• Վիկտոր Ենգիբարյան
  • «ԵԼՔ» դաշինքի կողմից թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) առաջադրվել է Վիկտոր Ենգիբարյանը, ով FBH.am կայքում ունի 50-ից ավել գրառումներ: FBH.am-ը Ձեզ է ներկայացնում Վիկտոր Ենգիբարյանի կենսագրությունը: Վիկտոր Լևոնի Ենգիբարյանը ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին Թալինում: Միջնակարգ կրթություն է ստացել Թալինի համար 1 դպրոցում: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլագիայի ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետում՝ նեղ մասնագիտացումը եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում: Հետագայում վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում, մասնակցել է բազմաթիվ կրթական ծրագրերի: Ուսումը ավարտելուց հետո աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՄԱԿ համատեղ ականազերծման ծրագրում, իբրև ականների քարտեզագրող: Գերմանիայում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել հայ համայնքի գործունեության մեջ, ընտրվել է Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ (հիմնադրվել է 1860 թ.-ին): 2005-ին հիմնադրել և ղեկավարում է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը: Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն բազնաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում GIZ, UNDP և այլ: Ներկայումս Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է, հանդիսանում է Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգայի Հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար: Գերազանց տիրապետում է Հայերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներին:  Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:   Ամուսնացած է ունի մեկ որդի և մեկ դուստր:   Հիշեցնենք, որ FBH.am-ը ներկայացնելու է ձեր ուշադրությանը ֆեյսբուքահայերի ովքեր առաջադրվել են ԱԺ ընտրություններին և ունեն մեր կայքում արված գրառումներ: ...

    Կարդալ ավելին
  • Հարցազրույց տալով գերմանական պարբերականներից մեկին` Թրամփը պատմել է, որ նա հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ղեկավարի հետ, լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք նա ի նկատի ունի Յունկերին, Թրամփը ասել է՝ այո: Հետո պարզվեց, որ դա եղել է ոչ թե Յունկերը, այլ ԵՄ Խորհրդի նախագահ Տուսկը: Թրամփը ակնհայտորեն հետաքրքրված չէ Եվրոպայով, ավելին՝ նա հայտարարել է, որ ԵՄ-ն ընդամենը լավ մեքենա է Գերմանիայի համար: ԱՄՆ-ն առաջիկա 5 տարիներին չի հովանավորի ԵՄ-ին, ինչպես դա արել էր 1945-ից մինչ այժմ, հակառակը՝ նորընտիր նախագահը կոչ է անում ԵՄ այլ երկրների հետևել ՄԲ օրինակին և սկսել ԵՄ-ն լքելու գործընթաց: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ԵՄ առաջ մղող երկրներում բավականին թույլ է ներկայիս ղեկավարության հեղինակությունը, ու աճում է ազգայնականությունը, հաջորդ տարիներին կարող ենք ակնկալել ԵՄ իշխանափոխությունների շարք ու աստիճանական թուլացում: Այս պարագայում խոսել Հայաստան-ԵՄ ինտեգրումից կարող են միայն նրանք, ովքեր տեղյակ չեն համաշխարհային կամ ԵՄ գործընթացներից/խնդիրներից կամ նրանք, ովքեր դա անում են պարզապես քաղաքական դիվիդենտ ստանալու համար: Անշուշտ, Հայաստանին անհրաժեշտ է ունենալ ԵՄ (հատկապես անդամ երկրների մակարդակով) նման գործընկեր, և որքան ամուր լինեն այդ կապերը, այնքան լավ մեզ համար, բայց դա համագործակցություն է և ոչ մի դեպքում ինտեգրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/716406718509159 ...

    Կարդալ ավելին
  • Բաքու գնացող հայ «զբոսաշրջիկներին» պետք չէ լուրջ ընդունել: Ալիևյան վարչակազմը նրանց ընդամենը օգտագործում է ներքին սպառման համար, որպեսզի ներսում ցույց տա, թե որքան լավ պետություն է Ադրբեջանը, որ նույնիսկ հայերն են այնտեղ ցանկանում ապրել: Սա նորմալ է, նրանց տնտեսությունը ազատ անկում է ապրում ու բնական է, որ կփորձեն ներքին լսարանին կերակրել տարբեր միֆերով: Հակառակ սրանց՝ պետք է լուրջ ընդունել այն «զբոսաշրջիկներին», որոնք (դեռ) ապրում են Հայաստանում: Սա է խնդրի վտանգավոր պահը: Հ.Գ. Եթե Հայաստանը որոշի, որ մեզ անհրաժեշտ են զբոսաշրջիկներ Բաքվից, ավելի քան վստահ եմ՝ ամիսների ընթացքում հարյուրավոր անվճար «հյուրեր» կունենան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/702215199928311 ...

    Կարդալ ավելին
  • Որքան է Պուտինը սպասեցրել տարբեր երկրների նախագահներին հանդիպումների ընթացքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=699199920229839&set=a.282255695257599.1073741825.100004195120 ...

    Կարդալ ավելին
  • Այս պահին խորհրդարանական հավակնություններ ունեն. 1. ԼՀ, ՔՊ, Հանրապետություն դաշինքը 2. ԲՀԿ-ն 3. ՕԵԿ-ը 4. ՀԱԿ-ը 5. ՀՅԴ-ն 6. ՀՀԿ-ն Եվս մի 20 մանր կուսակցություն կմտնի տարբեր ցուցակներ։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ընտրական տարածքում (13), յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա առնվազն 5 թեկնածու, ստացվում է, որ միայն տեղերում կունենանք շուրջ 400 թեկնածու։ Սրան էլ գումարենք համապետական ցուցակները, կունենանք մոտ 1000 թեկնածու։  Ընտրությունները լինելու են գերմրցակցային, ու կարծում եմ՝ բավականին հետաքրքիր։  Եվ թող հաղթեն լավագույնները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/697121963770968 ...

    Կարդալ ավելին
  • Արևը մեկ ժամում տալիս է այնքան էներգիա, որը բավարար է մոլորակի մեկ տարվա էներգետիկ կարիքները բավարարելու համար: Տեսլան 2017-ի հունվարից կվաճառի տանիքի սալիկի տեսքով արևային մարտկոցները, որոնք ապագայում կլինեն ավելի էժան ու ամուր քան սովորական սալիկները և անվճար կբավարարեն տան էներգիայի կարիքները: Սա կփոխի՞ աշխարհը, կարծում եմ միանշանակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=684910148325483&set=a.140217942794709.32294.100004195120383&typ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Կառավարությունը և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարություն տարածեցին ներդրումային ծրագրերի հավաքագրման վերաբերյալ: Հայտարարությունը բավականին ոգևորող է, բայց առաջին հայացքից տպավորությունն այն է, որ նման մեխանիզմով ներդրումներ կարող են իրականացվել միայն սահմանափակ քանակով ու ծավալի, քանի որ հայտարարության մեջ ներդրումային, վերահսկողական և բիզնեսի ուղեկցման մեխանիզմներ չկան: Հայաստանի նման երկրում ցանկացած լումա ներդրում ինքնին ռիսկային է, ինչի համար անհրաժեշտ է ստեղծել «քոչինգի» մեխանիզմ, առաջարկս հետևյալն է. Ստեղծել «սթարթափերի» խրախուսման հիմնադրամ, որը, տեղերում (տեղական գրասենյակներ) ստանալով ծրագրի առաջարկներ, կկապի ներդրողին ծրագրի հեղինակի հետ: Նորաստեղծ բիզնեսը պետք է ունենա երեք փայատեր, առաջինը՝ ներդրող, երկրորդը՝ ծրագրի հեղինակ և իրականացնող, երրորդը՝ միջնորդ հիմնադրամը: Հիմնադրամը իր փայի դիմաց պետք է պարտավորվի իրականացնել անվճար խորհրդատվություն և «քոչինգ», կատարի վերահսկողական գործառույթ, որպեսզի պաշտպանվի ներդրողի շահերը: Նման մեխանիզմով Հայաստանում կարող են ստեղծվել հարյուրավոր փոքր բիզնեսներ՝ համապատասխան քանակի աշխատատեղերով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/683464565136708 ...

    Կարդալ ավելին
  • Ակնհայտ էր և աննախադեպ, որ եվրոպական քաղաքական վերնախավը, ԶԼՄ-ները և քաղաքագիտական շրջանակները բացահայտ պաշտպանում էին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Օբամայի կառավարման տարներին ԱՄՆ ազդեցությունը եվրոպական առանձին երկրների և ԵՄ վրա աճեցին, իսկ ԵՄ-ն գնալով թուլացավ, ինչը արտահայտվեց Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանրաքվեի արդյունքներով, ահաբեկչության նոր սպառնալիքներով, տնտեսական խնդիրներով և փախստականների ճգնաժամով: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը սեպ խրեց Ռուսաստան-ԵՄ հնարավոր տնտեսական մերձեցման բոլոր հնարավորությունների մեջ: Նախաձեռնելով «տրանսատլանտյան առևտրի և ներդրումների գործընկերության» (TTIP) շուրջ բանակցությունները՝ Օբամայի վարչակազմը կամ-կամ տրամաբանությամբ գիծ քաշեց ՌԴ-ԵՄ տնտեսական բոլոր հնարավոր զարգացումների, այդ թվում՝ Վլադիվոստոկից-Լիսաբոն ազատ առևտրի գոտու գաղափարի վրա: Այս ամենի հատուցումը պետք է լիներ ավելի ամուր ՆԱՏՈ-ն և ԵՄ-ԱՄՆ ազատ առևտրից ստացվող տնտեսական աճը:  Արդյունքում ունենք այն, ինչի մասին մղձավանջում նույնիսկ պատկերացնել չէր կարող ԵՄ քաղաքական վերնախավը՝ չլուծված Սիրիա, գրեթե պառակտված Ուկրաինա, միլիոնավոր փախստականներ, թուրքական նոր մարտահրավեր, ԵՄ-ից բաժանվող Մեծ Բրիտանիա, տնտեսական և քաղաքական խնդիրներ արևելաեվրոպական երկրներում, ընդգծված անվտանգության մարտահրավերներ և այլ: Այս ամենը չէր լինի սարսափելի, եթե խաղը չավարտվեր Թրամփի հաղթանակով: Որքան էլ որ կայուն լինի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, Թրամփը տեր չի կանգնի եվրոպական և մերձավորարևելյան փլատակներին, քանի որ դա թանկ է և ոչ եկամտաբեր: ԱՄՆ-ն արեց իր գործը և հեռացավ դադարի: Հանճարեղ էր: Սա նշանակում է, որ Եվրոպան առաջիկա 4-5 տարիներին գնալով կթուլանա՝ զիջելով իր աշխարհաքաղաքական դերակատարությունը Ռուսաստանին: ԵՄ-ն նույնիսկ կանգնած է նոր անդամներ կորցնելու վտանգի առջև, իսկ ԵՄ խոշոր պետությունների քաղաքական վերնախավերը ակնհայտորեն կպարտվեն ընտրություններում: Կկարողանա՞ արդյոք հին մայրցամաքը մարտահրավերները դարձնել մերձեցման շարժիչ, ինչպես նախկինում, մեծ հարց է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/682414088575089 ...

    Կարդալ ավելին
  • Ոչ ոք չի կասկածում, որ մեր տարածաշրջանը գնալով ավելի վտանգավոր է դառնալու ու չկա նույնիսկ փոքր հնարավորություն, որ Հայաստանը առաջիկա 20 տարիների ընթացքում զերծ կմնա տարածաշրջանային ցնցումներից։ Թե տնտեսական և թե անվտանգության առումով Հայաստանի զարգանալը ոչ թե ցանկությունների դաշտից է, այլ ցավոք կենսական պահանջ։  Մյուս կողմից էլ կամաց-կամաց փաստ է դառնում, որ միայն Հայաստանը կկարողանա ապահովել հայերի կենսական պահանջները, աշխարհում այլևս ապահով վայրեր չկան։ Ամենաանվտանգ թվացող երկրները նույնիսկ, կրում են հիմնավոր «ատոմային ռիսկեր»։ Այս երկու իրողությունները համադրելով, մենք պարտավոր ենք «աշխարհ փոխելու» տրամաբանությամբ ամրացնել Եռամիասնությունը ու շինել մեր ամրոցը, այլապես ներողություն, մեզ կշինեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/676903455792819 ...

    Կարդալ ավելին
  • Առեղծվածային փաստը, թե ինչու էր սովետական ռազմական արդյունաբերությունը գերզարգացած, իսկ մեքենաշինությունը՝ հետամնաց, ունի պարզ բացատրություն. սովետական զինուժը ուներ մրցակից՝ հանձինս ամերիկյանի, իսկ մեքենաշինությունը մենաշնորհ էր: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/673225429493955 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն