• Գրիգոր Բարսեղյան
  • Եվ այսպես՝ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Սա չի նշանակում, որ Հայաստանի համար աշխարհի վերջն եկավ, բայց մտահոգությունների շատ լուրջ տեղիք է տալիս մեր երկրի հետագա իզոլացման ու տարածաշրջանային պրոցեսներից դուրս մնալու մասով, ինչպես նաև մեր ամուլության մասով։ Ի՞նչ է ստացվում։ Ադրբեջանցիներն, ովքեր մեզանից պակաս կոռումպացված պետության մեջ չեն ապրում, մեզանից պակաս չեն գողանում ու թալանում, ատկատների նկատմամբ էլ մեզանից ավելի անտարբեր չեն, այդուհանդերձ, կարողանում են միջազգային լրջագույն պրոյեկտ հղանալ ու կյանքի կոչել։ Ընդ որում՝ կարողանում են անել դա նույնիսկ այն պարագայում, երբ կա ևս երկու դերակատար՝ Թուրքիա ու Վրաստան։ Այս երկրներում էլ, վստահ եմ, ատելություն չեն տածում հեշտ փող աշխատելու տարբերակների նկատմամբ։ Այսքանով հանդերձ՝ երկաթուղին կառուցված է ու այսուհետև օբյեկտիվ իրականություն է։ Իսկ մենք ի՞նչ։ Մենք անգամ մի Հյուսիս-Հարավ չենք կարողանում կառուցել, և սա այն պարագայում, երբ ներգրավված երկրորդ ու երրորդ պետություններ չկան, ճանապարհը միայն մեր երկրի տարածքով է անցնում ու ունի նույնիսկ ավելի կենսական նշանակություն մեզ համար, քան երկաթուղին՝ Ադրբեջանի։ Բայց արի ու տես, որ չենք կարողանում ավարտին հասցնել, ու ըստ ամենայնի՝ նախագիծը տապալման եզրին է։ Ոմանք հիմա կսկսեն մեղադրել Բեգլարյանին, ոմանք՝ իսպանացիներին, ոմանք՝ «հանցավոր ռեժիմին», բայց ոչ մեկ չի փորձի տեսնել դառը իրականությունը․ փաստորեն՝ ադրբեջանցիներն ավելի շնորհքով ազգ են, քան հայերը, երբ բանը հասնում է պետական ու ազգային շահերին։ Չեմ ասում, որ գերմանացի են, բայց մեզանից շնորհքով են, որովհետև մերոնց նման անաստված չեն թալանում այն աստիճան, որ պրոյեկտը պարալիզացվի ու ձախողվի։ Դե, իսկ եթե ուզում եք լրիվ ամաչել մեր գաղջ իրականությունից, ծուլությունից ու ամուլությունից, ապա տեսեք, թե չինացիներն ինչ տեմպերով ու ինչքան արդյունավետ են աշխատում նույն Հյուսիս-Հարավի վրա։ Եվ ամենևին պատահական չէ, որ շինարարական աշխատանքներում ներգրավում են հնարավորինս մեծ թվով չինացի բանվորների․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=512981269061940 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ, իհարկե, կներեք, որ չեմ միանում Լևոն Հայրապետյանի անվան շուրջ այսօր ձևավորված կռապաշտական շաբաշին, բայց արդեն որերորդ գրառումն եմ տեսնում, որտեղ ասվում է, որ Հայրապետյանի մահվան մեջ մեղավոր ենք բոլորս։ Երիցս կներե՛ք ու թող հանգուցյալի հոգու վրա լույս իջնի, բայց ես ինձ մեղավոր չեմ համարում նրա մահվան հետ կապված և ոչ մի դրվագում։ Մի բան էլ ավելին ասեմ․ ես չեմ հասկանում, թե ի՞նչ բացառիկություն ուներ այս անհատը, որ նրա կյանքն ու մահը դարձավ հանրային քննարկման առարկա։ Իրոք, չեմ հասկանում։ Ոչ մի կերպ չեմ պատրաստվում վատաբանել հանգուցյալին ու երևի թե հանգուցյալի մասին էլ չէ խոսքս, որքան հերթական միֆական հերոս ստեղծողների, բայց ամենայն անկեղծությամբ փորձեցի գոնե ինձ համար պարզել, թե ինչո՞վ էր Հայրապետյանն առանձնանում հայաստանաբնակ ու ոչ հայաստանաբնակ հայ մեծահարուստներից։ Չէ՞ որ ասվում է, որ նա մեծ բարերար է, հերոս է և այլն։ Այսպես, մի ժոմ համացանցը քրքրելուց հետո հասկացա, որ Հայրապետյանը այո՛, արել է որոշ չափով բարեգործություն, բայց եթե վերածենք դա բացարձակ թվերի, ապա նույնիսկ հայաստանաբնակ մեծահարուստների ֆոնին նա «միջակ էր»։ Մեծ հաշվով, նա մի երկու միլիոն դոլար գումար է ներդրել Արցախում, որի առյուծի բաժինը՝ իր հայրենի Վանք գյուղում բացված ՄԱՍՆԱՎՈՐ ռեստորանն ու հյուրանոցային համալիրն են կազմում, որոնք եկամուտ բերող կոմերցիոն հիմնարկներ են։ Մարկանցել է օգնել, բայց ասել, որ դարակազմիկ մեծությունների հետ գործ ունենք՝ մեղմ ասած չափաանցություն կլինի։ Ուրիշ ինչո՞վ է առանձնացել Հայրապետյանը։ Ինչ-որ ժամանակ հանդես է եկել իշխանական վերնախավի հետ տանդեմով, հետո կտրուկ ընդդիմադիր է դարձել։ Որևէ բացառիկ բան կա՞ սրանում։ Կրկին ո՛չ։ Ի վերջո, ունենք Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան ու այլ մեծահարուստների օրինականեր, որոնք ևս անցել են այդ փուլերով։ Այդ դեպքում ինչո՞ւմ է Հայրապետյանի բացառիկությունը։ Երևի, որ Ռուսաստանում ինչ-ինչ հանգամանքներում դարձել է մեծ խաղի զո՞հ։ Բայց դա մեզ հետ ի՞նչ կապ ունի ու ինչո՞ւմ ենք մենք մեղավոր։ Փողերի ու արյան մեծ հոսքերով այս խաղի մեջ մտնողները միշտ էլ ռիսկի տակ են ու Հայրապետյանը գնաց խաղւ զոհ ոչ թե նրա համար, որ հայ էր, կամ էլ Հայրապետյանն էր, այլ նրա համար, որ տարբեր օլիգարխիկ կլաների բախման արդյունքում եղան կորուստներ ու նա նրանցից մեկն էր և կլիներ նույն կարգավիճակում, եթե ազգանունը -դզե, -ով, -ին և այլ վերջածանցով ավարտվեր։ Կարծում եմ, որ պարզապես գործ ունենք արդեն հիվանդագին աստիճան աղավաղված «գնա մեռի, արի սիրեմի»-ի հերթական դրսևորման հետ։ Հանգիստ թողե՛ք հանգուցյալին ու նրա անունը, մանավանդ՝ քաղաքական շահարկումների մեջ այն մի՛ օգտագործեք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=506544259705641&id=100010502131048 ...

    Կարդալ ավելին
  • Ոչ ոք իրավունք չունի դատապարտելու արտագաղթած մարդուն իր կատարած ընտրություն համար։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե որն է այն սահմանը, երբ հայրենիքում ապրելն անելանելի է թվում։ Սակայն, եթե դու այդ անելանելիության սահմանին հասել ես ու չդիմանալով հայկական իրականության դժվարություններին՝ հանձնվել ես ու հեռացել, դու արդեն էլ ոչ մի իրավոն չունես քո հեռու հեռուներից նման կոչեր անելու։ Չունես, որովհետև դու ինքդ դա չես արել։ Դու նույնիսկ չես կարողացել համբերել, դիմանալ ու թողել գնացել ես։ Դու ի՞նչ խղճով ես ինձ կոչ անում գնալ վտանգի բերան, ռիսկի դնել իմ կյանքն ու ազատությունը, երբ դու, կրկնում եմ, քո հեռավոր Գլենդելում ու Իրկուտսկում հետույքիդ վրա նստած, չես կրելու այն ռիսկերից ու դժվարություններից որևէ մեկը, որ ես եմ կրում։ Վտանգավոր սրիկայություն է սա, որը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Դուք պարսավանքի եք արժանի, վախկոտներ, որովհետև ոչ միայն անպատասխանատու եք մեր՝ Հայաստանում բնակվողներիս նկատմամբ, այլ մեր այն ազնիվ ու համեստ հայրենակիցների, ովքեր ևս արտագաղթել են ստիպված, բայց այնքան ազնվություն ու տակտի զգացում ունեն, որ դիստանցիոն հեղափոխականությամբ չեն զբաղվում ու սրտացավ են իրենց հայրենակիցների համար, ոչ թե գյուլլի բերան են կանչում։ Ավանակնե՛ր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=276505812709488&id=100010502131048 ...

    Կարդալ ավելին
  • Տղերքը նոր թիրախ են գտել ու հիմա իրենց խղճուկ գոյությունը հիմնավորելու համար, հարձակվել են Նիկոլի վրա։ Ընդ որում, առանձնակի ջանասիրություն են ցուցաբերում հատկապես ՀԱԿ-ը ու Դաշնակցությունը։ Ինչ կեղտոտ հոդված ասես չեն գրում, հաճախորդացնում են Նիկոլին, իսկ առավել հաճախ՝ բացահայտ կլյաուզաներին են տալիս իրենց։ Տեսնես ինչի՞ց կլինի։ Տղերք, կարո՞ղ ա գալիք ընտրությունների համար եք տակներդ լցրել։ 5 տոկոսանոց ՀՅԴ-ն քաղաքական մարմնավաճառության հերթական դրվագից հետո դժվար թե 0,5 տոկոսի հավակնի, դե իսկ ՀԱԿ-ի պարագայում ասելիք էլ չկա, այս ողջ ընթացքում 200 մարդուց ավել չկարողացան ապահովել իրենց հանրահավաքներին, ուր մնաց թե 7 տոկոս ձայն հավաքեն։ Տղերքը զգում են իրենց ծոծրակներին Նիկոլի ու յուր կուսակցության շունչը և սարսռում են, որովհետև իրոք պատմական խայտառակություն կստացվի, եթե տարիներ շարունակ գլուխ արդուկելով զբաղվող այս երկու կուսակցությունները չանցնեն, իսկ Նիկոլինը անցնի․․․ Վենեքը կփրթեն տղերքը, որովհետև արդեն իրենք կդառնան «դալանում ծեծ ուտողի» կարգավիճակի կրողը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=218098581883545&id=100010502131048&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հրազդանի քաղաքապետի ընտրությունները գնալով վեր են ածվում գլխավոր քաղաքական ինտրիգի ու հարստանում են նորանոր ուշագրավ մանրամասներով։ Վերջին զարգացումներն անշխուշ կապպված են Նիկոլ Փաշինյանի հետ։ Հրազդանի գործող քաղղաքապետը դիմել է դատախազություն և մեղադրել Նիկոլին, որ նա այցելել է հանրակրթական դպրոցներ, ճնշումներ է գործադրել անձնակազմի վրա և քարոզչական ու քաղաքական գործունեություն է ծավալել, ինչը օրենքի խախտում։ Ուշագրավ է, որ Նիկոլը չի էլ հերքում այցելությունները ու թեև չի ասում, որ քարոզչություն է իրականացրել, բայց ասում է, որ կիսվել է տնօրենների հետ ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացման մասին մտքերով ու հիմնականում ստացել է համաձայնություն դրանց շուրջ։ Այստեղ ծագում է մի նուրբ հարց․ մի՞թե դա ևս քարոզչություն չէ։ Ի վերջո, Նիկոլը որպես մասնավոր անձ չէ գնացել դպրոցներ, այլ որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ ու ցանկացած պահանջ, մտքերի փոխանակություն ու պարզապես խնդրանք ընտրությունների համատեքստում կարող է դիտարկվել որպես քարոզչություն։ Այստեղ բարդ բարոյական երկընտրանք է ծագում, որովհետև այս համատեքստում այո՛, Նիկոլը խախտում է օրենքը, բայց բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու է Նիկոլը հենց դպրոցների տնօրենների հետ հանդիպել ու մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ է ասվել։ Զավեշտալին այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետը համենայն դեպս այս պահին, գործում է օրենքի տառին համաձայն ու ստացվում է, որ ՀՀԿ-ն մարմնավորող դեմքը, այսինքն Յուպիտերը հասկանում է, կամ էլ գոնե ցույց է տալիս, որ հասկանում է, որ կան բաներ, որոնք իրեն էլ չեն կարելի, իսկ Փաշինյանը պահում է իրեն այնպես, ինչպես չէր պահում իրենց ցուլը՝ հայտնի ասացվածքում։ Մի քիչ խուճուճ միտք ստացվեց, բայց դե փաստացի այդ իրավիճակն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=213826292310774&id=100010502131048&__mref=message_bub ...

    Կարդալ ավելին
  • Նեմեցը հերթական նեմեցությունն է արել ու հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանը, Գևորգ Կասպարովն ու Ռոբերտ Արզումանյանը էլ հավաքականում չեն խաղալու։ Որպես ֆուտբոլասեր, ինձ մոտ ծագում է հարց․ բա իրենց տեղը հենց Նեմե՞ցն է խաղալու։ Ընդհանրապես, այս մարդուկն իր «բեղուն» գործունեությամբ հասավ նրան, որ մեր հավաքականի լավագույն կազմը այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունքների չհասավ։ Հենց նեմեցի ժլատության ու որոշումների պատճառով, հավաքականն այնդեպս էլ չկարողացավ արդյունավետ թիմ դառնալ և անառողջ ներքին մթնոլորտ ստեղծվեց, որն իր հերթին էլ ավելի փչացրեց հավաքանի խաղը։ Նեմեցին թողնես, հավաքական միայն իր մանկլավիկներին ու հլու ծառաներին կհրավիրի, բայց ախր խնդիրն այն է, որ ոչ մի նորմալ ֆուտբոլային երկրում, Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը այսքան անմիջական մասնակցություն չի ունենում ազգային հավաքականի գործունեության մեջ։ Ֆերդերացիայի նախագահը կոչված է կանոնակարգելու առհասարակ տվյալ մարզաձևի ոլորտը, բայց նա իրավունք չունի նման կերպով ներգրավվել ոչ ակումբների քաղաքականության մեջ, ոչ էլ առավել ևս ազգային հավաքականի։ Նեմեցին կամ պետք է բերել իր պաշտոնական լիազորությունների դաշտ ու թույլ չտալ, որ քիթը խոթի ազգային հավաքականի գործերի մեջ ավելի շատ, քան կարգն է, կամ էլ (որ ավելի լավ կլիներ), ընդհանրապես օտարել ֆեդերացիայից էլ, ֆուտբոլից էլ, որովհետև այս մարդը հայկական ֆուտբոլի քաղցկեղային ուռուցքն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=213060805720656&id=100010502131048&__mref=message_bubbl ...

    Կարդալ ավելին
  • Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հերթական անգամ կարող են դառնալ լակմուսային թուղթ մեր կուսակցական համակարգի ու հատկապես՝ ՀԱԿ-ի համար։ Ես կարող եմ հասկանալ ցանկացած փաստարկ ու քննադատություն՝ ուղղված Փաշինյանի ու նրա թիմի դեմ, կարող եմ հասկանալ քաղաքակիրթ, կամ էլ գուցե ոչ այնքան քաղաքակիրթ քաղաքական պայքարի մեթոդների առկայությունը, սակայն այն ինչ անում է ՀԱԿ-ը չի տեղավորվում ոչ մի ռացիոնալ շրջանակի մեջ։ Ես կարծում եմ, որ անկախ բոլոր տարաձայնություններից, նեղացածությունից ու հին հաշիվներից, ՀԱԿ-ը պետք է սկզբունքորեն աջկացեր ոչ այնքան Քաղաքացիական պայմանագրին, որքան անձամբ Սասուն Միքայելյանին։ Սա իրոք սկզբունքի հարց է ու սկզբունքը նրանում չէ, որ նա դնում է իր թեկնածությունն ընդդեմ ՀՀԿ-ական քաղաքապետի, ոչ էլ անգամ այն, որ ՀԱԿ-ից թեկնածու չկա ու պետք է միահամուռ ջանքերով պայքարել ընդդիմության դեմ։ Հարցն այստեղ ավելի շատ բարոյական ու ինչո՞ւ ոչ, իմիջային եզրեր ունի։ Բարոյական, որովհետև նույն Սասուն Միքայելյանը ժամանակին հրաժարվեց ՀՀԿ-ի իր տաք աթոռից ու կարգավիճակից, որպեսզի միանա ԼՏՊ-ին ու ՀԱԿ-ին, իսկ հետո ազատազրկվեց դրա համար, բայց երբեք չտրտնջաց ու ափսոսանք չհայտնեց։ Որքանո՞վ է բարոյական հիմա ՀԱԿ-ի դիրքորոշումը։ Ոչ մի քանով։ Ու այստեղից էլ բխում է նաև իմիջային կողմը հարցի․ ո՞ւմ մոտ կարող է համակրանք առաջացնել մի թիմ, որն իր անդամներից ամեն ինչը ստանալը համարում է բնականոն, բայց տալ ինչ որ բան ի պատասխան՝ երբեք։ Ու իրականում, խնդիրը այնքան մակերեսային է, որ ՀԱԿ-ի կեցվածքը պարզապես հակահիգիենիկ է դառնում։ Ողջ այս մառազմը մենակ մի պատճառ ունի․ ասում են Զուրաբյանը որոշել է հանձնաժողովի ՀԱԿ-ի տեղերը հերթական վաճառել, քանի որ դա դարձել է նրա եկամտի հիմնական աղբյուրը, իսկ եթե ընդառաջեն ՔՊ-ին ու հանձնաժողովում ընդգրկեն Սասունի մարդկանց, ապա վաճառելու բան չի լինի․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=211773522516051&id=100010502131048&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ուշագրավ քաղաքական կոմբենացիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանը։ Նրա հնարամտությունն ակնածանք է առաջացնում, որովհետև քաղաքական многоходовка կարողացավ կազմակերպի, որի արդյունքում ՀԱԿ-ի Զուրաբյանական թևը ծուղակում հայտնվեց։ Ինչպես գիտեք, Փաշինյանը բաց նամակով դիմել էր ՀԱԿ-ին, խնդրելով Հրազդանի գալիք ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի ՀԱԿ-ին հասանելիք մանդատները զիջել Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին, ովքեր պետք է փորձեն հնարավոր դարձնել ՔՊ-ի թեկնածու Սասուն Միքայելյանի հաղթանակն ընտրություններում։ Նիկոլը հաստատ գիտեր ինչ էր անում ու ինչպես էր անում։ Նրա նամակին ի պատասխան հետևեց Կոնգրեսսի հայտարարությունը, թե դա խմբակցության նիստում որոշվելիք հարց է ու Նիկոլը պետք է դիմեր դրան և եթե կարողանար ստանալ խմբակցության 7 պատգամավորներից 4-ի աջակցությունը, ապա այդպես էլ կանեին, սակայն քանի որ չի դիմել՝ չեն անի։ Վերջում էլ հավելել էին, որ ՀԱԿ-ն ունի մարդկային ռեզերվեներ, ովքեր ի զորու են հավուր պատշաճի կատարել իրենց պարտականությունները ընտրական հանձնաժողովներում։ Հիմա տեսեք, թե ինչ էր իրականում Արել Նիկոլը և ինչու եմ ասում, որ Զուրաբյանը թակարդն ընկավ։ Նիկոլի համար այդ հանձնաժողովի տեղերը սկզբունքային նշանակություն չունեն, ինչպես չունեն նաև Հրազդանի ՏԻՄ ընտրությունները։ Նիկոլը հիմա արդեն ակտիվորեն գործում է արդեն գալիք խորհրդարրանական ընտրությունների քարոզչական համատեքստում ու նրա համար պետք է մեծացնել իր ընտրազանգվածը։ Քանի որ Նիկոլը հասկանում է, որ իր պլան մաքսիմում 5-7 տոկոս քվե ստանալն է, ապա նրան պետք է նաև իր կողմը քաշել ՀԱԿ-ի էլեկտորատին, դրա համար էլ այս կերպ հրապարակայնորեն փչացնում է նրանց՝ ցույց տալով, որ զուրաբյանականները ինքնասիրահարված ու հաշվենկատ կերպարներ են, ովքեր միայն դեկլարացնում են, որ ընդդիմադիր են, մինչդեռ երբ բանը հասնում է իրական ըննդիմությանն ու իշխանությունների դեմ կոնսոլիդացվելուն, քյասիբացած ՀԱԿ-ը չի ուզում անգամ հանձնաժողովի տեղերով կիսվել, առավել ևս, որ արդեն հարուստ փորձ ունի դրանք ընտրությունների ժամանակ վաճառելու հարցում։ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=209088889451181&id=100010502131048 ...

    Կարդալ ավելին
  • Այս մասին հայտնի է դարձել Սարգսյանի ու Պուտինի մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ, ըստ մամուլի, Պուտինն ասել է, որ բոլոր հանձնարարականները տրված են, ու գազի գնի մասին բանակցությունները կարելի է սկսել ըստ այդմ։  Սակայն այս հարցում ինչպես միշտ կա մի նրբություն․ ռուսները ինչքան ասես կարող են նվազեցնել սահմանի վրա Հայաստանին վաճառվող գազի գինը, դա դեռ չի նշանակում, որ սպառողներին էլ է այն հասնելու էժան գնով, կամ էլ ողջամիտ էժանացման մասին է խոսքը գնալու։ Մենք արդեն լավ գիտենք Գազպրոմը արդեն տարիներ շարունակ կիրառում է միևնույն հնարքը․ սահմանին գազը վաճառում է իրեն իսկ պատկանող դուստր ձեռնարկությանը՝ Գազպրոմ Արմմենիային ու դուստր ձեռնարկությունը ի ռացիոնալ մարժա ավելացնելով էժան գազին, արդեն թանկ գնով հասցնում է այն սպառողներին։ Եթե այժմ Պուտին-Սարգսյան արդյունքում գազը էժանանա x-ով, ապա փորձը ցույց է տալիս, որ դա ամենևին չի նշանակում, որ նույն x-ով էլ կնվազի սպառողների համար, էլ չխոսեմ այն մասին, որ դեռ մի բան էլ կարող են ինչ որ պատճառաբանություն մոգոնել ու թանկացնեն գազը սպառողի համար, որպեսզի լրացնեն եկամտի այդ կորուստը։ Այնպես որ, Սարգսյան-Պուտին հանդիպումը ինչ որ արդյունքը թեև տվել է, բայց չկա ոչ մի վստահություն, որ այդ արդյունքը որևէ շոշափելի դրական անդրադարձ կունենա մեր կենսամակարդակի վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=207885339571536&id=100010502131048 ...

    Կարդալ ավելին
  • Իշխանություններին պետք է ԲՀԿ-ն, բայց ավելի թուլացած, դրա համար էլ հիմա աստիճանաբար տրոհում են այն։ Ինչ խոսք, առանց այդ տրոհման էլ ԲՀԿ-ն չի կարողանա մյուս ընտրություններին ստանալ 20+ տոկոս քվե՝ հայտնի պատճառներով, բայց եթե ես չեմ սխալվում, ապա իշխանությունները գալիք խորհրդարանը պատկերացնում են մի ֆորմատով, որտեղ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն սահմանադրական մեծամասնություն կունենան, իսկ մնացած ուժերը կլինեն ընդդիմադիր ու որպեսզի վերահսկելի լինեն՝ յուրաքանչյուրը 5-7 տոկոսից ոչ ավել կունենա։ Եթե մնացած կուսակցությունների հարցում անգամ այդ 5 տոկոս ունենալն է խնդիր, ապա ԲՀԿ-ն անգամ թուլացած վիճակում դեռ ունի բավականին պոտենցիալ ու ֆինանսական ռեսուրս, դրա համար էլ ներքին պառակտումը կուսակցության ներսում ընթանում է հենց այդ գծով․ բիզնեսմեններն ընդդեմ քաղաքական գործիչների։ Արդեն իսկ համառ ասեկոսեներ են շրջանառվում, որ կուսակցությունը լքելու է Վահան Բաբայանը, իսկ ընդհանուր լարվածության դիրիժորը Աբրահամ Մանուկյանն է։ Կուսակցությունը հավանաբար լքողների ցուցակում նաև նշվում է Միքայել Մելքումյանի անունը, դե իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ ըստ էության չի հերքել այս խոսակցությունները, դեռ մի բան էլ անուղղակիորեն հաստատել է, որ Բաբայանն իրոք պատրաստվում է լքել ԲՀԿ-ն իսկ Աբրահամ Մանուկյանը դիվերսիաներ է անում։ Կարծում եմ, մոտ օրերս ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության շարքերը իրոք կնոսրանան, ինչը էապես կհարվածի կուսակցության ֆինանսական ինքնաբավությանը՝ ավտոմատ կերպով այն դարձնելով պոտենցիալ հաճախորդ։ Սակայն մյուս կողմից էլ, համեմատած Ժառանգության, Ազատ Դեմոկրատների ու ՀԱԿ-ի հետ, ԲՀԿ-ի վիճակն այդքան օրհասական չէ, որովհետև այս երեքի պարագայում կարելի է վստահորեն ասել, որ եթե ինչ որ հրաշք չկատարվի, կամ էլ իշխանությունն ուղղակիորեն չլծվի նրանց հորհրդարան անցկացնելուն, այս ուժերը ոչ մի շանս չունեն մյուս ընտրություններում հաղթահարել անհրաժեշտ մինիմալ սանդղակը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=204629089897161&id=100010502131048&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն