• Վլադ Կարախանյան
  • Նոր կառավարությունը գրեթե ամբողջությամբ ձևավորված է. նշանակումներ դեռևս չկան պաշտպանության նախարարությունում և արտգործնախարարությունում: Սակայն նույնիսկ այս պարագայում կարելի է պնդել, որ հանրության հիմնական պահանջներից մեկը, որը վերջին տարիներին էր ձևավորվել՝ կառավարության կազմի արմատական փոփոխություն, իրականացված է: Կառավարության կազմում չկան այն անդամները, ում հանրությունը, պայմանական առումով, որպես օդիոզ դեմքեր էր ներկայացնում (տարատեսակ նախարարներ), մամուլում հաստափոր գրքերի ծավալով նյութեր հրապարակում: Այնպես որ, լավ հնարավորություն է ստեղծվել մնացած՝ ոչ պակաս բարդ հարցերով, առաջ շարժվելուն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=374031439652371&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • Հաջորդ տարի Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Վերջին շրջանում քաղաքական ուժերն ակտիվորեն քննարկում էին նոր ընտրական օրենսգիրք ընդունելու հարցը: Ի վերջո սեպտեմբերի 13-ին ԱԺ 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ստորագրեցին «Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» հայտարարությունը: Ընդանուր առմամբ ընդդիմադիր դաշտն այս համատեղ փաստաթուղթը որակեց դրական: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչն է ստիպել ընդդիմադիր քաղաքական կառույցներին հանգելու նման եզրակացության: Նոր ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերից մեկն այն է, որ ընտրություններին ստորագրված ցուցակները ոչ միայն կհրապարակվեն, այլ նաև կսկանավորվեն ու կտեղադրվեն ԿԸՀ կայքում: Բացի դրանից ՝ վերականգնվելու է գրանցամատյաններում ընտրողների ստորագրման պայմանը: Հաջորդ բարեփոխումը վերաբերվում է ընտրախախտումներին: Եթե նախկինում այն ենթադրում էր ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով, ապա այժմ դրանից զատ ավելացել է նաև  պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու արգելքը՝ 1-3 տարի ժամկետով: Բացի դրանից՝ բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանման սարքեր տեղադրվեն և ապահովեն ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Նկարահանումը կիրականացվի թե՛ տեղամասում և թե՛ մինչև 50 մետր շառավղով տարածքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=371652453223603&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ ճեպազրույցների գլխավոր թեման Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցն էր: Ժառանգությունն ու ՀԱԿ-ը բնականաբար հայտարարեցին, որ ոչ մի սպասելիք չկա, արատավոր բարքերը կշարունակվեն և այլն: Ըստ էության, այստեղ խնդիր ոչ այդքան վարչապետի փոփոխությունն էր, որքան այն, որ նույն ՀԱԿ-ին ու ժառանգության ըստ էության ձեռնտու է Հայաստանում գաղջի տարածումը. դա նրանց միակ շանսն է ինչ որ ձևով պահպանելու իրենց գոյությունը, թեկուզ մարգինալ: Հայաստանում քաղաքական պայքարը ոչ թե հանուն ուժեղ Հայաստանի է, այլ հանուն գաղջ իշխանությունների, որովհետև ընդդիմությունը ոչ մի կերպ չի պայքարում իշխանությունը վերցնելու համար նրա հույսն այն է, որ ով էլ լինի, ինքն իր փոքրիկ գոյությունը պահպանի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=364111137311068&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ և ծանր իրավիճակում մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվել նորանշանակ վարչապետը: Քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչ նախաձեռնությամբ է հանդես գալու նա, արդյոք փոփոխությունները չեն լինի կոսմետիկ բնույթի: Ելնելով ծանր պայմաններից` մարդկանց շրջանում վաղվա օրվա հանդեպ հավատի որոշակի պակաս գոյություն ունի: Նախօրեին ներկայանալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին` վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն բավականին անմիջական դրսևորեց` փորձելով առկա իրավիճակը չներակայացնել վարդագույն գույնով: Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, Կարապետյանը նշեց, թե տնտեսության իրավիճակը ծանր է և արագ փոփոխությունների ակնկալիք չպետք է ունենալ, սակայն դա չի նշանակում, որ քայլեր չեն ձեռնարկվելու: Լինելու են կոնկրետ քայլեր` և սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, և բիզնեսի զարգացման առումով: Միանշանակ է` գործնական քայլերն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր երկրին, սակայն հարց է` որքանո՞վ են դրանք ի գործ դրվում, քանի որ հանրությունը տարիներ շարունակ լսում է երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունների բազմաթիվ խոստումներ: Այս հարցադրումը ակտուալ է նաև այս դեպքում: Արդեն իսկ այսօրվա կառավարության նիստում վարչապետը փորձեց սկիզբ դնել իր իսկ նշած քայլերի մեկնարկին: Նա մասնավորապես ՊԵԿ-ին բիզնեսների ստուգումների հետ կապված հանձնարարական տվեց, թե հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, մանր և միջիններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում: Սրա հետ մեկտեղ նաև վարչապետը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի նախարարությանը և սոցապ նախարարությանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականության վերանայման համար:  Թերևս Կարապետյանի քայլերի սկիզբը խոստումնալից է, իսկ ինչ կլինի առաջիկայում, կախված է վճռական գործելակերպից և քայլերի հաջորդականությունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=363292144059634&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • Նախագահը հրամանագիր է ստորագրել երկրի վարչապետի պաշտոնում նշանակելով «կառավարչի» լավ իմիջ ձևավորած Կարեն Կարապետյանին: Որքան էլ մամուլը փորձում է «լաքաներ» գտնել նոր վարչապետի վրա, իրականում Կարապետյանը հաջողված կարիերա է ունեցել և պետական և մասնավոր սեկտորում, բիզնեսներն «ինտելեկտուալ» բնույթի են, ինչը չի կարող խանգարող հանգամանք լինել նրա նոր նշանակման համար: Առյհասարակ զարմանալի է, որ մեր երկրում որոշ մարդիկ փորձում են հարուստ լինելը որպես բացասական երևույթ ներկայացնել: Այստեղ էականն այն է, թե ինչպես, ինչ ճանապարհով է հարստացել, ունեցվածք ձևավորել յուրաքանչյուրը: Կարեն Կարապետյանի հարցում կարծես գաղտնիքներ, փակ կողպեքներ չկանմ այնպես որ, որ իր փորձով, շրջապատով, «բագաժով» Կարապետյանն ունի այն ամենը ինչ նրան անհրաժեշտ է լավ կառավարում իրականացնելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=361712040884311&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանյան մամուլի ներքաղաքական վերջին հրապարակումները հիմնականում վերաբերվում էին վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ամենուր խոսվում էր հնարավոր հրաժարականի մասին, և ներկայացվում էին վարչապետի հնարավոր թեկնածուները: Այսօր այդ տեղեկատվությունը հաստատվեց․ վարչապետ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց։ Այս առիթով փորձեմ մի քանի դետալ ներկայացնել վերջին երկուսուկես տարիներից: Եթե խոսենք ոլորտային գործունեության մասին, պետք է նշել, որ բավականին շոշափելի ներդրումներ են կատարվել գյուղոլորտում: ՀՀ գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները որոշակիորեն համակարգվել են, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն: Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագիծը և ոռոգման համակարգի կառուցման մանրամասն նախագծման և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները պատրաստ են: Ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը սկսված է: Կառուցվող պատվարը կունենա 85մ բարձրություն, 29 մլն մ3 ծավալ․ արդյունքում հնարավոր կլինի ոռոգել 3200 հա հողատարածք: Եղվարդի անավարտ ջրամբարը նախագծվել և սկսվել է կառուցվել 1980-ական թվականներին` 228 մլն մ3 ընդհանուր ծավալով և թվով երկու պատվարներով 30,5 հազ. հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար: Ներկայումս ընթանում են ջրամբարի իրագործելիության ուսումնասիրությունները, որոնք կավարտեն 2016 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները: Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Մաստարա ջրամբարը նախատեսվում է լցնել Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի՝ գարնանային վարար հոսքով: Ջրամբարը կբարձրացնի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, կապահովի մեխանիկական ոռոգման անցում ինքնահոս համակարգի: Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200հա: Հ.գ. Պետք է նշել, որ, անկախ ներքաղաքական հետագա զարգացումներից, Աբրահամյանն իրենից քաղաքական բավականին լուրջ անցյալ և ֆինանասական ու տնտեսական լծակներ ունեցող անձնավորություն է ներկայացնում և քաղաքական դաշտում հետագա գործունեությամբ կարող է իրավիճակ փոխել և լոկոմոտիվի դեր ստանձնել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=357761454612703&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • «Քաղաքական շիզոֆրենիա» թե տեղեկատվության պակաս Ընդդիմադիր հարթակից մղվող պայքարը հաճախ իր մեջ ներառում է պաթետիկ հայտարարություններ, որոնց վերջնական նպատակը հանրության լայն շերտերի համախմբումն է փողոցային կամ նախընտրական այլ տիպի պայքարում: Սակայն երբեմն լինում են պահեր, երբ ելույթ ունեցողները կորցնում են իրականության զգացումը և հանդես են գալիս ոչ ադեկվատ հայտարարություններով: Բժշկության մեջ այն անվանում են շիզոֆրենիա, որը կարելի է կիրառել նաև քաղաքական դաշտում: Օրերս «Նոր Հայաստանի» անդամ, կալանավորված Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կյանքի կոչել արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը և վստահություն հայտնել, որ սեպտեմբերի երկուսին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքը լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից: Անդրիասը այն քաղաքական գործիչներից է, ով երբեք աչքի չի ընկել ադեկվատությամբ, ինչը արտահայտվել է իրականությունից հեռու իր ելույթներով: Ստեղծված իրավիճակում կարելի է բազմաթիվ արդարացումներ փնտրել Անդրիասի համար: Մի կողմից մեկուսարանը կարող է իր ազդեցությունն ունենալ Անդրիասի ոչ ադեկվատ հայտարարությունների վրա, մյուս կողմից էլ, հնարավոր է որ նա ունի տեղեկատվության պակաս, և մտածում է որ հուլիսյան ցույցերը շարունակվում են և պետք է հնարավորինս համախմբել ցուցարարներին: Միևնույն է՝ արդյունքն այն է, որ Անդրիասը կտրվել է իրականությունից: Մինչդեռ նրան պետք է տեղեկացրած լինեին, որ ցույցերի ալիքը վաղուց մարել է, չկա ոչ մի մոբիլիզացիա, իսկ վերջին մի քանի հավաքներին մարդկանց թիվը չէր անցնում մի քանի տասնյակը: Հավանաբար այդ էր պատճառը, որ իր թիմակիցները ստիպված համերգներով էին մարդկանց «բերում» Ազատության հրապարակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=350775291977986&id=100011365535389¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Օրերս նաիրիտցիները հայտարարում էին, որ EU-ASIA Business Finance Centre հոլդինգը ցանկանում է ներդրումներ կատարել Նաիրիտ գործարանում, սական պետությունը լուրջ չի ընդունում ընկերության առաջարկը: Այն, որ Նաիրտի վերագործարկումը առաջին հերթին պետք է պետությանը, դա փաստ է: Նաիրիտը այն գործարաններից է, որը անգամ ոչ աշխատանքային ռեժիմի մեջ գտնվելու ընթացքում կարիք ունի սպասարկման մեծ ծախսերի, որը հոգում է հենց պետությունը: Վերագործարկման արդյունքում հնարավոր կլինի կրճատել գործազուրկների թիվը և ավելացնել եկամուտները պետական բյուջե հարկերի տեսքով: Ընկերությունը իսկապես ցանկանում է ներդրումներ կատարել, սակայն, այն առաջարկը չի թևակոխում գործնական փուլ: Ընկերությունը չի ներկայացրել կոնկրետ գործնական հիմնավորումներ: Վերջին վեց տարիների ընթացքում եղել են նաև այլ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել ներդրում կատարել, սակայն որևէ ծրագիր այդպես էլ չեն ներկայացնում պետությանը: Այս դեպքում փաստացի թվացյալ ներդրողները ուղակի խաղում են նաիրիտցիների զգացմունքների հետ, և դատարկ հույսեր են ներշնչում վերջիններիս: Նաիրիտին անհրաժեշտ են հստակ ծրագրեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • Խորհրդարանական կառավարման անցումը իրենից ենթադրում է մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկը կուսակցությունների դերի բարձրացումն է պետության կառավարման գործընթացում: Վերջին մեկ տարվա ընթացքում ընդանում է կուսակցաշինության ակտիվ գործընթաց, ինչի հետևանքով բացվում են նոր քաղաքական կառույցներ: Նախ նորովի փորձեց ներկայանալ Օրինաց երկիր կուսակցությունը՝ դառնալով «Հայկական վերածնունդ». այնուհետև նոր կուսակցություն բացեց Վարդան Օսկանյանը՝ ներկայացնելով այն հանրությանը որպես «Համախմբում»: Ընտրությունները մոտենում են, իսկ քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են մտնել ԱԺ՝ շատանում: Այս պարագայում նորաստեղծ կուսակցությունների համար շատ դժվար է մրցակցել փորձառու քաղաքական ուժերի հետ և այդ պատճառով նրանցից ոմանք միավորվում են և փորձում միասին ստանալ մի քանի մանդաթ: ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն Վարդան Օսկանյանը քաղաքական սիրախաղի մեջ է մտել Արթուր Բաղդասարյանի հետ և փորձում է բանակցությունների արդյունքում իր հետ ձևավորել միասնական թիմ, որը խորհրդարանական ընտրություններին կառաջադրի մեկ ամբողջական ցուցակ: Բաղդասարյանին սիրաշահելու համար «Համախմբում» կուսակցությունը Գյումրիում չի պատրաստվում ավագանու անդամների թեկնածուների սեփական ցուցակն առաջադրել և փորձելու է իր աջակցությունը ցուցաբերել ՀՎԾ-ին: Տարածված տեղեկության համաձայն ընդհատակյա բանակցությունները շարունակվում են: Սպասենք դրանց վերջնական արդյունքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=344184039303778&id=100011365535389 ...

    Կարդալ ավելին
  • Աստիճանաբար պարզ է դառնում, որ «Սասնա ծռեր»-ի ու իրենց աջակցողների քաղաքական օրակարգը սպառվել է: Իրականում էն ամեն ինչը, խնդիրները, պահանջները որ դրվում էին նախապես, կարծես հօդս են ցնդել: Ու էտ թևի ակտիվ մասսային, ներառյալ Սանասարյան Դավիթին խոսելու առիթ է տալիս միայն Արայիկ Խանդոյանի՝ Ծաղկահովիտում առաջադրվելու թեման: Եթե լրատվական դաշտից հանենք քաղաքական հայտարարությունների այս առիթը, «Սասնա ծռեր»-ը քաղաքական քննարկման որևէ այլ առաջարկ չունեն: Սա՝ որպես փաստ: Այսինքն՝ էտ ամբողջ ռազմական գործողությունից ու առաջադրված նախագահի հրաժարականի պահանջի ու այլ ամպագոռգոռ թեմաներից մնացել է մի համայնքապետի ընտրության թեմա: Արդյո՞ք սա ցույց չի տալիս նախապես արվող գործողությունների հետևում առկա քաղաքական դատարկությունը: «Արայիկ Խանդոյանը երբեք չի երազել գյուղապետ դառնալու մասին, սա տատիկական ապտակ է, ցույց ենք տալիս, որ ահաբեկիչներ չենք, այլ հեղինակություն ենք վայելում»,- այսօր հայտարարել է Դ. Սանասարյանը: Լավ, եթե հեղինակություն էիք վայելում, պարտադի՞ր էր քրեորեն պատժելի արարք, հանցագործություն կատարելը, պարտադի՞ր էին այդ զոհերն ու վիրավորները: Պետք է հասկանալ, որ հողինակություն ունենալը թույլ չի տալիս դիմել անօրինական քայլերի: Ու մյուս կողմից, հեղինակություն ունենալը չի ազատում քրեական պատասխանատվությունից: Ոչ ոք էլ չի կասկածում Արայիկ Խանդոյանի՝ ռազմի դաշտում ունեցած ներդրման ու ունեցած հեղինակության վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=343646859357496 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն