• Կարինե Աշուղյան
  • Ռաբիզ երաժշտությունը (և ընդհանրապես՝ ռաբիզը որպես երևույթ) հնարավոր է պաշտպանել միայն իմաստակության նույն միջոցներով, ինչով որ փորձում են պաշտպանել ոչ-ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին: Նրանց պետք չէ քարկոծել, իհարկե, իրենց կյանքն է, ինչպես ուզում են՝ թող ապրեն, բայց մի ասեք, թե ապրելը հենց դա է, մի հավասարեցրեք բնության թելադրածին և Աստծո պատվիրածին: Եթե կուզեք՝ այդպես կարելի է նաև արդարացնել մարդասպանի՝ մարդ սպանելու հակումը և անմեղսունակ-անմեղսունակ հարցնել, թե ով է որոշում Բարու և Չարի սահմանները: Մենք չենք ասում՝ դուք սխալ եք, բայց դուք էլ մի ասեք, թե դուք եք ճիշտը, լա՞վ: Նույնն է երաժշտության դեպքում. պնդումը, թե ոչ ոք իրավասու չէ որոշել բարձրն ու ցածրը, անհեթեթ է և հակասում է քաղաքակրթությանն ու պարզ ողջախոհությանը:  Սխալ սիլլոգիզմներն են ընկած բոլոր մեծ ու փոքր սխալների և նույնիսկ հանցանքների հիմքում: Քաղաքականության մեջ, արվեստի և գիտության մեջ, մարդկային հարաբերություններում... Մտահանգման մեջ մի պստլիկ, անմեղ թվացող կեղծ կամ սխալ նախադրյալը միանգամայն բավական է՝ անհեթեթության ճահճում խրվելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/1117026861683918 ...

    Կարդալ ավելին
  • Ստեղծված իրավիճակը հոգեբանական առումով նման է 2008-ին՝ հասարակությունը բաժանվել է անհանդուրժող-թշնամական բևեռների: Եթե այն ժամանակ մի կողմում հստակ կանգնած էին ընտրությունների արդյունքը՝ իրենց ձայնը պաշտպանողները, հիմա արդեն քանի գնում՝ ավելի է ամեն բան խճճվում, և բոլորովին պարզ չէ, թե ինչ պետք է լինի:  2008-ին կատարվողը զարթոնք էր, հիմա՝ հուսահատության անելանելի, ոչ մի տեղ չտանող պոռթկում:  Փաստն այն է , որ այսպես ապրել հայ ժողովուրդն այլևս չի կարող:  Բայց և փաստ է, որ իր ծառայության պահին սպանված գնդապետը չէր այդ ամենի մեղավորը: Ու ընդհանրապես՝ տարօրինակ բաներ կան՝ թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը, թե Վիտալի Բալասանյանի հետ զինված խմբի անարդյունք հանդիպումը, թե Օսկանյանի-Իսագուլյանի հայտնությունը... Ես շփոթված եմ և հրաժարվում եմ գրողների ու արվեստագետների հայտարարության տակ իմ ստորագրությունից. այլևս վստահ չեմ, որ որևէ խոսք, այդ թվում՝ այդ հայտարարությունը, կարող է ի բարին ծառայել: Բոլորն ազատ են՝ մտածելու և գործելու իրենց պատկերացումների շրջանակներում: Քանի որ իմ ունեցած տեղեկությունները, մեղմ ասած, հակասական են, ես հիմա գերադասում եմ զենքերս վայր դնել և հանձնվել... դեպքերի զարգացմանը: Թող Աստված օգնական լինի զնիվ մտադրություն ունեցող մոլորվածներին և անվրեպներին:  Խնդրում եմ չքննարկել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/1063159707070634?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146916769 ...

    Կարդալ ավելին
  • Շատ ենք տեսել մարդկանց, որ իրենց տեղում չեն, էն, որ տմարդ են՝ մարդկությունից են խոսում, տգետ են՝ գիտունությունից, տգեղ են՝ գեղեցկությունից: Ոչինչ անել չես կարող՝ մարդկության կենսագրությունն այս է, ու հնարավոր չէ ամեն ինչ փոխել՝ էդքան բազմաճակատ պայքար ո՞նց կլինի: Միշտ էլ միջակները առաջ են մղվելու, ոտի տակ են ընկնելու: Ամեն տեղ: Միշտ: Բայց գոնե արձանների մասով կարելի է, չէ՞, ավելի պահանջկոտ լինել: Դե, հաշտվում ենք, սովորում ենք տգեղ-հակագեղագիտական արձանների ներկայության հետ՝ մեկնումեկին էլ դուր կգան, մտածում ենք: Դրանցից ինչքան ուզեք՝ կան: Բայց առաջին անգամ եմ տեսնում մարշալ Բաբաջանյանի արձանի նման արձան: Ոչ միայն, որ անիմաստ է, անպատեհ է, անհասկանալի գեղագիտությամբ և ուղերձով: Այլ որովհետև ուղղակի սարսափելի արձան է: Երևանում տեսնես ո՞ւմ էր շտապ պետք սարսափ-արձան:  Ձեզ հայտնի նախկին հերոսներին՝ բոլորին անխտիր, կարելի է այս կաղապարով հավերժացնել: Երբ նայում էի, Բաբաջանյանից բացի՝ դրանց դեմքերն էի տեսնում: Շատ է սազում… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/1028177923902146 ...

    Կարդալ ավելին
  • Էս պահի դրությամբ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մասին հայտնի է, որ / դատելով պայթյունի բնույթից/ կարծես, ռումբ է եղել: Այսինքն՝ ահաբեկչության նման է: Եթե սա Ռ.Ք.-ի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետողից միայն վճռականությամբ է տարբերվում և ուրեմն՝ մեր միջից է, ամենայն հավանականությամբ, խուճապի մատնվելու պատճառ չկա՝ մեկանգամյա ոճիր է. կգտեն-կպատժեն, հուսանք...  Բայց եթե պարզվի՝ իսլամիստ ահաբեկիչ է գործել, այ, դա սարսափելի կլինի: Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան են իրականում անզոր ահաբեկչության դեմ... Միայն ոչ դա... Ամեն օր կյանքեր խլող պատերազմը մեզ քի՞չ էր, տեր Աստված...  Ամենուրեք զգոն լինենք՝ փողոցում, հասարակական վայրերում, տրանսպորտում:  Արտակարգ վիճակի պետք է բերվեն սահմանային անցակետերը՝ կասկածելի ոչ ոք չպետք է մուտք գործի Հայաստան: Ոչ Զվարթնոց-ով, ոչ էլ Բագրատաշենով ու Մեղրուց: Դա անհնար չէ անել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/1011755705544368 ...

    Կարդալ ավելին
  • Խուսափեք նրանցից, ովքեր ձգտում են սպանել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը բնորոշ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ: Մ. ՏՎԵՆ Մարկ Տվենն այս անգամ էլ է ճիշտ. մեծերը մեծահոգի են: Փոքրերն են նեղմիտ, նախանձ ու սահմանափակ, փոքրերն են մտածում, որ Տիեզերքն արարվել է հենց միայն նրա համար, մի քանի տասնյակ տարվա իր կյանքի համար: Փոքրերը կարող են այ այդքան ինքնասիրահարված լինել, որ հավատան, թե աշխարհ ու մարդիկ ընդամենը իրենց կյանքի ետնանկարն են: Իսկ մեծերը գիտեն, որ տիեզերական չափումներով մրջյունն ու կետը հավասար են, աստղն ու անգամ աստղաբույլերը հավասար են խոնարհ խոտին, որ ջրի կաթիլը հավասար է երկրագնդի բոլոր օվկիանոսների ջրերին... Եվ եթե դու մեծ ես, պետք է բոլորից լավ իմանաս այդ անհավասարությունների հավասարությունը վերջնահաշվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/991619014224704?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը թվարկել է ԱՄն գլոբալ անվտանգությանն ուղղված հինգ սպառնալիքները՝ Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան և միջազգային ահաբեկչություն:  Այս ցանկից երկուսը՝ Ռուսաստանը և Իրանը, մեր քաղաքական և հանրային /միջինացված/ գիտակցության մեջ ընկալվում են իբրև մեր անվտանգության եթե ոչ երաշխավոր, ապա առնվազն՝ ոչ սպառնալիք:  Մեր վիճակում, երևի, գլխավոր սպառնալիքը մեզ ուղղված սպառնալիքները հստակ չգիտակցելը, հստակ մարտավարություն և ռազմավարություն չձևակերպելն է:  Մենք ավանդաբար գիտենք թշնամու մեկ կերպար՝ թուրքը, բայց այդ սպառնալիքը խրախուսող-սնող, այդ սպառնալիքը ուժեղացնող մյուս սպառնալիքների հարցում մեր ՙբազմակարծությունը՚ արդեն քանի-քանի անգամ մեզ պարտության է տարել:  Կարող են տարբեր մոտեցումներ լինել՝ կարող ենք բնական դաշնակից համարել բարեկամ այն երկրներին, որոնց համար նույնպես Թուրքիան սպառնալիք է: Բայց կարող ենք նաև փնտրել դաշնակցությունը այն երկրների, որոնց համար Թուրքիան գործընկեր է. դա սպառնալիքը չեզոքացնելու եղանակներից կարող է լինել: Գուցե այդպես էլ վարվում ենք, բայց մեծ հաշվով՝ մեր քայլերն իրավիճակային են:  Մեր և Իրանի փոխադարձ բարեկամական ընկալումը վերջին տարիներին քանիցս արդարացվել է: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի հարցում մեր վերաբերմունքը բնականորեն միանշանակ է, ապա Ռուսաստանի հարցում չափազանց բարդ է՝ ի դեմս Ռուսաստանի տեսնում ենք թե անվտանգության երաշխավորի, թե սպառնալիքի/ կարևոր չէ՝ մեծ մասը, թե փոքր/: Գծագրվող Քրդական պետության հարցում վիճակն ավելի խճճված է՝ քրդերը մեր բնական դաշնակիցներն են մեր ոխերիմ թշնամու դեմ, բայց նրանց հաղթանակը մեր կրկնակի պարտությունը և անդարձ կորստի վավերացումը կլինի:  Կլինեն մարդիկ, ովքեր մեզ համար թիվ մեկ սպառնալիք կհայտարարեն ամենազոր ջհուդա-մասոնական գաղտնի ուժերին և հարցն, ուրեմն, փակված կհամարեն:  Եթե անկեղծ՝ թուրքերից ու մնացյալից առաջ՝ մեր թիվ մեկ սպառնալիքը մեր ներսում է, պետական մտածողության պակասորդի և համազգային գաղափարներ չփայփայելու մեջ է, ոսկե հորթին երկրպագողների անզգամության մեջ: Որպես մասնագետ ու մարդ կայանալու հնարավորությունների սղության մեջ: Արտագաղթը սիրո ու հույսի պակասից առաջ՝ ապրելու կենսաբանական պահանջի հետևանք է: Իր անձի, իր ընտանիքի դեմ ուղղված սպառնալիքից խուսափելու, փախչելու ելք: Երբ ազգային-համամարդկային-փիլիսոփայական հարցերը ետին պլան են մղվում: Ի վերջո, մարդկանց մեծ մասը ուզում է ոչ թե հերոս լինել, այլ ապրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/984128014973804 ...

    Կարդալ ավելին
  • Անմտություն է որևէ բանի համար մեծամտանալը: Անմտություն է տաղանդով պարծենալը, որովհետև այն տրված է լինում, ինչպես մազերի, մաշկի և աչքերի գույնը, ինչպես խառնվածքը: Բացի այդ՝ ամեն մարդ մեծ է իր տեղում: Համենայն դեպս, կարող է այդպիսին լինել: Սխալն այն է, որ մարդկանց մեծ մասին թվում է, թե կան մեծ ու փոքր գործեր, որոնցով վճռված է մեծ ու փոքր լինելը: Քաղաքակրթության իմաստն էլ այն է, որ ամեն աշխատանք, ամեն զբաղմունք իր կարևորությունն ունի: Մարդն ամեն րոպե կարող է անօգնական մնալ իր մեծ հաջողության, հռչակի, նվաճումների և իրագործված երազանքների հետ: Ո՞ւմ է պետք հանճարեղ գյուտը, եթե դռան փականը փչացել է, և մարդը տանից դուրս գալ չի կարող: Երբ վերելակը խափանվում է, ճիշտ պահին հայտնված վերելակավարը դառնում է աշխարհի կարևորագույն մարդը: Երբ սիրտը դավաճանում է, շտսպօգնության բժիշկը աստծո տեղապահն է: Երբ մի տեղից ուշանում ես, տաքսու վարորդը փրկիչ է: Եթե տպագրատան բանվորը խռովեր գրողի մեծամտությունից, գրողն ան-գիր ու անգիրք կմնար: Նայիր շուրջդ՝ մի՞թե յուրաքանչյուրը և բոլորը անփոխարինելի չեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/968608646525741?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին