• Վաղինակ Շուշանյան
  • Սկսեմ 3-րդից  Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Հայաստանում արգելվելու են աջ ղեկով մեքենաների վարումն ու ներմուծումը։ Ներմուծողներին և ներկա ունեցողներին ժամանակ է տրվելու, կարելի է ասել` ստիպողաբար աջ ղեկը ձախի փոխելու համար։ Ես` որպես շարքային վարորդ, ասեմ` ինձ համար հենց hայաստանյան պայմաններում ամենահարմար մեքենան աջ ղեկով մեքենան է։ Ինքս մտադիր եմ գնել նման մեքենա, սակայն օրենքի հաստատվելուց հետո անիմաստ կլինի։ Նախ՝ ասեմ, որ այդ մեքենաները նաև գնային առումով են հանրամատչելի։ Այնպես որ, ուժերիս ներածին չափով կպայքարեմ այդ օրենքի չանցկացման համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/1448962538531573 ...

    Կարդալ ավելին
  • Սինգապուրի տարածքը կազմում է 1000 կմ²-ից էլ պակաս` 718,3 կմ², Թայվանի տարածքը՝ մոտ 36 հազար կմ² է, Շվեցարիայի տարածքը՝ 41,2 հազար կմ²: Ու այսքանից հետո մենք՝ մեր 41 000 կմ²-ը համարում ենք փոքր: Աշխարհում կա 49 երկիր, որոնք չունեն ելք դեպի ծով, Թայվանն ունի Չինաստանի նման թշնամի, Իսրայելը չունի բարեկամ հարևան, սակայն այս երկրների ղեկավարները գիշեր-ցերեկ ողբալու փոխարեն երկիր են կերտում: Հ.Գ. Մեկընդմիշտ մոռացեք, որ Հայաստանը փոքր երկիր է: Սա մեծ հնարավորությունների, մեծ նպատակների երկիր է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/1048011761959988?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Տենց էլ չեմ հասկանա էն մարդկանց ովքեր` 1. Բռնակը թողած` ձեռքի բաց ափով ապակուց դուռն են բռթում. 2. Դռան վրա գրած ա դեպի դուրս, բայց իրանք վիզ դրած ներս են բռթում... 3. Էն գյադեքին , որ ցանկացած կարճ հագած աղջկա հետևից վատ ռեպլիկ են թողնում.. 4. Cendy Crash խաղի , 5 րոպեն մեկ запрос ուղարկողներին... 5. արթուր բաղդասարյանին ու <<Կույս Կանանց>> Հկ-ին.... 6. Հլը մատաղի փող հավաքողներին...հենց նոր ուզին 7. Ոստիկանի օրինական պահանջ ասողներին))))... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/1033713213389843?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Նախ ներկայացնեմ նախընտրական իրավիճակը Սպիտակ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6-7 թեկնածու, որոնցից 2-ի մեջ է հիմնական պայքարը , եթե կարելի է դա պայքար համարել` Գ. Սահակյանը և Վ Ասատրյանը: Երկուսն էլ ՀՀԿ-ական են, 2-ն էլ լավ փողատեր ու գործարար: Արդեն իսկ քարոզարշավից առաջ բավականին մեծ գումարներ են ծախսել ընտրվելու համար: Քաղաքի բնակչության գրեթե 40%-ը Սահակյաններն են, 15-ից ավել Ասատրյանները: Ընտրելու իրավունքով գրանցված են մոտավորապես 10 000 մարդ: Ըստ տեղի մարդկանց կընտրվի նա, ում հավանություն կտա պատգամավոր Ա. Համբարձումյանը(Դեռժավայի Արկադիկը):Ըստ հավաստի աղբյուրի բավականին մեծ գումար է բաժանվել և բաժանվում ընտրողներին: Հիմա իմ առաջադրվելու անհնարինության մասին: Նախ պետք է ունենամ առնվազն 200 հոգուց բաղկացած թիվ, ովքեր կլինեն թե հաձնաժողովներում , տեղամասերում և կմասնակցեն քարոզարշավին:Պետք է պարտադիր շտաբ ունենամ: Եվ ամենակարևորը բավականին մեծ գումար, խոսքը գնում է մոտավորապես 10 000 և ավելի դոլլարի մասին, ինչը ես չունեմ: Ուստի անիմաստ էներգիա ու ժամանակ չծախսելու համար որոշել եմ չառաջադրվել քաղաքապետի հաստիքի համար, չնայած որ շատ կցանկանայի լիքը բարեփոխումներ անել հայրենի քաղաքումս: Ցավոք շանսերս 3 %-ից ավելին չեն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/1020813218013176?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Երկրում լիքը խնդիրներ կան բարձրաձայնելու ու լուսաբանելու, իսկ մեր <ԱՍ>երը քիթները խոթում են իրենց չվերաբերվող ու ոչ մեկին չհետաքրքրող մարդկանց կյանք, էտ հերիք չի մի բան էլ շուռ տված ու իրանց ուզած ձևով գրում են բարբաջանքներ և վերջում էլ ավելացնում ` հավաստի աղբյուրներից կամ շատ մոտ կանգնած աղբյուրից: Իրանց 2000 դրամի համար կարան ում գլխին ինչ ուզեն սարքեն ու քաշվեն մի կողմ ասելով - թե բա , որ սխալ էր հերքեյիք... Հետո մի հատ էլ էտ հերքումն են նյութ սարքում ու ևս 2000 դրամ վաստակում: Ասենք եթե էն մարդը, ով տանը միակ աշխատողն ա ու գործից կտրվել ա ու գնացել մի ուրիշ , ավելի կարևոր գործի ա մասնակցել ու իրան դրա համար օգնություն են ցույց տվել դրամական տեսքով , որ իր բացակայության ընթացքում ընտանիքը սոված չմնա` հանգիստ շուռ են տալիս ու ստեղծում մի այլ կարծիք,որ էտ մարդը ահռելի գումարներով ծախվել ա: Հասարակ ընթերցողն էլ սկսում ա իրա կարդացածի վերաբերյալ կարծիք արտահայտել ու կարծիքը հիմանկանում լինում ա բացասական ու սխալ: Էսքանից հետո մնում ա միայն մի բան ասել․ -Դե եկ վարդապետ ու մի խենթանա.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/1012181645543000?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին