• Գևորգ Պետրոսյան
  • Հայկ Մարությանի դեմ անձնական ոչինչ չունեմ, ու թող այս գրառումս որևէ միջակություն չփորձի պիտակել որպես հակահեղափոխական ճիչ կամ ճայթյուն...  Ավելին, Հայկը հումորային ոճի սիրված դերասան է, ով իրավամբ վայելում է այդ ժանրի երկրպագուների սերը... Բայց ինձ համար ուղղակի հասկանալի չէ, երբ Հայկի թեկնածությանը դեմ կարծիքներին հակադրվում են գեթ այն փաստարկով, որ նա թալանչի չէ... Լավ, միթե՞ դա բավարար է՝ մայրաքաղաքի արժանի ղեկավարի կերպարի համար... Միթե՞ անհնար է, որ թեկնածուն տիրապետի Երևանի զարգացման զինանոցին և հետն էլ՝ թալանչի չլինի... Ես էլ գրագող չեմ, գնամ դառնամ Գրողների միության նախագահ՞… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=329104570990370&id=100016724891018 ...

    Կարդալ ավելին
  • Մենք հայրենիք ենք կորցնում ------------------------ Տեղեկացա, որ ինչ-որ անհայտ ծագմամբ «Փինք Արմենիա» անվանումով հասարակական կազմակերպություն դիմել է ՀՀ ոստիկանություն համասեռամոլության դեմ արտահայտածս կարծիքի համար ինձ պստասխանատվության ենթարկելու պահանջով... Նախ, գնահատական կարող է տալ դատարանը, հետո պետք է կարդալ նաև Սահմանադրությսն 96-րդ հոդվածը... Բայց դա մի կողմ... Ժողովուրդ, Հայրենիք ենք կորցնում... Ուրիշ ոչինչ չունեմ ասելու)))… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=311215072779320&id=100016724891018 ...

    Կարդալ ավելին
  •   Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=310130106221150&id=100016724891018 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի ընկերներ... Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա հիմք չընդունի իմ և իմ քաղաքական ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունները քննարկման առարկա դարձնելու համար... Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանն իմ ղեկավարն է, իմ սրտացավ բարեկամը, և ես ոչ մի պարագայում նրան ուրանալ չեմ կարող... Իմ անհամաձայնությունը կապված է անձամբ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով իմ կարծիքով, պետք է ձեռնպահ մնար առաջնորդության հաճույքից և չգլխավորեր ցուցակը: Չակերտներ չեմ բացում, թե ինչու...  Միայն ասեմ, որ Ծառուկյանն առաջարկել էր նաև իմ թեկնածությունը, ինչից ես հրաժարվել եմ՝ հաշվի առնելով, որ իմ աշխատուժն առավել պահանջված է օրենսդիր մարմնում: Միշտ էլ այն համոզմունքին եմ եղել, որ պատվախնդիր մարդը չպետք է զբաղվի իր հետ կապ չունեցող գործով... Եվ ինչ որ շառլատաններ առիթը բաց չեն թողել՝ վայրահաչելու, թե ես գործել եմ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվածություններով և ական եմ ծառայել՝ ի վնաս Ծառուկյանի... Մոռացեք, նման բան չկա... Ուղղակի ծիծաղելի մեղադրանք... Կյանքում երբևէ գաղտնի չեմ գործել... Ավելին, քաղաքական համոզմունքներից ելնելով և հասարակական կարծիքը հիմք ընդունելով՝ բացահայտ հակադրվել եմ այնպիսի պաշտոնատար անձանց, որոնցից ոմանք երազում անգամ վախեցել են... Բայց, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ, որ ես գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը… Ինձ համար իմ քաղաքական ղեկավարի կարծիքն ու վստահությունն անհամեմատելի է ցանկացած պաշտոնի կամ մանդատի հետ... Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս... Ծառուկյանը եղել և մնալու է իմ իսկական բարեկամը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=308675769699917&id=100016724891018 ...

    Կարդալ ավելին
  • 2/37 ընտրատեղամաս, Նոր Նորք 10:35 - Մի խումբ տարեցների ուղորդող մի կին տեղամասում մյուսներին ասաց, որ մեքենայում կսպասեն, դուրս եկա և ահա մեքենան` տեղամասի դիմաց: Տարեցներ և միջին տարիքի կանայք են նստած կամ գնում Գազելի ուղղությամբ: #armvote2017 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211870619948386&set=a.10203645289640269 ...

    Կարդալ ավելին
  • - Ես չեմ ծխել ու չեմ ծխում, ու ծառայության ընթացքում ինձ ամենաշատը հենց այս իրողությունն է օգնել, - Բանակում ծխողների վրա չծխելը վատագույն կերպով է անդրադառնում, - Դեմ եմ ծխելուն, բայց բանակի պես սթրեսային վայրում ծխողները, իմ սեփական փորձից ելնելով, չծխելու դեպքում դառնում են շատ ավելի ռիսկային, ագրեսիվ, չկենտրոնացած, - Արցախում՝ առաջնագծում, իմ ծառայության ընթացքում, մի քանի դեպք եղավ, երբ հակառակորդի դիպուկահարը գտել էր կամ ծխող դիրքապահի, կամ էլ ծխախոտի մնացորդ ման եկողների (այո, երբ մեզ մոտ ծխողների մի մասը մնում էր առանց ծխախոտ, պատրաստ էր վտանգավոր հատվածում սիգարետի մնացորդ փնտրել), - Երևի թե ավելի վաղ տարիքից պետք է աշխատել, որ չծխեն կամ, ինչպես շատերի դեպքում է, բանակում ձեռք չբերեն այդ կախվածությունը, բայց ծխողին արգելել ծխել, կրկնեմ՝ զուտ իմ փորձի վրա հիմնվելով, ահագին վտանգներ է ծնում, - Ու, հա, մեր ժամանակ սիգարետ դադարեցին բաժանել, մի քիչ գումար հավելեցին ամսական հատկացմանը, կարծես, հետո ինչ-որ փոփոխություն է եղե՞լ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/JuvePac/posts/10211502032533931 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման բանաձևը, ինչը տարբեր շրջանակներում մեծ ոգևորություն առաջ բերեց: Նախ, սա, անշուշտ, կարևոր զարգացում է, որը կարելի է դարձնել նաև արդյունավետ, կիրառական, իսկ գնդակը հիմա արդեն մեր դաշտում է ու մեզ մոտ, և մենք պետք է բարոյական դաշտից ռացիոնալ, պրագմատիկ, կիրառական հարթություն անցումը կատարենք՝ փորձելով այս և նմանատիպ այլ բանաձևերն իրապես ծառայեցնել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը: Բայց ահա այստեղ է կարևորագույն հարցը՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն իրապես պատրաստ է որակական նոր անցումների, սկզբունքային քայլերի, ռազմավարություն փոփոխությունների: Հատկապես նման գործընթացի պատրա՞ստ են մեր պետության վերին էշելոններում, ի վերջո, պատրա՞ստ է նաև հասարակությունը: Սրանք հարցեր են, որոնք ինչպես հիմա, այնպես էլ միշտ բաց են քննարկման համար: Դրականը Անցնելով առաջ՝ սկսեմ դրականից: Այս օրերին բավական շատ խոսվեց բանաձևի ընդունման կարևորության և նշանակության մասին: Կհամաձայնեմ հնչած տեսակետներից մի քանիսի հետ. աննախադեպ էր այն, որ, ի վերջո, Ցեղասպանության փաստը ճանաչվեց Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակցի՝ Գերմանիայի կողմից, որի մասնակցությունը հայերի կոտորածների կազմակերպմանը մշտապես պատմաբանների քննարկման կիզակետում է: Սա կարևոր էր նաև Գերմանիայի համար՝ պատմության հետ առերեսվելու տեսանկյունից: Կարևոր է նաև Գերմանիայի զբաղեցրած դիրքը ինչպես Եվրամիությունում, այնպես էլ աշխարհում, ինչը կարող է բերել նոր պետությունների կողմից ցեղասպանության ճանաչմանը՝ նման դոմինոյի էֆեկտին: Այստեղ սակայն ստիպված եմ կանգ առնել, որովհետև և Հայաստանում, և Սփյուռքում ոչ պոպուլյար մտքի կիսողն եմ, այն մտքի (փորձեմ կարճ ձևակերպել՝ հոդվածի մնացյալ մասում բացելով փակագծերը), որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հարցի լուծում չէ, փակ շրջան է: Դրական էր նաև բանաձևի ընդունումից հետո միջազգային մեդիայում թեմայի բարձրաձայնումը, որը կրկին լայն զանգվածներին հասցրեց այն, թե ինչ է կատարվել 20-րդ դարի երկրորդ տասնամյակին հայերի հետ: Կարծում եմ՝ հանրային իրազեկումը և Ցեղասպանության փաստի բարձրաձայնումն այն ուղղություններից են, որոնք վերջին տարիներին մեր պայքարում կարելի է հաջողված համարել: Բացասականը Այժմ էլ մի քանի կետեր քննենք, որը համընդհանուր ոգևորության ժամանակ կարող էին աչքից վրիպել կամ երկրորդ պլան մղվել, բայց և դրանք հանգուցային ու կարևոր կետեր են, ուշադրության արժանի լինելու իրավունք ունեն: Սկսենք «1915-1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման» բանաձևի բովանդակությունից: Արդեն վերնագրում որպես տարեթիվ է ընդունվել 1915-1916 թվականները՝ որպես հայերի և այլ քրիստոնյաների ցեղասպանության տարիներ Օսմանյան կայսրությունում: Իրականում թուրքերի կողմից ցեղասպանական գործողությունները հասել են ընդհուպ մինչև 1923 թվականը՝ ընդգրկելով ոչ միայն Օսմանյան կայսրության վերջին տարիները, այլ նաև քեմալական շարժման ժամանակաշրջանը: Մի փոքր թեմայից շեղվելով՝ կարելի է փաստել, որ երիտթուրքական ավանդույթներով ցեղասպանական գործողությունները շարունակվեցին նաև 1923 թվականին Թուրքիայի՝ հանրապետություն հռչակումից տասնամյակներ անց էլ: Կրկին վերադառնալով բանաձևին՝ այստեղ նշված չէ Ցեղասպանության իրականացման վայրը: Իհարկե, խոսքը տվյալ ժամանակահատվածում այդ տարածքը զբաղեցնող պետական կազմավորման (Օսմանյան կայսրության) մասին չէ, այլ Հայաստանի: Օրինակ, այնպես, ինչպես ՌԴ Պետդումայի հայտարարությունում նշված է, որ հայերի ցեղասպանությունն իրականացվել է Արևմտյան Հայաստանի տարածքում: Բանաձևում արտացոլվել են վերջին տարիներին Թուրքիայում արված հատուկենտ քայլերը՝ վերանորոգելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները, (օրինակ, Վանի Սուրբ Խաչ և Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիները): Այս մասին նախագահ Էրդողանը շարունակաբար բարձրաձայնում է միջազգային ասպարեզում որպես դրական ու աննախադեմ քայլ, ինչի ազդեցությունն էլ նկատելի է բանաձևում, որտեղ կոչ է արվում շարունակել այդ նախաձեռնությունները: Ցավոք, Թուրքիայում վերջնական կործանումից փրկվել են փոքրաթիվ կոթողներ, իսկ հայկական ժառանգության զգալի մասը շարունակում է մնալ կիսաքանդ վիճակում կամ շարունակաբար ավերվում է: Իսկ մի քանի կոթողներ փրկելու միջոցով Անկարայի խնդիրներից էր դրական փոփոխություններ կրող Թուրքիայի իմիջի կերտումը, որը, պետք է ասել, ծառայում է իր նպատակին: Առանձնահատուկ կարևոր է նաև վերջին շրջանում Թուրքիայի պաշտոնական ու կիրառվող թեզերից մեկի արտացոլումը բանաձևում, այն է՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծումը, որը 2005 թվականից համառորեն առաջարկում է Թուրքիան, և որից հրաժարվում է հայկական կողմը՝ նշելով, որ Ցեղասպանության փաստը պատմական քննման ենթակա չէ: Բանաձևում կոչ է արվում վերադառնալ Արձանագրությունների վավերացման գործընթացին՝ առանձին շեշտելով նաև «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման կարևորությունը որպես Արձանագրությունների մաս: Լոկալ հարցերից անցում կատարենք գլոբալ հարցերին՝ ինչպիսի՞ն է բանաձևի նշանակությունը և ի՞նչ սպասել: Դեռևս ոչինչ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փակ շրջան է, որը, անկեղծ լինենք, բավարարում է Թուրքիային, որը մեծ հաշվով լրջորեն չի տուժում այս կամ այն երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումից: Անգամ դրանց արձագանքելու մեխանիզմները թուրքերը չեն փոխում վերջին տարիներին: Հարմարվել են, ընկալում են հեռանկարի բացակայությունը: Իսկ հեռանկարը փոխելու խնդիրն ամենաառաջնայինն է մեր դեպքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ թե վերջնանպատակ պետք է դիտարկել, այլ որպես միջոց: Իսկ Գերմանիան և Թուրքիան մի քանի ամիսների ընթացքում կկարգավորեն հարաբերությունները կամ որ ճիշտ է՝ կվերադառնան այն կետին, որը մինչ հունիսի 2-ն էր: Նախկին փորձը, թուրք-գերմանական հարաբերությունների ողջ դինամիկան, փոխկապակցված շահերն ու հետաքրքրությունները տանում են դրան: Սա ցնցում էր երկուստեք հարաբերությունների համար, բայց ոչ կործանիչ երկրաշարժ: Վերջաբանի փոխարեն նշեմ, որ տողերիս նպատակը ոչ թե անպայման բանաձևի բացասական կողմերի փնտրտուքն է, այլ պատկերն ավելի բազմակողմանի ուսումնասիրելն ու տարբեր դիտանկյուններից քննելը, ինչը մշտապես պակասում է նմանատիպ դեպքերում, երբ խնդիրը բազմաշերտ է, իսկ ոգևորությունը՝ դոմինանտ: ...

    Կարդալ ավելին
  • Վերուծելով այս երկու օրերին, ինչպես և վերջին շաբաթներին Թուրքիայի ղեկավարների և համապատասխան գերատեսչությունների՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձևին առնչվող հայտարարությունները, կարելի է ստանալ Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրքական քաղաքականության հիմնական ուրվագիծն ու կիրառական թեզերի ցանկը՝ - Խորհրդարանները պատմական հարցերը քննարկելու և դրանց գնահատականներ տալու վայրեր չեն (Խորհրդարանականները պատմաբաններ չեն), - 2005 թվականին Հայաստանին առաջարկվել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ «պատմական դեպքերը» (իմա՛ Հայոց ցեղասպանությունը) քննելու համար, որից, սակայն, հայկական կողմը, հրաժարվել և հրաժարվում է («Պատմաբանների հանձնաժողով»), - Մենք ցույց ենք տվել, որ կիսում ենք Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիների հայերի (և ոչ միայն) կրած ցավը («Ընդհանուր ցավ», «Արդար հիշողություն»), - Թուրքիայի պատմությունը մաքուր է, մութ էջեր չկան (իսպառ ժխտումը՝ փոխարինված այլ բառերով, էրդողանական գիծ), - Նույնաբովանդակ բանաձևերը լուրջ հարված են տվյալ երկրի և Թուրքիայի հարաբերություններին (չքողարկված սպառնալիք): Վերջին 2-3 տարում միջազգային հարթակներում զգալի նվազել են թուրքական կողմի այն հայտարարությունները, թե «տարբեր երկրների խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչումը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Նման զարգացումը գերազանցապես կապված է թեմայի՝ այլևս ոչ արդիական լինելու հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակով պայմանավորված: Ակնհայտ է, որ 2014 և 2015 թվականների Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձներից հետո, որոնք որակվեցին որպես «ցավակցություն», թուրքական կողմը դրանք շահարկում է նմանատիպ դեպքերում՝ փորձելով պատկերել փոխվող Թուրքիայի իմիտացիան: Վստահաբար կարելի է ասել, որ տարբեր երկրների օրենսդիր մարմիններում Հայերի ցեղասպանության քննարկման ժամանակ թուրքական արտաքին գերատեսչության, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն առավել հակված են հիշել «Խորհրդարանականները պատմաբաններ չեն» մոտեցումը, ինչը նաև «գերմանական քեյսի» դեպքում է: Ուղղակի, թե անուղղակի կիրառվում է նաև «ընդհանուր ցավի» թեզն առ այն, որ «պետք է հիշել նաև թուրքերի և այլ օսմանցիների ցավերն Առաջին աշխարհամարտում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/JuvePac/posts/10209063553053468?notif_t=close_friend_activity¬if_id=1464981243470374 ...

    Կարդալ ավելին
  • ErmeniSoykırımıAsrınYalanı հեշթեգը ներկայում Twitter-ի համաշխարհային թրենդների թվում է: Թուրքերենից թարգմանում ենք՝ «Հայոց ցեղասպանությունը դարի սուտն է»: 12 000-ից ավել թվիթ այս հեշթեգով: Սա Ցեղասպանության ժխտմանը վերաբերող միակ հեշթեգը չէ, ուստի ամբողջովին պատկերը չի արտացոլում, սակայն, դատելով Թվիթերի վիճակագրությունից, ամենաժողովրդականն է այս տիպի մեջ: Այս հեշթեգի տարածմանն էլ շարունակաբար ֆիթ տվողն «Ուլքու օջաքլարն» է՝ հայատյաց ազգայնամոլական կառույցն իր ճյուղերով: Իսկ Թուրքիայում իր տարածվածությամբ հայտնի Twitte-ի այս թվերը շատ բան են ասում Թուրքիայում ընդհանուր տրամադրությունների մասին: Էրդողանն էլ, տաք իրավիճակից օգտվելով, կարող է մի քանի հակահայ հայտարարությամբ/քայլերով նոր ձայներ պոկի «Ազգայնական շարժում» կուսակցությունից, ինչն էլ վերջին ամիսներին հետևողականորեն անում է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/JuvePac/posts/10209056864846267 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի ապագա վարչապետ, ԱԶԿ-ի նախագահ Բինալի Յըլդըրըմի արմատներն Ալաշկերտից են (թուրքերն Արարատն ու մոտակայքի նահանգը կոչում են Աղրը, որի մաս էլ ներկայում կազմում է Ալաշկերտը, որը թուրքերը կոչում են «Էլեշքիրթ»): Թուրքական ազգայնամոլական մամուլում գտա, որ տարիներ առաջ ակտիվ քննարկվում էր Յըլդըրըմի քրդական ծագման հարցը: Պաշտոնական գրագրությունում նշվում է, որ նա Երզնկայից է, ուր էլ նրա նախնիները տեղափոխվել են Ալաշկերտից: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Իզմիրից: Ու քանի որ բավական շատ քննարկվում է նրա անձը (պաշտոնական գործունեությունից զատ), սոցցանցերի թուրքական հատվածում անընդհատ հիշում են նրա որդուն, ով հայտնի է մոլախաղերի նկատմամբ հետաքրքրությամբ: Անգամ այսպիսի մի միտք են շրջանառում. «Շատ լավ է Յըլդըրըմի ընտրությունը, քանի որ նա Թուրքիան կվերածի իսկական Լաս Վեգասի»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/JuvePac/posts/10208955870201464 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն