Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Ահարոնյան
  • Երեկվա միջադեպը իրենց մութ նպատակների համար զենք դարձնելով՝ ոմանք ինչ-որ անհարիր կայքից պրինտ արած լուսանկարներ են ցույց տալիս, ու մյուս ոմանք էլ կուլ են տալիս խայծը, այն դեպքում, երբ նվազագույն բանականություն ունեցողն էլ կտեսնի, որ այդ պրոֆիլը հենց երեկ է բացվել, բոլոր լուսանկարները տեղադրված են 27.07.2016, քոմենթ անողների էջերն էլ դատարկ , որովհետև նույնպես երեկ ու այսօր են բացված: Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում: Այս կարգի ծանծաղ ու տգեղ շահարկումների սիրահարներին խորհուրդ եմ տալիս հասունանալ գոնե իրենց անձնագրային տարիքի չափ և այսպիսի տղայական մտածողություն ու վարք չփաթաթել մեր երկրի ու ժողովրդի վզին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1321910534503498 ...

    Կարդալ ավելին
  • Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը: ...

    Կարդալ ավելին
  • Ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի տարածքում գտնվող խմբին զենքը վայր դնելու և հանձնվելու պահանջը ներկայացնում է պարբերաբար և ամենատարբեր եղանակներով, որպեսզի խմբի յուրաքանչյուր անդամին հասանելի լինի պահանջի էությունը, հանձնվելու ընթացակարգը և իրավական հետևանքները: ...

    Կարդալ ավելին
  • Չնայած բազմաթիվ հորդորներին՝ համացանցում ու զանգվածային լրատվության միջոցներում կրկին տարածվում են իրականության հետ կապ չունեցող, իրավիճակն ավելի սրելու միտված, սուտ ու սադրիչ լուրեր՝ ՊՊԾ գնդում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց և հավաստի տեղեկատվություն ստանալու համար հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1320928347935050 ...

    Կարդալ ավելին
  • Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1320911034603448?notif_t=close_friend_activity¬if_id=1469604653112 ...

    Կարդալ ավելին
  • Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: Հիշեցնենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1320618641299354 ...

    Կարդալ ավելին
  • ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: ...

    Կարդալ ավելին
  • Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1320475771313641 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական <Շեվրոլե> ավտոբուսը: Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական <ԳԱԶելն>-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1319666534727898?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Հայտնում ենք, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է: Իրականում զանգն արվել է Վալերի Օսիպյանի հեռախոսահամարին, որն արդեն 15 տարի նրա մոտ է և հայտնի է լրագրողներին: Կրկին կոչ ենք անում ճշտել յուրաքանչյուր լուր ու զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն