• Ռուբեն վարդապետ Զարգարյան
  • Քրիստոսի մեջ ծածկված է գտնվում Աստծու իմաստության ու գիտության ամբողջ գանձարանը…  Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով և խաբեբայական սին խոսքերով, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների և բնության ուժերի և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որովհետև մարդացած Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային բնության ամբողջ լիությունը: Եվ դուք ձեր կյանքի լիությունը գտաք՝ միանալով նրան, որ գլուխն է ոգեղեն աշխարհի բոլոր իշխանությունների ու պետությունների: Հավատի ճանապարհով երբ միացաք Քրիստոսին, դուք ձեր մեղքերը թոթափեցիք և Քրիստոսի թլփատությամբ ստացաք սրտի՛ թլփատությունը: ՄԿՐՏՎԵԼՈՎ՝ ԹԱՂՎԵՑԻՆՔ ՆՐԱ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԷԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՎԱՏԱՑԻՔ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՄԵՌԵԼՆԵՐԻՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՆՐԱՆ: ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ԱՍՏՎԱԾ ՁԵ՛Զ ԷԼ ԿԵՆԴԱՆԱՑՐԵՑ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ՀՈԳԵՊԵՍ ՄԵՌԱԾ ԷԻՔ ՁԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ, որովհետև անթլփատ հեթանոսներ էիք: Այո՛, Աստված ներեց մեր բոլոր հանցանքները և իր իշխանությամբ ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատապարտության վճիռը՝ խաչափայտին մեխելով այն: Այդպիսով նա զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին ու պետություններին՝ նրանց հայտնապես խայտառակելով ու պարտության մատնելով Քրիստոսի ձեռքով՝ նրա հարության ժամանակ: (Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 2:3, 8-15) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1981827628511006 ...

    Կարդալ ավելին
  • Հերովդես թագավորի օրերին էր, որ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Եվ ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և հարցրին. -Ո՞ւր է հրեաների նորածին թագավորը. մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք երկրպագելու նրան: Երբ Հերովդես թագավորը լսեց այս, խռովվեց, և նրա հետ՝ Երուսաղեմի բոլոր բնակիչները: Կանչեց ժողովրդի բոլոր ավագ քահանաներին ու Օրենքի ուսուցիչներին և հարցրեց նրանց, թե որտե՞ղ պիտի ծնվի Քրիստոսը: Նրանք պատասխանեցին. -Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետև Միքիա մարգարեն այսպես է գրել. «Դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ քաղաք, հռչակով նվազ չես Հուդայի մյուս քաղաքներից, որովհետև քեզնից պիտի ելնի մի իշխան, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին»: Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար իր մոտ կանչեց մոգերին և նրանց ստուգեց աստղի երևալու ժամանակը: Ապա նրանց ուղարկեց Բեթղեհեմ՝ պատվիրելով. -Գնացե՛ք, ստույգ տեղեկություններ քաղելով գտե՛ք երեխային, և երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան: Թագավորի այս հրահանգը լսելուց հետո մոգերը մեկնեցին: Նրանք չափազանց ուրախացան, երբ կրկին տեսան այն աստղը, որ տեսել էին արևելքում: Եվ ահա աստղը առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ գտնվում էր երեխան: Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ, և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին մանկանը: Ապա բաց արեցին իրենց արկղիկները և Հիսուսին ընծայեցին իրենց նվերները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Հետո այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը, առանց Հերովդեսին հանդիպելու, ինչպես որ Աստված երազի մեջ հրահանգել էր նրանց: (Մատթեոսի ավետարան 2:1-12) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1972360332791069 ...

    Կարդալ ավելին
  • Հիսուս այս առակն էլ պատմեց նրանց, որոնք իրենք իրենց մասին այն համարումն ունեին, թե արդար են և արհամարհում են ուրիշներին: -Երկու հոգի տաճար գնացին աղոթելու, մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին, մի կողմ կանգնած, ինքն իրեն աղոթում էր՝ ասելով. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, կամ նման չեմ նաև այս մաքսավորին. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ամբողջ եկամուտի տասանորդը տալիս եմ տաճարին»: Իսկ մաքսավորը, մի քիչ հեռու կանգնած, աչքերն առանց վեր բարձրացնելու կուրծքն էր ծեծում և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր մեղավորիս մեղքերը»: -Ասում եմ ձեզ,- եզրակացրեց Հիսուս,- մաքսավո՛րն է, որ արդարացած տուն գնաց և ոչ թե փարիսեցին, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա: (Ղուկասի ավետարան 18:9-14) Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ruben.zargaryan/posts/1958889014138201 ...

    Կարդալ ավելին
  • Արդ, նայեցե՛ք, որ Քրիստոսի Ավետարանին վայել ձևով ապրեք… Բնավ չվախենաք հակառակորդներից. այդ հակառակությունը նրանց կորստի և ձեր փրկության ապացույցն է: Եվ դա Աստծուց է, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց ձեզ, այլ նաև նրա համար չարչարվելու շնորհ, որպեսզի մղեք նույն պատերազմը, որ ես եմ մղում: Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, եթե նրա սերն սփոփում է, եթե Սուրբ Հոգին մարդկանց հաղորդակից է անում միմյանց՝ իրար նկատմամբ գթասիրտ ու ողորմած դարձնելով, ապա կատարյալ արեք իմ ուրախությունը՝ միաբանվելով, միմյանց հանդեպ նույն սերն ունենալով և համերաշխ ու համախոհ ապրելով: Մի՛ արեք որևէ բան, որ հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված լինի: (Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 1:27-2:3) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1944741915552911 ...

    Կարդալ ավելին
  • Ոմանք եկան Հիսուսի մոտ և նրան պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնք սպանվեցին Պիղատոսի կողմից, երբ զոհ էին մատուցում Աստծուն: Հիսուս ասաց նրանց. -Կարծում եք, թե սպանվող գալիլեացիները մյուս բոլոր գալիլեացիներից ավելի՞ մեղավոր էին, որ այդպիսի վախճան ունեցան: Կամ ի՞նչ եք մտածում այն տասնութ մարդկանց մասին, որոնց վրա Սելովամում փուլ եկավ աշտարակը և սպանեց նրանց: Նրանք ավելի՞ հանցավոր էին, քան Երուսաղեմի բնակիչները: Ո՛չ, բայց ասում եմ ձեզ, որ եթե չապաշխարեք, բոլորդ էլ նույնպես պիտի կորչեք: Հիսուս նրանց պատմեց հետևյալ առակը. -Մի մարդ իր այգում թզենի էր տնկել: Նա գնաց թուզ քաղելու, բայց թզենու վրա պտուղ չգտավ: Այգեգործին ասաց. «Այս երրորդ տարին է գալիս եմ թուզ քաղելու, բայց չեմ գտնում: Ուստի կտրի՛ր դա. ինչո՞ւ անիմաստ կերպով տեղ զբաղեցնի»: Այգեգործը պատասխանեց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա. Ես նրա շուրջը գտնվող հողը կրկին կփորեմ և պարարտանյութ կտամ: Այդպես գուցե պտուղ տա. Ապա թե ոչ՝ եկող տարի կտրի՛ր այն»: (Ղուկասի ավետարան 13:1-9) Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ruben.zargaryan/posts/1935348046492298 ...

    Կարդալ ավելին
  • Հիսուսի մոտ բերեցին խուլ ու համր մի մարդու՝ խնդրելով, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Հիսուսն ամբոխից հեռու՝ մի կողմ տարավ նրան, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց և դիպավ նրա լեզվին։ Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց. -Եփփաթա՛, որ նշանակում է՝ «Բացվի՛ր»։ Նույն պահին բացվեցին նրա ականջները. լեզուն էլ բացվելով՝ նա սկսեց կանոնավոր կերպով խոսել։ Հետո Հիսուսը պատվիրեց ժողովրդին, որ ոչ ոքի չասեն։ Սակայն ինչքան էլ նա պատվիրում էր, որ չտարածեն, նրանք առավել ևս պատմում էին այս մասին։ Մարդիկ ծայրաստիճան զարմանում էին և ասում. -Այս մարդն ամեն ինչ լավ է անում, նույնիսկ խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել։ (Մարկոսի ավետարան 7:32-37) Աստված երբեմն ցավ է պատճառում մեզ՝ ապաշխարության միջոցով փրկության առաջնորդելու նպատակով, որի համար չենք զղջում բնավ։ Մինչդեռ աշխարհի ցավը մահվան է առաջնորդում։ (Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 7:10) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1844998358860601 ...

    Կարդալ ավելին
  • Հիսուս ասում է. -Աստծու արքայությունը նման է հետևյալին. Մի մարդ արտի մեջ սերմ է ցանում։ Օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում. այսինքն՝ հողը ինքնաբերաբար աճեցնում է սերմը. նախ՝ ցողունը, ապա՝ հասկը և ապա՝ հասկի մեջ լեցուն ցորենը։ Եվ երբ ցորենը հասունանում է, հնձվորներին անմիջապես արտ է ուղարկում, որովհետև հասել է հնձի ժամանակը։ -Ի՞նչ բանի կարող ենք նմանեցնել Աստծու արքայությունը: Այն նման է մանանեխի հատիկին, որը հողի մեջ սերմանվելու ժամանակ երկրի վրա եղած բոլոր սերմերից ամենամանրն է: Բայց երբ սերմանվի, բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը. այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները գալիս և նրա հովանու տակ բույն են շինում: (Մարկոսի ավետարան, 4:26-32) Արթո՛ւն կացեք, հաստատուն մնացե՛ք ձեր հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք: Ինչ որ անեք, սի՛րով արեք: Գիտեք Ստեփանոսին, ինչպես և նրա ընտանիքի անդամներին, որոնք իրենց նվիրեցին Աստծու ժողովրդի ծառայությանը: Աղաչում եմ, եղբայրնե՛ր, որ հնազանդ լինեք այդպիսիներին և նրանց բոլոր գործակիցներին ու ծառայակիցներին: (Պողոսի առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 16:13-16) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1827996713894099 ...

    Կարդալ ավելին
  • Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ: Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով իր որդիները լինելու, որովհետև այդ էր իր կամքն ու ծրագիրը… Քրիստոսի միջոցով ժառանգորդ դարձանք փրկության…  Դուք էլ, երբ լսեցիք ճշմարիտ քարոզչությունը, այսինքն՝ Ավետարանը, որ փրկություն բերեց ձեզ, հավատացիք Քրիստոսին և կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով: Եվ Սուրբ Հոգին գրավական է, որ ժառանգելու ենք Աստծու խոստումը, երբ Աստված փրկի իր սեփական ժողովրդին, որպեսզի գովերգենք նրա փառքը: (Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 1:3-5,11,13-14) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1825248237502280 ...

    Կարդալ ավելին
  • Երբ Հիսուսը Փիլիպպոսի կառուցած Կեսարիայի կողմերը եկավ, իր աշակերտներին հարցրեց. - Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին. ո՞վ եմ ես։ Նրանք պատասխանեցին. - Ոմանք կարծում են, թե Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք՝ Եղիա մարգարեն, իսկ ուրիշները՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Հիսուսը հարցրեց նրանց. - Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ ես։ Սիմոն Պետրոսը պատասխանեց. - Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին։ Հիսուսը նրան ասաց. - Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը մի մարդ չէր, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել։ Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում։ (Մատթեոսի ավետարան 16:13-19) Դե՛ն նետեք ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն։ Որպես հավատի նորածին մանուկներ՝ փափագո՛ղ եղեք Աստծու խոսքի անխարդախ կաթին, որպեսզի նրանով աճեք ու հասնեք փրկության։ «Եթե մի անգամ Տիրոջ խոսքի համն առնեք, կտեսնեք, որ քաղցր է նա»։ Մոտեցե՛ք նրան՝ Քրիստոսին, որովհետև նա՛ է այն կենդանի վեմը, որը թեև մարդկանցից մերժված, բայց Աստծուց է ընտրված և պատվական վեմն է։ Այսպիսով՝ դուք էլ, իբրև կենդանի քարեր, Քրիստոսի վեմի վրա կառուցվում եք որպես հոգևոր տաճար. յուրաքանչյուրդ դառնում եք անարատ քահանաներ և Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն մատուցում ընդունելի հոգևոր պատարագ... Քանի որ հավատացիք Քրիստոսին, նա ձեզ համար թանկագին վեմը եղավ, մինչդեռ չհավատացողների համար նա «Այն քարն է, որ թեև շինարարները մերժեցին գործածել, բայց ի՛նքը եղավ անկյունաքարը». կամ՝ «Այն քարն է, որ գլորման և գայթակղության առիթ» պիտի լինի նրանց համար, ովքեր անհամոզիչ գտնելով Աստծու խոսքը՝ գայթակղվում են, ինչպես որ Աստված նախատեսել էր։ Գալով ձեզ՝ դուք ընտրյալ մի ցեղ եք, թագավորելու կոչված քահանաներ, մի սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդը, և ձեր պարտականությունն է քարոզել նրա՛ զորությունը, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին։ Որովհետև դուք այժմ Աստծու ժողովուրդն եք, մինչդեռ նախապես նրանը չէիք. այժմ վայելում եք նրա ողորմությունը, մինչդեռ նախապես զրկված էիք դրանից։ (Պետրոս առաքյալի առաջին նամակը 2:1-10) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1814555381904899 ...

    Կարդալ ավելին
  • Այժմ մի ծածուկ խորհուրդ հայտնեմ ձեզ. բոլորս չէ որ պիտի մեռնենք, բայց երբ վերջին փողը հնչի, բոլորս էլ հանկարծ պիտի նորոգվենք մի ակնթարթում, որովհետև փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն անեղծ մարմիններով, և մենք պիտի նորոգվենք. որովհետև մեր այս եղծանելի բնությունը պետք է անեղծ բնության փոխվի. այս մահկանացու բնությունը պետք է փոխակերպվի անմահ բնության։ Եվ երբ մեր այս եղծանելի բնությունը փոխվի անեղծ բնության, և այս մահկանացու բնությունը փոխակերպվի անմահ բնության, այն ժամանակ կիրականանա գրված մարգարեությունը, որն ասում է. «Մահը կլանվեց, հաղթանակը նվաճվեց։ Ո՞ւր է, Մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, Մա՛հ, քո խայթոցը»։  Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքը իր ուժն ստանում է Օրենքից։ Բայց, փա՜ռք Աստծու, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, ամո՛ւր և հաստատո՛ւն մնացեք, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար՝ իմանալով, որ ձեր հոգնությունն առանց վարձատրության չի մնա Աստծու առաջ։ (Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 15:50-57) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1813529092007528 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն