Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Ահարոնյան
  • Մի տեսանյութ է տարածվել, որտեղ Արցախի Մարտակերտի բուժկետի պետ ներկայացող կինը բողոքում է, թե Երևանում ոստիկանները բռնել են իրեն, պոկել ուսադիրներն ու խլել սվին-դանակը, այն դեպքում, երբ ինքը ընդամենը հիվանդ զինվոր էր բերել հոսպիտալ: Մի կողմ թողնենք, որ դաշտային համազգեստը ուսադիրներ չունի, ու նաև՝ բուժծառայողները սվին-դանակ չեն կրում: Սա թողնենք լրագրողի իմացությանն ու պրոֆեսիոնալիզմին:   Հարցը այլ է ու շատ ավելի կարևոր: Բանն այն է, որ Մարտակերտի բուժկետում Գայանե Միլլերի Ավետիսյան անուն-ազգանունով անձնավորություն գոյություն չունի: Սույն կինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, ծնված 1979 թվականին և ունի առողջականխնդիրներ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ապրիլի մարտական գործողությունների ժամանակ էլ նա Արցախի տարբեր բնակավայրերում ներկայացել է որպես ՀՀ երկրապահ կամավորական միության անդամ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող և այլն: Նույն ժամանակահատվածում հայտնվել է Արցախի իրավապահների տեսադաշտում: Կարծում ենք բավարար տեղեկատվություն է հիշյալ կնոջ և կատարվածի մասին իրական պատկերացում կազմելու համար: Բայց կա մի խնդիր ևս. սոցցանցերում տարածված այս ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական օղակն է անթաքույց քարոզչական շղթայի, որ երեկվանից ոմանք բուռն ծավալել են մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Իհարկե, ցանկացած ապատեղեկատվություն չափազանց կարճ կյանք է ունենում, բայց այդ ընթացքում հասցնում է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացողների պակաս չկա: Հատկապես այս օրերին, մեղմ ասած, տգեղ է նման գործելակերպը… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1314229155271636 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն քառորդ դար մեզ համար որպես հաղթանակի խորհրդանիշ նույնանում են Շուշին ու Բեռլինը, ինչպես որ մայիսը հայ սերունդների փոխկանչն է հաստատում՝ Ավարայրից Սարդարապատ:  Ազգերի պատմությունը պատահականություններ չի ունենում, և ազգերն իրենց հարատևությունը հավաստում են ժառանգելու հաստատակամությամբ: Այսօր էլ մեր սահմաններին պատերազմ է, Հայրենակա՛ն պատերազմ, ինչպես 90-ականներին էր, ինչպես 40-ականներին էր:  Ոչինչ չի փոխվել: Ե՛վ իրենք են նույնը, և՛ մենք: Ամենայն մարդկայինն արմատախիլ անելու նախնիների բնազդն է առաջնորդում իրենց, մեզ՝ արմատ գցելու տոհմիկ հավատամքը: Իրենցը փախուստն է առաջին իսկ վտանգից, իսկ մենք նահանջին գերադասում ենք մահը, քանզի գիտենք՝ հատիկը մեռնելով է հազարապատկվում: Իրենք ավերողն են, մենք՝ արարողը: Եվ մեզ պարտություն չկա, որովհետև և՛ իրենք, և՛ մենք գիտենք. այդպե՛ս է:  Պատմությունը պատահականություններ չի ունենում: Պատահական չէին Երկրորդ համաշխարհայինի հայ մարշալներն ու ծովակալները, հարյուրից ավելի հերոսները, Բեռլին մտած Թամանյան դիվիզիան ու Քյոնիգսբերգը գրաված Բաղրամյանը: Եվ պատահական չեն Շուշին, Արցախն ու սահմանակից հայկական տարածքները ազատագրած նոր ռազմիկները, նոր հերոսները, նոր զորավարները:  Զինվորականությունը մեր գենի մեջ է, և ասպետ զորականը սրբադասված է հայոց մեջ: Եվ մեզ պարտություն չկա, որովհետև թիկունքում տուն է, մայր, քույր, երեխա, իսկ ժամանակների հեռվից մեզ պապերի ու հայրերի հայացքն է հսկում: Հսկում է Բեռլինի մատույցներից: Հսկում է Շուշիի բարձունքներից: Եվ նրանց հրամանն է մեզ բարձրացնում խրամատից ու տանում գրոհի: Եվ այդ մարտակոչն արդեն հարյուրամյակներ է տևում: Եվ այդ մարտակոչով էր Հունան Ավետիսյանը կրծքով փակում հրակնատը, իսկ այսօրվա տասնութամյա զինվորը նռնականետով գրոհային ուղղաթիռ, հովիվ պապին էլ՝ որսորդականով անօդաչու սարք խոցում:  Այդ մարտակոչով ծնվեց մեր իրական հրաշքը՝ մեր Եռատոնը, որ Բեռլինից Շուշի սերունդներ միավորեց ու դարձրեց Զորք: Ու չկա մեզ պարտություն, քանզի միակամ Զորք-Ժողովուրդն անպարտելի է: Մեր գործն արդար է: Հաղթանակը մերն է լինելու: Փառք միաբան Զորք-Ժողովրդին: Փառք և հավերժ հիշատակ սխրանքով անմահացած մեր քաջերին:  Շնորհավոր բոլորիս Մայիսի 9-ը՝ մեր փառահեղ Եռատոնը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1265293060165246 ...

    Կարդալ ավելին
  • Ծառայողական քննության արդյունքներով Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1261179553909930?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146225 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպսզրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին: Ի դեպ, բանավոր խոսքում չերևացող չակերտները տեսել և ասվածը հենց որպես փոխաբերություն էլ հասկացել են զրույցին մասնակից բազմաթիվ լրագրողներ, ինչը ակնհայտ է նրանց հրապարակումներից: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ շահարկումներից, մանավանդ որ ոստիկանության պետը բաց ու պատրաստակամ է լրատվամիջոցների հետ աշխատանքում և կարևորում է լրագրողների ներդրումը ոստիկանության գործունեությունը լուսաբանելու գործում: Ի դեպ, հենց ոստիկանության պետի նախաձեռնությունն է՝ առաջիկայում կազմակերպել հանդիպում լրագրողների հետ և քննարկել բոլոր խնդիրները: Կարծում եմ, որ դա ավելի օգտակար կլինի, քան ամեն կարգի թյուրիմացությունների ու շահարկումների տիրաժավորումը: Նյութի աղբյուր` http://https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1255411681153384?notif_t=close_friend_activity¬if_id=1461576499454 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1226264914068061 ...

    Կարդալ ավելին
  • Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս այսուհետ իրենց նեղություն չտալ ոստիկանությանը վերաբերող որևէ հարցով դիմելու իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին: Պարզապես կարող եք վերցնել վերջին տարիներին ոստիկանության վերաբերյալ նրա ցանկացած կարծիք ու հրապարակում, որտեղ անփոփոխ սուբյեկտիվիզմ ու կանխակալություն է, անփոփոխ զազրախոսություն համակարգի ղեկավարի հանդեպ, ոստիկանության գործառույթների բացարձակ անիմացություն և մասնագիտական մոտեցումների բացակայություն: Ուստի, կրկնում եմ, լրագրողները կարող են իրենց հոգս չպատճառել և օգտվել հիշյալ իրավապաշտպանին քոփի փեյստ անելու պարզ եղանակից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1225995664094986?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Երբ օրվա քսանչորս ժամիդ առնվազն տասնվեցը լրատվական դաշտն է գրավում, ուզես թե չուզես, աչքդ առնում է լույս ու մութ անկյուններին ու փորձում ես կողքից նայողի մտահոգությամբ հասկանալ՝ ոնց է շատանալու լույսը ու որտեղից հայտնվեցին մութ անկյունները, ինչ կա այդ անկյուններում, և ինչպես է, որ դեռ լրիվ չի մթնել: Ով հանգցրեց լույսը Զանգվածային լրատվությունը մեր հանրային կյանքի ամենակայացած ոլորտներից է: Եվ առաջին հերթին լրագրողների շնորհիվ, <շարքայինների՛>. ջահել են, վազող են, լուսավոր են, մաքսիմալիստ ու մանրակրկիտ են, ամենակարևորը՝ ազնիվ են ու անկեղծորեն ուզում են, որ մեր երկիրը որքան կարելի է արագ դառնա ԵՐԿԻՐ: Հիմա կհարցնեք՝ բա որ էդպես է, որտեղի՞ց Մեդիախորդանոցի մութ անկյունները: Պատասխանեմ՝ <շարքայիններից> հայացքը դարձրեք <հրամանատարներին>: Ես էլ էդ սերնդից եմ ու լավ գիտեմ սովետական անբուժելի հիվանդությունները՝ վարչահրամայական մեթոդը բնավորության գիծ դարձնելուց մինչև սեփական անձի անսխալականության պաշտամունքով ջահելների լույսն ու նորը մարելը: Մովսեսի խոսքով ասած՝ մենք եգիպտական կաթսաներից միս կերած ենք ու Ավետյաց երկիր չենք մտնելու: Ափսոս, իհարկե, բայց պիտի հաշտվենք էդ իրողության հետ ու եթե չենք էլ կարողանում օգնել ջահելներին, գոնե չխանգարենք: Կան, որ հասկանում ու այդպես էլ վարվում են, բայց կան և անբուժելիներ, որ մինչև վերջ ընկեր Ստալինի բեղերը իրենց վրա են զգալու ու հավատարիմ են մնալու էդ բեղերին: Ու դրանից միայն մեր Մեդիախորդանոցը չի տուժում, տուժում են բոլորը, որովհետև մութը ծավալվելու սովորություն ունի… Գողը գոռաց՝ բռնեք գողին Ասածս <հրամանատարները> մի հարցում էլ են <հոմո սովետիկուս> մնացել՝ իրողությունները թարսելու աճպարարությամբ: Այս երևույթը իմ սերունդը կաշվի վրա է զգացել, ջահելները Օրուելի <1984>-ով գիտեն: Այն է՝ ներսից վարչահրամյականի պաշտամունք ունենալ, դրսից պլպլացնել եվրոպական ցուցափեղկը, ներսում կարոտել կուսհամագումարների հոտնկայս օվացիաներին, դրսից՝ փաստաբան բերել Եվրաորոշումներն ու Եվրանախադեպերը: Չե՞ք հավատում: Ես էլ կուզեի չհավատալ, բայց… Երբ չինովնիկի հորդորը սպառնալիք են որակում ու աղաղակում պատժամիջոցների մասին, բայց հենց իրենց անձնական ոտն են տրորում, իրենց նմանին զուտ սովետական սպառնալիքներ են տալիս՝ աքսոր քշելուց մինչև ոսկորները հաշվելն ու փշրելը… Երբ չինովնիկական կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ են, բայց դեմ չեն նույն չինովնիկից <պարգևավճար> ընդունելուն… Երբ բյուջեն թալանելուց են խոսում, բայց հարկայինից բաներ ունեն թաքցնելու… Երբ իրենց մասին տեղեկությունները կոմպրոմատ են կոչում, իսկ դիմացինի անվանարկումը՝ դեմոկրատիայի դրսևորում… Երբ բանացնում ու անկոպեկ դուրս են շպրտում աշխատողին, անկախ նրանից՝ սկսնակ լրագրող է, մարզային թղթակից, թե հայտնի բանաստեղծ… Երբ դիակի ու արյան գնով <լայք> են առնում… Եվ՝ անընդհատ շանտաժ, շանտաժ, շանտաժ…Այս բոլոր <երբ>-երից հետո ո՞նց չհավատաս… Ու ո՞նց հավատաս որոշ <հրամանատարների>… Ինչպես վառել լույսը Պրոֆեսիոնալիզմի հարցն էլ կա: Եգիպտական կաթսաներից կերածները վարչակառավարելու ավանդույթով իրենց համար լրատվության ինչ-որ կանոններ են ձևավորել, ինչ-որ շրջանակ են գծել, որ հատուկ է դեղին /սովետական հարազատ տերմինով՝ բուլվարային/ մամուլին /ասենք՝ բամբասանքի տիրաժավորումից մինչև անձնական վիրավորանք/ ու պաշտում իրենց նոր կրոնը: Բայց այդ կռապաշտությունը չարիքի փոքրագույնն է, իսկ մեծագույնն այն է, որ դա պարտադրում են ջահելներին, հակառակվողներին կոտրում են, վերջնական ըմբոստներին նետում մասնագիտության լուսանցք… Ահարկու բան է: Որովհետև մի քանի տարուց մեր լրագրության <հրամանատարներն> էս ջահելներն են լինելու: Եվ էս տեսա՞կ դպրոցի ավարտական վկայականով: Չեմ ուզում ասեմ՝ մի՛ փչացրեք ջահելներին. կաղապարից դուրս գալն ամենադժվար բանն է, սովետական կաղապարից պոկվելը՝ համարյա անհնար: Ջահելներին եմ ուզում դիմել. ձեր դուրսը գնահատեք ձեր ներսի հայացքով, դրսից եկող ձայնին ձեր ներքին ձայնը հակադրեք, մի հավատացեք երևույթները թարսողներին, ձեր մեջ ինքնուրույն աճեցրեք իսկական ազատությունը, պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը… Ու ամեն ինչ կստացվի… Բոլորի՛ս համար կստացվի: Որովհետև, ի վերջո, դուք, որ ազատության մեջ եք ծնվել ու մեծացել և մեր խորհրդի ու խրատի կարիքը չունեք, դուք եք մաքրելու ու դասավորելու մեր Մեդիախորդանոցը ու դարձնելու եք լուսավոր ԳՐԱԴԱՐԱՆ...... Ն.Ա. Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1157997937561426 ...

    Կարդալ ավելին
  • Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա:Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1155958701098683?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/wrCOfsvi4mnvvIPk90PG.jpg

    Ադրեջանի բռնապետը ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում..Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության,ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների,ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ),Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ...Բաքվին սարսափելի կատաղեցրել է,որ վերջիններս բավական ակտիվ տիդորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ... Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ՌԴ-ի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է "կենացները թանկացնել" և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ցույց տալով,որ Լապշինի գործը եզակի չի լինելու... Այքսինքն,Բաքվին անհրաժեշտ են նոր "լուկաշենկոներ" լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար...Սակայն այս անգամ,իմ կարծիքով,Բաքվին սպասում է անհաջողություն...Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ... Չեմ հասկանում,իսկ ինչու՞ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար,հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի,աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ...Ինչից կամ ումից է վախենում Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան խանումի ամուսինը... Ի դեպ,ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը,որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը,քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս,որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհրների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար... Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու,որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքցիներ չեն,իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում...Տեսնե՞ս ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանում սրճել "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով,քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1275149139235699

    Կարդալ ավելին