• Նանե Արզումանյան
  • Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար.......  Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ…Ինքս էլ չգիտեմ...  Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ: Էլ գրել չեմ կարողանում ....... Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ ....... Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ: Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի: Սիրելիս: Սիրելիս: Սիրելիս ....... Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ: Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր: Ես միշտ քոնն եմ լինելու....... Ոչ մի էժան բան մի արա,- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն: Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող,- ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի: Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:  …Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը ....... Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին.......  Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի: Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը….... Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ու-զում, ու-զ-ու-մ .......  Ուզում եմ հայհոյել ... Պարույր Սևակ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nane.arzumanyan/posts/1103897752980497 ...

    Կարդալ ավելին
  • Ամենատարօրինակ խաղը կյանքում ժամանակն է...դու անցնում ես ամեն ճանապարհով, իսկ այն՝ քեզ հետ զուգընթաց: Դու ուզում ես, որ այն քեզ սովորեցնի լռել, սովերեցնի չզարմանալ, դու պարզապես ուզում ես լռել ցավի մասին: Բայց քմահաճ ժամանակն ունի իր նախասահմանված ուղին. միշտ հայտնվում է ամենաանսպասելի իրավիճակում, իրեն կարգում գլխավոր և սկսում քեզ ենթարկեցնել իրեն:Արդյունքում հասկանալի է դառնում մի պարզ ճշմարտություն՝ երբեք ոչինչ հենց այնպես չի լինում, կյանքն էլ գիտի ինչ պատկերել քեզ համար: Մնում է միշտ ժպտալ, հա, նայել ցավին ու ժպտալ, նայել ցավեցնողին ու կրկին ժպտալ. կյանքն ինքը մի պարզ օր նույնակերպ զգացողություն կապահովի քեզ "ժպիտ" պարգևողին, որովհետև ոչ մի քարտեզ իր գծած ճանապարհը շեղողին չի մոռանում...Ժպտա ցավին և ներիր բոլորին ամեն ինչ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nane.arzumanyan/posts/985497881487152 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DYEgLel8pFKFMB5escp2.jpg

    Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին... Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից...Բոլորը գիտեն,որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ...Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է,որ չզարմացա,որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է...Այո՛,սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը... Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին,Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը..."Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը...",-ասել է ազերի ակադեմիկոսուհին...Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները... Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է."Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր,քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան... " Պարզվում է,ըստ Գյոհվարի,որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում,եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում...Համոզված եմ,որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի,քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ...Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է,քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը... Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է,որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը...Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը...Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ..."Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել...Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել...Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի,Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր...Դա այդպես չէ...Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին...Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր...",-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան... Նախ,ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն...Նրանք փաստերով չեն խոսում...Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված...Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում... Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը...Դա նրանց կիսով չափ հաջողվել է...Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը...Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները...1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ...Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում... Զարմանալ կարելի է...Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել... Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1460018350748776

    Կարդալ ավելին