մենք, հանուն այդ թատրոնի, զոհաբերեցինք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների շատ իրավունքներ, դատարկ տեղում ստեղծեցինք «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրություն, չհաշված անհեթեթ ռոումինգը ու բազմաթիվ այլ մանրուքներ:  Մի խոսքով` թարգեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1199063400125728&id=100000662386291 ...

    Կարդալ ավելին
  • Հայեր, Ռուսաստանը իհարկե մեր բարեկամը չէ ու դա պնդելու համար բավական շատ փաստեր ունենք, բայց այս չը-շնորհավորանքը բոլորովին էլ դրա վկայություններից չէ:  Այս դեպքում մեղավորը ոչ թե Պուտինն է, այլ գուցե Տեր-Պետրոսյանը: Բանն այն է, որ ըստ դիվանագիտական ավանդակարգերի նախագահները միմյանց շնարհավորում են միայն գլխավոր պետական տոների առիթով: Իսկ հհշ-ական վարչակազմի քմահաճույքով Հայաստանի գլխավոր տոն է հռչակվել 1991 սոպտեմբերի 21-ի հանրաքվեի օրը, այլ ոչ թե Սարդարապատի հաղթանակի օրը, իսկ Բաքուն իր երկրի գլխավոր տոն է հռչակել հենց մայիսի 28-ը: Դրա համար էլ Պուտինը նրանց այսօր է շնորհավորում, իսկ մեզ կշնորհավորի սեպտեմբերի 21-ին ու դրանից չի դառնա մեր բարեկամը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1131236756908393&id=100000662386291 ...

    Կարդալ ավելին
  • Լևոնն ասում է կեցցեն Մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցից բխում է, որ Արցախում նոր հանրաքվե կլինի ու համանախագահները դրա արդյունքները անպայման կճանաչեն: Փաստորեն այս հարցում է նա Սերժի ու Բակոյի հետ ազգային միասնություն խաղում: Ու խորհուրդ է տալիս նրանց, որ Հայաստանը անպայման պետք է գնա Մինսկի խմբի գծած այդ կառուցողական ճանապարհով: Եվ ոչ մի խոսք, որ դրա համար անհրաժեշտ է հանձնել ավելի քան 7000 քառ.կմ, որը Հայոց հայրենիքի անբաժան մասն է, որտեղ այսօր արդեն հազարավոր հայ ընտանիքներ են հիմնավորվել, որի համար հազարների արյուն է թափվել, առանց որի Արցախը թուրքերով շրջապատված խղճուկ, անպիտան և վտանգավոր մի կղզիի է վերածվում, և առանց որի ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի հետագա գությունը ուղղակի կասկածելի է դառնում: Այդ ամենը կարևոր չէ: Միակ կարևորը 1997-ի իր պլանի իրագործումն է, որպեսզի «պապին» պատմականորեն ճիշտ դուրս գա: Իսկ ոմանք հիացել էին ու կարծում էին, որ ազգային միասնության ու իշխանությանը սատարելու մասին բարբաջանքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B5% ...

    Կարդալ ավելին
  • Մի հոդվածի վերնագիր տեսա. «Երիտասարդ սրիկաների ժամանակը»: Դա հենց այն է, ինչը մեզ սպառնում է մոտ ժամանակներում: Այսօրվա թալանչիների դրսերում դիպլոմավորված լակոտները, իրենց շուրջ կարիերիստ ախպերություն հավաքած, իշխանության հոտն արդեն առել են ու պատրաստվում են ժառանգել այն ամբողջությամբ: Սրանք իրենց եվրապացի և նույնիսկ էլիտա են համարում, ժողովրդին վերևից նայելիս նրանց դեմքերը զզվանք ու արհամարհանք են արտահայտում: Սրանք ազգ հայրենիք այնքան չունեն, որ անգամ դավաճանության մեջ չես կարող մեղադրել: Սրանց դեմն առնել է պետք` ամեն գնով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1066760626689340&id=100000662386291&ref=notif¬if_t=close_frien ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին