• Սևակ Հովհաննիսյան
  • Հայաստանի քաղաքացու կյանքը վտանգված է Իրանի Իսլամական Հանրապետությունում Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` ԱԳՆ, Իրանում ՀՀ դեսպանատուն, Մարդու իրավունքների պաշտպանին: Մի քանի օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունում հյուրընկալության նպատակով այցելած ՀՀ քաղաքացի Սուսաննա Երվանդի Պետրոսյանի առողջական վիճակը վաթարանում է և նրան տեղափոխում են հիվանդանոց, ապա` վիրահատում:  Վիրահատությունից հետո դեռևս Տիկին Սուսաննան գտնվում է հիվանդանոցում և միացված են արհեստական շնչառական ապարատներ: Հիվանդանոցի բժիշկները հիվանդի բարեկամին տեղեկացրել են, որ պետք է վճարեն 5.000 դոլարի համարժեք գումար, որպեսզի կարողանան հետագայում բուժեն, հակառակ դեպքում ստիպված կլինեն դադարեցնելու բոլոր բժշկական միջամտությունները, որի արդյունքում Տիկին Սուսաննան մեկ օր էլ չի ապրի: Հիվանդանոցի տնօրինությունը հարազատներին այլ ելք չի թողնում, կամ պետք է վճարել, կամ էլ պետք է տանեն իրենց հիվանդին, ում վիճակը ծանր է: Սուսաննան անապահով ընտանիքի անդամ է, ունի մեկ որդի:  Ես` հանդիսանալով Միացյալ Երիտասարդական Լիգայի ղեկավար, կոչ եմ անում լուծել մեր հայրենակցի վերադարձի խնդիրը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sevakh2/videos/vb.100003173382318/1106131026169333/?type=2&theater ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ ջան հերիք է զինվորների հաշվին ձեզ գովազդեք։ Լավ եք անում Արցախ իրեր եք ուղղարկում, բոլորս էլ պարտավոր ենք լինել մեր զինվորների կողքին։ Կներեք, բայց անբարոյականություն է նկարել ու տարածել, թե տեսեք մենք սնունդ ու այլ բաներ ուղղարկեցինք։ Քիչ է մնում մի հատ էլ կինո նկարեք ու օսկար մրցանակաբաշխությանը ներկայացնեք։ Պարտադիր չէ անհատական դա անել, այստեղ միասնությունն է կարևորը։ Հիմա ՞ս էլ ասե՞մ, թե ինչքան գումար եմ փոխանցել, չեմ ասի, որովհետև պարտավոր էի, ամեն դեպքում շատ մեծահարուստներից շատ եմ փոխանցել։  Այսօր, եթե հանգիստ քնում ենք, միայն Հայ Զինվորի շնորհիվ, ուրեմն վերջ տվեք խեղկատակությանը ու իրոք արեք լավագույնը մեր զինվորների անվտանգության և բարօրություն համար։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sevakh2/posts/953798621402575?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460552433350166 ...

    Կարդալ ավելին
  • Լսելով և տեսնելով Արթուր Բաղդասարյանի ելույթը, իմ մոտ կարծիք ձևավորվեց, որ վերջինս տիրապետում է հիպնոսի, այսինքն նա ուղղակի իր ելույթով փորձում էր չթույլատրվող «մոգությամբ» հիպնոսի ենթարկել իր լսարանին։ Այդպիսի տակտիկական հնարքներից են օգտվում նաև կրոնական աղանդավորական կառույցների պարագլուխները։ Հասկանալի է, որ իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական Վերածնունդը» փորձում է այդ կերպ համակիրներ ձեռք բերել, բայց դե մենք չենք մոռացել մուրաբասեր մեր ԱԱԽ անդամ հանդիսացող, կարմիր խնձորի ավանդույթին քաջատեղյակ Բաղդասարյանին։ Ինչևէ, իմ ասածը կփաստեն նաև այն հոգեբանները, ովքեր տիրապետում են հիպնոսի գաղտնիքներին։ Հ. Գ. լսեք ձայնային ելևէջներին, ուշադրություն դարձրեք բառերի վերջին հնչյուններին, որոնք կամաց է արտաբերում։ Դա հիպնոսի մեխանիզմներից մեկն է։ Հետևաբար իմ համար նրա անկեղծությունը սուտ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevakh2/posts/915400931909011 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն