• Դիանա Մարտիրոսյան
  • Սյուռ շարքից. ուրեմն աշխարհում կա Einstürzende Neubauten գերմանական ինդասթրիալ խումբ, որն ունի ուշադրություն՝ Nagorny Karabach անունով երգ, տղեքը գնացել են Արցախ, բնությունն ու մթնոլորտը հավանել են, պտտվել են տարբեր տեղեր, զգացել են ամեն ինչ, ինչ որ պիտի զգային ու այնքան էլ հավանել, որ եկել են հետ Գերմանիա ու սենց երգ են ստեղծել ;Ճ p.s. էս վիդեոյում էլ անգլերեն ենթագրեր կան, կարաք իմանաք ինչ են երգում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dianamarthi/posts/1737198202980735 ...

    Կարդալ ավելին
  • Բնականաբար, ոչ թե հայոց բանակի, այլ հայոց կինեմատոգրաֆի մասին: Ցանկացած սիքվել ուզած թե չուզած համեմատվում է առաջին մասի հետ, մանավանդ, եթե հեղինակը (սցենարիստն ու ռեժիսորը) նույնն անձն է։ Եվ այս դեպքում, երբ պատմությունների միջև կա այսքան մեծ գեղարվեստական և ոճային տարբերություն, հիշվում է մեկ, բավականաչափ ուղիղ և ոչ խորամանկ վարկած, թե ինչու է այսօրվա տեղական կինոարտադրությունը նման ճահճում, ինչու է այսպիսին, իրականությունն է այդպիսին։ Ինտելիգենտ ու նոստալգիկ առաջին ֆիլմից հետո երկրորդը բավականաչափ էկլեկտիկ է, ինձ համար որոշ տեղերում դրամատուրգիայի և կառուցվածքի առումով անհասկանալի։ Կարծում եմ՝ պատճառը հնարավոր սուղ ժամկետներն են և ֆիլմերի հեռուստատարբերակի առկայությունը (որը դեռ էկրան չի բարձրացել)։ Նաև ես որերորդ անգամ համոզվում եմ ավագ սերնդի դերասանական կազմի միապաղաղության և ժամանակավրեպ լինելու մեջ։ Հնարավոր պատասխան՝ չեն հասկանում՝ ինչպես խաղան, որովհետև առհասարակ տեղյակ չեն, թե ինչպես է այսօր ապրում, հնչում ու արտահնչում համաշխարհային կինոն՝ իր բոլոր գեղարվեստական ատրիբուտներով։ Նաև լավ բաների մասին՝ Արծրուն Չոբանյանն ու Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Դիանա Մալենկոն (որին հյուսիս-հարավային թրեշից հետո գուցե և առաջին կադրերից չճանաչեն) ահագին տպավորիչ ծանոթություն-բացահայտում հայկական հայկո-մկոյական մեյնսթրիմը պաշտողների համար. թարմ, խոստումնալից կինոդեմքեր, որոնց ֆոնին ավագ սերունդը դիտվում է ոչ համոզիչ։ Հայկական կինեմատոգրաֆի զարգացման համար լուրջ խնդիր է հանդիսանում կինոդահլիճում մարդ հաշվելը։ Փաստորեն, դա միակ կրիտերիան է՝ հայկական կինովարձույթն իր եկամուտով։ Դա կարող է կարևորագույն կետը լինել միայն այն դեպքում, եթե կինոն դիտարկվում է զուտ ապրանքի տեսանկյունից, իսկ լրագրողները նշում են, որ ֆիլմը լավն է, որովհետև 42-րդ րոպեին իրենք հիշել են իրենց հորեղբոր տղային և հուզվել։   Պետք է չտրվել սենտիմենտներին, պետք է հասկանալ, թե ինչն էր լավը, ստացվածը, արժեքավորը, պահել դա և զարգացնել։ Յուրաքանչյուր նոր հայկական ֆիլմից հետո ինձ մոտ մեծ ցանկություն է առաջանում մասշտաբային քննարկում ծավալել, խորքային վերլուծել ու հատիկ-հատիկ ստացված և չստացված ասպեկտները բաժանել։ Բնականաբար, կինոլրագրողական տեմպն ու մի շարք այլ պատճառներ խոչընդոտ են հանդիսանում։ Եթե կարճ ամփոփեմ այս ռեվյուի ֆեյսբուքյան ինտրոն՝ ուրեմն այսպես՝ առաջին և երկրորդ ֆիլմերի երկխոսություններն ու քասթը այն պառճառներն են, որոնց շնորհիվ ֆիլմերը հաղթում են։ Հաղթում են ինձ համար։ Եվ հաղթում են միայն մեր շուկայում։ Գիտեմ՝ չկա և չկար նպատակ ֆիլմն արտերկիր ուղարկելու, սա այդ նախագիծը չէ, (տենց, բա մեկը չհարցնի՝ ե՞րբ ենք վերջապես սկսելու), բայց երբ ֆիլմի գլխավոր դերասաններից մեկը կրվում է իր ռուս կոլեգային, խամրում և կորչում նրա ֆոնին, կինոդահլիճում լուռ տխրում և մահանում է մի կինոքննադատ... Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/dianamarthi/posts/1508388669195024 ...

    Կարդալ ավելին
  • Այս մասնագիտական ու կոլեգիալ ցեխկոխոցիի մեջ ամենավատն էն ա, որ ժամանակին Հայկ Մարությանը առաջին հերթին գժական խարիզմայով ու լայն դիապազոնով կոմիկ էր, ով նկարում էր իր կարգինհաղորդումները, չէր ակտիվանում ֆեյսբուքում միայն իր ֆիլմի պրեմիերայից երկու օր շուտ (պատկերավոր ասած), չէր նկարահանում սոցիալական հոլովակներ իր էրեխեքի հետ, որտեղ բազմոցին նստած պատմում էր, որ ինքն իր ընտանիքի հետ միանում ա Electric Yerevan-ին (խեղճ էրեխեք), ժամանակին նա չէր պոստում իր մասնակցությամբ միթինգային լուսանկարներ ու բարեգործական ճաշերի վիդեոներ. մարդն ուղղակի աշխատում էր, ուղղակի կայֆ գործ էր անում, որից հաճույք էիր ստանում՝ ընկալելով հեռուստաֆորմատը, պահանջարկ-առաջարկն ու վերջնական արդյունքը, որն իր տեսակի մեջ, հավանաբար, լավագույնն էր։ Իսկ սա ի՞նչ ա. համեմատվելով (պայմանականորեն) «յաիսնիցաների» հետ, նա այս կերպ ուզում ա իր ֆիլմը բարձրացնի. ծիծաղելի ու խղճուկ մոտեցում։ Ես այս պահին չեմ խոսում «Սիրո գործակցի» լավ կամ վատ ֆիլմ լինելու մասին (չնայած պրեմիերայի օրերին անդրադարձել եմ և գրել եմ գրախոսական, ում հետաքրքիր ա), ես խոսում եմ երկրի ամենահայտնի ու սիրված դերասաններից մեկի իմիջից ու հոգեբանությունից, ով ՀԱՍՏԱՏ գիտի, թե լավ, իրական ու արժեքավոր ֆիլմն ինչ ա։ Ափինիըն մեյքեր, ով նման գործելաոճով հերթական անգամ ապացուցում է, որ մեր մոտ ո՛չ առողջ կինոշուկայական հարաբերություններ կան, ո՛չ էլ ադեկվատ ու հետաքրքիր մրցակցություն, որի արդյունքում դու կցանկանաս աճել ու համեմատվել լավ կինոյի հետ, իսկական կինոյի հետ, ոչ թե մեկ անգամյա օգտագործման պլաստիկ բաժակի, որի մեջ հետո սիգարետ են հանգցնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1186957324671495&set=a.299063503460886.81051.100000717171770&typ ...

    Կարդալ ավելին
  • Հավանաբար, ֆիլմը դիտելուց հետո կգրեմ ռեվյու, սակայն կուզեի երկու խոսք ասել գեղարվեստական ֆիլմերում նկարահանվող ոչ դերասանուհիների մասին։ Բազմիցս նշել եմ, որ Մկոյի և Հայկոյի կատակերգական լայն դիապազոնը հրաշալի կերպով և տաղանդապես արդարացված էր հեռուստատեսությունում, չնայած նրան, որ նրանք չունեն դերասանական կրթություն։ Իրենց մոտ, ինչպես և գրեթե բոլոր ուհաիստների (կվնշիկների) կար բեմական փորձ, որը ինքնստինքյան վերածվեց որոշակի ամպլուաների, և կրթության խնդիր այդքան էլ չկար, որովհետև դժվար թե երևանյան իրականության մեջ իրենց սովորեցնեին ինչ-որ կարևոր հնարքներ, մեթոդներ և սիսթեմներ. քանի որ իրենք ունեն կերպարների սպեկտոր՝ իրենց ձայներով, դիմախաղով, ժեստերով՝ օքեյ, կարծես, ոչ մի խնդիր չկա։ Հեռուստակերպարները հիշվում են մինչ օրս, դիալոգները՝ ցիտվում ամեն օր։ Խնդիրն առաջանում է կինոյի հերոսի դեպքում, որտեղ ոչ թե երեք րոպեանոց սքեչային հերոս ա, այլ մեկ ու կես ժամանոց կյանք ունեցող կերպար՝ իր դրամատիկ սկիզբով, շարունակությամբ, կուլմինացիայով, ավարտով և այլն։ Հայկոյի դեպքում, ինչպես գիտեք կամ չգիտեք, որպես կինոդերասան հիասթափված եմ։ Ավելին է սպասում իրենից։ Մկոյին այս անգամ վերջապես կտեսնենք ինքնուրույն և գլխավոր հերոսի դերում, դրա համար իր կինոհերոսության մասին պետք է դատել դիտումից հետո։ Իվետան։ Շատ եմ սիրում իր «Յար արին», վերջին տեսահոլովակը պարզապես հրաշք ա (բացի շիկահեր տղա-մոդելից), Իվետան ինքը որպես երգչուհի վառ ա, ինքնատիպ, մաքսիմալ բնական, եվրոպական և ոճային։ Ոչ մի համեմատություն մյուսների հետ։ Սակայն իր երգչուհու պլաստիկան և հմայքը, որը ես համարում եմ բարձր մակարդակի, չեն դարձնում նրան դերասանուհի... Ոչինչ դեռ չեմ ասում խաղի մասին (ֆիլմը դեռ դուրս չի եկել), խոսում եմ երգչուհի-մոդել մասնագիտության երևույթի մասին, որը հայտնվում է մեծ կինոյում, չդերասանուհու խաղալու մասին։ Դա արդարացված է, երբ դու ունես տաղանդ, ինչպես Հայկոբ և Մկոն, դրա համար խոսացի վերևը իրանց մասին։ Օքեյ, մասնագիտությունը այսօր իրոք երկրորդական ա, կարելի ա և պետք ա ինքնակրթվել։ Ինքնակրթվել։ Վերջերս, շփվում էի մի չդերասանուհու հետ, ով նկարահանվում է գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում։ Հարցրեցի, թե ինչքանով է գոհ սցենարից, ռեժիսորից, հետո իր կինեմատոգրաֆիկ ճաշակով հետաքրքրվեցի՝ ի՞նչ ռեժիսորներ, ժանրեր, երկրների արտադրություն է նախընտրում։ Ես չլսեցի ո՛չ մի անուն, ես չլսեցի ո՛չ մի երկրի անուն։ Ինքը անգամ չասեց տշշած Մերիլ Սթրիփ, Ռոբերտ Դե Նիրո, Լեոնարդո Դի Կապրիո կամ ամերիկյան էս ինչ ֆիլմն եմ սիրում պատասխանը։ Ոչ մի բան։ Ոչ մի տեսանկյուն։ Ոչ մի հետաքրքրվածություն։ Բացարձակ անտարբերություն Օսկարի նոմինանտների նկատմամբ։ Հասկացանք, գեղեցիկ աղջիկ, օկ, հետո՞... Դերասանի համար ֆուտլյարությունից բացի հետոն ա կարևոր։ Հիմա ասածս ինչ ա. Իվետան, ով իմ միակ ու սիրելի հայ փոփ երգչուհին ա, նույնպես կարա ներկայացնի մակերեսային խաղ, որը չի համոզի։ Զուտ իմ մասին եմ խոսում դեռ, իմ, որովհետև իմ կարծիքով լավագույն երիտասարդ հայ փոփ երգչուհին ա... Դա պարզապես մտահոգություն ա, քանի որ ինձ մեկ չի, թե ինչ են նկարահանում այսօր, ինչպես կասեր Իվետայի կոլեգան՝ Հայրենիքումս )) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1163952380305323&set=a.299063503460886.81051.10000071717177 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն