• Պետրոս Ղազարյան
  • Անկեղծ ասած՝ բնավ չեմ ցանկանում ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժի վերադարձը, ավելին՝ կարծում եմ՝ նման սցենարը մեր պետությունը միայն հետ կտանի։ Եվ վստահ եմ՝ բացառված է նման սցենար։ Բայց լսում էի Փաշինյանի մեկնաբանությունը։ Վերջինս հարցնում ա մեզ՝ ո՞վ ա ձայնագրել և ինչի՞ համար։ Կներեք, մենք ի՞նչ իմանանք, մենք կարող ենք ենթադրել, իսկ պարզելը, իմանալը ձեր պարտականությունն ա։ Ենթադրենք՝ ռուսներն են արել Քոչարյանի համար, բայց, կներեք, ո՞վ ա նման առիթ տվել նրանց։ Հետո՝ ամենակարևորը իմ համար՝ ԱԱԾ պետն ասում է՝ դատավորը զանգեց, ասեցի՝ գնա, նայի, կզանգես կզեկուցես, ուզես-չուզես՝ կալանավորելու ես։ Նորմա՞լ ա։ Խաչատուրովի պահով ասում ա՝ գնամ ճշտվեմ՝ վարչապետի հետ կալանքը ոնց։ Ես մտածում էի՝ դատարանն ա որոշում։ Հետո ասում էիք՝ Ռուսաստանի հետ խնդիրները լուծվել են։ Իրո՞ք։ Համաձայմ եմ՝ օրենք ոտնահարածները պետք է նստեն, և ճիշտ եք անում, որ կոմպրոմիսի չեք գնում։ ԲՈԼՈՐԸ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/2149382108465346 ...

    Կարդալ ավելին
  • Սեր և երջանկություն) Սկզբում կախում ենք Քոչարյանին, հետո ՀՅԴ ին ու ՀՀԿ ին, հետո Լավրովին, 41 պատգամավորներին,հընթացս Վազգեն Մանուկյանին,Զոյա Թադևոսյանին։Հա Արցախի խորհրդարանին,դրանք էլ Քոչարյանական դուրս էկան,Խաչատուրովին՝սաղ ինքը խառնեց իրա ՀԱՊԿ ով։Էն Արմեն Սարգսյանը կարծիք չի ասում,Քոչարյանականա,իրան էլ կախել,հա փաստաբաններին՝մարդ էլ դրանց պաշտպանի։ Բոլորի հետ զուգահեռ Ամուլսարին ու Սուրենյանին էս եղանակի համար ) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/2068547123215512 ...

    Կարդալ ավելին
  • Հայկ Մարությանը քաղաքապետի թեկնածու է։ Մի մասը հիշել է Ռեյգանին,Շվարցնեգերին ու մտածումա Երևանը Վաշինգտոնին անցնելու ա։ Մյուս մասը ապոկալիպսիսա կանխատեսում Երևանին՝հիշելով սուպեր մաման ու Ազիզյաններին։ Մինչդեռ Հայկոն դեռևս ոչ ծրագիր,ոչ թիմ,ոչ տեսլական չի ներկայացրել։Քարոզարշավը առջևում է և այն հաստատ կլինի մրցակցային։ Մարությանը որպես քաղաքական ֆիգուր երբեք հանդես չի եկել և կողմ ու դեմ լինելու համար առնվազն պետք է ընտրարշավը նայել,վերլուծել,գնահատել։ Հեղափոխությունից հետո ցավոք ՖԲ ոչ ադեկվատությունը ավելի խորացավ։Ցանկացած հարց ամբոխների էմոցիաների ռևիզիային ա ենթարկվում՝շատերը վախենում են անկեղծ կարծիք հայտնել։ Ցանկացած հարց ԼՏՊ ի ,Քոչարյանի,քաղաքապետի ընտրությունների,ՀԱՊԿ ի վիժեցվում ա ՝նախքան դիսկուրս բացելը։ Գուցե էս ամենը օբյեկտիվա։Իմ հետևությունն էնա,որ պետք ա աշխատել,հնարավորինս բացատրել,հրապարակային վերլուծել։ Այլ հասարակություն մենք չունենք! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/2064510440285847 ...

    Կարդալ ավելին
  • Ժամանակին մեր կառավարությունը փայլուն որոշում ընդունեց։ Ավտոմեքենան կարող ես տեխզննում չանցկացնել (առանց այդ էլ ոչ ոք չէր անցկացնում), բայց կտրոնի գումար պարտավոր ես մուծել։ Հիմա տեխզննում հասկացողությունը վերացել է, ամենաանսարք ավտոմեքենան կարող է երթևեկել ու այստեղից էլ` նաև մեծաքանակ մանր ու մեծ ավտովթարները։ Կառավարությունը մեզ չի պաշտպանում անսարք ավտոմեքենաներից, չի նվազեցնում վթարի ռիսկերը, բայց փողը, էս էլ քանի տարի, պարտաճանաչ գանձում է, դեռ ուշացնելու դեպքում էլ՝ տուգանում։ Ինչի՞ համար ենք մենք գումար մուծում։ Թղթի կտորի՞։ Էսքան տարի մուծել ենք։ Գուցե հերի՞ք է՝ մեզ վրա թուղթ ծախեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/1666289786774583 ...

    Կարդալ ավելին
  • Հոգլանդը ոչ մի նոր բան չի ասել։Ավելին,եղել են շատ ավելի բաց տեքստով հրապարակումներ։ Մանավանդ այս տեքստի մեջ շատ լուրջ հարցերի պատասխաններ չկան։ Այս հրապարակման մեջ թերևս ամենակարևոր պահը ոչ թե բուն տեքստն է այլ բուն հրապարակումը։ Ինչու՞ հիմա ...

    Կարդալ ավելին
  • Փողոցները վերանվանելը ո՛չ մեր հիշողությունից, ո՛չ մեր սրտերից ու ենթագիտակցությունից բոլշևիզմը չի ջնջի։ Ցավոք, ամեն ինչ այդքան պրիմիտիվ չէ։ Եթե Կասյանին փոխենք Նժդեհով, Անդրանիկով կամ նույնիսկ Տիգրան Մեծով, մեր միջի կոմունիստական իներցիան կմնա այնքան, քանի չկան ռեալ փոփոխություններ։ Օրինակ՝ ես հիմա օրենք կմշակեի, որով կարգելվեր կրակ-խորոված-ածուխ համատարած եռամիասնությունը անտառներում, կանաչ գոտիներում, Սևանում, արգելոցներում, բակերում։ Իսկ եթե ոմանք շատ են ուզում կոմունիզմի դեմ պայքարել, ասեմ, որ էս ավանդույթը ձևավորվել է ԽՍՀՄ տարիներին) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/1580256752044554 ...

    Կարդալ ավելին
  • Երբեք դաշնակցության գաղափարները չեմ կիսել,իմ համոզմունքնա ,որ մենք թուրքերի հետ պետք է ընդհանուր լեզու գտնենք և հարթելով անցյալի ցավերը շփվենք հարևանի նման։ Իմ կարծիքով դրա ամենակարճ ճանապարը ոչ թե Սևրի պայմանագրի երազախաբության մեջ է այլ ժամանակակից,ուժեղ հարգված պետություն կառուցելու։ Բայց տարվա մեջ կա մի օր,երբ կարելի է տրվել էմոցիաներին,սգալ,հիշեցնել թուրքերին ,որ իրենց արածը չի մոռացվելու և մեզանից յուրաքանչյուրը դրա կրողնա։ Ողջ տարին մենք պետք է ուժեղ Հայաստան կառուցենք։Էսօր բացառություն է։ Ես կողմ եմ էսօր Թուրքիայի դրոշը այրելուն։Մենակ էսօր,որպես բացառություն,կյանքին,ապրելուն,արարելուն ուղղված 364 օրվան զուգահեռ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/1444649812271916 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի դպրոցներից մեկում տնօրենը ուսուցչից 300 հազար դրամ է պահանջում՝ ժամեր տալու համար։ Ուսուցիչն էլ ոսկե զարդ է գնում 280 հազար արժողությամբ, պակաս 20000 էլ դնում ծրարի մեջ և տալիս տնօրենին։ Տնօրենը հետ է վերադարձնում՝ ասելով՝ տվեք գումարը, ես իմ ճաշակով ինձ զարդ կգնեմ։ Ճարահատյալ ուսուցիչը տանում է զարդը հետ վերադարձնելու, բայց ոսկերիչն ասում է՝ որպես զարդ չի կարող հետ վերցնել, միայն լոմի փող կտա՝ 60 000 պակաս։ Ու էս ուսուցիչը սկսում է դեսուդեն բողոքել ոսկերչից, ինչի արդյունքում պատմությունը հասնում է ինձ ))) Ու էս ուսուցիչն ու տնօրենը շարունակում են սերունդ կրթել։ Իսկ էսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն ա!!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/1249329958470570 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Վանաձորում ընդդիմադիր ուժերին հաջողվի միասնական թեկնածու ունենալ, ապա Հանրապետականը կդառնա ընդդիմություն։ Լուսավոր Հայաստանը, ԲՀԿ-ն համաձայն են, Օրինաց երկրի պահանջը՝ միավորման դեպքում Լուսավոր Հայաստանն էլ ԱԺ ընտրություններում պետք է միանա իրենց, ոչ մի քաղաքական տրամաբանություն չունի։ Եթե այս անգամ էլ Օրինաց երկրի շնորհիվ ընդդիմությունը պարտվի, կարելի ա այս կուսակցությանը լրիվ այլ ձև վերաբերվել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/1169950286408538 ...

    Կարդալ ավելին
  • Դժվար է հիշել , թե մեր պատմության ընթացքում մեկ էլ երբ ենք 25 տարի եղել անկախ `առանց հարևանների ասպատակությունների , կոտորածների, ավերածությունների ու տեղահանությունների ։ Անկախ բոլոր դժվարութններից , այս 25 տարիները մեր Ոսկեդարն են։ Մենք երջանիկ սերունդ ենք ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/1155277257875841 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն