• Մանուկ Սահակյան
  • Սահմանին իրավիճակը լարված է. հակառակորդը շարունակաբար ինտենսիվորեն կրակ է բաց թողնում հայկական բնակավայրերի, մարտական դիրքերի, դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ` խախտելով բոլոր մարդասիրական միջազգային հիմունքները և իրավունքները: Ամեն անգամ , երբ սկսվում է Հայաստանում ինչ որ քաղաքական բախումներ` ինչ-ինչ պատճառներով ` սամանին հակառակորդը սկսում է ձեռքերը երկարացներ և բանակցությունների սեղանից հարցը տեղափոխում մարտական ձևով հարցի հանգուցալուծման , կարծում եմ , որ ցանկացածս ինչ որ բան անելուց առաջ պետք է մեզ հաշվետու լինենք այս կամ այն խնդիրների առաջացման համար , եթե այսօր պետք է <<ապստամբություն>> լինի առաջինը պետք է մտածել սահմանին տիրող <<պայմանական >> խաղաղության մասինբ , որը կարող է թեթևակի բռնկումից պայթել և մեր խաղաղ անդորրը տեղափոխել անհանգիստ պատերազմական վիճակի, մենք բոլորս ականատես եղանք սահմանում տիրող ապրիլյան իրավիճակին հաշվետու եղանք ինքներս մեզ որ մեկ օրվա ընթացքում կարող ենք կրել հարյուրավոր զոհեր և ունենանք հարյուարավոր վիրավորներ, որ հարցինբ պետք է տալ խաղաղ տիպիկ բնորոշում ` ակնկալելով գերտերություններից ` մարդասիրական բոլոր հիմունքները պաշտապանող բանաձև հանրօգուտ մեր հանրությանը , եթե այսօր մենք ինքներս երկրի ներսում <<ապստամբություն>> ենք բարձրացնում , ուրեմս մենք պետք է նախ և առաջ մտածենք հետևանքների մասին և հարցից գնացող այլ մոտեցումների մասին և եթե մենք հիամ մեր հանրության հետ <<յոլա>> չենք գնում , արտաբերում <<ատում եմ ոստիկանին>. արտահայտությունը հետագայում ինչպես կարող ենք գերտերություններից պահանջել մարդասիրություն : Հարկ է նշել , որ մեր զոհված զինծառայողների ընտանիքները , որևոնք հարյուր չորսն են , ունեն աջակցության և սատար կայնելու աջակցություն ապացուցելու , որ մենք միասին կարող ենք անել ավելին լինել խրոխտ և ուժեղ ` ունենալով հզոր տղաների մեծ բանակ , այլ ոչ թե փողոցում վանկարկող ցուցարարների: Մենք ունեցել ենք հարյուր չորս զոհ և համոզված եմ ոչ բոլորիս հաճելի կլինի այդ թվաքանակի ավելացումը և ձեռնտու լսել ամեն օր հեռուստատեսությամբ թե այստեղ զոհ ունենք: Մեր ներքաղաղքական յուրաքանչյուր փոքրիկ ընդվզում հանգեցնում է պատերազմի և մենք պետք է մեզ հաշվետու լինենք այս կամ այն քայլը կատարելուց առաջ: Մեր տղաները երկու ամիս առաջ ապացուցեցին , որ մեր սահմանները անառիկ են հանուն հայրենիքի զոհաբերելով իրենց կյանքը, կարծում եմ մենք էլ ինչ որ բան ունենք բաց թողնված և բացը լրացնելու մարդասիրական նորմը արդեն իսկ խախտել ենք, եկեք ավելի հոռուն չտեսնենք և եզրակացություններ անենք , մեզ համար ամենից կարևորը , որ 200000 հայ խաղաղ ապրի իր երկրում` դրանից ավելի կարևոր հարց մենք չուննենք: ...

    Կարդալ ավելին
  • Զորիկ Ժիրայրի Գևորգյան (հունվարի 29, 1989, Իջևան - օգոստոսի 1, 2014, Մարտակերտ), հայ զինվորական, հետախույզ, զոհվել է ադրբեջանական զորքերի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս։ Կենսագրություն Ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, այնուհետ մշտական բնակության տեղափոխվել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաք։ Հայրը եղել է զինվորական։ 1996 թվականին միակ քրոջ՝ Անի Գևորգյանի (ծն. 1990թ.) հետ հաճախել են Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 դպրոցը, երկուսով սովորել են նույն դասարանում։ 2004 թվականին 8-րդ դասարանն ավարտելով՝ քույր ու եղբայր տեղափոխվում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան։ 2006 թվականին ավարտելով 10-րդ դասարանը՝ Զորիկն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, սկզբում ընտրելով հետևակի մասնագիտություն, այնուհետև 4-րդ կուրսում՝ սկսում հետախույզի մասնագիտացում։ 2010 թվականին լետենանտի կոչումով անցնելով ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայության է անցնում N. զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ-լետենանտի զինվորական կոչման և տեղափոխվում N. զորամաս՝ որպես վաշտի հրամանատար։ 2014 թ. օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս, արիաբար զոհվում է քաջարի սպան։ Զորիկ Գևորգյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում։ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։ Զորիկ Գևորգյանը կատարել է նաև 14 թռիչք պարաշյուտով, որի համար ևս պարգևատրվել է։ Զորիկ Գևորգյանի հիշատակին Վանաձորում՝ զինվորական ավանին կից տարածքում, մորեղբոր անմիջական նախաձեռնությամբ կառուցվել է և օրհնվել Ամենափրկիչ Զորավոր մատուռը։ Մատուռի վրա շղթաներով ամրացվել են խաչեր, որոնք թվով քսանհինգն են և համապատասխանում է հերոսի տարիքին, իսկ շղթաներն արտահայտում են Զորիկի ամուր կապը դեպի իր հավատն ու հողը։ Նույն տարածքում է գտնվում նաև Զորիկին նվիրված հուշաքարը` մանկության ընկերների կողմից և աղբյուրը` մարտական ընկերներից։ Զորիկ Գևորգյանի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ, որտեղ ծառայել է հերոս-հրամանատարը, ևս կանգնեցվել է հուշաքար։ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հենակետային վարժարանը 2014 թվականի նոյեմբերի 25-ից կրում է Զորիկ Գևորգյանի անունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1690584877878673&set=a.1566378870299275.1073741848.100007815318134&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն