Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արտակ Հերիքյան
  • Հիշու՞մ եք ՍԱՍ-ից «պեչենի» գողացած մարդու վնասազերծման օպերացիան. սուպերմարկետի աչալուրջ աշխատակցի բղավոցին արագ արձագանքեցին ոստիկաններն ու ոլորեցին «ոճրագործի» թեւերը: Այսօր հիշեցի, ՍԱՍ-ի դրամարկղի մոտ: -… սիրոպը` 7.100 դրամ: -Բայց վաճառասեղանին կախված գնապիտակին գրված էր 5.200, թե 300… -Հիմա կճշտեն: Չորս-հինգ րոպե անց: -Դուք ճիշտ եք տեսել պիտակը` 5 հազար… բայց այն, իրականում, արժե 7.100: Կարող եք վճարել Ձեր տեսած գնով: - Ոչ, շնորհակալություն… Նույն ցանցի խանութներում սա արդեն երրորդ դեպքն է, երբ թանկ եմ վճարում ինչ-որ մեկի «շփոթմունքի» համար: Ոչ մի անգամ չի պատահում, որ «իրական» գինը իմ տեսածից ցածր լինի: Գոնե մի «պեչենու» գնի չափ: Հ.Գ.- Գնումներ անելիս ուշադիր եմ միայն վերջին երեք ամսում, կնոջս հորդորով: Նա «Երեւան սիթի»-ում միշտ ստուգում է կտրոնը. պատահում է «շփոթվում» են, մի ապրանքից մի քանիսն են հաշվում… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10154252824347270&set=a.10151279325327270.480970.745092269&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հիմա 66-ամյա հացթուխ Միշելը իր մասնագիտությունն է սովորեցնում 37 տարեկան Ժերոմին։ Թափառական Ժերոմը հաճախ է գնալիս եղել փռի մոտ տաքանալու ու մի օր էլ անգիտակից վիճակում է գտել ծանոթ հացթուխին։ Գազի արտահոսքից թունավորված Միշելի կյանքը հնարավոր չէր լինի փրկել, եթե բժշկական օգնությունը մի քանի րոպե ուշանար։ Հացթուխը հիվանդանոցից դուրս գրվելուն պես կայացրել է այս «հեքիաթային» որոշումը։ Կից նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.herikian/posts/10153889882737270 ...

    Կարդալ ավելին
  • Հիշել թուրքավարի Թուրքիան փորձում է ԱՍԱԼԱ-ի մարտիկների վրիժառության զոհ դարձած թուրք դիվանագետի կիսանդրին կանգնեցնել Բրյուսելում: 1983-ի հուլիսի 14-ին, Ֆրանկլին Ռուզվելտ պողոտայի վրա սպանվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան ադմինիստրատիվ կցորդ Դուրսան Ակսոյը: Ռուզվելտ պողոտայում կոթող բարձրացնելու առաջարկով թուրքերը Բրյուսելի իշխանությանը դիմել են անցած ամռանը, Ցեղասպապանության 100- ամյակի տարում: Մինչեւ օրս, այդ նախաձեռնությունը ադմինիստրատիվ տեղապտույտի մեջ է. պարզ չէ Բրյուսելի քաղաքապետարանը, թե Բրյուսելյան շրջանի վարչակազմը պետք է հուշարձան տեղադրելու թույլտվություն տա: "Լա լիբրը Բելժիք" պարբերականը գրում է` հայ համայնքը դեմ չէ թուրք դիվանագետի հիշատակի հավերժացմանը, բայց կասկածներ ունի դրա դրդապատճառների շուրջ: Նմանօրինակ մի գործընթաց էլ թուրքերը Ֆրանսիայում են փորձում առաջ մղել: "Մենք սկզբունքորեն համաձայն ենք, որ անկախ ահաբեկչության բնույթից պետք է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Սակայն ակնհայտ է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում , թուրք պաշտոնյաները փորձում են նույն նժարի վրա դնել իրենց բնույթով բոլորովին տարբեր երկու փաստեր` ցեղասպանությունը եւ հարձակումը",- ասել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահ Գրեգուար Ժախյանը (Grégoire Jakhian): Հայերը նկատում են` Բրյուսելում ուրիշ գործիչներ էլ են սպանվել, որոնց հիշատակին կոթողներ չկան: Նրանք հիշեցնում են` 1981-ի հունիսի 1-ին Ռուզվելտ պողոտայից մի հարյուր մետր հեռու սպանվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցիչ Նաիմ Խադերը...   ԿԻց նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.herikian/posts/10153860266577270 ...

    Կարդալ ավելին
  • Հրամանատարս ասում էր՝ էս համազգեստով էն չես, դու չես, խեղճ ես։ Այ, էկրանի էն ժիր տղան դու ես։ Մարդ նայում ա, ասում ա՝ երնե~կ սրա տիրոջը։ Ասում էր, ու աստղադիր ուսերը թույլ ցնցվում էին:  Հրամանատարս սիրում էր խելքս չափել։ Մեզ միավորում էին Մաքոլիները, Վեսլի Ջեքսոնը, Արամը , յոթանասուն հազար ասորին... խղճի գրականությունը, լավ պատմությունը: Երբ կյանք չտեսածի համոզվածությամբ «իմաստուն» դատողություններ էի անում, չէր առարկում, «չնվաճված աշխարհամասի» բարձր-բարձր երկնքի պարզությամբ ժպտում էր, հավատում էր ինձ… Հերթապահությանս օրերին տնտղում էր շարքայինի սեղանի գրքերը: Տուն գնալուց առաջ, աշխատասենյակի բանալին թողնում էր դրանց վրա, որպես գրական ճաշակիս հավանության նշան: Գիշերային ընթերցանության համար հարմար բազմոց կար իր` ՊՆ լրատվության վարչության պետի, հանգստի սենյակում: Էդ սովորությունը մի երկուշաբթի առավոտ ՉԷՊԷ էր բերել գլխին: Ամբողջ նախարարությունը իմացել էր` մի զինվոր ( ենթադրաբար, օլիգարխական ծագման) քնով է անցել, վարչության գլխավոր մուտքի դուռը չի բացում ծառայողների առաջ: <<Նախարարի լակոտ ես պահու՞մ մոտդ>>,- մի <<մարոզ>> փոխնախարար իր <<խորագետ>> լինելն էր ցույց տվել հրամանատարին:  Գնդապետ Վրեժ Իսրայելյանը զզվանքի , թե արհամարհանքի պես մի բան թաքցրել էր ժպիտի տակ ու աստղադիր ուսերը թույլ ցնցել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153848296452270&set=a.10151279325327270.480970.745092269& ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիայի նախագահը Եվրադատարանի նախկին նախագահ Ժան- Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակմանը թափ հաղորդելու գործը: «Ես խնդրել եմ Ժան-Պոլ Կոստային, որը մեր ամենամեծ իրավագետներից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են այն հուսալի, անվիճելի ուղիները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- ասել է Օլանդը ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ըստ նրա՝ Կոստան ամենակարճ ժամկետում պետք է եզարակացություն ներկայացնի այն երաշխիքների վերաբերյալ, որոնք կբացառեն ցանկացած օրենսդրական վիճարկում: P.S. - Ավելի վաղ այս գործն իր վրա էր վերցրել Արդարադատության նախարար Տոբիրան, որը մի երկու օր առաջ հրաժարական տվեց: P.S. - Ի տարբերություն Սարկոզիի՝ Օլանդը նախագահության առաջին օրվանից խոսում է ժխտողականությունը քրեականացնելու մասին: Նախկին նախագահը հայերին տված իր խոստումը հիշեց միայն նախագահական ժամկետի ավարտին՝ քարոզարշավից անմիջապես առաջ: Կից նյութն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.herikian/posts/10153842495247270 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանահայերի հանդիպումը Հայաստանի նախագահի հետ վերջ չունի: Ամենաքիչը Հայաստանի բնակչության չափ թուրքական համայնք ունեցող երկրում հայերը խոսելիք ունեն: 2010 թ.-ն է, Բեռլինում ենք:  Լրագրողները փակ դռների մատույցներում ձանձրանում են, ինչպես զինվորը զորանոցում, վճռական մարտի ուշացող հրամանից առաջ: Մերկելի ասուլիսի ռեպորտաժները անփորձանք Երեւան են հասել, նեմեցի ու հայի մասին պատերազմական անեկդոտները էլ ծիծաղելի չեն, սրա- նրա թաղի <<Ֆրիցի>> արկածները նույնպես: Հյուրանոցի շքասրահի դռները բացվում են. սկսվում է տեսախցիկների զորաշարժը` քսան վայրկյանանոց սինքրոն- <<ավարների>> հետեւից: Արթուր Աբրահամի ուղղությամբ առաջինն եմ գրոհում. հաջող սկիզբ է: Բերանս դեռ չբացած` Արթուրը մանկության ընկերոջ անմիջականությամբ սկսում է ինտերվյուն. - Արտակ, ինձ գիտես չէ՞: - Բոլորը քեզ գիտեն: Կարող ա՞ էս աշխարհից չեմ... - Չե՞ս հիշում: - Ո՞նց թե… աշխարհի ամենաուժեղ հայն ես չէ՞ ☺ - Էդ նկատի չունեմ. բանակ ենք գնացել միասին… - Ախր, ես բանակում էլ եմ լրագրող եղել, իսկ դու, հաստատ, լրագրող չես, ոչ էլ օպերատոր: - Չէ, մենք միասին գնացինք բանակ… էն ի՞նչ են ասում… - Սբոռնի պունկտի՞ց… - Հա, հա…  - Բոլորն էլ էնտեղից են գնում բանակ, Արթուր ջան: - Հիշու՞մ ես մի տղա, սեւ շորերով, ասեց` եկե’ք նկարվենք… - … Հիշեցի…. - Գիտե՞ս, տատիկիս ո~նց էր ուրախացել իրա <<Հայլուր>>-ի տղայի հետ էդ նկարի համար… ։) Շնորհավո’ր տոնդ, Արթուր Աբրահամի եւ մեր բոլոր ուժեղ տղաների բանակ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153840253647270&set=a.10152707423602270.1073741831.74509226 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին