• Աշոտ Բլեյան
  • Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց բոլոր երեխաները կարան սիրեն»…Շշմելու է ասված: Բայց ես սիրով-անհոգնել ամեն օր բարձրաձայն կկարդամ այդ՝ թեկուզ հարյուր էջից կազմված ընթերցարանն այնպես, որ լսելի լինեմ աշխարհի բոլոր կարդալ չիմացողներին… Աղայան Ղազարոսն ասում էր, որ նախ՝ գրելը, հետո՝ կարդալը. Այստեղից՝ որ չգրեն մեր Արեգ-Նարեկները, ի՞նչ են կարդալու… «Պարտեզ»-ը՝ Աիդա Պետրոսյանի, Անահիտ Հարությունյանի «Բզեզ»-ը չեն կարող չկազմակերպել այս կարդալը… Զառա Առաքելյանը հետևողական ջանքեր է գործադրում՝ փոխարինելու մեր վեց տարեկան դարձածների համար ձեռք բերած պլանշետներն ավելի հարմար ճանաչվածներով, որ տեխնիկական իմաստով ոչինչ չխանգարի բնական գրել-կարդալու, ճանաչողության համար անհրաժեշտ մյուս հմտությունների ձեռքբերման մեթոդի գործադրմանը… յուրաքանչյուր ընտանիքում… Առաջին կրթիչ մեր ընտանիքում երեկ ես ուշադիր հետևում էի մայրենիի ֆլեշմոբին իմ թոռնուհի Սոնայի և Դավիթ Բլեյանի ներգրավմանը… Ռուզան մորաքույրը, անգամ, սրա պատվին անմահական խմոր էր արել… Արմինեն կարողացավ հմտորեն հանել բոլոր խոչընդոտներն ու, տեսե՛ք, ստացվեց երեքի մայրենիի ուսուցում-աշխատանքը… խոհանոցում՝ մեծ սեղանի վրա… Ես էլի հուզվեցի, էլի ու էլի ոգևորվեցի, այնքա՜ն շնորհակալ եղա… Էմմա Բլեյան-Հովհաննիսյան «Հոգատարություն» մրցանակ ստացած Արևիկ թոռնուհիս, պարզվում է, գումարային պարգևը կիսում է երեք մասի, Արևիկը Դավթին ու Սոնուլին ճանաչում է իբրև համահեղինակներ. նրանցից յուրաքանչյուրի համար խելացի՝ տեխնոլոգիական-կերպարվեստի միջոցներ գնում՝ նկարելու-ծեփելու… Այնպես որ մեր տանը խաչվեցին մայրենիի և տեխնոլոգիական ստուգատեսները… Պետք էր տեսնել, թե ի՜նչ հաճույքով էր Սոնան նախշել-նկարել իրեն ու Դավթին, ու ոգևորված Դավիթն ինչպե՜ս էր վայելում ստուգատեսային իրիկունը… Այսպիսի խթանների հետևողական ու կոնկրետ գործադրումը չեն կարող չփոխել ընտանեկան-ուսումնական աշխատանքի բնույթը… Ես նորից նայեցի mskh.am-ի հաշվիչին… Նախորդ օրվա համեմատ մուտքերի թիվը հազար երկու հարյուրով ավելացել է. ուրբաթ օրով այդպես լինում է միայն կոնկրետ ազդեցությամբ-իրադարձությամբ… Այդպիսին դարձավ մայրենիի ֆլեշմոբ ընտանեկան նախագիծը, ընկե՛ր-կազմակերպիչներ… Իմ ջանքերի-ուշադրության կենտրոնում 2016-ի մեր շրջանավարտներն են՝ նախ և առաջ տասներկուերորդ դասարանցիները… Բուռն էր օրը՝ իր այսօրվա համերգ-շրջագայությանպատրաստությամբ, կրթահամալիրի բոլոր բակ-պարտեզներում պուրակային աշխատանքի թափով, Գեղարվեստի «Նկուղը՝ պատանեկան կենտրոն» նախագծի շինարարության մեկնարկով… Ես ոչ միայն մասնակցեցի մեր տասներկուերորդ դասարանցիների՝ 2016 թվականի շրջանավարտների «Ցտեսություն» մեծ նախագծով մայիսի 25-ի ցնծության-տոնախմբության պատրաստության պարապմունքներին. եղա Մերի Առաքելյանի, Նելի Փիլոյանի երաժշտական ու Ստեփան Թորոյանի պարի պարապմունքներին. որքա՜ն լուրջ-հավաք-ակտիվ են դարձել մեր պատանիները… Ավագ դպրոցի գրասենյակի ներկա-բացակային էլ ծանոթացա… Ավագ դպրոցի այս տարվա հարյուր տասնվեց շրջանավարտներից հարյուրը մասնակցում են առավոտյան այս ամենօրյա պարապմունքներին… Եվ նկարիչ-տեխնոլոգ Անի Հովհաննիսյանի ոգևորվածությունը կարելի է հասկանալ. այսպիսի հավաքանիով ու կազմակերպմամբ Մայր դպրոցը ներսով-դրսով կարելի է ճախրուն վիճակի բերել, որ մեզ, այո՛, կտրի շրիշակից (պլինտուսից)… Կրթահամալիրի իններորդ դասարանցիները ոտքով, իրենց կազմակերպիչ Լուսինեի հետ ձգվում են Մայր դպրոցից Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ ամեն ուրբաթյա ժամը 13:00-ի պարապմունքի՝ «Ընթերցում ենք կտակարան տեր Զենոն քահանայի հետ». ես այս երթին հետևում եմ հեծանվի վրա… Հետո մտնում եմ նրանց՝ եկեղեցու ուսումնական պարապմունքների սրահ… բայց ես չեմ հասցնի պատմել օրվա գրում իմ տեսած-կուտակածը, ինչպես և Նոր դպրոցի ճերմակ տոնը Մայր դպրոցում, Մարմարյա սրահում, Մեդիա-ուրբաթ համերգին՝ մեզ քառասունհինգ րոպե գրաված… Ահա ինչու` անընդհատ է իմ օրագիրը, հուսամ և ձեր ընթերցումը… Ես որ նախ չգրեմ, դուք ի՞նչ եք կարդալու… – Դավիթ, ինչո՞վ հասնես լողարան՝ հեծանվով, թե ինքնագլորով,- հարցնում եմ… – Զորավար Անդրանիկի պես՝ երկուսով միանգամից, որ երկու նժույգով Զորավարի պես սլանամ… Սա էլ, տեսեք, արտահայտություններից մեկը՝ շրջակա աշխարհի նկատմամբ իմ ու Դավթի ճանաչողական մշտական ուշադրության… Դավթին չես կտրի իր դինոզավրերից. որտեղից որտեղ հայտնվում են մեր հերոսի՝ հերոս դարձած, ինձ չոգևորող այս վերացած դանդալոշները…ոչ էլ թաքցնում եմ, բարձրաձայնում եմ… – Չե՜ն վերացել, պա՛պ, ասում եմ քեզ, Աֆրիկայում են, ապրում են, դու չես տեսել… – Դու տեսե՞լ ես, Դավիթ, որ այդպես խոսում ես… – Չէ, ես դինոզավրեր չեմ տեսել, ես պատկերացնո՜ւմ եմ… Նյութի աղբյուր՝ http://ashotbleyan.mskh.am/12-03-2016/ ...

    Կարդալ ավելին
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, 1994թ. ՀՀ Լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանն այսօր եւս նորաբաց «Ռոսսիա մոլ»-ում էր. «Ճիշտ է՝ ես մոլի սիրահար չեմ, թեեւ ինքս մոլեռանդ մարդ եմ: Միգուցե վերջին անգամն եմ մտնում այստեղ, քանի որ մի քիչ հեռու եմ մնում, իմ տան ճանապարհին չէ»: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունը եւ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի վերանշանակումը ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի, արդյոք համակարգը իսկապես կապակուսակցականացվի, ինչպես խոստացել էր նորանշանակ նախարարը. «Ամենալավը հենց ինքը՝ Լեւոն Մկրտչյանն էր իր 3-րդ անգամ գնալ-գալու մասին ասել հումորով, ես ավելացնելու բան չունեմ: Վստահ եմ. հիմա էլ է նա հումորով նայում, քանի որ առանց հումորի ու երեւակայության մեր ժամանակներում դժվար կլինի ապրել: Կանխորոշված կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ նա կենսափորձով մարդ է, տեսած մարդ է. եթե եկել է, ուրեմն գիտի խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Փոփոխությունը կնպաստի նրան, որ կրթական համակարգը միգուցե իսկապես վերջապես ձերբազատվի կուսակցականացումից: Եթե 3-րդ անգամ ստանձնում է ԿԳ նախարարի պաշտոնը, ենթադրում եմ, որ ծրագրով է եկել: Համենայնդեպս, եթե այդպես չլինի, լավ չի լինի»:   Նյութի աղբյուրն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://ashotbleyan.mskh.am/06-03-2016-1/ ...

    Կարդալ ավելին
  • Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները, ինձ հրավիրել են «Ռոսիա մոլ»-ի բացմանը, որը կայացավ մարտի 5-ին, ժամը 14:00-ին: Շաբաթ է, ես գիտեք, այլ՝ անհատական պլանով եմ շաբաթ օրն աշխատում, որոշեցի Դավթի հետ՝ առաջիններից մեր ընտանիքում, կրթահամալիրում, Երևանում, մտնել իմ աչքի առաջ երկար ժամանակ կառուցվող-ստեղծվող առևտրի ծառայությունների կենտրոն… Ես չգիտեի, որ կհայտնվեմ լրագրողների ուշադրության կենտրոնում, որքան էլ երբեք ուշադրության պակաս չեմ զգացել… Դավիթ Բլեյանն էլ հա ձեռիցս քաշում էր՝ ինձ մետրո էր տանում. Ես խոստացել էի զբոսանք մետրոյով ու այցելություն Արևիկ Տատինցյանին… Այս տեսազրույցը պիտի որ կիրակի օրով ծանր չլինի ինձ լսելը… Ինչո՞ւ օպերատորը համառորեն կադրից դուրս է թողնում Դավթին, որ իր ազատությամբ-ինքնաբուխությամբ հաստատ շատ ավելի դիտարժան էր, քան իհարկե՝ առևտրային միջավայրում կաշկանդված՝ ես… Դավիթը՝ խոսափողը իմ ձեռից փախցնող, Մոլ-ի հատակին հանկարծ գլորվող, շարժվող աստիճաններից բարձրացող, հանկարծ հյուրասիրվող… Արմինե Աբրահամյանը՝ իմ կինն ու Դավթի մայրիկը, բազմազբաղ էր երեկ, ուստի չկարողացավ իր ներկայությամբ պատվել այս քաղաքային իրադարձությունը. Արմինեն պատրաստվում էր Դպրոց-պարտեզի ուտուշ-խմուշին՝ «Կովկաս» համալիրում, որ Թադևոսյան Աշխենի երկար շրջանի պատրաստությունն էր… Ես ու Դավիթը լավ զբոսնեցինք մետրոյով-քաղաքով-այգիներով, Արևիկ-Տաթևիկի հետ հասցրինք կարճ ու կարևոր ժամանակ անցկացնել, այնքան հոգնեցինք, որ շաբաթ իրիկունը պատսպարվեցինք միասին տանը: Ի՜նչ հետաքրքիր է Դավթի հետ: Երկուսով այնքա՜ն հայտնագործություններ արեցինք. Դավթի հարցախեղդը զարգացնող է, իսկ իրիկնային խաղաղությունը, որ պարգևեցինք միմյանց՝ որպես նվեր, հայր ու որդի, ոչ միայն չի գնվում, այլև Աստծո նվերն էլ չի, պարզվում է, որ ակնկալես… Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://ashotbleyan.mskh.am/ ...

    Կարդալ ավելին
  • Դե, եթե բաց ենք և´ ֆիզիկական, և´ մեդիամիջավայրում, ինչո՞ւ իմ Օրագրում պիտի լինեն արգելված թեմաներ… Հատկապես, որ իմ շաբաթ օրը այս կամ այն ձևաչափով զբաղեցրել են կադրային հարցերը: Սամսոն Բուլղադարյանը` հեծանվի ակումբի ղեկավարը, մարզիչ ուսուցիչը, հեծանվի արհեստանոցի պատասխանատուն` բոլորը մեկում, բարձրագույն մասնագիտական կրթությամբ, երիտասարդ, բայց և փորձառու, ում այսքան հնարավորություն ենք ընձեռել, հեռանկար ենք բացել-կապել, աշխատանքից ազատման դիմում է գրել հիմա, երբ բացվում են կրթահամալիրում հեծանվասպորտի-մարզանքի նոր հնարավորություններ… Հարգելի տիար Բլեյան,  խնդրում եմ,  լուծել իմ աշխատանքային պայմանագիրը 2016 թ. մարտի 1-ից՝ անձնական նախաձեռնությամբ: Շնորհակալություն Ձեզ և իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ շատ հաճելի էր աշխատել:  Խորենը, Միքայելը, Վահրամը Մարտիրոսյան, ընկերները տարակուսանքի մեջ են, Գևորգ Հակոբյանը, ամենագետ Սուսանը, եթե որևէ մեկը տեղյակ է, համեցե’ք, հայտնե’ք, վրիպել ենք, շտկենք… Հատկապես որ, ինչ-որ շրջանից սկսած, որևէ պաշտոնում աշխատանքի ընդունվում են ոչ միայն բաց, այլև միասին ենք ընդունում` հավաքական ու կոնկրետ մասնակցությամբ, որը ես ընդամենը ձևակերպում եմ: Նույնն է և աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում: Այսպիսի դեպքերում կարևոր է կապը սաների հետ. մանկավարժությունը հենց այսպիսի կապ է ու պայմանագիր… Պատանի հեծանվորդները անակնկալի էին եկել. շարունակ գովում էին Սամսոնին, մյուս կողմից` կասկածանքով ինձ նայում: Տնօրենի պաշտոն է` իր խաչով, ես սովոր եմ: Դիմացը շաբաթ-կիրակի էր, ես առաջարկեցի սաներին` լուծել իրենց մարզիչ ընկերոջ հարցը: Սպասենք զարգացումներին: Հարգելի երաշխավորությամբ ու այսպիսի անբասիր կենսագրությամբ մարդուց աշխատանքի առաջարկ եմ ստացել. կրթահամալիրի զարգացումը, նրա վաղը ոչ միայն ու ոչ այնքան ինձնից է կախված: Ես, թվում է, դրսևորված եմ. էլ ի՞նչ ունեք սպասելու… Նոր խնդիրները, զարգացում կոչվածը պահանջում են և նոր մարդիկ` ունակ, կոչված, կանչված հենց այդ խնդիրները լուծելու, և այդ թվում` խիստ անձնական-հարգելի, ընդունելի պատճառներով, կրթահամալիրից դժվար բաժանված մարդիկ` Ռիմա Երեմյանը, Մարգարիտ Հեքիմյանը, և իհարկե` կրթահամալիրում իրենց ներուժը իրենցից կախված-չկախված, բայց չդրսևորած ու դրանից ճնշված ինքնազգացողությամբ, ասված-չասված դժգոհություններով, պահանջներով (պրետենզիան ո՞րն է սրանցից) մարդիկ, օրինակ` Սյուզի Մարգարյանը, Դավիթ Բլեյանի դաստիարակ Կարինե Խառատյանը, Լուիզա Քեշիշյանը… Որ ձեզ այս անգամ այսպես անդրադառնալուց անհարմար չզգաք, նաև այս շարքում են ամենամարդիկ` Գրիգոր Խաչատրյանը ու ընկերը Կարինե Մացակյանը… Համարենք, որ Արմինե Թոփչյանն ինքն իր հարցերը լուծեց: Լուծումներ են փնտրում, առաջարկվում, մերժվում Քրիստինե Սահակյանցի համար… Իմացեք, որ ինձ համար թիվ մեկ կարևորության հարց է ձեր յուրաքանչյուրի ինքնադրսևորումը, թվարկած-չթվարկած, ինքնազգացողությունը աշխատանքով պայմանավորված, անմիջական, թե ոչ այնքան աղերսներով… Իմացեք, որ ես պատրաստակամ եմ լուծումներ առաջարկել, լսել, քննարկել, բայցգտնել: «Յոլան», զոհողությունը, «հլը տեսնենք»-ը իմը չեն: Վստահե՛ք ինձ, կրթահամալիրին, սա նաև ձեր ֆենոմենն է: Ո՜ւֆ,  մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի… Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://ashotbleyan.mskh.am/27-02-2016-2/ ...

    Կարդալ ավելին
  • Այսպես եղավ. հայրենագիտական-համերգային շրջագայությունից շաբաթ օրվա թրջված-տպավորված, վրաց մեր ընկերներին Ալափարսի եկեղեցուց ճանապարհած` ինձ ուրիշ փորձություն էր սպասվում տանը… Մեր առյուծ տղան հասցրել էր «հոշոտել» ատամնացավից խեղճացած Արմինե մայրիկին ու դարանակալած սպասում էր  բիզոն-բույվոլ (ո՞րն է սրա հայերենը), թե վայրի ցուլ հայրիկին… Իսկական զոհ դարձա մինչև կեսգիշեր. երբ բոլոր օյիններն առյուծն արդեն խաղացել էր, լողացել, հիմա էլ մայրիկը հասավ ինձ օգնության… Իսկ կիրակին ես դիմավորում եմ Այգեստանի «Բասս» հյուրանոցում, Միջազգային կլոր սեղանին, որ նվիրված է տարածաշրջանում փակուղու հաղթահարմանը: Իմ կրտսեր բարեկամ` «Ալիք»-ի խմբագիրԱրսեն Խառատյանիհրավերով, ես ինձ սիրելի ծանոթ-անծանոթ երիտասարդ մարդկանց մտավոր գրոհի ուղեծրում եմ… Փորձում եմ օգտակար լինել ու հասցնում եմ իմ օրագրի կիրակնօրյա նոր մոդել կառուցել. շնորհակալ եմ Զառային, Սուսանին Մարկոսյան, Արմինեին Աբրահամյան` իմ բլոգի կամավորներին… Այսօրվա Թուրքիային նվիրված իմ առաջարկները թող ցրեն կասկածն իմ օրագրի ընթերցողների… եսհետևողական լայնախոհության իրագործման տարածք եմ պահում իմ բլոգը, երբ խոսքը վերաբերվում էիմ քաղաքական, թեկրթական հայացքներին… Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://ashotbleyan.mskh.am/21-02-16/ ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն