• Արա Սադոյան
  • Կենտրոն վարչական շրջանի հարգելի´բնակիչներ, Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 22 հասցեում հատված ծառի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Վարդան Վարդանյանի հնչեցրած մտահոգության հետ կապված, տեղեկացնում եմ, որ մայթեզրի ծառի հատումը իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից տվյալ հասցեում բնակվող բնակիչների բողոքների հիման վրա: Կենտրոն կանաչապատման ծառայությունից հայտնում են,որ ծառը գտնվել է չոր և վթարային վիճակում: Վթարային ծառի հեռացման աշխատանքները իրականացվել են բացառապես բնակիչների անվտանգությունից ելնելով։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք մտահոգություններ ունենալու դեպքում, զանգահարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ կամ նամակներ ուղարկել Կենտրոնի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջին: Նմանօրինակ խնդիրների առկայության պարագայում մեր մասնագետները անպայման կտան համապատասխան գնահատական-եզրակացությունը և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ` մեր բնակիչների անվտանգությունը ապահովելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.sadoyan/posts/1182581168537117 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի բնակիչներ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ գիշեր իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ, որոնց արդյունքները առայժմ տեսանելի չեն: Աշխատանքներում ներառված են եղել համապատասխան բոլոր ծառայությունները և աշխատել են արտակարգ ռեժիմով: Այս պահին էլ ի գործ են դրված տեխնիկական և մարդկային ողջ ներուժը: : Զինվեք համբերությամբ և հավատացնում եմ ձեզ, որ տեղումների դադարից անմիջապես հետո աշխատանքների արդյունքը տեսանելի կլինի: Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ara.sadoyan/posts/813647032097201 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն