Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տիգրանուհի Դավթյան
  • Կայքերում շարունակում են շրջանառվել ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ կողմ քվեների շատ կամ քիչ լինելու թեման: Մատնանշվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կողմ քվեների համեմատաբար սակավ լինելը: Սա ընտրություններից հետո թերևս առաջին հարվածն է՝ ուղղված ՀՀԿ-ին: Քաղաքական որոշ ուժեր ամեն կերպ փորձում են հենց հետընտրական փուլում քարեր նետել ՀՀԿ-ի ուղղությամբ՝ ցույց տալով, թե կուսակցության ներսում կան դժգոհություններ տվյալ անձանց առնչությամբ: Եթե հաշվի առնենք, թե որ լրատվամիջոցներն են հատկապես ակտիվություն ցուցաբերում այս քարոզչության մեջ, կասկածները կանգ են առնում ԲՀԿ-ի վրա: Մինչդեռ ակնհայտ է, որ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ունեցել է քաղաքական պայմանավորվածություն, ինչի արդյունքում կարողացել է ԱԺ-ում 3 հանձնաժողովների նախագահների և մեկ փոխնախագահի պաշտոններում անցկացնել իր ցանկացած թեկնածուներին: Ստացվում է, որ ԲՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, անցկացրել իր թեկնածուներին, իսկ այժմ փորձում է թիկունքից հարվածել ՀՀԿ-ին: Արդյո՞ք բարոյական է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1864554207202935 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին շատ է խոսվում Արմեն Աշոտյանի քաղաքական վարկանիշի մասին: Հիմնական դատողությունները կատարվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ Աշոտյանը ստացել է 36 դեմ քվե: Եթե սա դիտարկենք վարկանիշի տեսանկյունից, մենք այդ բառը չենք կարող ընկալել իր դասական իմաստով, քանի որ Աշոտյանը ստացել է ոչ թե հասարակության դեմ քվեն, այլ ընդդիմադիր պատգամավորների: Իսկ պատգամավորի տեսանկյունից վարկանիշն այլ բան է նշանակում, և պատգամավորը քվեարկում է քաղաքական շարժառիթներից ելնելով: Այսպիսով` այդ քվեարկությամբ կեղծ բարեկրթության և համերաշխության պատրանքն անհետացավ և ԲՀԿ-ն չդիմացավ առաջին իսկ փորձությանը։ Նկատենք նաև, որ Ծառուկյան դաշինքը դեմ է քվեարկել միայն Աշոտյանի թեկնածությանը, իսկ հանրապետական մյուս թեկնածություններին կողմ է եղել: Այսինքն` այս պարագայում նա փորձել է «քցել» Հանրապետական կուսակցությանը` խախտելով քաղաքական պայմանավորվածությունը: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ականները չեն կարողանում մարսել Աշոտյանի հետ ունեցած հին հաշիվները, ինչը ստիպել է նրանց գնալ անգամ քաղաքական պայմանավորվածությունների խախտման: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1863468593978163 ...

    Կարդալ ավելին
  • Անզեն աչքով էլ երևում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենաթույլ օղակը Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է: Այս փաստը, սակայն, ոչ մի կերպ ծնկի չի բերում կուսակցության ղեկավար կազմին: Այսօր հերթական բակային այցելության ժամանակ Փոստանջյանն ու կողմնակիցները քաղաքացիներին հրավիրում էին հանրահավաքի Ազատության հրապարակում: Ի՞նչ խնդիր է լուծելու Փոստանջյանը հանրահավաքի միջոցով: Իրականում գնում են չափազանց ռիսկային քայլի, որի մասին թերևս քաջ գիտակցում են: Ինչ միջոցներով ու ռեսուրսներով է Փոստանջյանը հանրահավաք անելու: Այս կերպ իրենք իրենց ավելի ծիծաղելի իրավիճակում են դնելու: Անգամ ուղիղ հեռարձակումներից է երևում, որ Փոստանջյանի շուրջ հավաքվածների թիվը չի անցնում 1 տասնյակը: Էլ չենք խոսում քաղաքացիների վերաբերմունքի մասին: Փոստանջյանը բախտի բերումով կհայտնվի ավագանու կազմում, սակայն ծիծաղելի է անգամ խոսել դրանից ավել հաջողությունների մասին: Առավելագույնը որ պետք է անի «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր քարոզարշավի ընթացքում, բակերում վարորդների ու տնային տնտեսուհիների հետ հանդիպումն է, դրանից ավել ցանկցած ծանրաձող մնալու է Փոստանջյանի կուսակցության վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1853505031641186 ...

    Կարդալ ավելին
  • Խորհրդարանական ընտրությունների օրվա հարցը լուրջ քննարկումների առիթ է դարձել: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են փոխել ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը: Նրանք անընդունելի են համարում ապրիլյան պատերազմի օրերին ընտրությունների անցկացումը: Ինչպես տեսանք, իշխանութունը ևս դեմ չէ ընտրության օրը փոխելու առաջարկին և կողմ է 4-5 օրով ընտրությունների օրը տեղափոխելու մոտեցմանը: Իշխանությունների դիրքորոշումը պարզ դառնալուց հետո գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերը մամուլի միջոցով իրենց համաձայնությունը արտահայտեցին ընտրություները 4-5 օրով տեղափոխելու հարցում՝ հաշվի առնելով նաև այն, որ իրավական առումով իսկապես հնարավորություն կա տեղափոխելու ընտրությունները մի քանի օրով: Սակայն այս տարբերակին դեմ է «Համախմբում» կուսակցությունը, որի փոխնախագահ Էլինար Վարդանյանը պահանջում է ընտրությունների օրը նշանակել ապրիլի 20-ից հետո: Վարդանյանը փորձում է իր տեսակետը պնդել որոշակի իրավական հիմնավորումներով և պատրաստվում է այդ հարցով դիմել ՍԴ: Սակայն այս հարցը պետք է դիտարկել ոչ այնքան իրավական, այլ քաղաքական տեսանկյունից: Ի՞նչ է շահելու «Համախմբում» կուսակցությունը նրանից, որ ընտրություները լինեն ոչ թե, ասենք, ապրիլի 7-ին, այլ, օրինակ, ապրիլի 20-ից հետո։ Բացառապես ոչինչ, քանի որ ընտրության ելքը կախված է ոչ թե ընտրությունների օրը տեղափոխելուց, այլ գրագետ քարոզարշավի կազմակերպումից: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է Էլինար Վարդանյանի դիրքորոշման պատճառը: Այն շատ պարզ է՝ ընտրություներից առաջ արմատական դիրքորոշման ֆոն ապահովել և այդ խնդրի բարձրացման միջոցով քաղաքական դիվիդենտներ ստանալ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1796450427346647 ...

    Կարդալ ավելին
  • Զարմանում եմ` ինչպե՞ս կարող են նաիրիտցիները այսքան տարիների տառապանքի, պայքարի ու փորձի պայմաններում ընկնել քաղաքական ուժերի փորած փորը: Մի քանի տեղ այսօր նկատեցի. նաիրիտցիներին խոսք են տվել ընտրություններում հաղթանակի դեպքում վերագործարկել գործարանը, ներդրում բերել, թալանչիների նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Ու մարդիկ հավատում են: Մի՞թե ամեն ինչ այդքան հեշտ է մոռացվում, երբեք չէի մտածի, որ այդքան հեշտ կխաբվենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1790758041249219 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի 100-րդ օրվա ամփոփիչ ասուլիսն, ինչ խոսք, բոլորիս ուշադրության կենտրոնում էր: Դիտարկելով գործադիրի կողմից ներկայացրած 100 օրվա ամփոփիչ փաստաթուղթը` պայմանականորեն այս կառավարությանը կարելի է անվանել «Օպտիմալացման կառավարություն»: Տեղին է առանձնացնել աշխատակազմերի, ՊՈԱԿ-ների, մարզային բյուջետային համակարգերի օպտիմալացման գործընթացները: Մասնավորապես օպտիմալացման ուղղությամբ տված հանձնարարականների արդյունքում ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում 2017 թվականին, ընդհանուր առմամբ, կտնտեսվի շուրջ 904 մլն դրամ։ Իսկ աշխատակազմերի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թվականին ակնկալվում է տնտեսել շուրջ 3,9 մլրդ դրամ։ Արդյունքում ընդհանուր հաստիքների քանակը կկրճատվի շուրջ 12 տոկոսով՝ առկա 22961-ից դառնալով 20059։ Ճիշտ է, դեռևս վաղ է եզրակացություններ անել, թե ինչ կտա հավելյալ բյուջեն: Այնուամենայնիվ, այս կառավարության ընդհանուր գործունեության մեջ ընդգծված է ծախսերի արդյունավետ բաշխման մոտեցումը: Այս խնդրի մասին հաճախ է բարձրաձայնվել: Փաստ է, որ որոշակի գործնական քայլեր են արվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1783738795284477 ...

    Կարդալ ավելին
  • Լարված բանակցություններից հետո Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ» ընկերությության հետ. Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց որպես տարանցիկ վճար 10% հումքային չափաբաժնի փոխարեն Վրաստանին կվճարվի ֆիքսված գումար: Բացի այդ՝ Վրաստանին անհրաժեշտ լրացուցիչ գազի ծավալները «Գազպրոմ»-ը կմատակարարի նախկինում պայմանավորված 215 ԱՄՆ դոլարի փոխարեն 185 դոլարով՝ յուրաքանչյուր 1000խ/մ-ի դիմաց: Հետաքրքական է, որ մեկ օր առաջ, անդրադառնալով Գազպրոմի և Վրաստանի կառավարության միջև բանակցություններին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զարմանալիորեն վստահ հայտարարել էր, թե «անտրամաբանական էր մտածել, որ հարևանը պատրաստ կլինի հրաժարվել իր շահույթից, հատկապես, որ բնական վառելիքի սպառման ծավալները գնալով կրճատվում են Հայաստանում», հավելելով, թե «այստեղ որևէ մեկին մեղադրել պետք չէ: Ես մեղադրում եմ մերոնց, որ հույս են կապել ինչ-որ մի երևակայական, ոչ ռեալ պրոյեկտի հետ, որը չիրականանալու ավելի շատ շանս ունի»: Չխորանալով Արամ Մանուկյանի հայտարարության մանրամասների մեջ, որտեղ նա անվստահություն էր հայտնում «կառավարության բռնած գործի», այնուամենայնիվ պետք է զարմանքով նշեմ, որ խիստ տարօրինակ էր Արամ Մանուկյանի անադեկվատ պահվածքը: Ստացվում է, որ մեր պատգամավորները, քաղաքական ուժերը ավելի շահագրգռված են ոչ հայանպաստ լուծումներով, միայն թե դա իրենց հնարավորություն տա քննադատությունների սլաքն ուղղել իշխանությունների դեմ, հատկապես, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են: Այսօրվա բանակցությունների հաջող ընթացքը Գազպրոմի և Վրաստանի կառավարության միջև, որն ակնհայտ բխում էր Հայաստան պետության շահերից, երևի տխրեցրել է Մանուկյանին, քանի որ վերջինս, իրադարձություններից առաջ ընկնելով, դեռ մեկ օր առաջ «գուժում» էր պրոցեսի բացասական ելքի ու կառավարության «ոչ ողջամիտ» կանխատեսումների մասին: Քաղաքական ուժերին, գործիչներին անհրաժեշտ է հիշեցնել, որ խորհրդարանում ներկայություն ապահովելը ոչ թե նպատակ է, նպատակներին հասնելու միջոց և դրան պետք է հասնել ոչ թե Հայաստանի շահերի ոտնահարման, այլ այդ շահերն առաջ մղելու ճանապարհով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1782204228771267 ...

    Կարդալ ավելին
  • ՀԿԾՀ-ի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշման համաձայն՝ փետրվարի 1-ից Հայաստանում էլ էներգիայի սակագինը նվազելու է: Մասնավորապես տնային տնտեսությունների համար հոսանքի ցերեկային սակագինը կնվազի 2.6%-ով, գիշերային սակագինը կկազմի 34.98 դրամ: Սպառողների համար Էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 1.22 դրամով: Որոշումը կարծես ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից: Հանրային որոշակի շրջանակներ անգամ հումորով են արձագանքում այս թեմային: Թեպետ միջին վիճակագրական քաղաքացու համար դա այդքան էլ մեծ բան չէ, սակայն ձեռնարկությունների համար դա մեծ խնայողություններ կարող է առաջացնել: Խոշորագույն բաժանորդների համար՝ 110 կՎ լարման պարագայում, ցերեկային կնվազի 3.5%-ով նվազում, գիշերայինը՝ 29.48 դրամ: Հետևաբար պետք չէ ամեն ինչ պրիմիտիվացնել ու միևնույն պրիզմայի տակ նայել: Այնուամենայնիվ մի հարց կա, որն ավելի մեծ մտորումների առիթ է տալիս: Ինչու է այնպես ստացվում, որ երբ էլեկտրաէներգիայի սակագինը 1-2 դրամով թանկացվում է՝ ակցիաների, հայհոյանքների առիթ է դառնում, իսկ երբ սակագինն էժանանում է, վերածվում է ծաղրանքի: Չգիտեմ, միգուցե կորցրել ենք ադեկվատությունը, միգուցե այլևս լավը աչքներիս չի գալիս կամ չենք ձգտում, բայց բոլոր դեպքերում հարցերին բովանդակային արձագանքելու խնդիր ունենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1771415616516795 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության 110 ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանը աշխուժացրել է հատկապես ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերին: Եթե ինձ հնարավորություն տրվեր վարչապետին ուղղել հարցադրումներ, ես անկասկած ընդհանրական հարցեր չէի ուղղի կամ հարցեր, որոնք իմ նեղ անձնական շահերն են շոշափում, իսկ նման հարցեր հնչեցին՝ մի տեսակ նաև անհետաքրքիր դարձնելով հարցուպատասխանը: Հնարավորությունը՝ հարց տալու վարչապետին, ամեն օր չի լինում, կարելի էր չպրիմիտիվացնել դրանք ու ժամանակն ավելի արդյունավետ դարձնել: Փոքր երկիր, մեծ թվով հարցադրումներ, պլյուս վարչապետի պատրաստակամություն, սակայն իրավիճակին ոչ համահունչ հարցադրումներ: Հ.Գ. Ի դեպ, իմ որոշ օգտատեր ընկերներ բավականին կարևոր, սուր հարցադրումներ էին հնչեցրել, ափսոս, դրանց հերթ չհասավ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1758701177788239 ...

    Կարդալ ավելին
  • Շատ է խոսվում, որ ցանկացած երկրի համար միջազգային կապերն ամրապնդելն ու արտաքին շուկաներում հավուր պատշաճի ներկայանլը կարող է դառնալ զարգացման լուրջ խթան: Մեր երկրի պարագայում դա ավելի քան արդիական է, քանի որ մեր շուկան չափազանց փոքր է տեղի խոշոր արտադրողների համար, ինչը սահմանափակում է զարգացման հնարավորությունը: Մենք անընդհատ խոսում ենք այս մասին, բայց, մեծամասամբ, արտաքին շուկա ասելով, հասկանում ենք Ռուսաստանը, իսկ լավագույն դեպքում ԵԱՏՄ-ն: Այստեղ էլ առաջանում են մի շարք խնդիրներ լոգիստիկայի հետ կապված, որն էլ իր հերթին ազդում է ապրանքի գնի, հետևաբար նաև մրցունակության վրա: Իհարկե, վերոնշյալ շուկաները բավականին մեծ ծավալ ունեն և կարելի է որպես թիրախ դիտարկել հայ արտադրողների կողմից, բայց եկեք չմոռանանք մեր հարևան Իրանի մասին: Այն մեր տարածաշրջանի հզորագույն երկրներից է և ունի մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Եթե ուսումնասիրենք վերջին տվյալները, Հայաստանն այդտեղ զբաղեցնում է չնչին տոկոս, ինչը կարելի է շտկել արդյունավետ աշխատելով: Իրանական շուկան պատժամիջոցների վերանայումից հետո դեռ չի հագեցել, և անհրաժեշտ ռեսուրսների ներդրման դեպքում կարելի է այնտեղ մեծ մասնաբաժին ստանալ: Այստեղ շատ կարևոր կլինի նաև պետական աջակցությունը՝ Իրան-Հայաստան սահմանին մաքսային ավելի լավ պայմանաներ ստեղծելու մասով: Իհարկե, զուտ թվային ցուցանիշներից ելնելով՝ կարծիք հայտնելը շատ ավելի հեշտ է, քան գործնականում իրանական շուկա դուրս գալը, բայց անհրաժեշտ պետական աջակցության և գործարարների կողմից անհրաժեշտ ռեսուրսների ներդրման դեպքում հնարավոր է «գրավել» իրանական շուկան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1747593962232294 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն