• Գևորգ Գյուլումյան
  • Հայկական վաճառակետերում հայտնվել է ադրբեջանական գյուղմթերք (ըստ շրջանառվող տեղեկությունների): Այն հավանաբար վաճառում են «կռիվը կռիվ, առևտուրն` առևտուր» կոսմոպոլիտիկական լոզունգի անմիջական ժառանգորդներն ու պրոպագանդողները: Բայց նորին մեծություն ժամանակն, ապտակելով վերոգրյալ լոզունգի կրողներին, ապացուցում է, որ պատմության ցանկացած ժամանակահատվածում աշխարհաքաղաքացիությունը էթնիկ տեսանկյունից մշտապես դեմ է եղել պետության զարգացմանն ու հաճախ հանդիսացել վերջինիս կործանման պատճառը: Արձանագրելով այս խայտառակությունը՝ պետք է նկատել, որ սա ՀՀ-ում նոր երևույթ չէ, չմոռանանք տարիներ առաջ հայկական շուկայում հայտնված ադրբեջանական թեյի և այլնի մասին: Այս ապազգային երևույթը նաև տարիներ շարունակ հայկական շուկայում անարգել վաճառվող թուրքական տարաբնույթ ապրանքանիշների հետևանքն ու պտուղն է: Սա առաջին հերթին հարված է` ուղղված հայ զինվորին, ով ամեն օր կանգնած է այդ մթերքի իրացումից ստացված ու զենք-զինամթերքի վերածված շահույթի առաջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1851576948436787 ...

    Կարդալ ավելին
  • 1988 թ. այս օրը Հայաստանում մեծ ողբերգություն տեղի ունեցավ, երկրաշարժ էր...Լույս իջնի աղետին զոհ գնացած մարդկանց հոգիներին....Երկրաշարժը շարունակվում է...28 երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց աղետից տուժած բնակավայրերը ոտքի չեն կանգնել` օգնություն չկա, օգնություն կա, բայց մխիթարանքի տեսքով.... Ինչ որ մարդիկ անընդհատ կրկնում են «խաղաղությամբ ննջեն անմեղ զոհերը», բայց ինչպես խաղաղությամբ ննջեն, երբ նրանց թոռնատեր դարձած որբերը դեռ տուն չունեն, տեղ չունեն... Պետք է գիտակցել, ըմբռնել, մարսել կատարվածն ու հասկանալ, որ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցն աղետի գոտին ոտքի կանգնեցնելն ու նրանց սերունդներին կեցության բարվոք պայմաններ առաջարկելն է... 28 տարի է անցել, բայց երկիրը դեռ ցնցվում է...Երկրաշարժ է.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1792622207665595 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին դեպքերից հետո հասարակությունը վերջնականապես սթափվեց և հասկացավ, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանակացած ագրեսիա կարող է ճնշել միայն ու միայն հայության հավաքական ուժը: Միջազգային ոչ մի կառույց չի օգնել, և չի օգնելու հայերին, ավելին՝ այդ կառույցների արված հայտարարություններից շատերում ՀՀ-ն ու Ադրբեջանը դիտվում են հավասարապես, այսինքն՝ Արցախյան հակամարտության մեղավորությունը հավասարապես «բաշխում» են երկու կողմի վրա: Դեռ թարմ են ապրիլյան դեպքերը, երբ Ադրբեջանի, միայն հոգեկան հիվանդներին բնորոշ ռազմաքաղաքական ղեկավարության ահաբեկչական դրսևորման արդյունքում՝ տասնյակ մարդկային կորուստներ ունեցանք: Իհարկե, փառք ու պատիվ հայկական զինուժին, որը կարողացավ ճնշել թշնամու ագրեսիան: Բայց մի պահ պատկերացրեք թե՝ ինչ կկատարվեր, եթե մենք բանակ չունենայինք, և հույսներս դրած լինեինք միջազգային հանրության ու նրա ճղճիմ կոչերի վրա: Ադրբեջանական զինված ուժերը կներխուժեին հայկական բնակավայրեր... կարծում եմ մնացածը պարզ է՝ սպանություն, բռնաբարություն, թալան, առևանգումներ և այլ նվաստացուցիչ հանգամանքներ: Այդպես կշարունակվեր մի քանի օր, մինչև միջազգային հանրությունը կսկսեր իր ճղճիմ ուղերձներով իբր սաստել Ադրբեջանին: Երբ հայկական բնակավայրերի բնակչությունն ամբողջովին ենթարկվեր վերը նշված բոլոր նվաստացումներին, աշխարհը Ադրբեջանին կհրավիրեր կլոր սեղանի շուրջ, իսկ ինչպես գիտենք՝ մարտական գործողությունների ժամանակ կշեռքի ծանր կողմում գտնվող ոչ մի պետություն տարածք չի զիջում մյուսին, արդյունքում տեղի կունենար հայական տարածքների ադրբեջանականացում, օկուպացիա, որն աշխարհի կողմից կանվանվեր ուղղակի հաշտության պայմանագիր :  Այս ամենը տեղի չունեցավ, քանի որ հայկական կողմը հետևելով Կորնելիուս Նեպոտի “Եթե ուզում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի” խոսքին, բանակ ստեղծեց որը եղավ Հայաստանի անվտանգության գրավականը: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ճնշել զինված պայքարը, հիշենք, որ 1915-ին մենք՝ հայերս Արևմտյան Հայաստնում որքան կիրթ ու բանիմաց գլուխներ ունեինք....Այդ բոլոր գլուխները հերթով կտրվեցին, կտրվեց նաև շուրջ 2 միլիոն հայերի կյանքեր.... Դանիել Վարուժանն ասել է, «Հայն իր ձեռքին պետք է ունենա՝ սուր, գրիչ, բահ»: Մեր ազգը կոտորվեց, որովհետև՝ գրիչով միայն աղերսագրեր էր գրում, և ոչ մարտակոչեր, որովհետև երկաթից միայն բահ ձուլել գիտեր, և ոչ մի անգամ չփորձեց այդ բահով իր մարգերը տրորողի գլուխը ջախջախել: Շնորհավոր մայիսյան հաղթանակների տոնը: Հ.Գ. Պետք է հասկանալ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայկական Բանակն է, իր Քաջարի Մարտիկներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1705822963012187 ...

    Կարդալ ավելին
  • Որպես կանոն, պատերազմներում գրթեթե միշտ հաղթում է այն կողմը, որը կարողանում է խորապես ճանաչել թշնամուն, ըմբռնել նրա ուժեղ և թույլ կողմերը: Հետևաբար՝ չարժե թերագնահատել թշնամուն ու նրան ոչխար կոչելով, մատների արանքով նայել նրան: Հ.Գ. Որպես հայ, ես թշնամուն ոչխարից էլ ցածր եմ դասում, բայց միաժամանակ հասկանում եմ, որ ոչխարը չէր կարող առյուծի սեփականությունը խլել: Մենք առյուծներ ենք, և, եթե ոչխարը կարողացել է առյուծից ինչ որ բան խլել, ուրեմն առյուծը կամ «խորը» քնած է եղել, կամ «տեղում» չի եղել: Բարեբախտաբար, այսօր մենք տակավին ճանաչում ենք մեր թշնամուն, գիտենք նրա ուժեղ ու թույլ կողմերը, իսկ թշնամին այդպես էլ չկարողացավ ճանաչել մեզ, դրա համար էլ միշտ ջարդվում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1704613153133168 ...

    Կարդալ ավելին
  • 1934 թ. օգոստոսյան մի օր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը բարձրաստիճան այրերի հետ ճաշկերույթի էր մասնակցում, ճաշկերույթի մասնակիցներից ոմանք այլազգի էին, նրանց մեջ էր նաև ազգությամբ հայ, լեզվաբան Հակոբ Մարաթյանը կամ ինչպես թուրքերն էին ասում՝ Դիլաչարը: Ճաշկերույթի ժամանակ, երբ բոլորը «տաքանում» են, Աթաթուրքն առաջարկում է, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր ազգի լեզվով մի երգ երգի: «Համերգն» իր շեշտված բաղաձայներով բացում է մի գերմանացի, և այսպես շարունակ բոլորը, հերթը հասնում է մի հույն լեզվաբանի, բայց , երբ բոլորը սպասում էին նրա հունարեն երեգին, նա ոտքի է կանգնում և ասում.«Ես թուրք եմ, կեցցե Թուրքիան»: Այնուհետ բոլորի հայացքները սևեռվում են դեպի Հակոբ Մարաթյանը, բոլորը կարծում էին, որ նա չի համարձակվի հայերեն երգ երեգել, մանավանդ Աթաթուրքի ներկայությամբ, մի խոսքով, նրանից թուրքերեն երգ էին ակնկալում: Բայց կատարվեց անկանխատեսելին: Հակոբը ոտքի կանգնեց, վերցրեց գավաթն ու խրոխտ, նույնիսկ չափազանց բարձր ձայնով սկսեց երգել Անդրանիկի երգը: Ներկաները, մանավանդ թուրքերն ու Աթաթուրքի պնակալեզ օտարազգի բարեկամները լսելով Անդրանիկի անունը՝ ոտքի կանգնեցին, բայց Աթաթուրքը սաստեց նրանց, ասելով.«Այս երգի տակ շատերը հանուն իրենց ազգի մահվան են գնացել, հարգանքով լսեք այս երգը»։ «Անդրանիկի պես հերոսներ հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս՝ չունեն, հետագայում էլ դժվար ունենան։ Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսին»,-ասում է Աթաթուրքը՝ հավելելով, որ միեւնույնն է թուրքերն են հաղթել այս անգամ։ Հ.Գ. Թուրքերի տարածը հաղթանակ չէր, այլ՝ տմարդի, ստոր, դավադրություն էր, որը կուլ տվեց 1.5 միլիոն հայերի, անկախ սեռական ու տարիքային խտրության:Թուրք զինվորի արածը տղամարդկության և քաջության հետ ոչ մի կապ չունեցող արարք էր: Հետևաբար՝ Աթաթուրքն իր խոսքում մասնակիորեն սխալվել է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1676141709313646 ...

    Կարդալ ավելին
  • Քրդերն այսօր պայքարում են հողերի համար, որոնք երբեք իրենցը չեն եղել, բայց նրանց ծավալած կատաղի պայքարը խոսում է այն մասին, որ նրանք մտադիր չեն ետ կանգնելու իրենց նպատակից, այսինքն՝ պատրաստվում են թուրքերից խլել հողեր, որոնք թուրքերը խլել են հայերից, բայց մի տարբերություն կա, թե թուրքերը, թե քրդերը եկվորներ են, և նրանց պայքարն անիմաստ է, քանի որ պայքարում են Հայկական Լեռնաշխարհի մի մասին տիրանալու համար, կոնկրետ մի մաս, որի բուսականությունն արդեն 100 տարուց ավելի սնվում է հայկական արյունով: Բայց փաստը մնում է փաստ, հայերն այսօր լուռ են նայում են, թե ինչպես են թուրքերն ու քրդերը կռվում իրենց հայրենիքը մասնատելու համար, իհարկե մեզ ձեռնտու է, երբ թուրք-քրդական բախումներ են տեղի ունենում, բայց այդ բախումների ընթացքում խորապես տուժում է հայկական մշակույթը, համենայն դեպս այն չնչին պատառիկները, որոնք պահպանվել են թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված հայ մշակույթային սպանդից հետո: Հայերը լուռ են, քրդերը կռվում են: Թեև վերը նշեցինք, որ հայկական հողերի համար ծավալված թուրք- քրդական բախումներն անիմաստ են, բայց Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ մի դիպուկ միտք է արտահյտել, որն այսօր էլ արդիական է և այս հարցին սպառիչ պատասխան է, «Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է»: Վերջում մեջբերենք նաև Խորենացու մտքերից ևս մեկը, և հույս ունենանք, որ մի օր կվերականգնվի պատմական արդարությունը, հույսը վերջինն է մեռնում և շատ հազվադեպ, բայց հույսը հիասթափվում է իր տիրոջից ու մենակ թողնում նրան, եթե տերն ապիկար է. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի...»։ Մ.Խորենացի Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1675077889420028 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր լրացավ ռուս մեծանուն գրող Գրիբայեդովի մահվան 187 -րդ տարին: Ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Սերգևիչ Պուշկինն իր կարճ կյանքի ընթացքում կատարել է բազմաթիվ ճանապարհորդություններ: Այդ ճանապարհորդություններից յուրաքանչյուրն առանձին պատմություն է, բայց Պուշկինի համար ամեննշանակալի ու երևելի ճանապարհորդությունը եղավ 1829 թ., երբ նա Էրզրում էր գնում, այդ ճանապարհորդության ընթացքում, Մոսկվայից սկսած, Պուշկինն անցել էր 5200 կմ, հետագայում գրողն այդ ճանապարհորդությունը նկարագրեց «Ճանապարհորդություն դեպի Արզրում» վերնագրի ներքո: Բայց այդ երկար ճանապարհը ուղղակի կմնար ճանապարհ, և ոչ բոլորին հետաքրքիր, եթե Պուշկինն անակնկալ «չհանդիպեր» ռուսական գրականության ճարտարապետներից մեկին՝ Ալեքսանդր Գրիբայեդովին: Դվալի (այժմ` Պուշկինի) լեռնանցքում, Պուշկինը հանդիպում է եզ լծած մի հասարակ սայլի,նրանք Պարսկաստանից էին գալիս,Պուշկինը դիմում է նրանց և հարցնում՝ «Որտեղի՞ց եք գալիս», պատասխանը լինում Է՝ «Թեհրանից»։— «Ի՞նչ եք տանում»։ «Գրիբայեդին»: ********************************************************************************** Թուրքմենչայի պայմանագրի կնքումից մեկ տարի անց, 1829թ., վախենալով Պարսկաստանում ռուսական ազդեցությունից, պարսկական իշխանությունների հրահրմամբ խառնամբոխը հարձակվում է դեսպանատան վրա, և սպանում դեսպանատան աշխատակիցներին ու դեսպանին...այդ ժամանակ Պարսկաստանում Ռուսաստանի դեսպանը Գրիբայեդովն էր...ոճիրը կատարվեց փետրվարի 11-ին:  Նա դեսպան էր նշանակվել 1828թ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, ավելին՝ նա մասնակցել էր պայմանագրի կնքմանը: Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետով, որը մտցվել է Գրիբոյեդովի ջանքերով, պարսկահայերին թույլատրվել է վերադառնալ հայրենիք: 50 հզ. պարսկահայեր, ըստ այդ պայմանագրի, ներգաղթել են Հայաստան: Իր հայամետ գործունեության համար, 1975թ. Երևանում կանգնեցվեց Գրիբայեդովի արձանը: Արձանի հեղինակն էր՝ Հովհաննես Բեջանյանը: Հիշատակդ վա՛ռ,Գրիբայեդո՛վ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1671549233106227 ...

    Կարդալ ավելին
  • Շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր հայրենիքի: Հայ մեծանուն գրող Հովհ. Թումանյանը գործով ապացուցեց իր հայրենասիրությունը: Հովհ. Թումանյանը արեց զարմանալի ու շատ դեպքերում անհավանական մի բան: Հովհ. Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծ լինելուց բացի,նաև ամենայն Հայոց արժանի զավակն էր:Մինչ որոշ մարդիկ սեփական անձը ռազմի դաշտից հեռու պահելու համար դիմում էին ամեն տեսակ ստոր միջոցների, Թումանյանն իր բոլոր երեխաններին նվիրեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շատերի համար մահն ավելի գերադասելի է, քան սեփական զավակին ռազմաճակատ ուղարկելը, բայց երբ խոսքը վերաբերում է ամենայն հայոց Թումանյանին... Ահա', թե Թումանյանն ինչ է գրում Անդրանիկին ուղղված իր նամակում.«Սիրելի Անդրանիկ Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։  Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։ Համբուրում եմ հերոսական ճակատդ, միշտ Քո Հովհաննես Թումանյան Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:» Այս նամակն ապացույցն է այն բանի, որ Թումանյանն իր բոլոր զավակներին հայրենիքի պաշտպանությանը նվիրելուց բացի, ի բարօրություն հայրենիքի, բացում է նաև՝ իր դրամարկղը և ամսական 100 ռուբլի նվիրաբերում ընդհանուր գանձարանին: Էլ ինչպիսին է լինում հերոսությունը... Փաստորեն Թումանյանն արեց մի բան, որը հարիր էր ազնվատոհմիկ մարդուն, ասպետին, վաղնջական ժամանակներում ապրած թագավորին... ցեղակրոնին... ******************************************************************************** Ցավոք, հետագայում Թումանյանի բոլոր տղաները զոհվեցին, նրանցից մեկը զոհվեց 1918թ. Վանում, մյուսներին զոհաբերեց բոլշևիզմը: 1.ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ. 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով:1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է:  2.ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ. Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը: 3.ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ. 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը: 4.ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ. 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1668094693451681 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանաբնակ շահումյանցիների նվերը Հայոց բանակին իրոք անակնկալ էր, կեցցե' հայրենապաշտը, որ կրում է հայրենիքը: Սա շառաչուն ապտակ էր Երկիր մոլորակի տարբեր կետերում բնակվող այն մարդկանց երեսին, ովքեր թերահավատորեն էին «են» նայում հայ ազգի միասնական լինելուն: Հիմա թող տեսնեն, թող զգան, որ, անգամ արտագաղթող հայը, ով օտար երկրի քաղաքացի է, սիրում է իր ազգը, հայրենիքը: Իհարկե, ես միշտ դեմ եմ եղել արտագաղթին ու հայրենիքից հեռու լինելուն, և միշտ էլ դեմ եմ լինելու, բայց այս տեսակ ազգային բարենորոգումները արտագաղթողներին երկու խմբի են բաժանում.  ա.արտագաղնողներ՝ որոնց կյանքի զեխությունը խժռել է,  բ.արտագաղթողներ՝ որոնց գոռ բախտի ահավոր ալիքները օտար ափեր են հասցրել: Այնուամենայնիվ արտագաղթն ահավոր երևույթ է: Ահա', թե ժամանակին այս թեմայով ինչ են ասել հայ մեծանուն գրողներ Րաֆֆին ու Ռաֆայել Պատկանյանը՝ 1.Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ: Ես այդ համարում եմ մինչեւ անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի անունն է կրում մարդ: Րաֆֆի 2.Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ, քանզի նա ամեն տեղ հալածված ու արհամարհված պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում: Ռաֆայել պատկանյան: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1667632740164543 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն