• Նարինե Ավետիսյան
  • Հուրախություն բոլորիս, Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է և խոսում։ Ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Երևան։ Մեր աղոթքները զուր չէին։ Շուտափույթ ապաքինում մաղթենք բոլոր վիրավորներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narine.avetisyan.581/posts/1162317150479964?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14623 ...

    Կարդալ ավելին
  • ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց: Անդրանիկին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին: Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրին, որ վիճակը ծայրահեղ ծանր է , բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:  Ա. Հարությունյնը 61 տարեկան է, եւ կնոջ պատմելով, հրամանատարը տարիքի պատճառով չի ցանկացել վերցնել նրան որպես կամավոր, սակայն Հարությունյանը պնդել է, որ պիտի գնա եւ լինի զինվորների կողքին: Ա. Հարությունյանի որդին բարձրաստիճան զինվորական է եւ նա եւս գտնվում է սահմանամերձ շրջաններում:  Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում մեր սիրելի պարոն Հարությունային եւ հպարտանում, որ այսպիսի՛ քաղաքապետ ենք ունեցել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narine.avetisyan.581/posts/1162080970503582?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462363393944333 ...

    Կարդալ ավելին
  • 1993 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Շնորհավորում եմ բոլոր արդար ու հպարտ լրագրողներին, նրանց, ովքեր չեն ծախվում, ում համար թանկ են ազատությունն ու արժանապատվությունը, ովքեր խիզախում են ասել ճշմարտությունը, ում համար ամենաթանկ ու կարևոր զենքը իմացությունն է, որի շնորհիվ անթերի կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հանուն արդարության։ Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում իմ այն գործընկերներին, ովքեր այսօր Արցախում են, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ դարձել են մեր նորագույն պատմության ազնիվ ու խիզախ տարեգիրը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narine.avetisyan.581/posts/1161121847266161?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14622 ...

    Կարդալ ավելին
  • Սահմանադրությունը տակնուվրա արեց Հայաստանում քչից-շատից կայացած ՏԻՄ ոլորտը, իսկ նոր ընտրական օրենսգիրքը դնում է ոլորտի լիարժեք քաղաքականացման եւ վախճանի դրոշմակնիքը: 1996 թվականին ընդունված ՏԻՄ օրենքը խոցելի տեղեր էլ ուներ, բայց այն որ համայնքի բնակիչը ուղիղ ընտրությամբ ընտրում էր իր համայնքի ղեկավարին եւ ավագանուն՝ ժողովրդավարության հիմքն էր, բնակիչը՝ քաղաքացին պահանջատեր էր համայնքի ղեկավարից, իսկ վերջինս հաշվետու /իհարկե, ոչ միշտ/: Ավագանին ապաքաղաքական մարմին էր, համայնքի հոգսերով մտահոգ յուրաքանչյուր կարող ու ունակ մեկը կարող էր առաջադրվել ու ընտրվելու պարագայում աշխատեր հանուն համայնքի ու համայնքի բնակչի շահի: Նոր օրենսգրքով, ենթադրվում է, որ ավագանեւ անդամը պետք է առաջադրվի ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ քաղաքական ուժի կողմից, իսկ ընտրված ավագանու կազմից կընտրվի համայնքի ղեկավար: Բայց դե վանաձորցին փորձառու է ընտրությունների հարցում, դրա վառ ապացույցը վերջին 4 համապետական ընտրությունների արդյունքներն են: Կարիք չկար քաղաքականացնել ՏԻՄ ոլորտը, դա շատ վտանգավոր կլինի նաեւ համայնքի հետագա զարգացման համար, յուրային ավագանին երբեք չի ընդդիմանա իր կողմից նշանակաված քաղաքապետին: Վանաձորի քաղաքապետի կարգման հարցում «դաբռոն» կայացվել է: Ասեմ, որ այն ստացած, քաղաքապետի բնորոշմամբ մեծահամբավ գործարարին տարների իմ ակտիվ լրագրողական գործունեության ընթացքում երբեք չեմ հանդիպել, երբեք չեմ լսել, որ նա բացի իր սեփական բիզնեսից համայնքի որեւէ խնդրով մտահոգվի, բարեգործություն անի կամ նման մի բան: Իսկ հիմա նա թափով կպել է Վանաձորում ՀՀԿ-ական հերթական լրատվամիջոցի վերազինման «հայրենանվեր» գործին, որը դաբռոյի բաղկացուցիչ մասերից մեկն է, պիտի հիմիկվանից շնորհակալ լինի, չէ՞: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narine.avetisyan.581/posts/1122620697782943?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն