• Վարդան Ասչյան
  • Այսօր անդրադառնանք նախադպրոցական երեխաների դաստիարակությանը: Յուրաքանչյուր երեխայի ծնունդ, անկախ սեռից, հիրավի ուրախություն է և բերկրանք բոլոր ընտանիքներում, բայց անվան ընտրության հարցում  դաստիարակչական առումով մենք թերանում ենք։ Իհարկե, շատերը կասեն՝ ինչ անուն ծնողները որոշում են, այն էլ դնում են, ում ինչ գործն է։ Գործնականում այդպես է, բայց անունը ազգային-հոգևոր դաստիարակության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ընտանեկան ազգային դաստիարակության լավագույն ավանդույթները մոռացվում են կամ երկրորդական պլան են մղվում, երբ  հայ մանուկները համատարած կրում են Իռեն, Միլենա, Ալեքս, Բորիս, Վլադ, Վիգեն, Ռոբերտ, Սերժ, Իզաբելլա, Իննեսա, Կատարինա, Անաբելա և այլ օտար անուններ։ Մեր քաղքենիությունը, որ սկիզբ է առել համայնավարության օրոք, ցավոք, շարունակվում է անկախության պայմաններում: Դաստիարակչական լուրջ սայթաքում կարելի է արձանագրել այն հանգամանքը, որ հայ մանուկը փոքր հասակից ընտանիքում լսում է օտար՝ մասնավորապես ռուսաց լեզու, կամ ընտանիքում ծնողները, տատիկ-պապիկները ռուսերեն են հաղորդակցվում նրա հետ։ Սա պարզապես հանցագործություն է։ Սա նշանակում է, մեղմ ասած, հրաժարվել հայեցի դաստիարակությունից և ձուլման ուղին բռնել։ Շատ քչերին գիտեմ, ովքեր ռուսական կրթություն ունեն, բայց իրենց թոռնիկների կամ երեխաների հետ հաղորդակցվում են հայերենով: Եվ, վերջապես, երեխան հաճախում է նախադպրոցական հաստատություն․ այստեղ նույնպես դաստիարակության թերացումները դրսևորվում են, ընդ որում՝ երկակի կտրվածքով: Մի կողմից հոգնատանջ ծնողները մտածում են՝ 2,5 կամ 3 տարեկանում տանը ոչինչ չսովորեցնելով երեխային կարելի է տանել մանկապարտեզ և, այսպես ասած, ձեռքերը լվանալ, մյուս կողմից հանդիպում են ծնողներ, (հատկապես տղամարդկանց է վերաբերում), ովքեր մի փոքր մեծերի՝ 4-5 տարեկանների ներկայությամբ թույլ են տալիս, մեղմ ասած, ոչ գովելի վարքագիծ, պարծենում են, որ իրենք զենք ունեն, բոլորից ուժեղ են, բոլորին կարող են ծնկի իջեցնել և այլն, կամ էլ երեխայի մոտ հայոյանքներ են օգտագործում։ Կարծում եմ, սիրելի՛ ֆեյսբուքահայեր, հետևանքները  պարզ են ձեզ: Իրենց հերթին, բնականաբար, ոչ միշտ են իրենց բարձրության վրա գտնվում դայակները և դաստիարակները, ովքեր կարող են նույնպես սայթաքել։ Չնայած, ճշմարտության դեմ չմեղանչելով ասեմ,որ նման դայակներ և դաստիարակներ քիչ են  հանդիպում: Մի խոսքով՝ դաստիարակությունը, հարգելինե՛րս, սկսվում է երեխայի ծնունդով և անվանակոչությամբ։ Այն համբերություն, զսպվածություն ,խորաթափանցություն է պահանջում ծնողներից և, ամենակարևորը, ծնողների դաստիարակչական ֆունկցիայի մեջ անկյունաքարը պետք է լինեն քրիստոնեական արժեքները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.ashchyan/posts/1333381986673788 ...

    Կարդալ ավելին
  • Եվ այսպես մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնությունը.ինչ կարևոր խնդիրներ կան մեր առաջնությունում.նախ առաջին հերթին կայունություն.պետք է նվազագույնի հասցնել այն հանգամանքը,որ առաջնության ընթացքում կարող է որևէ թիմ ֆինանսական խնդիրների պատճառով լքի այն՝ առաջացնելով բազմաթիվ լուրջ հարցեր թե ֆեդերացիայի կազմակերպիչների,թե ֆուտբոլասերների մոտ,երկրորդ նվազագույնի հասցնել ակումբից ակումբ տեղափոխվելու ֆուտբոլիստների հոսքը,այդ պատճառով ֆեդերացիան կարող է սահմանել հստակ ժամկետներ և երրորդ Հայաստանում ստեղծել նոր ակումբներ,մեր հանրապետությունում բոլորս էլ գիտենք խոշոր կայացած ձեռնարկատերեր կան,որոնք կարող են ճիշտ և ճկուն ներդրումների միջոցով իրենց և օգուտը քաղել և զարգացնել հայկական ֆուտբոլը և չորրորդ զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին: Հ. Գ. Ֆուտբոլը նաև պահանջում է նվիրում,խաղի նկատմամբ լուրջ վերաբերմունք և նույնիսկ ես կասեի թասիբ,որքան էլ դա տարօրինակ հնչի:Օրեր առաջ,երբ ,,Ալաշկերտը,, չեմպիոնների լիգայի պատասխան խաղում զիջեց Թբիլիսիի ,,Դինամոյին,,Աբրահամ Խաշմանյանը ,,Ֆուտբոլի ժամը,,հաղորդաշարում հանդես եկավ և մեր ակումբի պարտության գլխավոր պատճառներից մեկը նշեց ֆինանսների սղությունը,կարճ ասած ֆուտբոլիստը ցածր է վարձատրվում և չի մտածում նույնիսկ համապատասխան սանդղակից վեր բարձրանալու մասին:Խորին հարգանք տածելով Աբրահամ Խաշմանյանի նկատմամբ այս հարցում համամիտ չեմ,սպորտում,այդ թվում ֆուտբոլում բազմաթիվ փաստեր կան,երբ մարզիկները,ակումբները նաև ոչ հանրահայտ, հաջողության են հասնում նվիրվածության,բարոյահոգեբանական կամային բարձր որակների դրսրևորման արդյունքում,այնպես որ կոպիտ ասած եթե ֆուտբոլիստը ,,թասիբի,, ընկնի կամ ակումբը հաջողությունները սպասեցնել չեն տա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.ashchyan/posts/1298584190153568 ...

    Կարդալ ավելին
  • Նորից ֆուտբոլային մեկնաբանների կողմից ոչ հայերեն բառերի օգտագործման մասին,բոլոր ֆուտբոլասերները հասկանում են ինչ է նշանակում ,,պլեյ-օֆ,,,լավ չի կարելի ասել 1/8 կամ 1/4 եզրափակիչ,կամ հաջորդ փուլ,կամ ասենք ,,պրեսսինգի են դիմում,, դժվար է ասել ճնշում են գործադրում,կամ ,,փլեյմեյկեր,, կարելի է չէ օգտագործել կենտրոնական հարձակվող կամ ,,մաքուր հարձակվող,նույնիսկ նկատել եմ,որ որոշ հաղորդավարներ քաղաքները հայերեն չեն արտասանում Նիցցան ասում են Նիս,որը բնականաբար ճիշտ չէ:Կարծում եմ Լեզվի պետական տեսչությունը հանրային հեռուստաընկերության և ինչու չէ մյուս հեռուստաընկերությունների մարզական մեկնաբանների հետ խորհրդատվական հանդիպումներ պետք է ունենա: Հետաքրքիր է,որ խորհրդային տարիներին վերը նշված արտահայտություններ կամ բառեր եթերում չէին հնչում,բարեբախտաբար ստադիոնը այժմ փոխարինվել է մարզադաշտով, իսկ մրցավարական բրիգադան փոխարինվել է մրցավարական անձնակազմով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.ashchyan/posts/1258693137476007 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին զանգ. հանրակրթական դպրոցները կյանք են ճանապարհում շրջանավարտների հերթական խումբը,հազարավոր տղաներ և աղջիկներ տարբեր ճակատագրերով,դաստիարակությամբ մտնում են մի միջավայր,որտեղ կա և արդարություն և գայթակղություն, սեր և դավաճանություն,անաղարտություն և սրիկայություն,մաքրություն և զեղծարարություն, վեհանձնություն և քծնանք......................և այսպես շարունակ,իհարկե այսօրվա շրջանավարտների մոտակա ծրագրերը շատ ավելի սահմանափակ են. զվարճություններ և կրթության հետագա շարունակման բարեհաջող ծրագրերի իրականացում: Մինչդեռ խելակորույս այս աշխարհը վաղ թե ուշ նրանց փորձությունների մի մեծ շարան է պատրաստում և ով հոգով ուժեղ լինի և քրիստոնյա մնա ամենադժվարին պահին էլ,նա էլ կկայանա կյանքում:Մնացած ամեն ինչը սիրելի շրջանավարտներ ածանցյալ է:Առողջ եղեք և առաջնորդվեք Աստվածաշնչի ,,Ոսկե կանոնով,, Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.ashchyan/posts/1238130839532237?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464293 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Չարենցի ծննդյան օրն է,հանճար,որի մասին կգրվեն դեռևս ուսումնասիրություններ, մենագրություններ, կպաշտպանվեն թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, բայց թվում է նա անսպառ է, ամեն անգամ ընթերցելիս նորովի ես բացահայտում հանճարին: Ցավոք հանճարները հազիվ են հասնում 40-ի,նույնիսկ չեն բոլորում (Մոցարտ, Վիսոցկի, Պուշկին և այլն): Բայց մենք արդյոք միշտ ենք մեծարում մեր հանճարներին, ցավալի է, բայց այսօր ամեն ինչ խառնվել է իրար, համայնավարները մի օր մեծարում են Ստալինին, հաջորդ օրը Չարենցին... եվ այսպես շարունակ: Վրացիները պաշտել են թե համայնավարների օրոք Շոթա Ռուսթավելուն և թե այսօր, իսկ մենք ունենք հանճարների մի աստղաբույլ, բայց... արժանիորեն չենք մեծարում նրանց,առավել ևս մատչելի և ճկուն ձևով ներկայացնում օտարներին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.ashchyan/posts/1177469285598393?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Եվ այսպես մենք հիշում ենք 1988 թ հերոսական փետրվարը,մի ռուբիկոն,որ մեզ բաժանեց կոմունիստական մեդալի մի,, երեսից,, և բացեց մյուս ,,երեսը,,1988 թ փետրվարը ապացուցեց,որ ժողովուրդը ջինջ է, պայծառ, պինդ ու խելացի: 1988 թ փետրվարը ապացուցեց,որ ազգը չի մոռացել իր ցավերը և չամոքվող վերքերը,ազգը աներևակայելի,ֆանտաստիկ միասնական է բոլոր հարուցված խոչընդոտներով հանդերձ,1988թ. փետրվարը ապացուցեց,որ ,,ամբոխները խելագարված,, այնքան էլ խելագար չեն, պարզապես նրանց մեջ զարթնել են այն մաքուր,զուլալ նվիրական իղձերը,որոնք հարկադրական ,,լեթարգիական քնի մեջ էին,, 1988 թ փետրվարը ապացուցեց,որ մեր ժողովուրդը կա,նա հասուն է,խորիմաստ և հեռատես և այլևս անհնար է նրան մոլորեցնել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.ashchyan/posts/1162802990398356 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն