Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ալբերտ Ունուսյան
  • Արդեն համարյա երկու օր է անցել այն պահից, ինչ Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական 31-րդ ամառային խաղերի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանի ակնհայտ հաղթանակը խայտառակ կերպ կեղծվեց, ու հաղթանակը մրցավարները տվեցին սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկին։  Ուշադիր հետևում եմ Ձեր կայքերին, բայց որևէ դատապարտող արձագանք չեմ տեսնում։ Հասարակությունը change.org-ում բողոքի ստորագրահավաք է սկսել, որի տակ արդեն շուրջ 5000 մարդ է միացել, բայց դա քիչ է։ Կոչ եմ անում Ձեզ և գրավոր, և հրապարակավ բողոքի նոտա հղել թե՛ ՄՕԿ (Միջազգային Օլիմպիական Կոմիտե), թե՛ UWW (Ըմբշամարտի համաշխարհային միություն), ու ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել մեզ՝ երկրպագուներիս։ Ցույց տվեք, որ թև ու թիկունք եք մեր մարզիկներին և ամուր կանգնած եք իրենց կողքին, ինչը շատ կարևոր է մարզիկների "դուխը" չկոտրելու հարցում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/A.Unusyan/posts/1064153896987300 ...

    Կարդալ ավելին
  • Նման պահերին այն ինֆորմացիոն ռեսուրսները, որոնցից ստացած տեղեկատվությանն է պետք հավատալ. 1. ՀՀ ՊՆ պաշտոնական կայք՝ http://www.mil.am/hy 2. ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք՝ http://nkrmil.am/main/   3. Ռազմական լուրերի, վերլուծությունների, քննարկումների կայք՝ razm.info 4. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան էջ՝https://www.facebook.com/arcrun?fref=ts Ոչ մեկի պետք չէ զանգել բան հարցնելու համար, հատկապես՝ զինվորական ծանոթների, բարեկամների, հարևանների: Առհասարակ, զերծ մնալ նման հարցերով հեռախոսով խոսելուց: Չմատնվել խուճապի և չհավատալ ապատեղեկատվությանը: Վերը նշված աղբյուրներից այլ տեղերից ստացած ինֆորմացիային մոտենալ թերահավատորեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/978820575520633 ...

    Կարդալ ավելին
  • Միլիցիայի հատուկ նշանակության «Դելտա» ջոկատի վետերանների միության նախագահ, ներկայումս նաև՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ԿՕ և ՀՁՊ գնդի գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Պապյան՝ Արցախյան ազատամարտի վետերան, վետերաններին համախմբելու գործում մեծ ներդրում ունեցած մարդ:  Պարգևատրվել է բազում մեդալներով, շնորհակալագրերով, այլ արժեքավոր նվերներով: Վիրավորվել է մարտական գործուղությունների իրականացման ժամանակ, բայց դա չի խանգարել, որ շարունակի մնալ հավատարիմ երդմանը, հավատարիմ՝ հայրենիքին: Երախտապարտ եմ քեզ, Արմե՛ն ձյա ջան: Մենք հերոսներ ենք փնտրում գրքերում ու ֆիլմերում, այն ինչ նրանք համեստ և խոնարհ ապրում են մեր կողքին... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=945747035494654&set=a.113029195433113.12407.100001780998170&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, 1992-ից՝ Ներքին զորքերի 1032 զորամասի հրամանատար, հետագայում՝ ծառայություն ոստիկանության զորքերում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես վարչության պետ, ոստիկանության շտաբում, ամբիոնի վարիչ Ոստիկանության կրթահամալիրում, ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գեորգի Գրիգորյան՝ Արցախյան ազատամարտում և ոստիկանության համակարգում մեծ ներդրում ունեցած մարդ՝ տասնյակ մեդալների ու «Մարտական խաչի» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ: Գեորգի Ալեքսանդրովիչը, ձյաձ Ժոռս, հայրիկիս մարտական ընկերներից է: Երբ նայեցի իր մասին պատմող տեսանյութը, հուզմունքից աչքերս լցվեցին: Շատ ուրիշ մարդ է ինձ համար, իմ հերոսներից մեկն է:  Ակամայից հիշեցի, ամառ էր, 12-13 տարեկան երեխա էի, տանեցիք համոզում էին, որ գլուխս սափրեմ, պատճառաբանելով որ համ շոգ է, համ էլ մազերիս որակը լավանա: Ինչ արեցին, բան դուրս չեկավ: Այդ ժամանակ ձյաձ Ժոռս գործարք առաջարկեց. -Ուրեմն արի սենց պայմանավորվենք՝ դու թույլ ես տալիս, որ գլխուխդ սափրեն, ես էլ քեզ ամբողջ պատերազմն անցած, մարտական գործողությունների ժամանակ մաշված բանդանա կտամ: Համաձա՞յն ես... Թույլ լարերս գիտեր, նաև գիտեր, որ այն մարդկանցից է, ում մերժել չեմ կարող: Սուս ու փուս նստեցի աթոռի վրա ու ասացի. -Սափրե՛ք... Բայց էսօր ես չէ՞ տալու, ձյաձ Ժոռ: Բոլորս մի լավ ծիծաղեցինք... Անչափ շնորհակալ եմ իր ներդրումը գնահատելու, հիշելու, լուսաբանելու և իր մասին տեսանյութ պատրաստելու համար:  Առանձնապես իր և ՄՀՕՋ-ի բոլոր տղերքի գլխավորությամբ՝ խոնարհվում եմ մեր բոլոր ազատամարտիկների, հերոսների առջև: Նահատակ ընկած տղերքի շիրիմին էլ հանգստություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=945271182208906&set=a.113029195433113.12407.100001780998170 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին