Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Լիլիթ Գալստյան
  • Էն հայ-ռուսական բարեկամության Գրիբոեդով ակումբի հայաստանցի անդամները բան չունե՞ն Ռուսաստանի գլխավոր խոսափողներից մեկին՝ գուրու կիսիլյովին ասելու, թե՞ այդ ակումբը ռուսերենի ձրի, լայնաժպիտ դասընթացների, ռուսական երգեր լսելու կամ մեր բյուջեի հաշվին պարզապես ուտել-խմելու համար է։  Գուցե՞ մեր ռազմավարական դաշնակից ռոգոզինին մի բան ասեք, էն ռոգոզինին, որ պատերազմի հանցագործ ալիևին զենք վաճառելը ոչ միայն բնական է համարում, այլև` շարունակական… Գուցե՞ չեք էլ լսել, որ Հայաստանում ռազմավարական դաշնակցի վարքագծի կապակցությամբ ապտահայտությունները ռոգոզինը փսլնքոտ է համարում։  Գուցե՞ հույսներդ Ռուսաստանի ԱԳՆ- ի առջև իր ընդվուզմն արտահայտած միակ հայի` Վախթանգի վրա է։ Հետո չասեք, թե դիվանագտական բոլոր հարթակներն անարդյունավետ ենք օգտագործել ու ձեր շուրջը մեղավորներ փնտրեք։ Ի դեպ՝ երեկ, ի նշան Հայաստանի ու Արցախի հետ համերաշխության, Լոս Անջելես քաղաքի ամենամեծ շենքը (City Hall-ը) եռագույն էր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/1023040204439260 ...

    Կարդալ ավելին
  • Մեր շուրջը լավ, նույնիսկ հրաշալի բաներ են կատարվում, բայց մենք չենք նկատում, չենք արժևորում, չենք կառչում ու ոգեշնչվում դրանցով։ Շարունակում ենք սնվել ու կառչել վատից՝ դառնացնելով ու մաղձալի դարձնելով մեր կյանքը, թունավորելով ուրիշներին։ Իհարկե, անարդարությունն ու անհավասարությունը աղետալի է, կեղծիքն ու տգիտությունը՝ մարտնչող։ Իրար չլսելու, չսիրելու, չգնահատելու, նույնիսկ ոչնչացնելու մի անպտուղ միջավայր է ստեղծվել, ուր բացառում ենք ու չենք հավատում միմյանց։ Անել մի միջավայր. անհերոս, անլեգենդ, անինստիտուտ.... ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԱՆԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՏՈՏԱԼ ՄԵՐԺՈՒՄ։  Մեղավոր են բոլորը, բացի ինձանից (սա է մեր հավաքական մոտեցումը)։ Մեզ շարունակ հետապնդող ԻՆՉ ԱՆԵԼ հարցը հավերժորեն անլուծելի խնդիր է դարձել ու էլի բոլորն անելիք ունեն, բացի ինձանից (սա էլ է մեր հավաքական մոտեցումը)։  Մենք գրեթե հավաքական հաղթանակներ չունենք, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները անհատի են ( շատ հասկանալի է՝ միջավայրում, ուր չկա հանրային համախոհություն հավաքական հաղթանակներ չեն կարող ծնվել)։ Հանրային մտածողության այս անպտուղ, բայց քարացած վիճակը պիտի խմբագրել, խմբագրել հնարավորինս արագ։ Իհարկե, խոսում եմ հետևանքների մասին, լավ հասկանալով ու գիտակցելով այս ամենի պատճառները։ Բայց մենք՝ բոլորս ենք նաև պատճառներ՚ի մեղավորները։ ՄԵՆՔ-ը կարևոր է, ՄԵՆՔ-ը որոշող, ՄԵՆՔ-ը՝ պարտադրող։ ՄԵՆՔ-ից է ծնվում իշխանությունը, քաղաքական ու մշակութային էլիտան՝ հանրությանը արժեքներ թելադրող ու խաղի կանոն ստեղծող։ Կկարողանա՞նք ինքնակազմակերպվել իբրև ազգ, թե կշարունակենք պատճառներ հորինել ու մեղավորներ փնտրել, ինչպես միշտ խարխափելով Տիզբոնից մարզպան բերլու ու Ռուսաց թագավորին նամակ գրելու մեջ..... Հ.Գ. Իսկ այս, ինձ շարունակ տանջող մտքերը նորից արթնացան, երբ կարդացի, որ Արթուր Ջանբեկյանի ՎԵՐԱԾՆՈՒՆԴ հիմնադրամը գնել է իմ պաշտելի Սարոյանի տունը Ֆրեզնոյում... Մեր շուրջն, իրավ, լավ բաներ են կատարվում ու մենք տեսնելու ու դրանցով սնվելու դժվարություն ունենք.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/992343387508942?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավորում եմ իմ ընկերներին՝ Արծվիկ Մինասյանին, Լևոն Մկրտչյանին, Դավիթ Լոքյանին։ Նրանք ու մեր ողջ թիմը, աննկարագրելի պատասխանատվություն է ստանձնել։ Ուզում եմ, հավատում եմ՝ լավ է լինելու։ Ամեն ինչ անելու ենք հաջողելու համար։ Այլընտրանք չունենք՝ պիտի աշխատել ճիգով, նվիրումով, արժանապատվությամբ։ Մի քիչ սեր ու համբերություն բոլորին.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/989784221098192 ...

    Կարդալ ավելին
  • Առավոտյան կայքերից մեկում հանդիպեցի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը։ Բոլոր նորմալ մարդկանց նման առաջին արձագանքս <<վա~յն>> էր, և ոչ միայն նրա համար, որ խորհրդարանական հինգ տարիների ընթացքում կոլեգաներ ենք եղել, ոչ միայն նրա համար, որ մեր քաղաքական ակսակալներից է, ոչ միայն նրա համար, որ մեր բարձրագույն պետական ինստիտուտներից մեկի խորհրդանիշն է ու ղեկավարը, ոչ միայն նրա համար, որ բազմաթիվ հարթակներում գործակցել ենք ու շատ հաճախ տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցել, ու էլի հազար ու մի պատճառներ… <<Վայը>> անհանգստության շատ պարզ, անքննելիորեն մարդկային ափսոսանքի արտահայտություն էր, որ իմ համոզված տեսակետով պիտի ունենար լուրը կարդացող յուրաքանչյուր հայ մարդ։ Բայց՝ ոչ, որքան անհասկանալի, անբացատրելի, զզվելի,ու սահմռկեցնող էր կարդալն ու փաստելը, թե ինչպես են իրական անուն ազգանունով մարդիկ չարախնդում, անթաքույց հրճվանքի ու բավականության տողեր ցփնում։  Այսքան չար, այսքան թունոտ ինչպե՞ս դարձանք, այս ի՞նչ մարդկային ու տեսակային որակներ են, այս հոգեկերտվածքով երթը մեզ ո՞ւր է տանելու։  Իսկ երեկ, ինչ-որ բարության օր էր, բարության մասին ստատուսներ գրող ու սոցիալական ցանցերում լայք հավաքողներից ոմանք, այդ նույն լուրի տակ հրճվողներն էին։  Մի քիչ մարդ եղեք, մի քիչ ինքնահայաց… ատելության ու չարի նետերը բումերանգի հատկություն ունեն… Մի՞թե այդքան <<հեռու է մինչև Մարդը իր ճամփան>>։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/986085421468072 ...

    Կարդալ ավելին
  • Մեր բանակը՝ մեր հպարտությունը, մեր արժանապատվությունը, մեր պետականության ամենամեծ ու անքննելի ձեռքբերումը, գուցե ինքը՝ մեր պետականությունը։ Մեր բանակը՝ մեր իրականության, բոլոր իմաստներով, ամենաուժեղ ու գեղեցիկ երեսը, մեր ուղիղ մեջքըչ. մի այլ վայրում հայ տղամարդն այդքան առնական,գեղեցիկ ու արդարացված չէ, որքան բանակում։ Մեր բանակը՝ մեր հավաքականության ու միասնականության ամենաեզակի աղբյուրը. հայ զինվորի ամեն մի հաղթանակ մեզ թևեր է տալիս, մեկ դարձնում բոլորիս երակներում հոսող արյունը, կապում մեզ մեր հողին ու հայրենիքին։ Մեր բանակը՝ մեր համազգային սերը. որևէ կոորդինատի վրա այդքան սևեռված, թրթիռով, գորովաքով ու այդքան փխրուն չենք սրտով, որքան բանակի նկատմամբ։  Մեր բանակը՝ մեր ամենազգայուն ու խոցելի հատվածը. ոչինչ մեզ այդքան չի ցավեցնում ու քանդում մեր ներսը, որքան բանակի վերքը։ …. Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/975071875902760 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն