• Մանե Վարդանյան
  • Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցության միջնորդությունը մերժվել է։ Փաշինյանը վրդովմունք էր հայտնել․ «Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»։ Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, զարմանալին ոչ այնքան ՀՀ գլխավոր դատախազության որոշումն է, այլ Փաշինյանի պարզունակ քայլերը։ Մտահոգիչ է, որ Փաշինյանի կառույցը դեռ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել։ Սա քաղաքական միամտությա՞ն, թե՞ խորամանկության դրսևորում է։ Դժվար թե Փաշինյանը չիմանար ՀՀ իշխանությունների տրամադրություններն այս հարցերի վերաբերյալ։ Իրականում Փաշինյանն ուզում է ամեն կերպ ցույց տալ, որ չափազանց մտահոգ է Արնդրիաս Ղուկասյանի և մյուսների ճակատագրերով։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ ամեն անգամ նույն քայլերն է անում, լավ իմանալով, որ մերժվելու է իր միջնորդությունը։ Եթե մի խոսքով ամփոփենք, ապա այս թեմաների վրա Փաշինյանը ձեռքերն է տաքացնում ու փորձում է հետընտրական պարապուրդի օրակարգ լցնել։ Թե այս ամենն ինչքանով է բարոյական՝ որոշեք ինքներդ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=590652444438436&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հիմքերն ի սկզբանե էլ ամուր չեն եղել: Այս մասին թերեւս հուշում են դաշինքում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես հայտնի է, Օհանյան-Օսկանյան դաշինքին միացել էին Արամ Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Վիկտոր Դալլաքյանը, որոնք մտադիր էին դաշինքով մասնակցել գալիք ընտրություններին:   Սակայն բավական անսպասելի կերպով վերոնշյալ քաղաքական գործիչները, իրար հերթ չտալով, փախուստի դիմեցին Օհանյան-Օսկանյան դաշինքից` բերելով լոկ պատրվակներ եւ ոչ մի լուրջ պատճառաբանություն: Ընտրական գործընթացներին մասնակցելուց հրաժարվեց նաև Համախմբում կուսկցության առացքային անդամներից Վահե Հովհաննիսյանը: Փոխարենը բավական անակնկալ կերպով «Ելքի» «վրայից թռավ» եւ Օհանյան-Օսկանյան դաշինքին միացավ «Ժառանգություն» կուսակցությունը:  Ինչքան էլ որ Հարությունյանը, Հայրիկյանն ու Դալլաքյանը ինչ-ինչ պատճառներով խուսափեն բացահայտելուց, թե իրականում ինչը դրդեց իրենց դուրս գալ դաշինքից, այնուամենայնիվ, դժվար չէ կռահել, որ ի սկզբանե Օհանյան-Օսկանյան դաշինքում պայմանավորվածություններն ու ակնկալիքները միանգամայն այլ են եղել, հետո ինչ-որ փուլում դրանք խախտվել են, ինչն էլ ստիպել է վերոնշյալ քաղաքական գործիչներին որեւէ հեռանկարային հույս չտածել դաշինքի հետ: Այնուհանդերձ, լուրեր են շրջանառվում, որ Օհանյան-Օսկանյան դաշինքի խաղաքարտերը հավանաբար խառնել է Սամվել Բաբայանը, որն ըստ նույն այդ լուրերի` հանդիսանում է դաշինքի հիմնական «ասիչը»: Այս ամենի ֆոնին բավական ուշագրավ է դառնում նաեւ մամուլում տեղ գտած այն լուրը, թե Վարդան Օսկանյանը նեղ շրջանակում չի բացառել ընտրություններից հետո քաղաքականությունից դուրս գալու եւ «Համախմբում» կուսակցության` խորհրդարան անցնելու դեպքում անգամ մանդատը վայր դնելու հնարավորությունը: Եթե այս լուրն իրականություն դառնա, դաշինքի ողջ պատասխանատվությունն ու բեռը կմնա Սեյրան Օհանյանի ուսերին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=523313721172309&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Իրեն անկախության սիմվոլ հռչակած Պարույր Հայրիկյանն այսօր ավետել է, որ միացել է Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան-Դեմկուս-Համախմբում դաշինքին: Ավելի մեծ վնաս այս դաշինքին էլ ոչ մեկ չէր կարող հասցնել, միայն կարելի է արձանագրել, որ Հայրիկյանի այս մուտքը ապահովեց դաշինքի պարտությունը, եթե ոչ ընտրական կամպանիայում, ապա հետագայում դաշինքը հետևողականորեն վարկաբեկելու հարցում: Ուզում ես հասկանալ ինչո՞ւ, բայց ինչպես այլ հարցերի դեպքում, այս հարցադրումը ևս կմնա օդում կախված: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=509436059226742&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, թե նախորդ տարի Հայաստանից 60 հազար մարդ է արտագաղթել: ԱՎԾ-ի կայքը քրքրեցի, դաժե մի քանի օր առաջ ԱՎԾ պետի խորհրդականի մամլո ասուլիսը, բայց այդպես էլ նման թիվ չեմ գտնում: Վերընթերցեցի Արամ Մանուկյանի մեկնաբանությունն այդ թեմայով, որևէ հղում չգտա: Որտեղի՞ց է վերցրել այդ թվերը Արամ Մանուկյանը, մնում է գաղտնիք: Չէի ուզենա մտածել, որ դա նա անում է նախընտրական շրջանի շրջանակներում, որովհետև Արամ Մանուկյանը ընդհանուր առմամբ վատ դեմք չէ, բայց թե ինչ թվեր է «կրակում», արժե հասկանալ: Արտագաղթը կա մեր երկրում, սակայն ես չեմ կարծում, որ դա տարվա կտրվածքով 60 հազարի է հասնում: Քաղաքական գործիչները պետք է սովորեն պատասխան տալ սեփական արարքների ու հայտարարությունների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=505866472917034&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կառավարության ձևավորմամբ Restart-ի գնաց ՀՀԿ-ն ու ընդդիմության արևմտյան բլոկը ներկայացնող Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան և Հանրապետություն կուսակցությունների դաշինքը: Restart-ի հնարավորությունը պահպանում են նաև այն ուժերը, որոնք Գագիկ Ծառուկյանի վերադարձի արդյունքում կմիավորվեն կամ մաս կկազմեն նրա նախընտրած քաղաքական ուժի հետ: Իրավիճակը շարունակում է «դառը» մնալ Հայկական վերածնունդի հետ: Ճիշտ է՝ վերջինս որոշակի ֆինանսական և քաղաքական ռեսուրսների այնուամենայնիվ տիրապետում է, սակայն այնտեղ իրավիճակը հաստատ Restart-ային չէ: ՀԱԿ-ը հեռակա քաղաքական երկխոսության հետ է իշխանության հետ, գոնե արտաքին քաղաքական օրակարգի հարցում, ինչը ևս նրան տեսական Restart-ային հնարավորություններ է ընձեռում, իսկ ՀՅԴ-ի ջոկերը ՀՀԿ-ի հետ ստորագրած հուշագիրն է, որով ՀՅԴ-ն դեռ 8-9 ամիս առաջ իրեն ապահովագրեց հնարավոր քաղաքական զարգացումներից: Մյուս քաղաքական մանր-մունր կուսակցությունները կա՛մ պետք է դաշինք կազմեն, կա՛մ կպնեն վերևում նշված բլոկներին, հակառակ դեպքում անցողիկ տեղ միանշանակ չեն ունենա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=491361247700890&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին: Այն թույլ տվեց, որպեսզի մրցապայքարի մեջ մտած կուսակցությունները կարողանան չափել իրենց ուժերը համայնքներում և ըստ այդմ՝ հետևություններ անեն, ձևավորեն 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրենց ճանապարհային քարտեզը և որոշեն իրենց քաղաքական հավակնությունների շրջանակը: ՏԻՄ ընտրություններն անսպասելի ընթացք ունեցան մի շարք կուսակցությունների համար Շիրակի մարզում` հատկապես Գյումրիում: Ընտրությունների արդյունքներն այստեղ անակնկալ էին ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՅԴ-ի համար: Ուստի պատահական չէ, որ ՀԱԿ-ը և ՔՊ-ն հայտարարում են, թե փորձում են հետևություններ անել, շտկել թերությունները և պատրաստվել խորհրդարանական ընտրություններին: ՀՅԴ-ն նույնպես խնդիր ունի լուրջ հետևություններ անելու հատկապես այն պարագայում, երբ Դաշնակցությունը մեծ հնարավորություներ ուներ Շիրակի մարզում բարձր արդյունքներ գրանցելու, քանի որ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը հետևողական աշխատանքի արդյունքում կարող էր ՀՅԴ-ի նկատմամբ վստահության բարձր աստիճանի հասնել: Այս առիթով Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ-ական մարզպետը չի արդարացրել իրենց հույսերը: Եվ եթե Աղվան Վարդանյանը բարձրաձայն արտահայտվում է այս մասին, ապա վիճակը լուրջ է, Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը այս ամիսներին ուղղակի ժամանակավաճառությւամբ է զբաղվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=452253701611645&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 2-ին ՀՀ բազմաթիվ համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս ընտրությունները հատկապես կարևորվում են նրանով, որ լուրջ քաղաքական պայքար է ընթանում, որի շրջանակում ընդգրկված են նաև նորաստեղծ և փոքր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունները: Ընտրապայքարի հիմնական ծանրությունը կենտրոնացված է հանրապետության երկրորդ և երրորդ խոշոր քաղաքներում`Վանաձորում և Գյումրիում ընթացող ընտրարշավներում: Հատկապես հետաքրքրական իրավիճակ է Գյումրիում, որտեղ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն օժտված չէ առանձնահատուկ կառավարչական ունակություններով և չունի լուրջ թիմ քաղաքի պատկերը դեպի դրականը փոխելու համար: Միևնույն ժամանակ ընդդիմադիր կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ «Բալասանյան» դաշինքի, ավելին` ընդդիմադիր թեկնածուները քարոզարշավի ժամանակ նույնիսկ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Որպես ասվածի վառ օրինակ կարելի է բերել նախօրեին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության քարոզարշավը, երբ Նիկոլը փորձեց սևացնել մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին ցույց տալու համար, որ միայն իրենց ղեկավարած կուսակցությունն է արժանի ստանալու ընդդիմադիր անվանումը: Նիկոլը փորձում է ինքնահաստատվել ընդդիմության հաշվին, սակայն հաշվի չի առնում, ճանապարհ է հարթում իշխանությունների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=448716141965401&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Ներկայումս իշխանության նկատմամբ հանրության վստահությունը գնալով նվազում է: Սրանով է պայամանավորված նաև, որ իշխանությունները կառավարման համակարգում փոփոխություններ են նախաձեռնել: Թվում է` ընդդիմության համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ միասնական հարթակ ստեղծելու և ուժերը գեներացնելու համար, մանավանդ երբ հնարավորություն է ստեղծված ՏԻՄ ընտրություների արդյունքում համայնքներում շահել քաղաքացիների վստահությունը: Բայց արի ու տես` ընդդիմությունը միասնական ուժերով հանդես գալու և ՏԻՄ ընտրություններում համատեղ թեկնածուով մասնակցելու փոխարեն փոշիացնում է իր հնարավորությունները․ ընդդիմադիր կուսակցություններին ոչ միայն չի հաջողվում միավորվել, այլև նրանց միջև սկիզբ են առել նոր հակասություններ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և մյուս ընդդիմադիր ուժերի միջև ի հայտ եկած տարաձայնություններին: Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում է կեղծ ընդդիմություն լինելու մեջ, ինչը հատկապես ակնառու դարձավ Նիկոլի և Էդմոն Մարուքյանի՝ վերջերս միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքների ֆոնին: Հասկանալի է` «Քաղաքացիական պայմանագիրը» հայտ է ներկայացրել` լինելու միակ և «անկրկնելի» ինստիտուցիոնալ ընդդիմությունը, սակայն այլ հարց է, թե այդ գործելակերպը որքանով է բխում ընդդիմադիր դաշտի շահերից և արդյոք ձեռնտու չէ՞ իշխանությանը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որը ընդդիմության շարքերում հակասությունների խորացման և օպոզիցիոն հարթակի իներտ վիճակի պայմաններում քաղաքացիները հիասթափվում են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=447022782134737&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր է` սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվում է «Հայաստանը Սինգապուրի վերածելու» առեղծվածային թեզը: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, թե նոր վարչապետը Հայաստանը դարձնելու է Սինգապուր: Կարծում եմ` իշխանությունում քիչ չեն Մինասյանի նման մարազմատիկ դեմքերը, ովքեր օրվա ընթացքում տարբեր չհիմնավորված հայտարարություններ են անում: Այստեղ զավեշտալին այն է, որ հանրության մի ստվար զանգված առանց թեմային տիրապետելու սկսեց վերլուծել այդ միտքը` վերագրելով նոր վարչապետին: Թե ինչ կլինի ապագայում, այլ հարց է, կանխագուշակումներ անելն էլ անշնորհակալ երևույթ է, բայց ծիծաղելի է, որ մարդիկ ինչ-որ թեմայով վերլուծություններ գրելուց առաջ չեն էլ փորձում ճշտել տեղեկատվության հավաստիությունը: Ով է Մկրտիչ Մինասյանը, ինչ կշիռ ունի վերջինիս կարծիքը: Մկրտիչ Մինասյանը վաղուց համալրված է ժամկետնանց գործիչների շարքում, ում հայտարարությունները լավագույն դեպքում իրենց հարևանների տեսակետներն են արտահայտում: Ավելի շուտ կարելի է հավատալ, որ Հայաստանն արդեն վերածվել է Սինգապուրի, քան Մկրտիչ Մինասյանի կարծիքները համարել վարչապետի պաշտոնական տեսակետ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=442824445887904&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին
  • Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ մեկնաբանել է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը: Լրագրողը Լևոն Զուրաբյանին հիշեցրել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին հանրահավաքներում խոսվել է նաև Լևոն Տեր Պետրոսյանի մասին, թե նա ԼՂ հարցում զիջումների կողմնակից է: Լրագրողը նաև առաջարկել է դիտել հանրահավաքից մի հատված, որում Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ տարածքների զիջման խնդրի հետ կապված նշում է, թե Լևոն Տեր Պետրոսյանը դաշինք է կազմել իշխանությունների հետ` իրականացնելու համար մի ծրագիր, որը հայտնի է որպես Լավրովի պլան, դա մի խայտառակ լուծում է Հայաստանի համար, և Տեր Պետրոսյանը դա անում է, որ ինքը կարողանա արձանագրել, թե 1997-1998թթ-ին ճիշտ էր ասում: Հետաքրքրական է Զուրաբյանի մեկնաբանությունը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ. «Սուտ է ասում: 2008թ-ին նույն այդ գործիչը, երբ որ կոչ էր անում միանալ Տեր Պետրոսյանին, նա ասում էր` մեր բնական դաշնակիցներն են այն մարդիկ, ովքեր «Պատերազմ կամ խաղաղություն» հոդվածի կողմնակիցներն են»,- ասել է Զուրաբյանը և հավելել, թե ոչ մի լակոտ, որն այսօր յուրացրել է ինչ-որ ռազմատենչ մի կարգախոս, թող չփորձի դասեր տալ մի մարդու (Տեր Պետրոսյանին) որը, Հայոց պատության մեջ մտնելու է որպես հայոց հողերի ազատագրող ղեկավար: Ստացվում է, որ Զուրաբյանը փորձում է անուղղակիորեն ակնարկել, որ իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը եղել է հենց Լևոն Տեր Պետրոսյանը: Ենթադրվում է, որ Փաշինյանը կարձագանքի Զուրաբյանին, սակայն հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլինի Նիկոլ Փաշինյանի արձագանքը իրեն «լակոտների» շարքին դասելու համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=435511139952568&id=100004810579169 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն