• Արթուր Տեր-Մելիքսեթյան
  • 1. Երեխա կունենաս, նոր կհասկանաս ծնողի ղադրը։ 2. Մենակ պապանա լավը, բա ի՞նչ։ 3. Նորմալ հագնվի։ Որ հիվանդացար, ես քեզ չեմ բուժելու։ 4. Տնից դուրս գալուց զիբիլը չմոռանաս։ 5. Ես էլ եմ շատ բան ուզում։ 6. Ո՞նց չկա, հեսա, որ էկա, գտա, աչքդ եմ մտցնելու։ 7. Ամանները լվա՛։ 8. Էդ սենյակի լույսը հետևիցդ անջատի, ստեղ փող չենք տպում։ 9. Հերիքա հայելու դեմը զուգվես, ուզողներդ սենց էլ են ուզում, գոհ ենք։ 10. Էդ կոմպի դեմի բաժակները հավաքի, թափթփված։ P.S. Մեկնաբանության մեջ գրեք ձեր տարբերակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturtermeliksetyan/posts/1986731101640448 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստան մի երկիր որտեղ ծանոթն է դեր խաղում ու պապայի հաստ վիզը, ինչքան հաստ է վիզը այնքան մեջքին հաստ մարդ է կանգնած: Խոսքը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդի՝ Ռազմիկ Դանիելյանի 16 ամյա տղայի մասին է, որը ստորագրությամբ ազատ է արձակվել: Համոզված եմ, եթե լիներ մեկ այլ անպաշպան երեխա, ապա հիմա ստորագրությամբ ազատ չէր հարձակվի: P.S` հիշեցնեմ, մի քանի օր առաջ քաղաքապետարանի մեքենայով առանց վարորդական իրավունքի ավտովթարի արդյունքում ձերբակալվել էր, քանի որ վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ 44 ամյա Վալերի Թորոսյանին։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել էր: #ՍաղԼավաԼինելուԲալեսՊապանԿողքիդԷՇլորիդՉդնես Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturtermeliksetyan/posts/1900324493614443 ...

    Կարդալ ավելին
  • Դաժան է շատ պատերազմը, ավելի դաժան է դառնում, երբ նրանում երեխաներ են խառնվում: Կապ չունի, որ ազգությունից ուզում է լինի, միևնույն է, երեխայի անմեղ մտքում եւ միամիտ գլխում հարց է ծագում <<ի՞նչ է պաերզմը, ինչո՞ւ են մարդիկ պատերազմում>>: Այս տրված հարցերին նրանք այսպես են պատասխանում <<պատերազմը մեծ խաղ է, որտեղ խաղում են մեծ մարդիկ, նրանք մի քիչ նման են երեխաների` ձանձրանում են շատ շուտ եւ կազմակերպում խաղեր, որ հետաքրքիր անցնի, բայց գալիս է մի պահ, երբ նրանք շատ են տարվում այդ խաղով, կռվում են ոչ թե փայտերով, ինչպես մենք, այլ զենքերով, նրանք կռվում են ոչ թե կոնֆետի, կամ խաղալիքի համար, այլ փողերի, միգուցե, որ հետագայում ավելի շատ գնեն դրանք: Բայց այդ փողը նրանք մարդկանց սպանելով են վաստակում, իսկ մեր խաղերում նման բան չկա>>: <<Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչու են երեխաները չարություն անում, քանի որ ուզում ենք ինչ-որ մեծ փոփոխություն լինի, նույն կերպ էլ մարդիկ են վարվում, նրանք ինչ-որ մեծ փոփոխություն են ցանկանում, այդ պատճառով էլ պատերազմում են, չնայած, երբ ես չարություն եմ անում, կամ պետք է ստեմ չպատժվելու համար, կամ պետք է մեղքս ուրիշի վրա բարդեմ, կամ էլ պետք է ընդունեմ այն եւ պատժվեմ մայրիկի կողմից>>: Գերմանիա երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին, կոնկրետ թվականը եւ ամիսը չեմ հիշում, հիշում եմ միայն գոռոզ գերմանացիներին ազգայնամոլական հոգով եւ մտքերով տարված, հիշում եմ գերմանացի կանանց ամոթահար կանգնած իրենց ամուսինների, եղբայրների եւ հայրերի արտահայտած մտքերից եւ գործած արաքներից: Հիշում եմ ծերերին հիասթափված այս կյանքից, աշխարհից եւ մարդկանցից, նրանք տեսնում էին նոր կյանք ռմբակոծված պատերից, մարդկանց տառապած հոգիներից, տարածված ազգայանամոլական փիլիսոփայությունից այն կողմ: Թե որքանով էր դա ճիշտ, նրանք դա չգիտեին, ուղղակի ստիպված ապրում էին: Հիշում եմ երեխաներին ոգևորված մեծ ինքնաթիռներից, տեսած զինվորներից եւ փողոցով անցնող տանկերից: Նրանց համար սա մեծ խաղ էր, որտեղ մարդիկ մահանում էին եւ պետք է, որ նորից կենդանանային, ինչպես իրենց խաղերում, երբ ինչ-որ մի պատահական զինվոր վիրավորվում էր փայտե զենքից, իսկ խաղի ավարտից հետո, կրկին կենդանանաում եւ տուն վազում: Այսպես էին նրանք այդ իրավիճակը պատկերացնում եւ մայրերը նախընտրում էին հենց այդպես էլ պատասխանել նրանց մանկական հարցերին թաքցնելով լիակատար դաժանությունը մանկական խաղերի եւ այդ <<դաժան>> խաղերից բխող կանոների տակ: Գերմանիայում նման ընտանիքներ շատ կային, որտեղ հայրը զինվորական էր, մայրը տնային տնտեսուհի, իսկ երեխաները չարաճճի: Այս մեկը ևս բացառություն չէր: Հայրը` մինչև իր հարգի գործին անցնելը եւ զինվորականին պատիվ բերող համազգեստը կրելը, զբաղված էր այն գործերով, որոնցով սովորաբար զբաղված են լինում հայրերը անկախ ազգությունից: Այս անգամ նա որոշել էր տան պատերին նոր երանգ հաղորդել, չնայած որ այդ տարիներին մարդկանց հոգիներում միայն գորշ գույներն էին գերակշռում: Կաթիլ, կաթիլ, նա ներկը կաթեցրեց առավոտյան բուռն խաղից հոգնած եւ քուն մտած, իր աղջկա քթին, վերջիններիս էլ անակնկալի եկավ եւ զարթնեց: - Տարօրինակ հոտ է գալիս, հայրի'կ, սա ներկի՞ց է: - Այո,դու առաջին անգամ ես չէ՞ ներկ տեսնում եւ առհասարակ նրա հոտն էլ քեզ համար պետք է, որ նորություն լինի: - Իսկ իմ սենյակը նույնպե՞ս ներկելու ես: - Այո, իսկ դու ի՞նչ գույն կցանկանայիր, որ ներկեի: - Կապույտ, ես շատ եմ սիրում կապույտը: - Լավ, այս սենյակը վերջացնեմ, կանցնեմ քո սենյակին: Իսկ հիմա գնա խաղալու, կարծես թե ընկերներդ են եկել քո հետևից իմ արքայադուստր: Երեխան հագավ կոշիկները, վերցրեց տիկնիկը եւ գնաց ընկերներին դիմավորելու: Ստացվեց այնպես, որ մեր փոքրիկ աղջնակը չի կարող իր սենյակը ներկած տեսնել եւ չի կարող կրկին զգալ ներկի հոտը, որը նրան, անկեղծ ասաց դուր էր գալիս: Փաստորեն ստացվեց այնպես, որ իր հայրը պարտավոր է դուրս գալ հոր կերպարից եւ հագնելու իրեն այդքան հարգանք եւ ազդեցիկ կերպար հաղորդող զինվորական համազգեստը: Իրավիճակը կտրուկ փոխվեց, հակահարվածները սկսեցին ավելի վտանգավոր եւ ահաբեկող դառնալ: Չնայած հասարակության բոլոր շերտերը տագնապի մեջ էին, բայց զինվորականները եւ երեխաները կարողանում էին դեռևս պահպանել իրենց պատկերացումները այդ մեծ իրադարձության մասին: Զինվորականները հավատում էին իրենց արիական ցեղի հաղթանակին, իսկ ահա երեխաները` անհամբեր սպասում այս մեծ խաղի ավարտին, նրանց ավելի շատ հաղթողն էր հետաքրքրում, քան այդ հաղթանակին հասնելու արդար եւ անարդար, մարդկային և բարբարոսական միջոցները: Ինչպես իսկական սիրող եւ ընտանիքը պահպանող հայր զինվորականը, որի ո'չ կոչումն եմ հիշում, ո'չ անունը, միայն ազդեցիկ կերպարը եւ գրավված բարձր պաշտոնը գերմանական զորքերում, ընտանիքին տեղափոխում է մեկ այլ վայր, ավելի հանգիստ, բայց միևնույն ժամանակ, լիովին դատարկված մարդկանցից, ավելի ապահով, բայց միևնույն ժամանակ ավելի այս վայրը իր մեջ ավելի դաժանություն էր կրում, քան ամբողջ մեծ խաղը վերցրած: Հետաքրքիր է միանգամից քաղաքներից ու աղտոտված օդից, ինչու չէ նաև մարդկանցից, կտրվելով հայտնվել ավելի մաքուր էկոլոգիապես, եւ ավելի ձանձրալի հոգեպես, վայրում: Մենք հաստատ դեռ այնքան չենք հասունացել, որ կարողանանք մարդկանցից հեռանալով ներդաշնակ հարաբերության մեջ մտնել ծառերի հետ, խոսել ծաղիկների հետ եւ ձուլվել բնությանը: Այդպես էլ ձանձրանում էի մեր փոքրիկը կտրված ընկերներից, խաղերից եւ ընկած ձանձրույթի մեջ, նա նոր հետաքրքրություններ էր փնտրում իր համար: Մի անգամ այս աղջիկը որոշում է դուրս գալ տան սահմաններից: Շրջում է բնության գրկում, նա դեռ այնքան չէր մեծացել, որ գնահատեր այդ գեղեցկությունը, բայց այնուամենայնիվ, նրա համար դա նորություն էր, իսկ ամեն նորություն հետաքրքիր է եւ գայթակղիչ: Անցնում է մի փոքրիկ առու, գտնում մի փայտ եւ սկսում վազել անտառի փոքրիկ բնակիչների հետևից: Նա բնավ սպանելու մտադրություն չուներ, պարզապես փորձում էի մի փոքրիկ խաղ սկսել: Անընդհատ հեռանալով դեպի տուն տանող ճանապարհից, բնությունը էլ ավելի գայթակղիչ էր դառնում իր փոփոխվող կերպարներով: Սկզբում փարթամ ծառեր, հետո կանաչ եւ թարմ խոտեր, որոնց վրա արժեր պառկել եւ հիանալ խաղաղ երկնքով, քանի որ շատ երկար ժամանակ կլիներ, ինչ նա այսքան խաղաղ ու կապույտ երկինք չէր տեսել, իսկ հետո ինչ որ կառույցներ տների նման, բայց փշալարերվ պաշտպանված, հարց է ծագում. այս տները դրսի՞ մարդկանցից են պաշտպանում, թե՞ ներսի մարդկանց դրսից: Հետո հեռվում նշմարեց մի քանի մարդկանց, որոնք կրում էին հենց այն նույն համազգեստից, ինչ իր սիրելի հայրը: Մոտենալով նրանց նա տեսավ մարդկանց, որոնք քնած էին իրար վրա ընկած եւ բոլորը ներկված էին կարմիրով: Նա ուզում էի ավելի մոտենալ, ստուգելու համար, արդյոք նրանցից ներկի իր սիրելի հոտն էր գալիս, բայց նրա հայրը նկատեց եւ վազեց նրա ուղությամբ կանգնեցնելու համար: - Հայրի'կ, այս մարդիկ քնա՞ծ են: - Այո, շփոթված ասաց հայրը: - Իսկ նրանք ներկվա՞ծ են: - Այո, նրանք քնել են արգելված վայրում, այդ պատճառով էլ նրանց ներկել են, որ ինքնաթիռները վերևից տեսնեն եւ չվնասեն նրանց: - Ինչ լավ է հայրիկ, որ դու նման բան ես մտածել քնած մարդկանց չվնասելու համար: - Այո իմ արքայադուստր, դե շտապիր տուն, ես զինվորին կասեմ, որ քեզ ուղեկցի եւ այլևս այստեղ մի վերդարձիր լա՞վ, նրանք վաղը կարթնանան և կհեռանան: - Լավ, աղջիկը գրկեց հորը ամուր ամուր, կարծես նա նրան ավելի շատ սկսեց սիրել իր <<մարդասեր>> արարքի համար: - Հայրիկ, դու տանը կարմիր ներկ ունե՞ս: - Պետք է, որ ունենամ, ինչո՞ւ ես հարցնում: - Երբ փոքրիկ եղբայրս կքնի բազմոցին, մենք նրան կարմիրով կներկենք, այս մարդկանց նման, որ մայրիկը գա եւ չբարկանա նրա վրա, որ իր սնկողնում չի քնել: Հայրը մի պահ ցնցվեց, իսկ հետո անզորությունից ժպտաց եւ ճանապարհեց իր աղջկան: Աղջկա համար տպավորիչ եւ հանճարեղ էր այս լուծումը, գնալով նա հասկանում էր, որ այս մեծ խաղը ավարտվում է: Չնայած, նա իր հորը խոսք էր տվել, որ այլևս չի վերադառնա, բայց չկարողացավ պահել խոստումը եւ երկու օր անց կրկին որոշեց այցելել ներկված մարդկանց համոզվելու համար, թե նրանք արդյո՞ք քնից արթնացել ու գնացել են, եւ նա շատ էր ցանկանում տեսենել, թե ինչպես մարդիկ կզարմանան իրենց ներկված տեսնելով : Նա վերջապես տեղ հասավ, տեսա , որ իր հայրը մասմաբ ճիշտ էր` նրանք հեռացել էին, միայն փոքրիկ խմբեր էին մնացել դեռ քնած: Աղջիկը մոտեցավ նրանցից մեկին եւ հարցրեց: - Պարոն, դուք չզարմացա՞ք, երբ արթնացաք եւ նկատեցիք, որ ներկված եք: - Վերոհիշյալ պարոնը չպատասխանեց, չնայած նրա աչքերը բաց էին: - Հեյ, պարոն, չե՞ք լսում: - Նա չի լսում, քանի որ նա մեռած է, խմբի մի անկյնուից լսվեց պարզաբանող ձայնը: -Մեռա՞ծ, Ինչպե՞ս, հայրս է ձեզ ներկել, քանի որ դուք քնած էիք, որ ձեզ ինքնաթիռները չվնասեն: - Դա բնական է, դու այն տարիքում ես, որ քեզ պետք է հեքիաթներ պատմեն: - Ի՞նչ եք խոսում, ի՞նչ հեքիաթ: - Ես քո փոխարեն լինեի կշտապեի տուն, հիմա երևի կգան մեզ քնածներիս տանելու: Աղջիկը լուռ էր, նա ագահի նման աչքերով նայում էր շուրջ բոլորը, փորձում հասկանալ, թե այստեղ որն է հեքիաթ, որը իրականություն: Բայց կարծես ամեն ինչ իր տեղն էր ընկնում, նա որոշեց մոտենալ պատահական մարդու եւ նրանից ներկի հոտը զգալ համոզվելու համար, որ հայրը նրան չի ստել: Մի քիչ մոտեցավ, փորձեց գտնել նրան ծանոթ հոտը, բայց չգտավ այդպես էլ, այդ մարդկանցից տարօրինակ հոտ էր գալիս: Նա վախեցած սկսեց վազել, վազել շատ արագ, որ հեռանա այդ վայրից: Մոլորված ու շփոթված աղջիկը մի պահ հավասարակշռությունը կորցրեց եւ վայր ընկավ: Նա գիտակցությունը կորցրել էր եւ արթնանալու պես նկատեց, որ իր ոտքը ևս ներկված է կարմիրով, մի պահ նա մտածեց <<միգուցե նրան քնած են գտել և ներկել են>>, իսկ հետո կրկին կռացավ, ու ոտքից զգաց այն ծանոթ բույրը, որը նա այդքան շատ էր սիրում, բայց ապարդյուն, կրկին այն անտանելի հոտն էր, որը նա զգացել էր փորձի ընթացքում: Ամեն ինչ պարզ էր, նրա վերքից արյուն էր կաթում եւ դրանով ներկում իր ոտքը կարմիրով: Այնտեղ, որտեղ փակվել էի իր հայրը եւ անընդհատ աշխատում էր, ավելի բարբարոսական ծրագրեր մտածում եւ միգուցե, նոր հեքիաթներ նախապատրաստում իր աղջկա համար, մռայլ եւ մութ մի սենյակ էր, որտեղ հաճախ ապաստանում էր նա: Բացվեց դուռը, որը թույլ տվեց, որ լույսը ներս թափանցի եւ լուսավորի հեքաթասացի դեմքը: - Դու ինձ խաբել ես հայրիկ: - Ի՞նչ է պատահել, իմ հրեշտակ, ոտքդ վնասե՞լ ես: - Ոչ հայրիկ, ես այն չեմ վնասել, այն պարզապես ներկված է կարմիր գույնով, ինչպես այն քնած մարդիկ, միայն մեկ տարբերությամբ, քնածները այլևս չեն արթնանա, իմ մեջ վստահությունը եւ սերը քո նկատմամաբ այլևս առաջվա նման չի լինի, այն մահացել է ոտքս կարմիրով ներկվելուց հետո: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/termeliksetian/posts/1764870530493174 ...

    Կարդալ ավելին
  • 1790 թ. 1787-1791 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր: 1858 թ. ծնվել է Ջակոմո Պուչչինին, իտալացի մեծանուն երգահան (մահ. 1924 թ.): 1882 թ. ծնվել է Արսեն Տերտերյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ. 1953 թ.): 1894 թ. սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ: 1919 թ. ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշևիկների հետ կապի համար: 1941 թ. մահացել է Հակոբ Հովհաննիսյանը, հայ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (ծն. 1875 թ.): 1972 թ. մահացել է Մկրտիչ Արմենը, հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1906 թ.): 2001 թ. ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/termeliksetian/posts/1736084763371751 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես լույս աշխարհ եկավ կարտոֆիլը Մայիսի 30-ին, Պերուում նշվում էր կարտոֆիլի ազգային օրը: Այո, այո, այս համեղ բանջարեղենը համարվում է Պերուի պարծանքն ու հպարտությունը և տարվա մեջ հատուկ իրեն նվիրված օր ունի: Թեև շատերն առաջարկում են այդ օրը նշել դեկտեմբերի 3-ին, որովհետև հենց այդ օրը մոտ 450 տարի առաջ կարտոֆիլն առաջին անգամ ոտք դրեց Եվրոպա: Կարտոֆիլի հետ եվրոպացիներին ծանոթացրեց Պեդրո Սիեսա դե Լենոուն՝ իսպանացի մի պաշտոնյա: Հարավային Ամերիկայում ոսկի փնտրելիս նա հնդկացիների մոտ կարտոֆիլ հայտաբերեց ու զարմանքով գրեց իր բացահայտածի մասին. «Եփելուց հետո այն դառնում է փափո՜ւկ, փափո՜ւկ, այն չունի ոչ հաստ կեղև, ոչ կորիզ: Այն արտադրում է խոտը, հենց այնպես, ինչպես մի սովորական դաշտային ծաղիկի»: Կարտոֆիլ առաջինն աճեցրել են Պերուում բնակվող հնդկացիները գրեթե 4000 տարի առաջ: Այն, որ Պերուն կարտոֆիլի հայրենիքն է, հաստատվեց բոլորովին վերջերս և պերուացիները սարսափելի ուրախացան դրա համար: Բանն այն է, որ հարևան պետությունը՝ Չիլլին, շարունակ փորձում էր ապացուցել, որ հենց ինքն է առաջինը կարտոֆիլ աճեցրել: Երբ կարտոֆիլը մուտք գործեց Եվրոպա, նրան շատ սառը դիմավորեցին, անգամ վատ լուրեր էին տարածում նրա մասին, թե կարտոֆիլը բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Բայց 18-րդ դարի վերջում մի սովորական օր Մարիա-Անտուանետա թագուհին որոշեց իր զգեստը զարդարել կարտոֆիլի ծաղիկներով: Կարտոֆիլային համաճարակը անմիջապես տարածվեց: Պրուսիայի (նախկին Գերմանիայի) արքա Ֆրիդրիխ Մեծն էլ սպառնաց կտրել իր երկրի հողագործների քիթն ու ականջները, եթե նրանք հրաժարվեն կարտոֆիլ աճեցնել: Անգլիայում էլ կարտոֆիլ աճեցնելու համար ոսկե մեդալներ էին շնորհում: Ինչ անուն ասես, որ չեն տվել կարտոֆիլին: Սկզբում նրան կոչում էին «հողե տանձ», հետո «սատանայական խնձոր»: Եվ թեև սկզբում մարդիկ շատ բացասաբար էին ընդունում կարտոֆիլին, անգամ կարտոֆիլի դեմ ցույցեր էին կազմակերպում, բայց շուտով հասկացան, որ կարտոֆիլն իրականում սարսափելի համեղ և միևնույն ժամանակ մատչելի ուտելիք է: Զարմանալի չէ, որ բոլոր երեխաները պարզապես պաշտում են կարտոֆիլից պատրաստված ուտեստներ, չէ՞ որ այն շատ հարուստ է վիտամիններով: Ահա այսպիսինն էր կարտոֆիլի պատմությունը, տարիների ընթացքում այն տարածվեց երկրագնդի բոլոր անկյուններում, շատ երկրներում կանգնեցվեցին հուշարձաններ կարտոֆիլի պատվին, իսկ 1995 թվականին այն դարձավ առաջին բանջարեղենը, որը աճեցեց տիզերքում «Կոլումբիա» տիեզերանավի մեջ: Եվ, ով իմանա, դեռ ուր կարող է հասնել մեր սիրելի կարտոֆիլը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1697486243898270&set=a.1381291858851045.1073741833.100009107320227&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 1. Երեխա կունենաս, նոր կհասկանաս ծնողի ղադրը 2. Մենակ պապանա լավը, բա ի՞նչ 3. Նորմալ հագնվի, որ հիվանդացար ես քեզ չե՛մ բուժելու 4. Տնից դուրս գալուց զիբիլը չմոռանաս 5. Ես էլ եմ շատ բան ուզում 6. Ո՞նց չկա, հեսա, որ էկա գտա աչքդ եմ մտցնելու 7. Ամանները լվա՛ 8. Էդ սենյակի լույսը հետևիցդ անջատի, ստեղ փող չենք տպում 9. Հերիքա հայլու դեմը զուգվես, ուզողներդ սենց էլ են ուզում, գոհ ենք 10. Էդ կոմպի դեմի բաժակները հավաքի Նյութի աղբյուր`https://www.facebook.com/termeliksetian/posts/1673961506250744 ...

    Կարդալ ավելին
  • 430 թ. Մահացել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (ծն. 354 թ.)։ 1521 թ. Օսմանյան թուրքերը գրավում են Բելգրադը: 1565 թ. Հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։ 1733 թ. Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։ 1749 թ. Ծնվել է Յոհան Վոլֆգանգ Գյոթե Johann Wofgang von Goethe գերմանացի գրող, քաղաքական գործիչ, մտավորական (մ. 1832, մարտի 22): 1789 թ. Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը: 1859 թ. Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դառնում, որ տեսանելի է ԱՄՆ, Եւրոպայի որոշ տարծքներում և, նույնիսկ, Ճապոնիայում: 1883 թ. ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։ 1910 թ. Չեռնոգորիան հայտարարում է Օսմանյան կայսրությունից լիակատար անկախության մասին: 1916 թ. Առաջին համաշխարհային պատերազմ՝ Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռումինիային: Իտալիան պատերազմ է հայտարարում Գերմանիային: 1924 թ. Վրաստանում հաստատված սովետական իշխանության դեմ տեղի է ունենում ապստամբություն, որը ձախողվում է: 1937 թ. Թոյոթա մոթորսը դառնում է անկախ ընկերություն: 1937 թ. Ստեղծվեց Տոյոտա ընկերությունը։ 1963 թ. Մարտին Լյութեր Քինգն արտասանում է իր նշանավոր «Ես ունեմ մի երազանք» ճառը: 1790 թ. Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Սև ծովում տեղի ունեցավ ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։ 1982 թ. Ծնվել է Կարո Փարիզյանը, ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ։ 1988 թ. Րամշթայնի ավաիաբազայում օդային շոուի ժամանակ ընդհարված երեք ինքնաթիռներից մեկն ընկնելով հանդիսատեսների վրա, դառնում է յոթանասուն մարդու զոհվելու պատճառ: 1990 թ. Իրաքը հայտարարում է Քուվեյթն իր նոր նահանգ: 1991 թ. Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տալիս ԽՍՀՄ կոմունիստական առաջնորդի իր պաշտոնից: 1993 թ. Տաջիկստանում Յակ-40 ինքնաթիռի վթարի ռուս.՝ զոհ է դառնում 82 մարդ: 2004 թ. Սինգապուրում կայացավ ֆիլատելիայի պատմության մեջ առաջին առաջնությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/termeliksetian/posts/1664334807213414 ...

    Կարդալ ավելին
  • 1382 թ. մոնղոլների Թոխթամիշ խանը զավթում է Մոսկվան: 1847 թ. Միացյալ Նահանգներից եկած ներգաղթյալները հիմնում են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը: 1883 թ. Ճավա և Սումաթրա կղզիներում Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դառնում 36 հազ. մարդ: 1926 թ. բացվում է Արզնիի առողջարանը: 1944 թ. Շառլ դը Գոլը մտնում է Փարիզ: 1977 թ. Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունում է «Ֆրանսերենի խարտիան»: 1978 թ. «Սոյուզ 31» տիեզերանավով թռչելով, Զիգմունդ Յենը Sigmund Jähn դառնում է առաջին գերմանացի տիեզերագնացը: 2008 թ. Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր: 1666 թ. մահացել է Ֆրանս Հալսը, հոլանդացի նկարիչ (ծն. 1583 թ.): 1743 թ. ծնվել է Անտուան Լորան Լավուազիեն, ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիր (մահ. 1794 թ.): 1812 թ. տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը, 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտը ռուսական և ֆրանսիական զորքերի միջև: 1850 թ. մահացել է Լուի Ֆիլիպը, ֆրանսիացի թագավոր 1830 թ. օգոստոսի 9-ից առ 1848 թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ (ծն. 1773 թ.): 1880 թ. ծնվել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը (մահ. 1918 թ.): 1892 թ. մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ գրող և մտավորական (ծն. 1830 թ.): 1915 թ. Մեծ Եղեռնի ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց Ռուբեն Սևակը, հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ (ծն. 1885 թ.): 1945 թ. մահացել է Ֆրանց Վերֆելը, ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակը (ծն. 1890 թ.): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/termeliksetian/posts/1663222677324627 ...

    Կարդալ ավելին
  • 1580 թ. Պորտուգալիայի միացումը Իսպանիային: 1718 թ. ֆրանսիացիները հիմնում են Նոր Օռլեան քաղաքը: 1768 թ. Ջեյմս Քուքն սկսում է իր առաջին ճանապարհորդությունը: 1906 թ. Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա կատարված մահափորձի ժամանակ նրա տան պայթեցման հետևանքով (ռուս.) տեղում զոհվում է 27 մարդ, 33-ը ծանր վիրավորվում են, որոնց մեծ մասը հետագայում մահանում է: 1941 թ. սովետական և բրիտանական զորքերը գրավում են Իրանը: 1944 թ. դաշնակիցների զորքերն ազատագրում են Փարիզը: 1960 թ. Հռոմում բացվում են 17-րդ Օլիմպիական խաղերը: 1980 թ. Զիմբաբվեն դառնում է ՄԱԿ անդամ: 1990 թ. Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարում է Վրաստանից անկախանալու մասին: 1991 թ. Բելառուսը հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից: 1530 թ. ծնվել է Իվան IV Ահեղը, Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար (մահ. 1584 թ.)։ 1900 թ. մահացել է Ֆրիդրիխ Նիցշեն, գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր (ծն. 1844 թ.)։ 1902 թ. ծնվել է Մուրադ Կոստանյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», մահ. 1992 թ.)։ 1908 թ. մահացել է Անրի Բեքերելը, ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը (ծն. 1852 թ.)։ 1928 թ. անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ կրեց համարներով համազգեստներ։ 1966 թ. ծնվել է Դերեկ Շերինյանը, ամերիկահայ երաժիշտ։ 2003 թ. հայտնաբերվեց Ուրանի արբանյակ Կուպիդոնը։ 2006 թ. մահացել է Սիլվա Կապուտիկյանը, հայ գրող, բանաստեղծուհի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/termeliksetian/posts/1662477740732454 ...

    Կարդալ ավելին
  • Պերմյակովը ցմահ է դատապարտվել, ուռաաա՞ Կներեք, բայց իմ տեսակետը հայտնեմ, ես ընդանրապես չեմ ուրախանում եւ կարող եմ մանրամասնեմ ինչո՞ւ: Ցմահ դատապարտելը պարզից պարզ էր, դրա համար պետք չի լինել Վանգա հասկանալու համար, հենց առաջին օրվանից իմանալով իր կատարած հանցանքը: Մի քանի տարուց լռիվ կմոռանանք շատերս Պերմյակով անունը, ու Հայաստանում պատիժ կրելը կդառնա ժամանակի հարց: ՀՀ քաղաքացիներ կան, որ առաջարկում են այդ սատանային տեղափոխել Ռուսաստան ու պաճառաբանելով հետևյալը, (Ինչո՞ւ պետք է պետական հաց ուտի եւ այլն): Ես չեմ անրադառնա առաջարկներին դա իրենց սեփական տեսանկյունն է, բայց մի բան էլ ես կարող եմ ասել, չեմ հավատում, որ Պերմյակովը իր կյանքի մնացած օրերը բանտում կանցկացնի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/termeliksetian/posts/1661349437511951 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին