Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արթուր Բաղդասարյան
  • «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին  Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: ԵԺԿ նախագահը կարեւորել է նման հանդիպումները՝ ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման,  այնպես էլ՝ քաղաքական օրակարգի կարեւոր հարցերի շուրջ կարծիքներ եւ տեսակետներ փոխանակելու առումով: Իր հերթին Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նման ձեւաչափով շփումները եւս մեկ կարեւոր խողովակ են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ: Հաջորդիվ ՀՎԿ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԵԺԿ փոխնախագահ Սարիուշ Վոլսկու հետ: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ «Կենտրոնամետ դեմոկրատների»  համաշխարհային ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեսի հետ: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ դեռեւս 2005 թվականից «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիսացել է համաշխարհային այս կառույցի անդամ եւ համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության ավանդույթները առաջիկայում արդեն կշարունակի «Հայկական վերածնունդը»: ՀՎԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վիլֆրեդ Մարտենս Եվրոպական հետազոտությունների կենտրոնի նախագահ Նիկոլաշ Տյուրինդայի եւ Ռոբերտ Շուման ինստիտուտի գործադիր տնօրեն Գաբոռ Բերցելիի հետ: Երկու հայտնի կրթական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ կրթական , երիտասարդ կադրերի փոխանակման ու վերապատրաստման հետ կապված կոնկրետ ծրագրեր: Նշված ինստիտուտների ղեկավարների հետ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում  հիմնել եվրոպական հետազոտությունների կենտրոն: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում հիվանդությունները հարձակվել են մարդկանց վրա: Այսօր` քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, ցանկանում եմ սթափության կոչ անել մեծացնելու համար ուշադրությունն ու պայքարը Հայաստանում օրեցօր տարածվող քաղցկեղածին, սիրտ-անոթային և այլ կարգի հիվանդությունների դեմ: Դատապարտելի է, երբ երիտասարդ տարիքում մարդիկ մահանում են վիրահատությունների և հիվանդությունների դեմ պայքարում անզոր լինելու պատճառով: Իսկ անզորությունը դրսևորվում է նախ և առաջ սոցիալական ծանր վիճակով և անվճարունակությամբ: Պետությունը պարտավոր է մեծացնել առողջապահության պետական ֆինանսավորումը, ընդլայնել անվճար վիրահատությունների և տարածված հիվանդությունների բուժման հնարավորությունները` առավել տարածված ուղղություններով դրանք դարձնելով ամբողջովին անվճար: Անհրաժեշտ է վերանայել վիրահատությունների, դեղերի, բուժօգնության աննախադեպ բարձր գները, և առողջապահությունը դարձնել մատչելի բոլորի համար, ոչ թե ունևորները կարող են օգտվել, իսկ չունևորները մահանան գումար չունենալու հետևանքով: Յուրաքանչյուր հայ մարդու կորուստը ` սոցիալական վիճակով և անվճարունակությամբ պայմանավորված, բացարձականապես անհանդուրժելի է և մերժելի: Առողջություն մեր բոլոր հայրենակիցներին: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/Baghdasaryan.Arthur/posts/1209769745703216 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին