• Նորայր Նորիկյան
  • Իսակովի պողոտան դարձել է մահվան պողոտա:  Չկա գեթ մեկ օր, որ այդ ճանապարհին տեղի չունենան մեկից ավելի ավտովթարներ, որոնք հաճախ ավարտվում են ողբերգությամբ... Տառացիորեն նախօրեին ականատես եմ եղել միանգամից երկու ավտովթարի, որից մեկն ավարտվեց մահվան ելքով, իսկ երեկ կրկին մեծ խցանում էր վթարի պատճառով։ Մեզ մոտ շատ ցածր է ճանապարհային երթևեկության կուլտուրան, և այդ առումով շատ բան կա անելու... ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 1-ից թանկացել է բենզինի և դիզելային վառելիքի գները: Սա յուրօրինակ նվեր է բոլորիս Նոր տարվա կապակցությամբ: Եթե բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, ապա դիզելային վառելիքը՝ 60 դրամով: Այլ կերպ ասած՝ 20 լիտր բենզինի համար այսուհետ վճարելու ենք 400 դրամ ավելին, իսկ դիզելային վառելիքի 20 լիտրի համար՝ միանգամից 1200 ՀՀ դրամ: Ամեն ինչ արվում է մեր երկրում, ընդ որում՝ հոյակապ կերպով, բոլորիս կյանքն անտանելի դարձնելու համար: Կեցցե՜ք Դուք, շարունակե՛ք նույն տեմպերով, մինչև կա՛մ Դուք մնաք, կա՛մ մենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=743260475875926&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին
  • Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:  Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում:  Համաձայն եմ, եթե մեղավոր է, պետք է պատժվի` անկախ նրանից, թե ով է:  Բայց արդյո՞ք բոլորն են հավասար օրենքի առաջ, արդյո՞ք օրենքը մեր երկրում ընտրովիաբար չի գործում: Ախր այնքան սրիկաներ ու իրական հանցագործներ կան, որ անպատիժ են ու ազատության մեջ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=727136960821611&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել է դրույթ, ըստ որի՝ զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչև շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Անհրաժետ է նշել, որ գործող կարգով միայն դատարանի բացառիկ իրավասությունն է զինվորականին զրկել կոչումից: Իսկ ի՞նչ է ասում օրինագծի 55-րդ հոդվածի 4-րդ կետը։ Ասում է, որ այն սպաները, ովքեր հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, համաձայն չեն նշանակվելու այլ զինվորական պաշտոնի, եթե կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալուց հետո համաձայն չեն նշանակվելու այլ պաշտոնի, եթե մինչև պայմանագրի ժամկետը լրանալը ներկայացնում են զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր կա՛մ ռազմաուսումնական հաստատությունից, կա՛մ սպայական, կա՛մ սերժանտական դասընթացներից, կա՛մ ակադեմիական ուսումնառությունից, կա՛մ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն, կա՛մ հետբուհական ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելիս, կա՛մ անբավարար առաջադիմության, կա՛մ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե ունենան պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, ապա պաշտպանության նախարարի հրամանով կաստիճանազրկվեն և կուղարկվեն պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու: Իմ կարծիքով՝ սա կարող է ռումբի էֆեկտ թողնել: Պատկերացնո՞ւմ եք, որ անձը, ենթադրենք, ընտրել է 3 տարի սպա դառնալու եղանակով իր զինվորական ծառայությունը կատարելու ուղին, որոշակի ժամանակահատված հանդիսացել է սպա, լեյտենանտ կամ ավագ լեյտենանտ, որից հետո վերը նշված հանգամանքներով զրկվի կոչումից և գնա որևէ զորամաս՝ շարքայինների հետ պարտադիր ժամկետային չծառայած ժամկետը շարունակելու: Պատկերացնո՞ւմ եք, թե այդ սպան ինչպիսի հոգեվիճակում կհայտնվի և ինչպիսի ճնշումների կենթարկվի՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: ՀՀ պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում նշված հանգամանքի վրա, և հուսով եմ, որ նշված հանգամանքը մանրակրկիտ քննության կառնվի նաև օրենսդիր մարմնում և առավել լավ լուծում կգտնվի այս հարցին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=693025757566065&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կ. Կարապետյանի այսօրվա ելույթից հետո Արմավիրի քաղաքապետն արդեն պետք է հրաժարական տված լիներ, առնվազն: Եթե 13 տարի քաղաքապետ լինելով հանդերձ` դու չգիտես, թե քաղաքին ինչ միջոցներ են պետք` մաքուր պահելու համար, այդ ո՞ր տրամաբանությամբ դու պետք է շարունակես իշխել, այ տեղական ինքնակառավարման մարմին ջան... Ես լինեի, կասեի մի դիմում էլ մարզպետը գրեր:  Մարդը, եթե 11 տարի մարզպետ է և թույլ է տվել, որ մարզկենտրոնի աղբահանության խնդիրը դառնա երկրի վարչապետի օրակարգում ներառված հարց, այլևս մնում է, որ ի՞նչ հարց լուծի... Եվ մի բան էլ. Մեր վարչապետի այսպես սիրուն-սիրուն խոսալուց հետո եթե կոնկրետ հետևություններ չեն արվում, եթե կոնկրետ քայլեր չեն արվում ու արդյունքներ չեն արձանագրվում, այլևս խոսում է, որ ի՞նչ անի, իմաստը՞... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=676769849191656&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր սահմանադրության օրն է՝ պետական տոն, որ նշվում է 1995 թվականից:  Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին: Ի դեպ, վերջին փոփոխություններով, ըստ էության, ընդունվեց նոր Սահմանադրություն, որով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը կիսանախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: Անկեղծ ասած՝ տեղը և ճիշտ ձևաչափը չէ՝ առավել ընդգրկուն անդրադառնալու առհասարակ սահմանադրությանն ու սահմանադրականությանը, այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ՝ այս տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկիրը դարձնել սահմանադրական, և մեր երկրում հաստատել սահմանադրական գերակայություն: Հակառակը՝ հնարավորի սահմաններում մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը… Մենք այդպես էլ հուլիսի 5-ը չընդունեցինք ու չընկալեցինք որպես տոն ու երբեք այն չդարձրինք համաժողովրդական, անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք սահմանադրության հանդեպ և չգործադրեցինք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ սահմանադրության նորմերն անմիջականորեն գործելը կյանքի նորմ դարձնելու համար: Անցած 21 տարիների ընթացքում սահմանադրության բազմաթիվ նորմեր այդպես էլ չկիրառվեցին, կամ կիրառվեցին կամայականորեն, մեկնաբանվեցին՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրադրության, հատվածական շահերի տեսանկյունից, սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածների կիրառումն ու մեկնաբանումն առհասարակ ընթացավ ու ընթանում է կասկածի ու հավատի բացակայության պայմաններում: Մենք ապացուցեինք, որ անլուրջ մոտեցում ունենք սահմանադրության՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կարգավորող ամենակարևորագույն գործիքի հանդեպ և հեռու ենք սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից… Այսպիսի ժառանգության հետ մեկտեղ կանգնած ենք նոր փորձության առջև՝ նոր սահմանադրության կենսագործման, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը, ճիշտ է, թե սխալ… … Քանի դեռ հասարակությունը չի հարգել իր օրենքը, իր երկրի օրենքը, ինքը չի դարձել սահմանադրական և իր ցուցաբերած կամքով երկրում չի հաստատել սահմանադրականություն, սահմանադրությունը մնալու է որպես թղթի վրա գրված սիրուն փաստաթուղթ, ընդամենը… Շնորհավո՛ր սահմանադրության օրը: Հ.Գ. Այս նյութը գրել եմ անցած տարի այս օրը: Իմ կարծիքով՝ ամեն ինչ մնացել է նույնը, ոչինչ չի փոխվել: ... Ես էլ որոշեցի ոչինչ չփոխել, կրկնել նույնությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=662643573937617&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին
  • «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրության ուսումասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ առևերևույթ խախտվել են ՀՀ օրենսդրության ստորև բերված իրավանորմերի պահանջները. ՀՀ սահմանադրության 26-րդ հոդված. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ հոդված. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին: ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդված. Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդված. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը. 1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը 1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: 2. Նույն արարքները, որոնք՝ 1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, 2) կատարվել են նյութապես շահագրգռելով, 3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, 5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ 6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված. Քվեարկության գաղտնիությունը խախտելը.  Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդված. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը. Բացի այդ, կոպտորեն խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունները, գործատուի կողմից խախտվել են աշխատանքային կարգապահության իր առջև դրված պարտականությունները և այլն: Վերը նշվածը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ նշված հանդիպումը վարող անձի գործողություններում առերևույթ առկա են վերը նշված իրավանորմերի խախտման հատկանիշներ, որպիսի պայմաններում նրա արարքը ենթակա է քրեաիրավական գնահատման, ասել է, թե՝ նշված անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե օբյեկտիվ քննությամբ հաստատվի, որ նա կատարել է վերը նշված գործողությունները: Հ.Գ. Բոլոր դեպքերում պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=623821951153113&set=a.113512298850750.1073741828.100005759414165&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ամեն ինչ չէ, որ կարելի է օրենքով, որոշմամբ, հրամանով կամ որևէ այլ նորմով արգելել։ Ես ինքս ծխել եմ 23 տարի, և այդ ողջ ժամանակահատվածում ոչ մի օրենք, հրաման, հորդոր կամ կոչ չի ազդել իմ վրա, քանի դեռ ինքս սեփական մաշկիս վրա չզգացի դրա վնասակար ու կործանարար ազդեցությունը։ Արդեն երկու տարի է, չեմ ծխում և այլևս չեմ ծխելու։  Բանակում, այո՛, պետք է կատարել հսկայական աշխատանք, որպեսզի զինծառայողները թողնեն ծխելը, սակայն դրա համար արհեստական սահմանափակումներ մտցնելը, կարծում եմ, որ չեն տա սպասված արդյունքը․․․ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=600714533463855&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին
  • Պարտադիր Ժամկետային զինծառայողներին տրամադրվելիք ծխախոտը ԶՈւ-ի պարենային ապահովման չափաքանակից հանելը ճիշտ որոշում չէ, ստեղծելու է լրջագույն խնդիրներ զինծառայողների միջանձնային հարաբերություններում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=600532983482010 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի պարոն նախագահ, 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։  Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին՝ հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։ Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը, գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կային մինչ այդ։ Հարգելի պարոն նախագահ, Անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ոչ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին շնորհեցին սերժանտի կոչում։ Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։ Հարգելի պարոն նախագահ,  Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները՝ դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հակառակ պարագայում նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։ Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=584635128405129&id=100005759414165 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին