• Աիդա Խաչատրյան
  • Ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ գիշերը Ազատության հրապարակից ոգելից խմիչք օգտագործելու համար բերման ենթարկված անձանց մեջ եղել են երկու անչափահաս աղջիկներ:  Թե՛ որպես մայր և թե՛ որպես երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ ինձ համար ոչ միայն անընդունելի է փաստը, որ անչափահասներին կարող են դրդել ոգելից խմիչք օգտագործելուն, այլ նաև այն, որ անչափահասները, այն էլ աղջիկներ, ուշ գիշերին կարող են լինել ոչ իրենց ծնողների կողքին:  Սա խիստ մտահոգիչ ահազանգ է, որի հանդեպ հնարավոր չէ անտարբեր մնալ: Ու մենք մեր լիազորությունների շրջանակում այսուհետ ավելի հետևողական ենք լինելու նման երևույթները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում:  Նաև ծնողներին մեկ անգամ ևս հորդորում եմ առավել ուշադիր լինել իրենց անչափահաս երեխաների անցուդարձին՝ նրանց զերծ պահելով անցանկալի գործողությունների հնարավոր հետևանքներից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ida.khachatryan.7/posts/810774475701493 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն