• Լևոն Գևորգյան
  • Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվել է բանաձև Վրաստանի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ, և մերոնք ձեռնպահ մնալու փոխարեն հերոսաբար քվեարկել են «դեմ»` հայտնվելով Հյուսիսային Կորեայի և Բուրունդիի հետ նույն ցուցակում։ Հետո նստում և զարմանում ենք, թե ոնց է լինում, որ ազերների բացահայտ վայրագությունների պայմաններում միջազգային կառույցները տենց նեյտրալ (իսկ երբեմն էլ կողմնապահ մեր դեմ) դիրքորոշում են բռնում։ Ե՞րբ է մեր ԱԳՆ-ն հասկանալու, որ արտաքին քաղաքականությունը սոցցանցերում Ադրբեջանի մասին ստատուսներ գրելով չի սկսվում ու ավարտվում… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pil/posts/10210130430718336?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146533663116 ...

    Կարդալ ավելին
  • Դատական նիստի մասին ծանուցումը սիրային նամակ չէ, այն պետական ինքնիշխան գործառույթ է։ Ինչպես և ցանկացած ինքնիշխան գործառույթ, այն կարող է իրականացվել միայն պետության տարածքում, իսկ եթե անձը պետության տարածքում չէ, ծանուցումներն ուղարկվում են երկկողմանի կամ տարածաշրջանային համագործակցության պայմանագրերի առկայության դեպքում` դրանց շրջանակներում, իսկ եթե նման պայմանագիր առկա չէ, ապա 1965թ. Քաղաքացիական և առևտրային հարցերով արտերկիր դատական և արտադատական փաստաթղթերի ծանուցումների մասին Հաագայի կոնվենցիայի շրջանակում, որը բարեբախտաբար գոնե աշխարհագրորեն մոլորակի մեծ մասը ծածկում է։ Ո՞նց անենք, որ մեր դատավորները (և ոչ միայն) սա հասկանան։ Արդեն որերորդ դեպքի հետ եմ առնչվում, որ պարզապես փոստով ուղարկում են և համարում են գործն արված - ի դեպ սա խնդիր է թե՛ հայցվոր, թե՛ պատասխանող կողմերի համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pil/posts/10209148379247663 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն