• Սուրեն Սարգսյան
  • Բնականաբար, Էրդողանը Ղրիմի անեքսացիան ապօրինի է համարելու։ Բայց իրա հիմքն ուրիշա, որովհետև այդ անեքսացիան ինքը չի արել, այլ՝ ռուսները, իսկ Թուրքիան Ղրիմի հարցում քիչ բարձրաձայնվող, բայց լուրջ հավակնություններ ունի։ Քթի տակից ռուսները տարել են։ Ու եթե Ուկրաինայից ավելի հեշտ կլիներ Ղրիմ խլել, ռուսներից անհնար է դառնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155738700305421 ...

    Կարդալ ավելին
  • Ուրախ եմ, որ ծանոթացան։ Թրամփը կյանքում երկրորդ հայ մարդուն է հանդիպում։ Նա նույնպես Սարգսյան է։ Դե, առաջինը հիշում եք, ես եմ :))))) Հիմա ասումա․ «Մելան, էս սաղ հայերը Սարգսյա՞ն են»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10155677683985421&set=a.386217890420.205177.609935420&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում չափազանց կարևոր նորություն կար։ Այն վերաբերում էր մի թեզի, որի մասին մշտապես խորհել և խոսել եմ։ Դա խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ակտիվացման հարցն է։ Դա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձր պահելու անհրաժեշտ նախապայման եմ համարում։ Չմոռանանք, որ խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը ռազմական համագործակցության հիմնական շրջանակներից մեկն է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հետ։ Այս առումով խնդիրը նաև արտաքին քաղաքական դիվիդենտ ունի։ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է ավելացնել UNIFIL և MINUSMA առաքելություններում իր մասնակցությունը, չափազանց կարևոր է։ Միաժամանակ, Հայաստանի մասնակցությունը Սիրիայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը (հավանաբար UNMIS), Հայաստանի համար ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն։ Դա ազդեցիկ է դարձնելու Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում, իսկ սիրիահայ համայնքի համար էլ ապահովության յուրահատուկ երաշխիք և հոգեբանական աջակցություն է լինելու։  Հետևաբար, Սարգսյանի ելույթը համարում եմ Հայաստանի ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր։ Կարծում եմ` սա պաշտպանության նախկին և ներկա նախարարներ՝ Սարգսյանների համատեղ գաղափարն է։ Սա լավ հաշվարկած ռազմադիվանագիտական դասական քայլ է, երբ ռիսկերը քիչ են, դիվիդենտները՝ շատ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155674162790421 ...

    Կարդալ ավելին
  • Պաշտպանության նախարարը Չինաստանում է։ Գլոբալ գերտերություն, ռազմական արդյունաբերության հսկա, համաշխարհային անվտանգության համակարգի առանձին հիմնասյուն և վերջապես բարեկամ պետություն։ Երկու նախարարների հանդիպման արդյունքում արդեն իսկ 10մլն յուանի անհատույց օգնության համաձայնագիր ունենք։ Ունենք նաև կարևոր հայտարարություն՝ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում՝ Չինաստանի դիրքորոշման մասին։ Սարգսյանը նաև հարցազրույց է տվել Չինաստանից զենք ձեռք բերելու մասին և ընդգծել, որ մեր հիմնական դաշնակիցն այս ոլորտում Ռուսաստանն է, սակայն «եթե դրանից դուրս լինեն որևէ հնարավորություններ, որոնք մեզ կարող են հետաքրքրել նաև չինական զենքի մատակարարների մոտ, իհարկե, մենք այդ երկխոսությունը ևս կշարունակենք»: Ուզում եմ հիշեցնել հետաքրքիր մի հանգամանք։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրավանախորդների, Վազգեն և Սերժ Սարգսյանների՝ Չինաստան կատարած այցերը Հայաստանի բանակաշինության համար ունեցել են բացառիկ արդյունքներ։ Այդ արդյունքները ցուցադրվել են մեր զորահանդեսների և զորավարժությունների ժամանակ։ Այդ արդյունքները հարյուրվոր սպաներ են, ովքեր իրենց կրթությունն են ստացել Չինստանում։  Վստահ եմ, ռազմական դիվանագիտության չինական ուղղությունը ստացվում է և այս ավանդույթը շարունակվելու է՝ պարունակելով բազմաթիվ ուղերձներ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և իհարկե Ադրբեջանին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155639806355421 ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 1-ին Հայաստանը մասնակցում է «Noble Partner» զորավարժություններին, որը ԱՄՆ առաջնորդությամբ ստեղծված և ՆԱՏՕ-ի «Response Force» ծրագրի բաղկացուցիչն է։ Մասնակիցներին ողջունում և ՌԴ-ի նկատմամբ քննադատություն է հնչեցնում անձամբ ԱՄՆ փոխնախագահ Փենսը՝ միջոցառմանը հագցնելով հակառուսական շապիկ։ Հայկական կողմը դա գիտակցել է և մասնակցել է զորավարժություններին՝ առանց վերապահման։ Մեկ ամիս անց, մասշտաբներով անհամեմատելի և որոշ առումով վիճարկելի (ՆԱՏՕ-ի կողմից ուղղակի կազմակերպված լինելու առումով) «Agile Spirit» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում, ըստ էության կարևոր էլ չէ, թե ինչ հիմնավորմամբ։ Ի՞նչ է փոխվել մեկ ամսվա ընթացքում։ Ճիշտ է, Պուտին-Սարգսյան հանդիպում է եղել։ Ի՞նչ է դրանից օրեր անց հայտարարել Սարգսյանը, այո ԵՄ-ի հետ ստորագրում ենք համաձայնագիրը։ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման դիմաց ժեստ ենք անում, թե կատարում ենք ռուսների խնդրանքը, կարևոր չէ։ Այս «Trade Off»-ը ես ընդունելի եմ համարում։ Հավատացեք, ռուսների, կամ ամերիկացիների հետ հարցերը չկորդինացնելը խոհեմ չէ։ Գերտերությունների բախման ժամանակ «ոտատակ» ենք ընկնելու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155625591350421 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես և կանխատեսել էի, սպասվում է Սարգսյան-Պուտին հանդիպումը։ Մի քանի ուշագրավ հանգամանք։ Բնական է, որ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է Արցախյան հիմնախնդիրը։ Սրա մասին խոսել եմ մոտ երկու շաբաթ առաջ։  Ակնհայտ է, որ խոսվելու է ԵԱՏՄ-ի թեմայով։ Կարծում եմ, եթե թեման իրոք կա, ապա Թուրքիա-ԵԱՏՄ հնարավոր համագործակցության մասին Պուտինը հարցնելու է Սարգսյանի դիրքորոշումը։ Չեմ բացառում, որ Պուտինն ու Էրդողանը խոսել են այդ թեմայով։ Նկատեմ, որ Պուտինը երբեք ոչ մի այլ պաշտոնյաի հետ այդքան ակտիվ հեռախոսակապի մեջ չի եղել, որքան Էրդողանի։ Չեմ բացառում, որ օրեր անց կրկին Մոսկվա-Անկարա հեռախոսազանգ կլինի։  Չնայած դրան, հանդիպման մեխը իհարկե լինելու է Արցախի թեման։ Կարծում եմ կրկին կխոսվի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների մասին, որոնք Ադրբեջանը դեռևս չի կատարել։ Ի դեպ ռուսական կողմը պարիտետ պահելու հարցում այնքան է խորացել, որ Սարգսյան-Պուտին հանդիպումն էլ է Սոչիում կազմակերպում՝ Պուտին-Ալիև օրինակով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155587309460421 ...

    Կարդալ ավելին
  •   Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը մոտավորապես այսպիսինն էր. «Թուրքիայի ԵՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ այդ դեպքում Թուրքիան պարտավորվելու է բացել հայ-թուրքական սահմանը»։ Հիմա, երբ Թուրքիան հայտարարում է ԵԱՏՄ-ի նկատմամբ իր հետաքրքրվածության մասին, Հայաստանը չեմ կարծում անցյալից տարբերվող դիրքորոշում ունենա, քանի որ այս դեպքում էլ հայ-թուրքական սահմանի բացումը պարտադիր է։ Սպասում եմ պաշտոնական դիրքորոշմանը, իսկ թեմային դեռ կանդրադառնամ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155584870970421 ...

    Կարդալ ավելին
  • Եթե քաղաքական հարաբերություններն այդքան չեն հասունացել, որ ռեզիդենտ դեսպան ունենանք Իսրայելում, և/կամ դա շարունակում է մնալ «նուրբ» հարց մեր արտաքին քաղաքական օրակարգում, ապա առաջարկում եմ ՊՆ-ին ռազմական կցորդի գրասենյակ բացել Թել Ավիվում և ակտիվ աշխատել պաշտպանության բանակի և զենք արտադրող ընկերությունների հետ՝ կանխելու Իսրայելական զենքի վաճառքը Ադրբեջանին։ Պարտավորվում են ինձ վրա վերցնել միջազգային, միջպետական և ներպետական իրավական հնարավոր խնդիրների կարգավորումն անհատույց կերպով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155572287765421 ...

    Կարդալ ավելին
  • 1994-ի այս օրերին ՀՀ առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնական-ախատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում։ Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը եղել է Վաշինգտոնում, Դետրոյտում, Բոստոնում և Լոս Անջելեսում։ Այցը արժեցել է ընդամենը 137.371 դոլար և ֆինանսավորվել է համայնքի կողմից։ Ի դեպ Վաշինգտոնում Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության (ЦРУ) ղեկավարին, որը իհարկե կոնֆիդենցիալ հանդիպում էր, սակայն արդեն ենթակա է գաղտնազերծման։ Հանդիպումը Հայաստանի համար չափազանց կարևոր է եղել, իսկ Ադրբեջանը նման հնարավորություն չի ունեցել։ Մանրամասները շուտով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155569261775421 ...

    Կարդալ ավելին
  • Հավանաբար նկատած կլինեք Ադրբեջանի PR տեխնոլոգների հետևյալ ստանդարտ սցենարը։ Ընձեռնված առիթ: Հուլիսի 21-ին Ալիևը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինին (կարող էր հանդիպել Մակրոնին կամ Թրամփին)։ Իհարկե, նման հանդիպումների ժամանակ Ալիևը առանձնապես լուրջ ձեռքբերումներ չի արձանագրում, մաքսիմում բողոքում է հայկական «զավթողական» քաղաքականությունից և Սերժ Սարգսյանից: Իսկ իրականում հանդիպումը «ծախում» է Ադրբեջանի հասարակության վրա՝ պատրանք ստեղծելով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակցից ինչ-ինչ «դոբռոներ» է ստացել։ Նման հանդիպումներից հետո սկսվում է «գովազդային արշավը»։ Նպատակը։ Իշխանության ամրապնդում: Անձնական գործոնի և կլանի կարևորում: Իմիտացիոն ֆոնի ձևավորում, որ Ադրբեջանի համար միակ հարց լուծողն Ալիևն է, միայն իրեն են ընդունում Կրեմլում, Սպիտակ տանը, Ելիսեյան պալատում: Միջոցները։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանում տեղի են ունենում համակարգված ռազմահայրենասիրական գործընթացներ, PR ակցիաներ՝ համեմված սահմանային սրացումներով: Դասական օրինակ են «Հայկական լրտեսական խմբավորումների վնասազերծումը», «Հայկական դիվերսիոն խմբերի ոչնչացումն ու ետ շպրտումը», «Ադրբեջանին են հանձնվում հերթական հայկական քաղաքական հալածյալները» և այլն: Այս ֆոնը համեմվում է լրատվական քարոզչական հնարքներով և մամուլը լցվում է «Азербайджан наращивает военную мощь в Нахчыване», «Саргсян почти сказал: «Нам с вами, Владимир Владимирович, не по пути»», կամ «Путина больше не ждут в Ереване» վերարտադրությամբ վայ-վերլուծականներով:  Այսինքն՝ հանդիպումը ինքնին առավել քիչ էֆեկտ է ունենում, քան դրա վրա կառուցված վայ-վերլուծություններն ու Ալիևի PR-ը։ Ավարտը։ Նման գործընթացների ավարտն ու տապալումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կայանում է, ասենք, Սարգսյան-Պուտին հանդիպումը: Իսկ նման հանդիպումները սովորաբար չեն ուշանում, քանի որ Մոսկվան և/կամ այլ համանախագահները պահպանում են պարիտետը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155560150070421 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն