Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հովհաննես Յորդանյան
  • Կարծում եմ, որ Հայկական կողմը Ադրբեջանի հետ արդեն պետք է սպառնալիքով խոսի, Ավելի կոնկրետ՝Արցախը: Եթե բարձր մակարդակով հայտարարեն, որ հաջորդ դիվերսիայի դեպքում պարզապես ամեն մի դիվերսիային մի մեծ հարված կհետևի ապա, նրանք կզսպվեն:  Կարճ հստակ ու հասկանալի:  1. Հայաստանին դիմել պաշտոնապես և խնդրել , որ որպես անվտանգության երաշխավոր օգնի և անի ամեն ինչ... 2. ԵԱՀԿ-ին դիմել, որ եթե նոր դիվերիա ձեռնարկի , ապա ողջ պատասխանատվությունը ադրբեջանի վրա է... 3. Միջազգային բոլոր կառույցներին , ՄԱԿ, Եվրոխորհուրդ, ԵԱՏՄ դիմել, որպեսզի զսպեն Ադրբեջանին , հակառկ դեպքում կընկալվի որպես անհոգություն և Արցախն ստիպված կկիրառի ողջ ներուժով ռազմական օպերացիա, որը պարզապես ջախջախիչ կլինի Ադրբեջանի համար , ինչպես նաև ամեն մի երկրի շահերը որոնք կապ ունեն Ադրբեջանի հետ: Հակառակ դեպքում Ադրբեջանը կայծակնային , հարձակումներով, մասնակի դիվերսիաներով ու նմաօրինակ օպերացիաներով ամեն անգամ կշարժվի առաջ ու ոչ մեկը չի խոսի և ոչինչ չի ասի:  Կարծում եմ պարզապես ժամանակն է որ մենք սպառնանք հակառակորդին: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/ArmdaYordanyan/posts/2006183252941083 ...

    Կարդալ ավելին
  • Նոր ԿԳՆ-ն ոնցոր կոմունիստ լինի: Արդեն քանի օր է նախարար է, ու դեռ ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս... ոչ մի նամակի չի պատասխանում... Շատ վատ է... Ամեն դեպքում հուսանք որ կարձագանքի: Իսկ նախորդը ուրիշ էր այս առումով: Հ.Գ. Հեյ Աշոտյան Ականջդ կանչի: Էլի գոնե արձագանքում էիր... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmdaYordanyan/posts/1977056289187113?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Նախ շնորհավորում եմ նշանակման առիթով: Մի քանի մտահոգություններ , որոնք ուզում եմ հավատալ, որ կհասնեն տեղ և դրական ընթացք տալու միտում կունենան... Հարգելի Լևոն Մկրտչյան առաջարկում եմ. 1.Նախևառաջ հետևողական լինել մարզպետարաններից դպրոց ընկած ճանապարհին... Բոլոր դպրոցները պետք է լինեն հավասարապես օժանդակված:Ինչպես նաև պահանջում են հավասարապես նույն սրտացավությունը... 2.Ոչ մի պաշտոնյա իրավունք չունենա դպրոցում քաղաքական ենթատեքստով ներկայանա. 3.Վերանայել գրքերի վարձակալությունների հարցը, այն է ամեն ինչ անել ազատելու նման գլխացավից և ծնողին և ուսուցչին ... 4. Լինել բաց, թափանցիկ և հասանելի ամեն մեկ ծնողի և աշակերտի համար.(այս հարցում ձեր նախորդը գերազանց է եղել). 5. Հատուկ ուշադրություն դարձնել դպրոց տանող ճանապարհների երթևեկության և մաքրության վրա 6. ԲՈՒՀ-երում և կրթարաններում ազատել տնօրեններին և ուսուցիչներին կուսակցական պարտավորություններից, կամ ուղակի լինեն անկուսակցական, հակառակ դեպքում կձգտեն ձեր կուսակցության հպատակ դառնալ, ինչպես նախորդ ՀՅԴ-ական ԿԳՆ-ի օրոք էր, բոլորը դաշնակցական էին, հետո դարձան հանրապետական. 7.Անցկացնել սեյսմիկ ստուգումներ բոլոր դպրոցներում, արգելել դասավանդումները կասկածելի կամ թույլատրելից ցածր սեյսմիկ վիճակում գտնվող դպրոցներում, համարել ռիսկային : Միաժամանակ առաջնահերթ կառուցելու մասին իրական ջանքեր ներդնել: 8. Ուսուցիչների վերապատրաստումը դարձնել ավելի արդյունավետ, օրինակ կան շատ լավ մասնագետներ, բայց չունեն համապատասխան մանկավարժական մոտեցում, որի արդյունքում խեղվում է ուսման ձգտումը երեխաների մոտ: Հ.Գ.Ծնող՝ որը խիստ մտահոգ է ... Շնորհակալություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmdaYordanyan/posts/1973040776255331 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին