Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արթուր Եղիազարյան
  • Ամաչել պետք չի 1915թ. ցեղասպանության համար։ Եթե պետություն ունենայինք այդ ժամանակ ու ցեղասպանվեինք՝ կարելի էր ամաչել։ Երևույթներն իրենց ժամանակի ու պայմանների մեջ փորձեք տեսել։ Մեզ հիմա մնում է վերլուծել, հետևություն անել, դասեր քաղել պատմությունից ու կերտել այնպիսի պետություն, որ երբևէ բացառվի նման արհավիրքը։ Ինչպես բացառեցինք 2016-ի ապրիլին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10213208511755420 ...

    Կարդալ ավելին
  • Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն և Ավետիք Սահակյանին վերագրվող կեղծ փաստաթղթից չպրծած, հիմա էլ ինչ որ ստոր արարածներ տարածում են մի նոր անհեթեթություն: Իբրև ՀՅԴ-ն քննադատել է 1993թ.-ի Աղդամի ազատագրումը: Այստեղ են ասում՝ «սուտը որքան մեծ է՝ այնքան կարող է համոզիչ լինել»:  Եթե մարդ օգտվում է մտածելու միակ գործիք ուղեղից, իսկույն կհասկանա, որ դա զզվելի սուտ է: Ինչպե՞ս կարող է Դաշնակցությունը դատապարտել Աղդամի ազատագրումը, որի մարտական ստորաբաժանումներն ու ազատամարտիկները մասնակցել են այդ ազատագրման գործողությանը: Իսկ իրականնությունն այսպիսին է: Արցախյան Ազատամարտի տարիներին, հաշվի չառնելով, որ ողջ ազգով պետք է լծված լինեինք մեկ միասնական գործին՝ Արցախի Ազատագրմանը, ՀՀ-ում իշխանության եկած ուժը՝ ՀՀՇ-ն, հանձին իր «կարկառուն» վերադասի, ամեն ինչ անում էին, որ պառակտեն հայությանը: Հատկապես հայ ազգի ամբողջական կազմակերպությանը՝ ՀՅԴ-ին: Սփյուռքում, ՀՅԴ «ԱԼԻՔ» պարբերականի անունով ստեղծում են կեղծ «Ալիք», որում Դաշնակցության անունից ստեր են սկսում տարածել: Ինչպես Հայաստանում ստեղծեցին կեղծ Դաշնակցություն՝ թիթեռի կյանք ունեցած ՀՀՀԴ-ն: Ի դեպ, իրենց արարքները շատ նման էին կասպյան թյուրք-մուսաֆաթականների գործողություններին, որոնք ստեղծեցին պետություն՝ գողանալով հարավային հարևան Իրանի Ազարբայջան նահանգի (Ատրպատական) անունը: Հենց այդ կեղծ «Ալիքի» միջոցով էլ նման անհեթեթություն է տարածվում Աղդամի (Ակնա) ազատագրման վերաբերյալ: Ու հիմա, այս նախընտրական օրերին, առանց նախապայմանի ազատագրված տարածքները հանձնել ուզողները, ավելի ճիշտ՝ կամավոր կապիտուլյացիա ընդունողները, ամեն ջանք ու եռանդ թափում են վարկաբեկելու Դաշնակցությանը, որի կարգախոսներից է «Զարգանալ՝ չզիջելով» հիմնավորված ծրագիրը, կուսակցություն, որի այդ օրերի ՀՀ-ԱՀ կառույցի անդամների 50-60%-ը մասնակցեց Արցախի ազատագրմանն ու պաշտպանությանը, որից 20%-ն իր կյանքը նվիրաբերեց համընդհանուր գործին: Մարդ եղեք, Մա՛րդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212743654614282 ...

    Կարդալ ավելին
  • Թշնամու՝ անցած գիշերվա հարձակումն ամենահզորն էր 2016թ.-ի ապրիլից հետո: Բայց մեր կողմից առանց մարդկային կորստի՝ հակառակորդը շատ արագ ետ շպրտվեց:  Ահա՛ այսպես, ՄԻՇՏ ԶԳՈ՛Ն: ՄՇՏԱՊԵ՛Ս՝ ԿԱԶՄ-ՊԱՏՐԱՍՏ: ՄԻ՛ՇՏ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212584996407926 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական ռազմական դոկտրինայում անցյալ տարվանից կարևոր բան է փոխվել: Հայկական կողմը պաշտպանությունից անցնում է պատժիչ, սանձող, կանխարգելիչ մարտավարության: Անցյած գիշերվա գործողությունների արդյունքում, համաձայն հայկական պաշտոնական աղբյուրների հաղորդագրության՝ մեզ համար անկորուստ են անցել, իսկ հետևելով ադրբեջանական կողմի լրատվական կաղկանձին՝ նրանց համար շատ ցավոտ է եղել: Պատվի եմ առնում Հայոց Բանակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212584725441152 ...

    Կարդալ ավելին
  • Դեռևս 90-ականներին՝ 1994թ.-ի մեծ զինադադարից հետո, Արցախի Ազգային ժողովին առաջարկ էի ներկայացրել, որով հիմնավորում էի Շուշիի ու Ստեփանակերտ քաղաքների միավորման անհրաժեշտությունը՝ Շուշի անվամբ: Ներկա Շուշի քաղաքը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, սահմանափակ է ծավալման համար: Այն հիմնականում կդառնար միասնական մայրաքաղաքի վարչական, կրթական, հոգևոր և մշակութային կենտրոնը, իսկ ներկա Ստեփանակերտը՝ հիմնական բնակատեղին: Ներկա երկու քաղաքները օդային ուղիղ գծով իրարից հեռու են 3-4կմ-ով, իսկ ավտոճանապարհով՝ 12կմ: Կապի ժամանակի ու տարածության կրճատման, միասնականացման համար առաջարկում էի ստեղծել տեղաշարժի նոր տրանսպորտ՝ ճոպանուղային ցանց: Առաջարկը ողջունվեց, և ասացին, որ հետագայում լուծելիք հարց է: Այդ օրերից անցել է 20 տարի: Հուսով եմ, որ մի օր կանդրադառնան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212539674394904 ...

    Կարդալ ավելին
  • Վստահ եմ, որ վաղվա հանրաքվեի արդյունքում՝ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են։ Մի դրական բան հաստատ կա դրանում. այսօրվանից հետո, պաշտոնապես կմեռնի «Ղարաբաղ» անվանումը։ Այսուհետ այդ բառը կմնա մերձկասպյան թյուրքերի բառապաշարում, իսկ հայկական լեքսիկոնից այն պետք է իսպառ հանվի։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը ջնջենք մեր բառապաշարից։ Կեցցե Արցախի Հանրապետությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212531398388009 ...

    Կարդալ ավելին
  • Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ գրեթե ֆիլմեր չկան։ Եվ ահա, ցուցադրվեց նոր ֆիլմ՝ «Կյանք ու կռիվ»-ը։ Բայց անհասկանալի է, թե ինչու էր պետք, որ վերջում գլխավոր հերոսը պարտադիր մեռներ։ Ֆիլմերը պետք է նաև հանրությանն ուղված խոսք ունենան։ Ու պետք չէր, որ այս ֆիլմի խոսքը հայրենիքը պաշտպանելիս պարտադիր զոհվելը լիներ։ Այն էլ այս ժամանակաշրջանում, երբ պարբերաբար լրահոսով տեղեկանում ենք զոհերի մասին։ Այս նեգատիվ ֆոնի վրա դրական էմոցիաներ են ավելի պետք։ Հատկապես, որ պատերազմ գնացածների մեծագույն մասը վերադարձել է տուն, հատկապես, որ պարտադիր զինվորական ծառանության մեկնածների մոտ բացառիկ դեպքերում են կորուստներ լինում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212328967247357 ...

    Կարդալ ավելին
  • Սովորաբար դրանք այն անձիք են, ովքեր քաջատեղյակ չեն իրենց էթնոսի պատմությանը, չեն կրում կամ աղոտ ու մակերեսային պատկերացում ունեն իրենց տեսակի մշակույթից, գերագնահատում են օտարինը՝ յուրացնելով նրանց որոշ լեզվամշակութային տարրեր և թերագնահատում և արհամարհում սեփականը: Նրանք, դուրս դնելով իրենք իրենց՝ իրենց ծնած հանրությունից՝ յուրայինների մեջ զգում են օտար: Մարդաբանորեն տարբերվելով այն հանրություններից, որոնց կուզեին նմանվել՝ սկսում են չարանալ սեփական տեսակի հանդեպ: Նրանք շատ նման են այն (ոչ բոլոր) խառնածիններին կամ օտար ափերում ծնված այն անձանց (էթնիկ մարգինալներ), որոնք ապրելով այլ էթնոսի մեջ ու ամեն առումով կտրված լինելով իրենց տեսակից, կրում են այլ մշակույթ, բայց տարբերվում են այդ մշակույթի տերերից, որի արդյունքում ատում են իրենց ֆենոտիպը, անգամ ծնողներին՝ ուրիշներից տարբերվելու և նրանց հետ չնույնականանալու համար:  Մարդը ծնողներից, այսինքն՝ իր տեսակից, ժառանգում է գենոտիպն ու ֆենոտիպը՝ արտաքին նշանները (աչքի գույն, ֆիզիոլոգիական արտաքին տեսք ու նշաններ, առողջական ժառանգականություն, բնավորություն և խառնվածքի տիպ), բայց ոչ մտածողությունը: Բնությունը (աստված) հային տվել է լավ ուղեղ՝ մտածողության կատարյալ գործիք: Ու եթե այն ճիշտ չձևավորվի ու լցվի՝ կարող է բումերանգի էֆեկտ թողնել և ի չարս ծառայի: Մտածողությունը ձևավորվում է ընտանեկան ու հանրային դաստիարակության արդյունքում, հետևաբար, առողջ հասարակություն ունենալու համար առաջնահերթ է համակարգված կրթամշակութային համակարգի ձևավորումը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212099876440230 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես որ մեծ են մշակութային՝ լեզվական, կրոնական, կառավարման, կենցաղային, էթիկայի, տեխնիկական, ռազմարվեստային, աշխարհընկալման և այլ տարբերությունները էթնիկական խմբերի մեջ, այնպես էլ տարբեր էթնիկական խմբեր շրջապատող աշխարհի երևույթները զգալի չափով տարբեր կերպ են ընկալում ու մեկնաբանում: Հայերս երբեմն զարմանում ենք, թե ինչու թուրքերն ու ադրբեջանցիները հաճախակի դրժում են իրենց երդումն ու խոստումները, և նրանց հետ որևէ հաստատուն համաձայնության հասնելը գրեթե անհնարին է: Խնդիրը նրանում է, որ նրանք, իրենց ազգային հոգեբանության և կրոնի յուրահատկությունից ելնելով, տարբեր նշանակություն են տալիս երդումներին, խոստումներին, «ազնիվ խոսք»-երին և պայմանագրերին, քան մենք՝ հայերս: Նրանք գտնում են, որ «գյավուրներին» կարելի է խաբել և նման արարքը հաճո է Ալլահին: Իսկ հայերը գտնում են, որ Աստված սրբություն է սիրում, նրան հաճո է ազնվությունը, սեփական խոստմանն ու երդմանը հավատարիմ լինելը, ինչպես նաև բարոյական ու վսեմ մնացած արժեքներն ու սկզբունքները: Հայերի մեջ միայն հանցագործ խաբեբաներն են մտածում թուրքերի բնորոշ ձևով:  Հետևաբար, թուրքերի, ադրբեջանցիների հետ որևէ հարցի շուրջ բանակցելիս՝ մշտապես պետք է հաշվի առնել նրանց ազգային մշակույթի և բնավորության այդ կայուն առանձնահատկությունները:  Եթե նրանց հետ ձեռք բերված համաձայնությունը չի ամրապնդվում ուժի և վերահսկողության միջոցով, ապա այն շատ անհուսալի է: Մենք հաճած ենք խաբվում, քանի որ հաշվի չենք առնում վարքի ու մտածողության վրա էթնիկական մշակույթի թողած ազդեցությունը: Էթնիկական խմբերը, տևական ժամանակով և մոտիկից առնչվելով ու հաղորդակցվելով միմյանց հետ, կատարում են տարբեր մշակութային փոխառություններ, որոնց թվում՝ նաև «ինքնստինքյան հասկանալի» ենթադրություններ: Սակայն նման մշակութային մերձեցումը մեծամասամբ մակերեսային է և չի խաթարում էթնիկական հիմնական գծերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212099476910242 ...

    Կարդալ ավելին
  • Էթնոպաշտպան մեխանիզմները սկսել են գործել հենց էթնոգենեզի սկզբնավորման շրջանում՝ էթնոսի միասնությունը, մշակույթն ու ձևավորված ընդհանրական հոգեկերտվածքը պահպանելու նպատակով: Ամեն մի էթնոս իր զարգացման ընթացքում անցնում է տարբեր փուլերով, հայտնվում տարբեր իրավիճակներում, բախվում կամ առնչվում է բազմաթիվ այլ էթնիկական հանրույթների հետ: Դրա արդյունքում նրա հոգեբանական ինքնապաշտպանությունն էլ նույնը չի մնում, լինում են էթնիկական «ԵՍ»-ի ուժեղացման, նրա հարմարվողական մեխանիզմների ավելի կամ նվազ արդյունավետության փուլեր: Վրա են հասնում նաև հոգեբանական ինքնապաշտպանության և ինքնապահպանման միտումների թուլացման շրջաններ, որի հետևանքով կարող են կործանվել նույնիսկ ուժեղ ազգերն ու պետությունները՝ իրենց ողջ քաղաքակրթությամբ: Դիտարկենք այս փոփոխությունները՝ ողջ էթնոսի ընդհանրական մակարդակում:  Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ազգի մեջ դավաճանների թիվն ավելանում է այն ժամանակ, երբ էթնոպաշտպան մեխանիզմները թուլանում և կորցնում են իրենց արդյունավետությունը, երբ ազգի ինքնապաշտպանական ներուժն ու ընդունակությունը նվազում է: Նվազագույնը դա կատարվում է 2 մակարդակում. 1.) Անհատի մակարդակում: Այս մակարդակում էթնիկական ինքնապաշտպանության թուլացումը կարող է լինել եսասիրության, ագահության, վախկոտության, նախանձի, իշխանասիրության, և այլ հատկությունների ու դրանց դրդապատճառների ուժեղացման հետևանքով: Նման դեպքում անհատի «ես»-ի և իր էթնոսի «մենքի»-ի նույնացումը թուլանում է, որի արդյունքում անհատն իր եսասիրական շահերից ելնելով՝ հեշտությամբ լքում է իր խումբը: Նման դեպքերում անհատի ոչ-էթնիկական ինքնապաշտպանությունն կարող է անգամ ուժեղանալ: 2.) Ողջ էթնոսի մակարդակում: Այս մակարդակում, ինչպես նաև նրա ենթախմբերում՝ ենթաէթնոսներում, դավաճանական հակումներ ունեցողների թվի մեծացումը, ընդհանուր առմամբ, պայմանավորված է ստորև նշված գործոնների ազդեցությամբ. I) Այլ ժողովուրդների մշակույթի, մասնավորապես լեզվի ուսումնասիրության ազդեցության տակ, II) Օտար կրոնի, նրա քարոզիչների ազդեցությամբ, III) Այնպիսի սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են խուճապը, սարսափը, հասարակական կարծիքն ու զանգվածային այլ հուզական վիճակներ, IV) Տվյալ էթնոսի ընդհանրական «ԵՍ»-կոնցեպցիայի անորոշության կամ թուլանալու հետևանքով: V) Որևէ էթնիկական հանրույթում դավաճանական հակումն ուժեղանում է նաև ներէթնիկական կոնֆլիկտների, նրա կազմում գտնվող խմբերի (ենթաէթնոսներ, քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ, կրոններ կամ կրոնական ուղղություններ, տնտեսական կամ քաղաքական ընտրանու ենթախմբեր և այլն) մրցակցության հետևանքով: Նման մրցակցության արդյունքում հայտնվում են պարտվածներ, ովքեր ֆրուստրացված են և տվյալ էթնոսում իրենց առջև այլևս հեռանկարներ չեն տեսնում (Ֆրուստրացիա (լատ.՝ frustra ապարդյուն, անհաջող; frustratio՝ անհաջողություն, խաբկանք, ծրագրերի խանգարում), իրական կյանքում կամ երևակայության մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ։ Ֆրուստրացիոն վիճակն արտահայտվում է ապրումների և վարքի բնութագրական առանձնահատկություններով և պայմանավորված է օբյեկտիվորեն անհաղթահարելի կամ սուբյեկտիվորեն այդպես ընկալվող դժվարություններով, որոնք առաջանում են խնդրի լուծման կամ նպատակի ճանապարհին։ Ֆրուստրացիան իր դրսևորումն է ստանում այնպիսի զգացմունքներում ինչպիսիք են հիասթափությունը, անհանգստությունը, զայրույթը, հուսահատությունը և այլն։ Հիասթափությունից տարբերությունը նրանում է, որ ֆրուստրացիայի ժամանակ անձը շարունակում է պայքարն իր նպատակադրման իրականացման համար)։ Օրինակ՝ Վահան Մարտիրոսյան, Վահե Ավետյան: Բոլոր այս պնդումներն՝ առանց դժվարության, կարելի է հիմնավորել անցյալի ու մեր օրերի պատմության բազմաթիվ փաստերով:  Հ.Գ. Այս գործոններին էլ ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել՝ համախմբված էթնոս ու կայուն պետություն պահելու համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10212098851654611 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն