Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հասմիկ Սադոյան
  • Սա այն դեպքերից է, երբ կարող եմ ասել վերջապես: Վերջապես վերջացավ ամիսներ շարունակ դատարկաբանությամբ ու հիմարությամբ լցված մի սերիալ կամ ինչպես իրենք են սիրում նշել՝ բազմասերիանոց կինոնկար՝ “Հրեշների գայլը”, նույն ինքը Գոռ Վարդանյանի հերթական գլուխգովան հիթը: Հայաստանում ֆիլմը էկրաններին չբարձրացավ, պատճառները պարզ էին, բայց ինտերնետային բումը հերիք էր, որ բոլորը գոնե մինիմում լսած լինեին կինոյի գոյության մասին : Չնայելով ֆիլմը միանգամից հասկացա, որ կրկին Գոռ Վարդանյանն է գլխավոր փրկիչը ու նա ամեն ինչ կանի “լավ տղու” տպավորություն թողելու համար, հետո էլ դե բնական է, կասի որ “դաստիարակչական” է կերպարս ու թող բոլորը նմանվեն ինձ: Հիմա քեզ եմ դիմում Գոռ Վարդանյան, մի՞թե ժառգոնով, ոչ հայեցի բառապաշարով, մեծահասակների համար կինոներում նկարահանվող դերասանուհիներով՝ ի դեմս մեր փառավոր Անժելա Սարգսյանի սրբացման ենթակա կերպարի, ի դեմս Իվետա Եդիգարյանի անհասկանալի կերպարի, ի դմես մնացածների, և ի վերջո առանց դերասանների ֆիլմը համարել դաստիարակչական ու դեռ գլուխ գովել, որ մենք ուզում ենք փոխենք աշխարհը մեր ֆիլմերով: Բա դու չե՞ս տեսնում, որ առանց այդ էլ խավարի մեջ է մեր հասարակությունը, առանց այդ էլ ելքեր ենք փնտրում այդ խավարից դուրս գալու, բա մի ֆիլմ նկարի ելքերի մասին, ոչ թե իրականությունը մեզ ցույց տուր, մի ֆիլմ նկարի մեր պատմության մասին, որ սերունդ կրթես, ոչ թե խեղաթյուրելով իրականությունը մեզ ճիշտն ու սխալը ցույց տաս: Եվ ի վերջո կարելի է նաև ֆիլմ չնկարել, Ձեր պարագայում դա պարտադիր չէ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.sirunyan ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/Pq3cXS5LurLPFRPUaeV5.jpg

    Փոխանակ էդ ադրբեջանական խնձորի արկղից արտադրողի կայքը վերցնեք /dad.az/ բացեք, նայեք, ուսումնասիրեք ու ամաչեք, որ Հայաստանում սկի դրան մոտ գյուղմթերքներ արտադրող ընկերություն չկա, շուխուր եք անում թե ոնց եղավ, որ ադրբեջանական խնձորը հայտնվեց Հայաստանում։ Բա շուկայական հարաբերությունները տենց հրաշք բան ա, դա չի ճանաչում փակ սահմաններ, պատերազմ և այլն, ապրանքդ որակով ա, էժան ա, մրցունակ ա, կհայտնվի նույնիսկ տոմագավկներով ռմբակոծված ավիաբազայում։ Դե հիմա եկեք մտածենք գոնե էնպիսի խնձոր աճեցնենք, որ մրցունակ լինի ադրբեջանականի նկատմամբ, այլապես խաղաղությունից հետո, նույն ադրբեջանցին ա վարձակալելու Հայաստանի այգիներն ու դաշտերը ու Վանոյի ականջը կանչի․ «Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher1980/posts/1442714779112633

    Կարդալ ավելին

Քաղաքականություն