Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Ահարոնյան
  • Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել: Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1324090880952130 ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու իղձն էր փայփայում հաստատ: Չհասցրե՛ց… Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև բոլորիս երեխաները, որ անցնցում ու ամուր լինի իր ու բոլորիս Հայաստանը: Նվիրյալները զոհվում են ու չեն մահանում: Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է: Փառք ու անմար հիշատակ մեր խիզախ զինակցին: ՀՀ ոստիկանություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1323466761014542&set=a.665910873436804.1073741827.100000536929 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322852741075944 ...

    Կարդալ ավելին
  • Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում: ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից: ...

    Կարդալ ավելին
  • Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322811834413368 ...

    Կարդալ ավելին
  • Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322690464425505 ...

    Կարդալ ավելին
  • Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում: Հիշեցնենք, որ ժամեր առաջ կրակահերթի հետևանքով վիրավորվել էր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ում արդեն բժիշկներն օգնություն ենմ ցուցաբերել:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322675631093655 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարողադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին: Անչափահասների համար մտահոգությունը խիստ իրական ու հիմնավոր է: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին: Հաավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահելհավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ուտեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմելոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322659444428607 ...

    Կարդալ ավելին
  • Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1322603607767524 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին