Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սիրան Գրիգորյան
  • ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ (լուսանկարում` Արթուր Աբրահամը որդու` Գրիգորի հետ) Այսօր` փետրվարի 20-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տարեդարձն է:  Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:  Մանկության տարիներին ՀՀ-ում լրջորեն զբաղվել է հեծանվասպորտով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն:  IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսն Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 50 մենամարտ, որոնցից 45-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 7 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014, 2015) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական հեղինակավոր "Box Sport" ամսագրի վարկանիշի:  Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից):  2007 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով: 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով: 2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար: 2015 թվականի հոկտեմբերի 14-ին արժանացել է “Երևանի պատվավոր քաղաքացի” տիտղոսին: #ArthurAbraham #HappyBirthday arthurabraham.de Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1586746114674300&set=a.197646516917607.62319.100000167792091& ...

    Կարդալ ավելին
  • Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի "Մաքս Շմելինգ" մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):  Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:  Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար: Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում):  Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/siran.grigoryan/posts/1355455117803402 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն երկար ժամանակ ես որոնում էի բառեր, որոնք կօգնեն ինձ ասելիքս բարձրաձայնել: Ոչ թե մեկ բառ, այլ ամբողջ ասելիքն է կորել: Կորել է մի բան, ինչը չի վաճառվում եւ գնորդ էլ չի ունենա, եթե գտնվի ու վաճառքի հանվի: Մեզանում վաղուց կորել է ազատությունը, պայքարը եւ սերն է կորել, մաքուր օդն է կորել և խաղաղությունը, պարզ չէ` անդարձ են կորել, թե խառնվել են ուրիշ ինչ-որ բաների հետ, ինչ-որ անհայտ բան ստացվել, իսկ հիմա միայն հուսահատությունն է փրկում խուճապից:  Մաքուր օդն է կորել: Մեզանում հիմա օդը կեղտոտ է և այս օդում քաղցկեղից մտավորականները մահանում են: Դա շատ արագ է կատարվում: Դեռ երեկ ոմանք պայքարում էին մրցանակների, կոչումների եւ պաշտոնների համար, ոմանք արվեստի համար, ոմանք ճշմարտության, այսօր արդեն վատ են, հիվանդության վերջին փուլում: Կառավարությունն օժանդակում է, որ նրանց կիսամեռ կամ մեռած մարմինները արտերկրից բերեն հայրենիք: Հետո ստեղծվում է թաղման հանձնաժողով, որոշվում է, թե ում որտեղ են թաղելու եւ վերջ:  Պայքարն է կորել: Ոմանք` ամենաթույլերը, որ ոչ կորցնելու բան ունեն, ոչ ձեռքբերելու, ասում են, թե պայքարելն անիմաստ է, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր եւ որ ուժ ասվածը հենց միայն փողն է: Ու մեջբերում են խարույկի վրա այրված Ժաննա դ’Արկին, իբր իրենց անտարբերությունը (հենց իրենց կյանքի հանդեպ) դաս է Ժաննայի կյանքից: Անտարբերությունն արդարացում չունի: Պայքարից հրաժարվելու այս ձևն ընտրած մարդկանց մասին ես այլեւս չեմ գրելու: Նրանք արժանի են այն ամենին, ինչին արժանանում են: Խաղաղությունն է կորել: Իբր խաղաղություն է, իբր ազատություն է, իբր ժողովրդավարություն է, բայց խաղաղության, ազատության և ժողովրդավարության հրավեր ոչ մի կողմից չի գալիս: Եվ այս վիճակից շահում են միայն բթամիտները: Նկատած կլինեք` նրանց համար կյանքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Այդպես է, հեշտությամբ կարող ես քեզ մեծ մարդ համարել, եթե ուղեղդ ծանրաբեռնված չէ մտքերով, որ աշխարհիս երեսին ապրել են Նարեկացին, Վան Գոգը կամ Ալբեր Քամյուն:  Երբ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը ծեծվելուց հետո պառկած էր հիվանդանոցում, 12 օր ես վստահ էի, որ նա կազդուրվելու է: Մտածում էի` նույնիսկ բթամիտները դժվար թե մարդուն այնքան ծեծեն, որ մահանա, հիմարություն է, ինչպես կարող են ծեծելով սպանել եւ դրանով ջնջել բոլորիս ապագայի հույսերը: Պարզապես մի քիչ վախեցրել են նրան եւ մեզ` բոլորիս: Ես ինձ ազատ էի կարծում, քանի դեռ Վահե Ավետյանը կոմայի մեջ պառկած էր հիվանդանոցում: Բայց նա մահացավ, եւ մեզանում այլեւս ոչ ոք չի կարող ազատ լինել, քանի դեռ ազատ է և ողջ է նրան սպանող տեսակը: Ու մեր` բոլորիս, տարիներն են կորել: Այս առավոտ հայելու մեջ տեսա, որ ճերմակ մազերս շատ են ու երկար: Ես դրանք կտրում էի, երբ 1-2-ն էին: Եթե դուք դեռ չունեք ճերմակ մազեր և կարդում եք այս տողերը, անշուշտ, չեք փշաքաղվի: Միայն ճերմակ մազեր ունեցողները կարող են հասկանալ, թե ինչ նկատի ունեմ: Ախր, դա միայն ճերմակ մազ չէ, դա ժամանակ է` կորսված կամ շահած, դա սեր է կամ ատելություն, դա կիրք է թե սեր, որ կարծում էիր հավերժական է, դա գավաթ է, որի հատակին էր թվում երջանկությունը, դա փշրված գավաթ է` անդարձ փշրված, դա կորած ասելիք է, դա չասված և այդպես էլ չասվելիք խոսքի կսկիծ է, որովհետև նա, ով արժանի էր լսելու քեզանից ասելիքդ, այլևս քո նույն աշխարհում չի ապրում… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/siran.grigoryan/posts/1238620609486854 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին