• Աննա Հարությունյան
  • Մեր երկրի տակից հանում են մեր կարկասը, և անձամբ ես չեմ պատրաստվում պառկել և քնել.. Սա մեր հանրապետության դարպասն է, ներկայացնում եմ ձեզ մի տեսարան, որը ցավոք ոչթե առիթ կհանդիսանա պատմական շինությունը վերանորոգելու համար, այլ, ընստ արդեն հայկական դարձած ավանդույթի, այն ապամոնտաժելու «հիասքանչ» պատճառ: Առաջարկում եմ, այս և մի շարք այլ հայկական ճարտարապետական հարցեր ներգրավել ԱԺ օրակարգում՝ որպես ազգային առաջնական հարցեր: Անէքսուս _____________________________________________ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ Այո՛, Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, 2012 թվականի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը դարձավ խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ․․․ Ինչպիսի՞ իրականությամբ է այսօր ապրում մոդեռնիզմի եզակի նմուշ Զվարթնոցը։ Հեռվում արդեն նշմարվում է Զվարթնոցի կլոր ուրվագիծը: Այս տեսարանը դեռ մանկուց է ոգեշնչում: Անհամբեր ուզում եմ մտնել պատշգամբ. այնտեղից ձեռքով անել օդանավին, հուսով, որ ուղղեվորը կնկատի: Բայց Զվարթնոցի շենքին մոտենալիս այլևս այդ զգացումը չես ապրում: Հայաստանի դարպասները երկյուղալի վիճակում են: Առաջինը որ տեսնում ես՝ աղբն է, շշերը, կոտրված պատուհանները. անձրևը հոսում է պատերից: Սա ի՞նչ է: Մշակույթային կոթողը նման է անտեր ծերունու, ում մոռացել են արտագաղթած զավակները: Օրգաններից միայն սիրտն է մնացել` գլխավոր մուտքը: Մուտքից ներս մտնելը սարսափելի է: Այստեղ մի ոստիկան ասում է, որ սխալ հասցեով եմ եկել: «Բա ու՞ր են ուղևորները, ավտոկայանատեղին, աշխատողները, ուրախ ու տխուր մարդիկ»։ Օդանավակայանի մոտ ինչ-որ մեկը գունավոր ապակիներով շենք է դրել, ներսում բուտիկներ, բազմոցներ, սրճարաններ: Սա երևի էն լեգենդար «Երևան Մոլլ»-ն ա: Ինչևիցե.. Հեղինակ` Աննա Հարությունյան / ԱնԷքսուս Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=932523236855511&id=100002935298719&__mref=message_bubbl ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն