• Սամվել Ասլիկյան
  • Քաղաքացիական նպատակները չպետք են բաժանվեն ազգային նպատակներից: Չի կարա լինի ազատագրված տարացք, որի վրա ապրում է իրավունքներից ու ազատությունից զրկված անհատ և քաղաքացի: Չի կարա լինի ազատ ու երջանիկ մարդ և հանրություն, բռնագրաված և օտարի լծի տակ գտնվող Հայրենիքում: Առանձին առանձին այգ գաղափարախոսություները թերի և փաստացի կեղծ են: Այսօր շատ ազգայնամոլներ եմ ճանաչում, որոնք իրանց մոտեցումներով փաստացի լիգիծիմացնում են Հայաստանում առկա իշխանության կողմից վարվող հակաօրինական քաղաքականությունը ժողովուրդի դեմ: Առաջ քաշելով սահմանում առկա սրված իրավիճակը, նրանք քլնգում և փնովում են հակաիշխանական որեւէ պռոցես, աչք փակում ապօրինությունների վրա: Դատական ապօրինի որոշումներ, ոստիկանական անօրինականություներ մարդկանց հանդեպ, և այլ հակաօրինական փաստերը առհամարելով նրանք լիգիծիմացնում են ռեժիմին և հայրենասիրությունից խոսում: Նաև կա հակառակ կողմը, այսպես կոչված իրավապաշտպաներ և այսպես կոչված արեւմտամետ քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ջատագում են մարդու իրավունքներ, եվրոպական արժեքներ, և միևնուն ժամանակ խոսում են տարացքային զիջումների մասին: Ի դեպ, դրանք միային արեւմտամետ չեն, հիշենք նույն ՀԱԿ չեղածին, որը նույնպես ջատագում եր մարդու իրավունքներ և արեւմետյան արժեքներ, նաև դրա հետ միասին հող հանձնում թուրքին և ինքնիշխանությունը զիջում ռուսին: Մարդու հիմնարար իրավունքները արեւմտյան արժեհամակարգ չէ, դրանք քրիստոնեական արժեքներ են, որի հիմնադիրը մենք ենք: Մարդու հիմնարար իրավունքները, դա մարդու հոգեվոր ազատության, մարդու վերարտադրման, և մարդու մտավոր և հոգեվոր զարգացման իրավունքներ են: Հայ մարդը պիտի կրի իր մեչ ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային և համընդհանուր արժեհամակարգ: Չկա առանձին Հայակենտրոնություն և մարդակենտրոնություն, դրանք առանձնացած կեղծ են: Վաղվա Հայաստանի հայ քաղաքացին, դա ազգային գաղափարներով լի, իրավական և Հայաստանակենրտոն պետականամեդ մարդն է: ...

    Կարդալ ավելին
  • Տարածքային զիջումների դեպքում, պետք է սկսվի ներքին ազատագրական պայքարի տրամաբանական զինված դիմադրություն։ Եվ այդ գործողությունները պետք էն դառնան նոր լիգիտիմ, ազգային իշխանություների ստեղծման, և բանակի գլխավորութլամբ ադրբեջանական վտանգի վերացումը։ Եվ այդ դեպքում թող ինչ-որ մեկը փորձիի մեդադրի ժողովրդի գիտակից խավին կամ զինված պայքարի կազմակերպիչներին, կատարած քայլերի համար։ Քանզի երբ որ կորչում են բոլոր մարդկային և իրավական պայքարի միջոցները, զինված պաշպանական միջոցները դառնում են կյանքի միակ գրավականը։ Ապրիլյան պատերազմի զոհված տղերքի արյունը պետք է դառնա մեզ համար ազգի և պետության հզորացման սկիզբը, և այդ նույն արյունը մարդկության համար ինքնաստուգման խորհրդանիշը, Հիսուս Քրիստոսի օրինակով։ Քանզի պաշտանելով Հայաստանը առաջնագծում, այդ տղերքը պաշպանում էին և պաշպանում եմ համայն մարդկությունը։ Որովհետև կորցնելով Արցախը, և ապագայում ողջ Հայաստանը, աշխարհը կկանգնի լուրջ ահաբեկչական վթանգի առջև, Թուրքական պետությունների տեսքով։ Հետևաբար, տարածք զիջող դավաճանների դեմ զինված պայքարը բոլորի կողմից պետք է ընկալվի իբրև պայքար՝ ապրելու համար, իսկ հող հանձնողը կհանձնվի հողին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1079169475464993&set=a.553057344742878.1073741826.10000115851 ...

    Կարդալ ավելին
  • Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո շատ բան պիտի փոխվեր քաղաքական դաշտում, հասարակության մեջ, մարդկանց ապրելակերպում,նրանց սրտերում,սակայն, ցավո՜ք սրտի, ամեն ինչ գրեթե նույնն է: Այո՛, որոշ մարդկանց մոտ ավելացել է տագնապային հոգեվիճակը և գիտակցության մեջ շատ բաների չափանիշներն են փոխվել, սակայն մյուսների մոտ կյանքը նույն հունով է ընթանում: Քաղաքական գործիչները, պատերազմից քիչ ժամանակ անց, սուտ-ընդդիմադիրներն իրենց հարմարավետ գրասենյակներում փողկապներով նստած ՝ լուրջ դեմքի արտահայտությամբ Ընտրական Օրենսգրքի 4+4+4 ձևաչափ են մշակում, համակարգի ընդդիմության մյուս թևը լուրջ փաստարկներով 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին է սպասում, իբր փրկության բանալին դրանում է ՝ լավ օրենսգրքի կամ տեղամաս պահելու մեջ: Հասարակության մեջ էլ կարծես թե քիչ բան է փոխվել: Տաքսու վարորդը հաճախորդի հետ 100 դրամի համար կռիվ է անում,մարդիկ սրճարաններում և այլ վայրերում նստած ՝ լռությամբ համաձայնում են կառավրության դավադիր քայլերին: Խնդիրը մոբիլիզացիայի պակասի մեջ է: Պետության վերին ատյաններից ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերից պետք է մոբիլիզացման կոչ հնչեր: Երկրորդական, երրորդական, առօրեկան գործերը պիտի մղվեին վերջին պլան, օրակարգում պետք է լիներ մի հարց, և բոլոր պետական հնարավորություններն ու չինովնիկների անձնական միջոցները պետք է ծառայեին մեկ ընդհանուր նպատակի: Սակայ,ո՛չ… Վերնախավին դա ձեռնտու չէր, նրանք ոչ միայն խոչընդոտում էին մոբիլիզացիային, այլև ճաղերի ետևում են պահում մոբիլիզացման կոչ անողներին և ազատագրված տարածքներին քաղաքական դաշտում պաշտպան կանգնողներին: Իսկ հասարակությունն ու փողկապավոր ընդդիմությունը լռում է: Մի օր հասարակությունը պայթելու է և ոտքի կանգնի,այդժամ փողկապավորները պետք է որոշեն,թե ում կողքը կանգնեն: Մեր հույսը մենք ենք և մեր բանակը: Մեր հարյուրավոր քաջերի սխրանքը պահելով սրտներումս ՝ պիտի շարունակենք նրանց գործը, յուրաքանչյուրս մեր ձևով ՝ լինի դա սահմանում,Երևանում,թե ՝ Սփյուռքում: Ականջալուր լինե՛նք Ռոբերտ Աբաջյանի,Ալեքսան Առաքելյանի և մյուսների պատգամներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/S.Aslikyan/posts/1072998546082086 ...

    Կարդալ ավելին
  • Իրոք, չեմ հասկանում այս ՝ չափից դուրս ոգևորությունը, որը տիրում է ֆեյսբուքաբնակ հայերի մեջ՝ կապված Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Հա՛, հասկանում եմ ՝ Գերմանիան,լինելով Թուրքիային դաշնակից,նրա կողմից ցեղասպանության ճնաչումը շատ դրական քայլ է: Հա՛, աշխարհը ևս մեկ անգամ լսեց մեր ցավի մասին, բա հետո՞ տղերք…Գերմանիայի ճանաչելուց հետո ի՞նչ է լինելու կամ եթե անգմ բոլոր երկրները ճանաչեն, հետո ի՞նչ է լինելու: Թուրքիան պիտի ճանաչի՞, թե մեր հայրենիքն է ետ վերադարձնելու՞: Իհարկե, ո՛չ: Ո՛չ կճանաչի,ո՛չ էլ ինչ-որ բան ետ կվերադարձնի: Չի վերադաչձնի,մինչև մենք ու մեր պետությունը չհզորանանք ու չանենք քաղաքական և եթե պետք է ռազմական քայլերը: Հայրենիք վերադարձնելու համար մեզ պետք է ոչ թե Հոնդուրասի կամ Գերմանիայի ՝ Հայոց ցեղասպանության ճանարումը,այլ հզոր ՀՀ (Արցախը ներառյալ): Հրճվելով Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման հանգամանքից՝ այդ մարդիկ պարզապես բաց են թողնում երկրի համար առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Եկել է ժամանակը, որպեսզի հասկանանք, որ ժամանակներն ու աշխարհաքաղաքական իրավիճակները փոխվում են և փոխվում են մեր առաջնային կարևորության խնդիրները: Նույն բանն եմ կրկնում արդեն որերորդ անգամ, բայց այսօր, տեսնելով, նման բացահայտ հրճվանքը,չկարողացա լռել: Հ.Գ. Հրաշալի է, գերազանց է և այլ բարձրաձայն սոփեստաբանողները գոնե ցեղասպանության ճանաչման ռեզոլյուցիայի (որոշում) հետ ծանո՞թ են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/S.Aslikyan/posts/1055654827816458?notif_t=close_friend_activity¬if_id=1464900091580144 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր «Աղդամը մեր հայրենիքը չէ» մտածողությունը ցուցանում է դրա կրողների սահմանափակ մտահորիզոնը, արժանապատվության բացակայությունը, փոքրոգությունը, ծառայամտությունը։ 1990-ական թթ․Ղարաբաղյան պատերազմի տարիներին նույն մտածողության կրողները դեմ էին Քարվաճառի, Զանգելանի, Ֆիզուլու ու մյուս շրջանների ազատագրմանը։ Այսօր կատարվել է պետության առաջին դեմքերի ու անգամ սերունդների փոխարինում, սակայն նույն վախկոտ մտածողությունը հետեւողականորեն փորձում է քաղաքական օրակարգում պահել աշխարհում հայի փոքր, թույլ, անզոր ազգ լինելու հավատամքը ու դա շղարշել իբրեւ թե հաշվենկատությամբ կամ իրապաշտությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այսօր եթե կենդանի լիներ, ապա կասեր՝ «Աղդամը Հայաստան է եւ վերջ»։ Ուստի, 800 հեկտար տարածքների կորստի համար այսօր իսկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կանգնեցրել են մեր բանակի առաջխաղացումը, իսկ հիմա էլ խոսում են այդ տարածքների մեզ համար հոգեբանական նշանակության մասին։ Թշնամու առաջիկա լկտի պահվածքի ու կրկին հարձակման համար հող է նախապատրաստված եւ նոր պատերազմի սանձազերծման ողջ պատասխանատվությունն ընկնում է բոլոր նրանց վրա, ովքեր համոզված են, որ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/S.Aslikyan/posts/1048729125175695 ...

    Կարդալ ավելին
  • Մեր ժամանակներում երևի աշխարհի եզակի ազգերից ենք, որ շնորհիվ իր կամքի և ոգու ամրության, արտաքին, իրենից մի քանի անգամ ավել ռեսուրս ունեցող թշնամուց սեփական սահմաններն անառիկ ու ամուր պահում ենք, իսկ ներքին, անարդար, ապօրինի իշխանություններին ամեն օր, ամեն ժամ պարտվում ենք և չենք էլ տեսնում այն ելքը, որը դուրս կբերի մեզ այս և՛ ներքին, և՛ նրանից բխող արտաքին ճգնաժամից: Հարց է առաջանում, թե ինչպես կարող է մի ազգ հերոսական կեցվածք ցուցաբերել արտաքին թշնամու նկատմամբ, իսկ ներքին հակառակորդի հանդեպ, որն, ըստ էության,ավելի թույլ է, ելք չգտնի ստեղծված իրավիճակից: Կարծում եմ ՝պատճառներ շատ կան, ինչպիսիք են օրինակ՝ արտաքին թշնամու աչքին ներքին խժդժությունների չհրահրելը և սահմանի անվտանգությանը չվնասելու պատճառը,ինչպես նաև դարեր շարունակ պետություն չունենալու սինդրոմը: Երևի հենց դարեր շարունակ պետականությունից զրկված լինելն է պատճառը, որի հետևանքով մենք այսօր կանգնած ենք ներքին և արտաքին գլոբալ մարտահրավերներին դիմակայելու խմդրի առաջ: Մենք անկախացումից հետո տարիներ շարունակ չենք ունեցել գիտակցություն, որ պետության զարգացման համար ամենակարևոր գրավականը ոչ այդքան աշխարհագրական դիրքն ու քաղաքական զարգացումն ու գերտերությունների վերաբերմունքն է դեպի մեզ, այլ մասնավորապես մեր սեփական պետության ներքին քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և մնացած բոլոր ոլորտներ զարգացման երաշխիքները: Հաղթական պատերազմից հետո մենք պետության ղեկի վստահեցինք մի խումբ մարդկանց և չվերահսկեցինք, ճիշտ այնպես, և այսօր անում են ոմանք՝ այսոր մեքենաները տալով իրենց 16-17 տարեկան երեխաներին, և «դեռահասների» «լոպազության» և «Էգոիստության» պատճառով մեքենաները վթարային իրավիճակում են հայտնվում: Ճիշտ այնպես, ինչպեր մեր պետության պարագայում: Այդ ամենը պետական մտածողության պակասի և միամտության, ինչպես նաև հայանուն պաշտոնյաների հանդեպ վստահություն ունենալու պատճառով է: Մենք հիմա էլ ենք միամիտ,որովհոտև դեռ հավատում ենք, որ ընտրություններով բան կփոխվի... Միամիտ ենք, որովհետև ընտրությունների ժամանակ մեր ձայները վաճառում ենք՝ այդպիսով դավաճանելով մեր լույս և հույս սահմնապահ տղերքին... Միամիտ ենք, որովհետև պատերազմական 4 օրերի ընթացքում ինչ-որ անհասկանալի կոչեր էինք անում իշխանությունների հետ միավորման մասին, այն իշխանությունների, որն իր բաժին մեղքն ունի պատերազմական 4 օրերի մեչ: Վերջապես մենք պիտի հասկանանք և ինքներս մեզ համոզենք, որ սահմանում զոհվող զինվորը ՀՀ քաղաքացու վրա պարտականություն է դնում, որպեսզի նրանք էլ պահպանեն երկրի «ներքին» սահմանները ՝ Երևանը, Գորիսը.... Տեր լինեն իրենց բակին, գյուղին, քաղաքին և պետությանը: Քաղաքացիությունը ոչ միայն անձնագրով է որոշվում, այլ նաև մեր երկրին տեր լինելու կամքով: Զինվորն իր կյանքը զոհելով ՝ նաև սփյուռքին է կոչ անում ՝անտարբեր չլինել մեր պետության ապագային վերաբերող հարցերին, որպեսզի գլուխներս չմտցնենք հողի մեջ և բավարարվենք գլոբալ առումով պրիմիտիվ համայնքային կյանքով, որն ապագա չի ուենա առանց ամուր պետության և պետականության: Վստահ եմ ՝ զինվորի պատգամը վաղ թե ուշ իր նպատակին կծառայի, քանզի տարեցտարի զգացվում է ՀՀ քաղաքացու ենթագիտակցության և սփյուռքի՝ իրականություն վերադառնալու մղման աճը: Քառօրյա պատերազմը փաստեց մի շատ կարևոր հանգամանք. չնայած բոլոր անդառնալի կորուստներին ՝ մենք համոզվեցինք և տեսանք մեր ազգի ներուժը: Նաև փաստեցինք, որ հայ ազգը ոչինչ չունի հանձնելու թշնամուն, բացի հանձնողներից: Մենք պարտավոր ենք հայ զինվորի թիկունքը պինդ պահելով ՝ կառուցել մեր երազած Հայաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/S.Aslikyan/posts/1030587993656475?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146117519680 ...

    Կարդալ ավելին
  • Բերձորի դեպքերի տարելիցի առիթով, սակայն ոչ այդ քան Բերձորի դեպքերի մասին: ի՞նչ հասկացանք և ու՞ր ենք գնում: Այսօր լրանում է բերձորյան դեպքերի տարելիցը, թեպետ այդ դեպքերը տեղի ունեցան Բերձոր չհասած: Սակայն այս հոդվածի բուն նպատակը ոչ թե Բերձորի դեպքերի վերլուծությունն է, այլ հանրության շրջանակներում գաղափարների և մտածելակերպի բախման իրողության քննարկումը, որն ի հայտ եկավ մասնավորապես Բերձորի դեպքերի շնորհիվ: Հոդվածում հնչող մտքերը արտակուսակցական էն, եւ քաղական ուղղվածություններ ու նպատակներ չեն կրում: 2015 թ. հունվարի 31-ին. ընդդիմադիր քաղաքական ուղղություն ներկայացնող Հիմնադիր Խորհրդարանի անդամներն իրենց ընտանիքներով ավտոերթ մեկնարկեցին դեպի Արցախ, որի ընթացքում պետք է արցախցիներին իրազեկեին իրենց՝ բնականաբար ընդդիմադիր ծրագրերի մասին: Սակայն չհասած Արցախ ՝ արգելվեց նրանց մուտքը: Ավելին, ռեժիմը ավտոերթը պարզապես ետ դարձնելու փոխարեն հարկ համարեց ավտոերթի մասնակիցներին մի լավ դաս տալ՝ ոստիկանության հատուկ ջոկատի և ավազակախմբերի կողմից նրանց ծեծի ենթարկելով: Հայաստանում քաղաքական հալածանքները նորություն չեն և ոչ էլ հազվագյուտ: Սակայն բերձորյան դեպքերը գերազանցեցին նախկին բոլոր քաղաքական հալածանքները իրենց դաժանությամբ, անմարդկայնությամբ և անհամաչափությամբ: Այդ օրը հայ մարդն իր երեխաների աչքի առաջ դարձավ այլ հայ մարդկանց մահակների զոհ: Մի կողմ դնելով ՀԽ-ի քաղաքական մոտեցումներն ու դեպի Արցախ երթի քաղաքական շահերի նպատակները (հաշվի առնենք, որ երթը խաղաղ էր), մի կողմ թողնենք նաև տուժողների հերոսական անցյալը և պատկերացնենք, որ այդ հերոսների փոխարեն Արցախ մեկնել էին սովորական ՀՀ քաղաքացիներ կամ որևէ շարքայն կուսակցության անդամներ, որոնց անուններն անհայտ են մեր հանրությանը, և փորձենք վերլուծել այդ դեպքի հետևանքները: Հունվարի 31-ին տեղի ունեցածն առանձնահատուկ երևույթ էր հասարակության՝ լինեն նրանք Սփյուռքում, թե ՀՀ-ում (Արցախը ներառյալ) արձագանքներով և դրանց ծայրահեղ տարբերություններով: Հասարակության մի մասը առողջ մոտեցավ այդ դեպքերին, ինչպես որ, ըստ իս, պետք է ընդուներ քրիստոնյա մարդը վայրագությունը և ջարդը խաղաղ մարկանց նկատմամբ: Սակայն կար և ազգի մյուս մասը, որը հակասակaն ընդունեց երթի միտքն ու հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին մեղադրել ավտոերթի մասնակիցներին: Պոպուլիստական մտքեր հնչեցին: Իբր Արցախում քաղաքական գործընթացները ՀՀ իշխանության դեմ վտանգավոր են Արցախի անվտանգության համար և Արցախը կապ չունի ՀՀ քաղաքական գործընթացների հետ... իրենց ասել էին, որ չգան,ինչու՞ են եկել... և այլն: Այդ բոլոր հարցադրումների պատասխաները բազում անքամ հնչել են, և հարկ չկա կրկնել: Բերձորի դեպքերը բացահայտեցին ազգի այն հատվածին, որը, ցավո՜ք, պատրաստ չէ գաղափարական սերնդափոխության: Այս նույն մարդկանց մի մասը, ովքեր մեղադրում էին դեպի Արցախ երթի մասնակիցներին, ենթագիտակցաբար մերժում են միացյալ ՀՀ-ն, այսինքն Արցախը ՀՀ-ի մասը լինելու իրողությունը: Այդ նույն մարդիկ ՝ կամա թե ակամապաշտպանում էին հանցագործներին և արդարացնում այն թուրքաբարո արարքները, որոնք տեղի ունեցան հունվարի 31-ին ՝ Բերձոր չհասած: Այդ նույն մարդիկ ակամայից նույնացնում էին Պետություն և Հայրենիք հասկացողությունները քաղաքական իշխանական վերնախավի հետ…Այսինքն, եթե դու գնում ես իշխանության դեմ, ուրեմն գնում ես Պետության և Հայրենիքի դեմ: Բայց բանն այն է, որ այդ և նման կածրատիպեր նստած են շատ մարդկանց գիտակցության նկուղում, որոնք իրենց լուռ համաձայնությամբ հաստատում են ներկայացված մեղադրանքը: Հիշենք, որ ավտոերթը դատապարտողներից շատերը խոսում էին ինքնիշխան Արցախյան պետության մասին, իրադարձությունները ներկայացնելով այնպես, կարծես թե երթի մասնակիցները օտար պետության սահման էին հատում՝ առանց դրա իրավունքը ունենալու: Միտքս պարզաբանելու նպատակով անդրադառնամ Գ.Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության նախաբանին (http://www.mgfedayi.info/10/1/425/), որում հստակ պատկերված է 1915թ.-ից հետո սկսած և միմյանց հաջորդած երեք սերունդների փուլային պայքարը մինչև մեր օրերը: Շարունակելով կարծրատիպերի և սերնդափոխության մասին խոսել, պարզաբանեմ, որ երեք տարբեր սերունդներ իրենց առջև դրված տարբեր ծրագրային ուղիներ են ունեցել: Ներկա գաղափարական ճգնաժամը վկայում է, որ փաստորեն երկրորդ սերնդի ներկայացուցիչների համար շատ դժվար է անցում կատարել երրորդ սերնդի գաղափարական դաշտ և կոտրել այն կարծրատիպերը, որ արդիական էին երկրորդ սերնդի համար: Կարևոր է նշել, որ սերունդ հասկացությունը տվյալ պարագայում պետք է ընկալել ոչ թէ տարիքային տեսանկյունից, այլ տվայ ժամանակաշրջանի գերիշխող քաղական և ռազմական նպատակների տեսանկյունից: Միմյանց հաջորդող երեք սերունդների երեք փուլային պայքարի մասին կխոսեմ հոդվածի վերջում: Այնպես չէ, որ վերոհիշյալ մարդկանցխավը երկրի կամ ազգի բարօրությունը չեն ցանկանում կամ ինչ-որ բացասական անձինք են, ո՛չ, բացարձակապես այդպես չէ: Ավելին ՝ նրանց մեջ կան շատ նվիրյալներ ՝ հերոսական անցյալ ունեցող և մտավորական մարդիկ: Իմ անձնական կարծիքով, ինչպես որ քիչ առաջ նշեցի. այդ բոլոր մարդիկ գաղափարապես դեռևս մնացել են 90-ականների սկզբներին, նրանք մնացել են երկրորդ սերնդի մտածելակերպի շրջանակներում: Բերեմ մի քանի օրինակ. 1. Հասարակության այն լայն հատվածը, որը երթի մասնակիցներին քարկոծելիս ջանք ու եռանդ չէր խնայում,դեռ չի գիտակցում, որ տարբեր ժամանակների ընթացքում Արցախի անկախության վերաբերյալ իշխանությունների կողմից ստորագրված փաստաթղթերը կեղծ քայլեր են և չեն բխում ազգային շահերից, քանզի կա մեկ Հայաստան և արհեստականորեն ստեղծված երկրորդ հայկական պետությունն արդեն Հայաստանի բաժանման երանգներ է ստանում: 2. Նրանք, ովքերՀունվարի 31-ին ռեժիմի կողմից իրականացված ավազակային հարձակումները բացարձակ ոչ ադեկվատ գնահատանքի արժանացրեցին, ամենայն լրջությամբ չեն գիտակցում, որ ներկայիս իշխանությունները իրենցից պարզապես լուրջ մարտահրավեր են ներկայացնում հայ ազգի համար՝ Հայկական պետության կառուցման ճանապարհին: Պետություն, որը կունենա իր ամուր տեղը միջազգային դաշտում և ընդունակ կլինի պաշտպանել ազգային շահերը աշխարհաքաղաքական այս թոհուբոհում: 3. Հաշտվել ներկայիս իշխանությունների հետ և փորձել նրանց ղեկավարման տակ ինչ-որ չնչին արդյունքների հասնել, դա ևս մի նշան է, որ հասարակության տվյալ խավը մնացել է երկրորդ սերնդի գաղափարական դաշտում և անընդունակ է անցնել երրորդ սերնդի գաղափարական դաշտ: Դա նշանակում է հրաժարվել բոլոր ազգային իղձերից: Երբ որ խոսվում է Երկրի ներսում արմատական փոփոխություների մասին, անշուշտ, խոսք չի գնում իշխանություների դեմ զինված ծայրահեղ ռադիկալ պայքարի մասին: Սակայն եթե մեր սերունդը, իր առջև դրված նպատակներ իրագործման նպատակ ունի ՝նաև երկրորդ 100-ամյակի սկիզբը դարձնի ազգի զարթոնքի ժամանակաշրջան ՝ ստեղծելով մեզ վայել ազգային պետություն և պայքարել միջազգային ասպարեզներում ազգային շահերի համար, այդ թվում հանուն Նախիջևանի հարցի լուծման ՝ մենք պարտավոր ենք ազատվել ներկայիս նյութապաշտ իշխանությունից: Վերադարնանք Գ.Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության նախաբանին: Նախորդ երկու սերունդները իրենց առջև Գարեգին Նժդեհի կողմից դրված ազգային-պետական վերածննդի առաջադրանքներն իրագործել են, որը հստա՛կ պատկերված է տվյալ աշխատության նախաբանում: Մեջբերեմ հենց այդ նախաբանից: «Ցեղասպանությունից 50 տարի անց ՝ 1965թ.-ին, տեղի ունեցավ ազգի անթեղված քաղաքական գիտակցության առաջին բռնկումը: Հայրենիքի և հարազատների կորստից, ոտնահարված արժանապատվության ցավից և տառապանքից այդ սերունդը պոռթկաց և նվաճեց իր կորստի հիշողության և ապագայի երազանքի իրավունքը: Դրան հետևեց երկրորդ սերնդի առաջադրանքի իրականացումը: Քաղաքականապես արթնացող երկրորդ սերունդը արտերկրահայության շրջանում սկսեց զինյալ ազատագրական պայքար, որը հետագայում անցավ հայրենիք և 1988-1994 թթ ավարտվեց Արցախի փաստացի ազատագրմամբ և դե յուրե հայանուն պետության առաջացմամբ»: Վերլուծելով նախորդ երկու սերունդների պայքարի ուղին և գիտակցելով այն բեռի ծանրությունը, որը դրված է մեր ՝ երրորդ սերնդի ուսերին, վերադառնանք հոդվածի բուն թեմային՝ առաջին հայացքից ազգային կյանքում ոչ էական նշանակություն ունեցող բերձորյան դեպքերին և երթի մասնակիցներին քարկոծողներին: Եզրակացությունս հետևյալն է. մենք պարտավոր ենք կոտրել մեր մեջ բոլոր բարդույթները և սթափ գիտակցել տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերների լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ դե-ֆակտո կա ՀՀ ՝ Արցախի հետ միասին, և այդ միացյալ պետության ապագան վտանգի տակ է ոչ միայն սահմանից այն կոմից, այլ նաև սահմաններից ներս՝ գործող իշխանությունների պատճառով: Մենք պետք է մերժենք մեր միջի բոլոր վնասկար կարծրատիպերը և չմեղադրենք անմեղ ծեծվողին, այլ պայքարենք ծեծողների ու թալանչիների դեմ: Նաև, անկախ նրանից, թե որ ուժն ենք ներկայացնում ընդդիմադիր դաշտում, մենք պետք է առաջին հերթին Հայ լինենք, ով, լինելով Նժդեհի հետնորդ ՝ մեր առջև դրված ազգային - պետական վերածննդի երրորդ փուլը կհասցնի վերջնական նպատակին: Այլևս երբեք թող հայ մարդը հայ մարդուն տեռորի չենթարկի, և Բերձորյան դեպքերը մնան միայն պատմության էջերում: Աստված մեզ հետ: Հ.Գ. Այս հոդվածը գրելիս ՝ հետապնդել եմ միայն ՀՀ շահերը և չեմ առաջնորդվել որևէ քաղաքական ուժի շահերով: Քաղաքական ուժերը կգան և կգնան, իսկ հայրենիքի ապագան մեզ բոլորիս է վերաբերում: Հ.Գ. 2. Թո՛ղ ներողամիտ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն հոդվածի մտքերի հետ կամ հոդվածում շեշտադրված մքերը որևէ մեկին վիրավորել են: Այս հոդվածում արտացոլվել են բացարձակապես իմ մտքերը և զգացմունքները, և որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/S.Aslikyan/posts/983595231689085 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին