• Արսեն Վարդանյան
  • Երբեմն սկսում եմ կասկածել. հայոց լեզվի շտեմարանի հեղինակները չե՞ն սիրում արդյոք իրենց մասնագիտությունը, որ նման հարցեր են կազմում, թե՞ իրենց մասնագիտական չբավարարված կրքերը թափում են ուսուցիչների և աշակերտների գլխին՝ մեռցնելով մարդու ստեղծագործական միտքը, երևակայությունը, աշխարհը բառերի միջոցով զգալու և տեսնելու հաճույքը, գրագիտությունը..... Ես չեմ պատկերացնում կյանքի մի իրավիճակ, երբ մարդուն պետք կգա, թե այդ ստորոգյալը պա՞րզ է, թե՞ բաղադրյալ, սահմանական եղանակի ո՞ր ժամանակաձևով է դրված այսինչ կամ այնինչ բայը, որոշիչը ի՞նչ հոլովով է դրված, տրված բառերից քանի՞սն են կապ կամ շաղկապ և նման անհեթեթ ու զուտ լեզվաբանական հարցեր: Ինչպես կարելի է խոսք կազմելու կարողության զարգացումը փոխարինել նման դատարկ, ոչինչ չսովորեցնող, անգրագիտության մղող հարցերով, լցնել երեխայի գլուխը տարատեսակ մասնագիտական գիտելիքներով (հաճախ բանասիրական ֆակուլտետն ավարտած ուսանողներն էլ չեն տիրապետում դրանց), որոնք նրան կյանքում դժվար թե պետք գան մարդուն կամ զարգացնեն ինչ-որ կարողություն կամ հմտություն:  Հայոց լեզու առարկան նախատեսված է միայն ու միայն բանավոր և գրավոր գրագետ խոսք սովորեցնելու համար. բոլոր առաջադրանքները, դասերը պետք է միտված լինեն դրան, իսկ քերականության իմացությունը լոկ գործիքներից մեկն է, որը պետք է նպաստի դրան, ոչ թե դառնա միակ նպատակը: Այս հարափոփոխ աշխարհում խոսքը եղել և մնում է մարդու հաջողության ամենակարևոր և կայուն գրավականներից մեկը կյանքի տարբեր իրավիճակներում: Ես գիտեմ, որ շտեմարան կազմողներն ինձնից հարյուրապատիկ ավելի խելացի, բանիմաց մարդիկ են /մեծ մասին անձամբ ճանաչում եմ/, բայց ինչքան պետք է տևի այս տգիտության շքերթը, և որքա՞ն պետք է լռենք: Նրանց մեծ մասը չի պատկերացնում դպրոցը, կրթական համակարգը, չի զանազանում նպատակները, խնդիրները..... Առաջարկում եմ միասնական բողոք-նամակով դիմել նախարարին այս հարցը լուծելու ուղղությամբ քայլեր մշակելու խնդրանքով: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/arsen.vardanyan.7/posts/1363212093788996 ...

    Կարդալ ավելին
  • «Ռեինկարնացիա» խումբն ազատ է, ինչպես բոլորս, ազատ է անելու այն, ինչ ուզում է, երգի այն, ինչ ուզում է, բայց նաև պետք է երգի այն, ինչը իր հանդիսատեսին դուր կգա: Սիրուն երգ է, լավ գաղափարով, տեսահոլովակ էլ գունեղ, շարժուն, թեթև ու դրական է, սակայն ամեն ինչ չիք է դառնում, երբ հասկանում ես՝ սա ստեղծվել է սատարելու մի կուսակցության, որի անդամների մի զգալի մասը տարօրինակ մականուններով կիսագրագետ և անգրագետ հանցագործներ են, որի ղեկավարներն այնքան են ատում իրենց երկիրը, որ ոչ մի ջանք չեն խնայում ժողովրդին թալանելու, երկիրը դատարկելու, հանցագործ ու շրիշակի մակարդակի արժեհամակարգ տարածելու ուղղությամբ: Կուզեի անկեղծորեն հավատալ, որ նրանք ինչ-որ բան փոխելու են դրականորեն, որ նվիրված լծվելու են հայրենիքի շենացման գործին, բայց ժամանակը ցույց է տվել, որ նրանք այդ նպատակը բոլորովին չունեն:  Հ.Գ. Ափսոսում եմ այն կարող և ունակ, բանիմաց և խոհեմ մարդկանց, որ այդ կուսակցության մեջ են: Թեև մի թաքուն հույս ունեմ, որ նրանք ինչ-որ բան կփոխեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/1128740900569451 ...

    Կարդալ ավելին
  • Երեք օր պահված 23 տարեկան որդու դիակից կախվել է մայրը, ճչում, բաց չի թողնում, որ սանիտարները տանեն իր որդուն: Քաշքշում են դիակի շորերից մի կողմից մայրը, մյուս կողմից՝ նրանք: Սանիտարներից մեկը ջղայնացած բռնում է դիակի ոտից և ձգում իրեն..... -Մի՛ տանեք,- ճչում է մայրը,- ես ինոր երկիր կը տանի, մեր սարերու ջուր կը խմցուցի, կը սաղցուցի.... մի՛ տանեք... Եկավ Հովհաննես Թումանյանը և շրջապատեց իրեն որբերոբ: Ես նրան գիտեի. այդ նա է, որ գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն»: Նա հագել էր սպիտակ շորեր և դրել կեպի: Կեռ քթով, սպիտակ ընչացքով, խաղաղ դեմքով նա կանգնեց, լուռ նայեց բոլորին, հետո նայեց հեռու և հեռացավ: Հետագայում, երբ ես կարդացի նրա «Հոգեհանգիստը», ինձ թվաց, որ նա հենց այդ օրը՝ մեզնից հեռանալուց հետո, գրեց այն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/997474843696058 ...

    Կարդալ ավելին
  • հաբռգել- հղփանալ, շփանալ հոպըլո - հորեղբայր բույնի - կատաղի, ամեհի մուտիլովչիկ - սուտասան, խաբեբա, ստահակ, սինլքոր պռիզնատ գալ - խոստովանել կուրսի ըլնել - իրազեկված, տեղյակ լինել: սուխոյ ատկազ - կտրուկ հրաժարում: Հեղինակ՝ քյառթական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Վարդանյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/994968467280029 ...

    Կարդալ ավելին
  • Սիրտս կտոր-կտոր եղավ այս նկարը սարքելիս, բայց հպարտությունից խեղդվում էի: Նրանցից յուրաքանչյուրի աչքերի մեջ կարդացի, որ պետք է բոլորս անանձնական սիրով լցված լինենք առ հայրենիք, մտքիս մեջ խոսեցի ՏՂԵՐՔԻ հետ, լսեցի նրանց պատգամը... Նրանք հերոսներ են, մերօրյա հերոսները, որ պատմություն են կերտում, որը դարեր անց կընթերցվի որպես հերոսական մի պատում, փառավոր անցյալի հիշատակ և հայի առջև կբացի նրա հավերժության խորհուրդը... Հ.Գ. Տարածեք.... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=868312626612281&set=a.127582744018610.23184.100003006554604&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Բայց գուզեմ ըսեմ, օր մեր ապրելակեբրը թույլ կուդա, օր որոշ բաներ զարգանան, իսկ որոշները՝ չէ: * Քաղաք կան շատ հասարակական կազմակերպություններ, որոնք օր ունին շատ թե քիչ կամավորներ: Կամավորներ... քաղաքում զարգանագը վազքի մշակույթը...  * Մենք սովոր ենք ծանր կյանքին, ծանր աշխատանքին, ուզած-չուզած էղածից շատ կաշխատինք: Ըդոր հմար էլ աջ-ձախ՝ ծանրամարտիկ են: * Մենք սովոր ենք պայքարելուն, վով գուզե գա, ում հետ գուզե գա: Վերում՝ զըմպցում գեդնին: Ըդոր համար էլ աջ-ձախ՝ ըմբշիշ են: * Ամեն մայլա իրա փողոցների փոսի չափսերն ունի: Առավոտից իրիկուն ստիպված կեղնիս թռիչք՝ բարձրություն, թռիչք՝ երկարություն էնեք: Ջրմուղը շատ համարեց, էս տարի նոր խաղահրապարակներ բացեց ամեն փողոց իրա ստանդարտ չափով փոս բդի ունենա: Կարող է չափորոշիչներ կան, որդեւ Մսի Կոմբինատի փոսերը ղոռադա փոսեր են, ընդեղի չեմպիոնների հետ ոտք գցել չէր էղնի: Դե Սավոյան փողոցն էլ չեմպիոններ ունի, բայց թե սաղս մե չռփի էղնինք: Ըդիկ Ջրմուղի կամքն է: Էս փոսերի երեսից սաղ թեթեւատլետ են: * Մանկուց մեզի կսեն, թե վով դուրդ չի գա, ազիզ ջան՝ տուր բերանը ջարդե: Ըդպես սաղս բռնցքամարտիկ դառանք: * Մեր նախագահը շախմատ խաղալ կսիրե, դե տնեցիք էլ շատ կսիրեն, ես էլ կսիրեմ, բայց թե օր ըդիկ նախագահն է... Դպրոցները սաղ սկսեցին շախմատ խաղալ սորվել: Սաղս շախմատիստ ենք: Հըբը կազինո ընչի՞ չենք էրտա դասղեկի հետ, այ էդ մեկն արդեն չիդեմ: * Բասկետբոլ ըդքան էլ տարածական չէ քաղաքում, բայց թե խոմ թոփն էլ չակուջ չէ: Չակուջ էղներ մեծ սիրով կշպրդեինք: Հատ ու կենտ մարդիկ են բասկետբոլիստ: * Ռագատկա: Ըսիգ սպորտաձեւի պես բան էր, օր գնաց կորավ: Շուշա էր, օր կփոխեին մայլի մեջ, ծեծ էր, օր կուդեինք: * Պզդի բաների վրա չենք կենտրոնանա, յեքքա բերանը վրեքս խոմ պդզի շառիգների հետեւից չէինք ընկնի: Թենիս խաղալով տուն պահել չստացվավ: * Հոկկեյ, դահուկներ, սնոուբորդ, չմուշկներ... Քաղաքապետարանի բնակկամունալ բաժինը թույլ չի տա էս սպորտաեւերը զարգանան քաղաքո: Բերեն աղ ու ավազ կցանեն փողոցների վրա: * Հրաձգություն: Ես ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ գիտեմ էդ Կալաշնիկովները ուրդեղից կհայտնվին անմեղ մարդկանց ձեռքերում: Էս սպորտաձեւից մրցաշարերը հազարից մեկ կեղնին: Ուղիղ միացում չկա, վեշնի լուրերով կրկնությունը կնայենք: * Պարտքով փող վերցնել ու թռնել: Թազա սպորտաձեւ է: Ով ինչքան վերցեց ու ինչքան հեռու գնաց: * Բասով բիլիարդ խաղցող քիչ կա: Կիերը պարապ կմնան: * Ուստին տեսնին՝ զառ կբերեն: Նարդին՝ թարգեն, բլոտ կխաղան: Բլոտը՝ թարգեն, նարդի կխաղան: Բիսետկեքը լսվիգը է նարդու չխկչխկոցի սիմֆոնիան: Սպորտաձեւ չէ, բայց թե ճիշտ կյանք է, ապ ջան: * Վեդրոյով քլորը բերեն ու չըըըըըըըըըլըըըըըըըըըըըպ... Լողի ես չեմ էրտա: Կսեն օձը կաշին տարին մե անգամ կփոխե, բայց ամեն լողավազան էրտալուց հետո ես կաշիս փոխեմգը:  Մյուս սպորտաձեւերի մասին յեկուց կամ մեկել օր կգրեմ կամ էլ չեմ գրե, այ քեզի բան: Շիրակի բազե Նյութի աղբյուր`https://www.facebook.com/arsen.vardanyan.freedom/posts/793994217373124?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • 1. Կոլումբիայի անունն առաջացել է հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի անունից: Այս անունը մի քանի անգամ փոփոխվել է‚ բայց 1886 թվականից երկիրը վերջնականապես անվանվել է Կոլումբիայի Հանրապետություն: 2.Կոլումբիան ամռան հավերժական թագավորություն է: Այստեղ ամբողջ տարին երկնքում շողում է արևադարձային կիզիչ արևը: 3.Ամենաերջանիկ երկրների ցանկում Կոլումբիան 6-րդն է: 4. Կոլումբիայում օրական խմում են 400 միլիարդ բաժակ սուրճ: 5. Աշխարհում երրորդն է կանանց համար նախատեսված ներքնազգեստի արտադրման ծավալով: 6. Պետական լեզուն իսպաներենն է:  7. Զմրուխտի արդյունահանման ծավալով այն աշխարհում բացարձակ առաջատարն է (95 տոկոս): 8.Մայրաքաղաք Բոգոտան տարածքի մեծությամբ երրորդ քաղաքն է աշխարհում: 9. Կոլումբիայի եռագույն դրոշի գույները խորհրդանշում են՝ դեղին՝ այս երկրի տարածքում հայտնաբերված ոսկին կապույտ՝ այն շրջապատող օվկիանոսները‚ տարածքում առկա գետերը և երկինքը կարմիր՝ Կոլումբիայի անկախության համար թափված արյունը: 10. Այս երկիրը աշխարհին տվել է այնպիսի հայտնի մարդիկ‚ ինչպիսիք են գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը‚ նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն‚ երգչուհի Շակիրան և այլք: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/831170740326470 ...

    Կարդալ ավելին
  • Գյումրին մեր տունն է - Gyumri is our home երիտասարդական նախաձեռնությունը գալիս է Գյումրու անունը փառքով գրելու Գինեսի ռեկորդների գրքի մեջ: Համոզելու ենք ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը, որ երիտասարդական նախաձեռնություններն այսուհետ եւս լինեն հայտատուներ: Պատմական ժամանակներ են գալիս: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/arsen.vardanyan.freedom/posts/786047924834420?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • 1. Անգլերենը պաշտոնական լեզու է աշխարհի 67 երկրներում (նաև այլ լեզուների հետ համատեղ): 2.Անգլերենում ամենաշատը S տառով սկսվող բառերն են: 3.Goodbye բառը հին անգլերենից ստուգաբանորեն նշանակում է Աստված քեզ հետ՝ God be with you: 4. Անգլերեն առաջին բառարանը գրվել է 1755 թվականին: 5. 'I am'-ը անգլերեն ամենակարճ երկկազմ նախադասությունն է: 6.Անգլերեն alphabet բառը ծագում է հունարեն այբուբենի առաջին և երկրորդ տառերից: 7.Աշխարհի բնակչության մեկ քառորդը այս կամ այն չափ տիրապետում է անգլերենին: 8.ԱՄՆ-ում անգլերենն ունի ավելի քան 24 բարբառ: 9. 'lol' բառը 2011 թվականին ավելացվել է Օքսֆորդի անգլերեն բառարանում: 10.set-ը անգլերենում ամենաշատ իմաստներն ունեցող բառն է: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/829667323810145 ...

    Կարդալ ավելին
  • 1. Ամենաշատ հոմանիշ բառերը անգլերենում են: 2.Կանադա անունը տեղաբնակ հնդկացիների լեզվով նշանակում է մեծ գյուղ: 3.Անգլերեն նվեր (gift) բառը գերմաներենում նշանակում է թույն: 4.Կամբոջական այբուբենում կա 74 տառ‚ իսկ Սողոմոնի Կղզիների լեզվում՝ 11: 5.Ամենաշատ լեզուները տարածված են Ասիայում և Աֆրիկայում: 6.Լատիներենից վիրուս թարգմանաբար նշանակում է թույն: 7.Սեուլ անունը կորեերենում նշանակում է մայրաքաղաք: 8. Միջազգային էսպերանտո արհեստական լեզուն ստեղծվել է 1887 թվականին: 9. Almost-ը անգերեն ամենաերկար բառն է‚ որի տառերը դասավորված են այբբենական հերթականությամբ: 10. Հայաստանի հարևան երկրների լեզուներից միայն պարսկերենն է ցեղակից հայերենին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/829113140532230 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն