Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սարգիս Միքաելյան
  • Մի քիչ ուշ իմացա սպանված երիտասարդի մասին: Այսօր առավոտյան կարդացի լրահոսում:  Ուրեմն՝ տղային դանակահարել և սպանել է ոչ թե ինչ-որ փողոցային խուլիգան, փողոցային կռվի մեջ, այլ լրագողների դպրոցի ղեկավարը... Եվ սպանել է տղային հենց դպրոցում...  Սա ինքնին արդեն պետք է արտառոց թվար:  Սակայն այս երկրում վաղուց գրեթե ոչ մի բան արտառոց չես կարող համարել... Ի՞նչ է նշանակում` ղեկավարը սպանել է իր աշխատակցի մերձավորին, որը եկել էր բանակցելու աշխատակցին վաստակածը չվճարելու պատճառով... Դա կարող է նշանակել, որ աղջիկն անպաշտպան է եղել ղեկավարության հետ իր աշխատանքային հարաբերություններում և հնարավորթյուն չուներ ինքը պահաջելու և ստանալու իրեն հասանելիք աշխատավարձը, արդյունքում միջամտել է երրրորդ կողմ` տղան, ինչն էլ եղել է ճակատագրական... Մտածենք` արդյոք այս երկրում շատերը չեն իրավունքների պաշտպանության իմաստով անպաշտպան վիճակում իրենց գործատուի հետ աշխատանքային հարաբերություններում... Դա կարող է նշանակել նաև, որ չի գործել նման դեպքերում (աշխատավարձը չվճարելու դեպքերում) օրենքով սահմանված իրավապաշտպանության մեխանիզը, կամ աղջիկը հավատ չի ունեցել այդ մեխանիզմի հանդեպ, և միջամտել է երրորդ կողմ, ինչն էլ եղել է ճակատագրական... Մտածենք` եթե վաղը մեզ չվճարեն մեր վաստակածը, արդյոք մենք բավարար հավատ ունենք մեր իրավունքները օրենքով սահմանված կարգով պաշտպանելու համար։ Եվ եթե փորձենք էլ, ապա կստացվի արդյոք։ Եվ արդյոք այդ բառակապակցությունը` «օրենքով սահմանված կարգով», արդեն չի կորցրել իր իմաստը մեր հասարակության մեծամասնության աչքում։  Եվ հենց դրա ուղղակի հետևանք չէ՞ այս ողբերգությունը... Չխոսելով արդեն այն անպատժելիության զգացման մասին, որը պատել է շատ չինովնիկների կամ հասարակությունում ինչ-որ, թեկուզ փոքր դիրք զբաղեցնող անձանցից շատերին... Արդյոք վաղը այդպիսի մի ողբերգություն չի կարող կրկնվել, ասենք, ԺԷԿ-ում, ոչ թե աշխատավարձի, այլ, օրինակ, տեղեկանքի հետևից գնացած մարդու հետ... Եթե վերացարկվենք կոնկրետ այս ողբերգական դեպքի առանձնահատկություններից, ապա կարելի է տեսնել, որ նման երևույթները լայն իմաստով մեր այսօրվա հասարակության ապամշակութայնացման (դեկուլտուրիզացիա) հետևանք են մի կողմից, իսկ մյուս կողմից հետևանք են իրավակիրառ պրակտիկայում առկա այն վիճակի, որի բերմամբ մարդիկ նախընտրում են դիմել ինքնապաշտպանության զանազան ձևերի` ինքնադատաստանի, ծանոթի, «այլ ձևերով հարցեր լուծելու» և այլն... Եվ քանի դեռ առկա են հիմնական պատճառները, նման երևույթները կարող են կրկնվել տարբեր մոդիֆիկացիաներով... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/1125207970848356 ...

    Կարդալ ավելին
  • Ես տարօրինակ մտքերի մեջ եմ ընկել, ընկերներ:  ... Ուրեմն, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, կամ ձևեր են թափում, թե պատրաստվում են:  Եթե ձևեր են թափում` այդպիսով քաղաքական շանտաժի պես մի բան կիրառելով միջնորդների և միջազգային հանրության հանդեպ, որ վերջիններս իբր զսպեն հարևան պետության ռազմաքաղաքական ախորժակը, ինձ թվում է` դա կարող է չաշխատել:  Այդպիսի մի բան էր "եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, մենք կճանաչենք Ղարաբաղը" տարիներ շարունակ հնչեցված սպառնալիքը: Դա հո ազերիներին ուղղված չէր? Դա ուղղված էր, կարծում եմ, նրանց, ովքեր դեպքերի այդպիսի զարգացման պարագայում հայտնվելու էին անհարմար վիճակում` միջնորդական առաքելության համանախահագ երկրներին ու մասնավորապես` Ռուսաստանին, որն ուներ նախադեպը` Աբխազիան և Օսեթիան, և չէր կարողանալու առանձնապես հաջող մանրևել ՀՀ կողմից Ղարաբաղի ճանաչման դեպքում: Դա չաշխատեց. Ադբրեջանը սկսեց ռազմական գործողություններ, թեև դրանք շատ փորձառու զինվորականների կողմից գնահատվեցին` որպես "разведка боем": Հիմա ում է ուղղված ԼՂՀ-ն ճանաչելու սպառնալիք-մեսիջը` չեմ կարողանում լավ ընկալել. Ադրբեջանի՞ն, էլի համանախագահների՞ն (ու առաջին հերթին` էլի ՌԴ-ին) , լայն իմաստով` միջազգային հանրություն կոչվող ամորֆ և "կարապ-խեցգետին" հավաքականի՞ն, որի անդամների մեծագույն մասը թքած ունի Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, թե՞ ներքին աուդիտորիային? Էլի հարց է առաջանում. եթե մերոնք իրոք ճանաչեն ԼՂՀ անկախությունը, ինչ է հետևելու դրան` պատերազմից բացի? Քանզի ճանաչելով ԼՂՀ-ն` Հայաստանն ասում է, որ բանակցելու բան չունի, Ադրբեջանն էլ կասի` ես էլ այդ պայմաններում աշխատել չեմ կարող/չեմ ուզում, իսկ դրա այլընտրանքը պատերազմն է:  Հիմա իրոք այնպիսի պահ է ` պատմական, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ և այլ փոփոխականների այնպիսի բարենպաստ համադրություն է ստեղծվել, որ մեր իշխանությունները համարում են, որ իսկական պահն է մեծ պատերազմի համար?  Սա էլ չեմ հասկանում: Բացի այդ, չեմ հասկանում` ով է ճանաչելու ԼՂՀ-ն` ՀՀ-ից բացի?  Եթե Ռուսաստանի պես աշխարհաքաղաքական հսկան չկարողացավ անցկացնել Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչումը և նրան, ըստ էության, չսատարեցին, չճանաչեցին անգամ ռուսական ազդեցության գոտում գտնվող երկրները (ճանաչել են միայն Նիկարագուան, Վենեսուելան և ինչ-որ անհասկանալի Նաուրու, որոնք երևի Աբխազիայի ու Օսեթիայի տեղն էլ կարգին չգիտեն ու ոչ մի գործ այս կողմերում չունեն` քաղաքական, տնտեսական և այլն...) , մենք ինչպես ենք անցկացնելու ԼՂՀ ճանաչումը? Հզոր և ամենակարող սփյուքի մասին, խնդրում եմ, չհիշեցնել. դրանով թող զբաղվի Հրանուշ Հակոբյանը... Սփյուռքը Իրավական Հետևանք ունեցող բան կարողանար անել Ղարաբաղի հարցով` հաստատ վաղուց էր արել... Չի դառնալու արդյոք ԼՂՀ ճանաչումը Հայաստանի համար այնպիսի մի անտանելի բեռ, ինչպիսին դարձավ ՌԴ համար Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչումն ու Ղրիմի վերադարձը? Արդյոք մեր երկրի վրա պատժամիջոցներ չեն կիրառվի? Արդյոք մենք լուրջ խնդիրներ չենք ունենա միջազգային կառույցներում` ձայնի իրավունքից զրկում, համագործակցության ծրագրերից հեռացում և այլն...? Մենք կկարողանաք դիմանալ սանկցիաների և միջազգային ճնշման?  ԵՎ Մեր երկրի ղեկավարությունն ունի արդյոք այդ ամենի համար անհրաժեշտ լեգիտիմության, վստահության, միջազգային հեղինակության ռեսուրսները? (Այստեղ կարելի է ժպտալ...) Ինչ-որ տարօրինակ հարցեր են ծագում ինձ մոտ: ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՍՐԱՆՑ և ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՃԱՆԱՉՈՒՄԸ: Ես էլ կուզեի ունենալ... .... Սիրելի ընկերներ, ես հասկանում եմ, որ հիմա` հետպատերազմյան ու միաժամանակ նախապատեարազմական (լեզուս չորանա) այս ժամանակներում "սիրուն չեն նայվում" նման հարցադրումները.... Բայց, ամեն դեպքում, ինձ մոտ դրանք առաջանում են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/1007843459251475 ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքյան լրահոսում շրջանառվում են քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորների ընտանիքների կենսապայմանները հավաստող լուսանկարներ և տեքստեր: Որպես կանոն, այդ ինֆորմացիայից ակնհայտ է դառնում, որ նրանց ընտանիքներն ապրում են սուղ կենցաղային պայմաններում:  Առաջարկություններ են հնչում հանգանակություններ անելու, հասարակության կողմից ինքնակազմակերպվող ֆինանսական օժանդակության, և այլն:  Եթե հասարակության ակտիվ հատվածն ուզում է օգնել, իհարկե՛, դա ողջունելի է և առաջին հերթին խոսում է հենց այդ հատվածի քաղաքացիական բարձր գիտակցության և սրտացավության մասին: ՍԱԿԱՅՆ... Հասարակական ինքնակազմակերումը չի կարող և չպետք է փորձի անգամ փոխարինել պետության ֆունկցիաներին:  Հիշեցնեմ, որ պետության ֆունկցիաների շարքում կարևորագույններից է սոցիալական ֆունկցիան: Զոհված զինծառայողների` ոչ բարվոք պայմաններում ապրող ընտանիքներին սոցիալական աջակցությունը պետական կառավարման մարմինների՛ առաջնահերթ գործառույթներից պետք է լինի:  Հակառակ դեպքում, եթե անգամ ա՛յդ խնդիրը ` զոհված զինվորների ընտանիքներին օժանդակելու խնդիրը, մնա միայն առանձին բարերար անհատների, տարբեր ՀԿ-ների, կամ հասարակության ակտիվ հատվածի ուսերին, ապա հարց է ծագելու` ունենք մենք պետության և պետական մարմինների կարիք առհասարակ, թե չէ? Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/995333670502454 ...

    Կարդալ ավելին
  • Ավանդույթի համաձայն արդեն 14-րդ տարին գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ Մուլտի Գրուպ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց խնդիրները և տեղում լուծումներ տալիս: Նոր Ամասիա համայնքում գտնվող Արարատի կոնյակի գինու օղու կոմբինատի մթերման կայանում կայացած հանդիպման ժամանակ պարոն Ծառուկյանը անձամբ է զրուցել հազարավոր գյուղացիների հետ և մթերման աշխատանքների շուրջ քննարկման արդյունքում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ գյուղացին կարողանա մարդավայել կերպով իր խաղողի բերքը հանձնել համապատասխան պայմանագրով և բարձր գնով: Դիմելով հանդիպմանը եկած գյուղացիներին` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իր ուժերի ներածին չափով միշտ պատրաստ է կանգնել գյուղացու և աշխատողների կողքին: Ծառուկյանը նշեց նաև, որ գյուղացիների սերն ու հարգանքը փոխադարձ է և կարվի առավելագույնը, որպեսզի գյուղացու չարչարանքը չմնա դաշտում ու մարդիկ խնդիրների առաջ չկանգնեն: Անկախ կոնյակի սպառման ծավալների նվազմանը` նախորդ տարվա առատ բերքի պայմաններում գործարանը մթերել է շուրջ 45.000 տոննա խաղող և այս տարի ևս պատրաստ է ընդունելու, միայն թե գյուղացին հավատքը չկորցնի սեփական երկրի հանդեպ և արտագաղթի ճանապարհը չբռնի: Յուրաքանչյուր տարի գյուղացիներին ցուցաբերվող համակողմանի աջակցությունը սպասեցնել չի տա նաև այս անգամ: Բացի մթերումից` գյուղացիներին կտրվի նաև բերքի մշակման անվճար մասնագիտական խորհրդատվություն իսկ պարարտանյութերն ու դեղորայքները խաղողագործներին կտրվի ինքնարժեքով, որի գումարները կվճարեն բերքահավաքից հետո: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/saqo.meliqyan.3/posts/832572366868150 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են` որոշ խանութպաններ ազգային դիսկրիմինացիա են անում և հրահանգել են պարսիկներին ներս չթողնել....  (Երբ մեր ժողովուրդը դարձավ նացիստ ու սնոբ, չեմ հասկանում?)  Երևի այդ խանութպաններին կամ նրանց մերձավորներին շատ "տեղը տեղին" են վերաբերվել ժամանակին, օրինակ, Ռուսաստանի սկինհեդները, կամ եվրոպացի "բարձր ռասսան"` վրաները մի տեսակ հանդուրժող զզվանքով նայելով.... Ու իրենք հիմա կոմպենսացնում են կրած վիրավորանքները պարսիկ տուրիստների վրա: (Բա ոնց` էդ եվրոպացուն կարելի է, ռուսին կարելի է` մեզ չէ, խի ինչով ենք պակաս? )  Ասում եք` բան են գողանում խանութներից? Չէ, հա! Երևի տարին մեկ անգամ ընտանիքներով իրենց կրոնական տոնին Երևան են գալիս` հատուկ ձեր բուտիկներից մայկա-տռուսիկ թռցնելու համար, տղերք...) Կամ երևի սեփական փորձ ունեք` եվրոպաներից ուղարկված իսկական ֆրանսիական պարֆյում մի 5 հազար դրամով ձեռքի վրայից գնելու` իմանալով, որ դա գողացված է? Ու մտածում եք, դե, եթե ձեր ծանոթները Անգլիայում բուտիկներից դուխի են թռցրել, ապա ինչու պաչսիկներն այստեղ չեն թռցնի?  Ում եք խաբում, պարոնայք? Ձեր իրական մոտիվը բնավ կարծեցյալ գողություն-մողությունը չէ, այլ այն, որ "պարսիկներից զզվում եք": Վստահ եմ` նույն կերպ "կզզվեիք" նաև հնդիկներից, արաբներից, լատինոսներից, եթե նրա`նք էլ հոծ խմբերով ու շատ գային Երևան: Սա շատ վատ բան է, պարոնայք, շատ արգահատելի, զզվելի, ու շատ խղճուկ բան` տուրիստներին ներս չթողնել խանութ` նացիստական վերաբերմունքից ելնելով, ու դա ներկայացնելով այնպես, որ իբր վախենում եք բան թռցնեն:  - Ընկերնե`ր առաջարկում եմ բոյկոտել այն խանութները, որտեղ այդպիսի անարգական վերաբերմունք են ցուցաբերում պարսիկ (և ոչ միայն) տուրիստների հանդեպ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/986393024729852?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Արթուր Բաղդասարյանը ռեբրենդինգ* է արել ՕԵԿ-ը:  Այսուհետ՝ նոր անունով:  Հավանաբար, ընտրազանգվածի վրա "կուսակցություն իրացնելը" իրենց համար նույնն է թվում, ինչ սպառողների վրա, ասենք, սուրճ իրացնելը:  * Ռեբրենդինգ - մարքետինգային տերմին. նշանակում է ապրանքի անվանման, փաթեթավորման, լոգոտիպի և այլ ոչ էական փոփոխություններ՝ ապրանքատեսակը շուկայում նորովի ներկայացնելու համար: ))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/963275297041625?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն