Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Ահարոնյան
  • ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝  010-54-69-12, 010-54-69-14: Միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝  (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով),  (011) 56-12-37, (011) 52-42-28 (անգլերեն լեզվով): Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1597523076942241 ...

    Կարդալ ավելին
  • Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իրադարձությունները լուսաբանելիս պահպանել իրավապահների հետ աշխատանքի և լրագրողական էթիկայի կանոնները: Եթե ոստիկանները որևէ գործողություն են իրականացնում, պահպանեք անհրաժեշտ տարածություն: Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1585082778186271 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք: Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ: Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել: Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում: Կատարվում են համապատասխան գործողություններ: Այսքանը՝ տասնյակ շարքային դեպքերից մեկը, որը շահարկվել է ինչ-ինչ նպատակներով: Մեկ անգամ ևս կոչ ենք անում քաղաքական ուժերին, կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ ոչ հավաստի լուրեր տարածելուց, անտեղի կրքեր չբորբոքել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Ոստիկանությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցումներին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զուտ իրականությունն իրազեկելու մեր քաղաքացիներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1565275110167038 ...

    Կարդալ ավելին
  • Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 2017 թվականի հունվարի 11-ից ժամը 08.00-10.00 պարբերաբար Երևան քաղաքի Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներն Աբովյան պուրակի շրջանաձև երթևեկության հատված կարող են մուտք գործել միայն Շարիմանյան փողոցից: Սարալանջի պողոտայի հատվածով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները կերթևեկեն ներկայումս գործող սխեմայի համաձայն: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1504608546233695&set=a.463353027025924.116696.100000536929827& ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում , ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել: Դեպքով նյութեր են նախապատրաստվում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1384202958274255 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր տեղի ունեցավ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի փորձը: Ոստիկանությունը նախապես տեղեկացրել էր որոշ փողոցներ փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով շրջանցիկ ճանապարհները: Թվում էր՝ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով պիտի վերաբերվեին ժամանակավոր դժվարություններին: Սակայն փորձը դեռ չավարտված՝ համացանցում գրառումներ հայտնվեցին, որոնց հեղինակները դժգոհում են շքերթից, ճանապարհային ոստիկանությունից և նույնիսկ… Անկախությունից: Գլխավոր թիրախն, իհարկե, ոստիկանությունն է, հարցադրումը՝ այս ի՜նչ է կատարվում քաղաքում, ո՞ւր են նայում ճանապարհային ոստիկանները, ինչո՞ւ չեն կարգավորում երթևեկությունը… Պատասխանեմ՝ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն կարգավորում է երթևեկությունը, այլև նախապես մշակած ծրագրով ուղղորդում է տրանսպորտային միջոցների հոսքը՝ առավելագույնս ձգտելով քաղաքի կենտրոնը զերծ պահել մեքենաների կուտակումներից , ավելին՝ ուղեկցում է զինվորական շարասյուների ու զինտեխնիկայի տեղաշարժը, համապատասխան տարածքներում կարգավորում է հետիոտնի երթևեկը, հանրությանը պարզաբանում է երթևեկության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Նկատի է առնվել նույնիսկ, որ կարող է օժանդակության կարիք լինել, և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին օգնելու են եկել մարզերի նրանց շուրջ 150 գործընկերները: Ակնկալվում էր նաև մեր համաքաղաքացիների ըմբռնումն ու օժանդակությունը: Եվ ակնկալիքը հիմնականում կատարվեց, բացառությամբ ֆեյսբուքյան դժգոհների վերոհիշյալ խմբի, որոնք տրտնջալու առիթ են փնտրում և, ահա, ստացել երթևեկության ժամանակավոր դժվարությունների <շնորհիվ> ոստիկանությանը թիրախավորելու հնարավորություն… Թվում էր՝ այլ վերաբերմունք պիտի լիներ, թվում էր՝ կարելի է՝ երկու ժամ համբերել, հոբելյարի տրամադրությամբ տեսնել իրողությունները, բայց… Ցավալի է: 25 տարին պետք է որ բավարար ժամանակ լիներ կարևորն անկարևորից տարբերելու, երկրի տոնին ու նաև հոգսին տեր լինելու, գոնե Անկախությունն ու Պետականությունը խցանումներին չհավասարեցնելու համար… Նշեմ, սակայն, որ սպառողական և այսպահային մտածողություն ունեցողները հանրության չնչին մասն են կազմում և չեն կարող սին տրտունջներով մթագնել մեր իսկական քաղաքացիների ու մեր երկրի տոնը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1370116979682853 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում: Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք: Ճանապարհային ոստիկանություն 13.09.2016թ. Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1367355109959040 ...

    Կարդալ ավելին
  • Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել, թե հուլիսյան հայտնի դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից: Այս հայտարարության նպատակն ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է: Հարկ եմ համարում հիասթափեցնել Ենիգոմշյանին. ոստիկանությունը պրոֆեսիոնալ ամուր կառույց է, իսկ հուլիսյան դրամատիկ դեպքերից հետո միակամ ու միասնական է ավելի, քան երբևէ, և դավադրաբար սպանված մեր ծառայակիցների արյունն ու հիշատակը առավել են ամրապնդել մեր միասնակությունն ու հավատարմությունն ընդհանուր գործին: Իհարկե, ոստիկանությունում, ինչպես ցանկացած կառույցում, կադրերի շարունակական տեղաշարժ է. մարդիկ անցնում են ծառայության և ազատվում են ծառայությունից՝ գերազանցապես կենսաթոշակի անցնելով: Վիճակագրության սիրահարներին և առանձնապես կասկածամիտներին կարող եմ նաև այս գործընթացի վերջին ամիսների թվային պատկերը տրամադրել. այս տարվա ապրիլի 17-ից հունիսի 17-ը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 250 մարդ, հունիսի 17-ից օգոստոսի 17-ը՝ 170 մարդ: <Ծառայողների մեծ արտահոսքի> մասին մտարկումների գնահատականը թողնում եմ մեր ողջամիտ համաքաղաքացիներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1340304125997472 ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով: Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար:Ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում ենք մաղթում մեր գործընկերոջը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1328544783840073 ...

    Կարդալ ավելին
  • Ֆոտոշոփի որոշ "ամենագետ մասնագետներ" երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/videos/vb.100000536929827/1325211070840111/?type=2&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն