Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հայկ Հարությունյան
  • Մոտենում է անկախության օրը: Մենք պետք է մեր անկախության օրը նշենք որպես տարվա ամենավառ տոն: Խոսքը ամենևին նյութական եղանակով նշելու մասին չէ խոսքը: Յուրաքանչյուրս՝ լինի դա տանը, բուհում, աշխատավայրում կամ այլ միջավայրում պետք է կարողանանք դա արժևորել: Նոր ծնված երեխայի ուղեղում առավել կարևոր օր պետք է դիքավորենք, քան մեք մեր ուղեղներում ենք մեզ դիրքավորել: Կուզեմ որ այս օրը համարվի մեր համար տարվա ամենակարևոր օրը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1153509491391976 ...

    Կարդալ ավելին
  • «Հող հանձնել» դավաճանական հասկացողության մասին խոսելը, քննարկելը, բարձրաձայնելն արդեն իսկ դավաճանություն է: Հ.Գ. Չեմ ուզում այս դավաճանական թեմայով բառ իսկ գրել, քանզի ժողովրդի մոտ այս հակահայ հասկացողությանն հոգեբանորեն հարմարվելու համար բացահայտ քարոզչություն է ծավալվել ամենատարբեր միջոցներով, որ «կարթը» նախ գլխից՝ խելքից բռնի:  Խայծը կուլ մի՛ տվեք, հայե՛ր: Որպես հայ և ազգիս մասնիկ հայտարարում եմ, որ ոչ մի դավաճանական ծրագիր իրագործելիություն չունի Հայոց Աշխարհում և հարկ եղածին արյան գնով անգամ դատապարտված է սպառիչ անհաջողության՝ հօգուտ Հայ Պետականության և նրա սահմանների ու ազգի լիարժեք անձեռնմխելիության: Հայոց տղամարդիկ դեռ չեն մեռել, հայոց մայրերը մանուկնե՜ր են ծնում: Ինչի՞ մասին է խոսքը, անհայրենի՛ք ստրուկներ, փոխանակ մեր սահմաններն ընդլայնենք մեր պատմական հողերի հաշվին և կորսված Հայրենիքն ազատագրելու տեսլական մշակենք ու օրնիբուն ամենատարբեր խողովակներով այդ ուղղությամբ տքնենք ու հզորանանք... որքան էլ աշխարհաքաղաքական իրավիճակը ճնշող լինի: Իսկ դուք՝ ինչի՞ մասին է խոսքը: Նողկալի է ստրկամիտ, պարտվողական ու սողացող հայը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.harutyunyan.92/posts/1059263044169097 ...

    Կարդալ ավելին
  • 1. Դու կարող ես խոսել փողի մասին, նույնիսկ եթե գրպանումդ ոչինչ չունես, 2. Միք Ջագերը և Առնոլդ Շվարցնեգերը սովորել են տնտեսագիտություն, բայց տեսեք, թե ովքեր են նրանք հիմա, 3. Երբ դու դասվես գործազուրկների շարքին, դու գոնե կգիտենաս, թե ինչու, 4. Երբ դու հարբես, դու կարող ես բոլորին ասել ,որ ստուգում ես սահմանային օգտակարության նվազող հատկությունը, 5. Դու երբեք չես կարող սխալվել , քանի որ միշտ գոյություն ունեն այլ հավասար պայմաններ, 6. Տնտեսագետ լինել նշանակում է լինել փորձագետ, ով վաղը կհասկանա , թե ինչու այսօր տեղի չունեցավ այն ամենը , ինչ նա կանխատեսել էր երեկ... Հ.Գ. Շնորհավոր Տնտեսագետների օրը )) ‪#‎հին‬ ‪#‎տնտեսագետ‬ ‪#‎happy‬‪#‎economist‬ ‪#‎day‬ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1094984823911110?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Օրեր անց հայկական ծառայությունների ոլորտում մուտք կգործի Yandex-ը: Այս փաստը բնականաբար դրականորեն կանրադառնա շուկայի ընդհանուր կառուցվածքի՝ առավել շատ սպառողի վրա: Բնականաբար որքան շատ լինեն այդ օրինակ ծառայություները, դրան զուգահեռ մեծ կլինի մրցակցությունը, որը կհանգնեցնի ծառայությունների գների իջեցմանը:  Yandex-ը նախընտրել է ցածր գնի քաղաքականությունը, այն է մաքսիմալ ցածր գնով մուտք գործել շուկա, կիրառելով ցածր գների քաղաքակնությունը արագորեն գրավել շուկայի զգալի հատված: Այսինքն այս դեպքում ընկերությունը աշխատելու է կիրառել դեմպինգային քաղաքակնության տարեր: Այն իրենից ներկայացնում է ցածր գների քաղաքականություն, երբեմն նաև ինքնարժեքից ցածր գներ շուկայի մասնաբաժին գրավելու համար: Եթե Yandex-ը իրոք դիմի դեմպինգային քաղաքականության, այսինքն առաջարկած գները լինեն ինքանրժեքին շատ մոտ կամ նրանից ցածր, ապա չի բացառվում, որ շուկայի մյուս խաղացողները կարող են արագ հեռանալ շուկայից, քանի որ այսօր, ցավոք սրտի, ՀՀ-ում Yandex-ի նման կապիտալ ունեցող կազմակերպություն դեռ չունենք: Իսկ դեմպինգային քաղաքականություն կարող են իրենց թույլ տալ միայն խոշոր և հզոր կազմակերպությունները: Արդյունքում շուկայում կմնան միայն մի քանի կազմակերպություններ՝ բավականին ցածր գներով: Հ.Գ. Մնում է հուսալ, որ սա դեմպինգային քաղաքականություն չի լինի, այլ կլինի առողջ մրցակցություն և խելամիտ գնային քաղաքակնություն, որի արդյունքում կշահեն բոլորը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1089275064482086?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • 1. Խմած ժամանակ պետք չէ ոչ մեկին զանգել. մեկ է վաղը հաստատ փոշմանելու եք: 2. ivideo.net-ին մի հավատացեք, ամոթ է, մեծ մարդ եք:  3.Եթե Ձեզ անծանոթ միջավայրում ինչ որ բան հյուրասիրեն, իսկ դուք սոված լինեք, մի ամաչեք օգտվեք, մեկա սենց թե նենց մարդկանց մեծամասնությունը հետևից խոսելու է, թե ուտելու թե չուտելու դեպքում: 4. «ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում» «դիտարկում պետք է անցկացնի» ու նման տիպի գրառումներ մի կարդացեք, հաստատ անիմաստ է լինելու:  5. Երկխոսության ժամանակ անընդհատ մի ասեք «բա ուրիշ ինչ կա»... ախր դուք էլ եք հասկանում, որ անկապ տեղն եք հարցնում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1081634478579478?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Տարեսկզբից սկսած նվազել է մեր երկրի տնտեսության ներքին և արտաքին շուկաների առևտրաշրջանառությունը: Եթե առաջին հայացքից թվում է նվազմամբ պայմանավորված առկա են տնտեսական խնդիրներ, մինչդեռ ուսումնասիրելով առկա իրավիճակը, կարելի է արձանագրել դրական միտում: Առանձին ուշադրություն պետք է դարձնել ներքին արտադրության վրա: Հենց ներքին արտադրության ավելացման հաշվին է , որ ներմուծման նվազումը բացասականորեն չի անրադարձել տնտեսական ակտիվության վրա: Ներմուծման 16 տոկոս նվազման դիմաց ներքինը առևտուրը նվազել է ընդամենը 1,1 տոկոսով: Կարելի է փաստել , որ ներքին առևտրաշրջանառության ամրացումն է դարձել արտաքինի նվազման գլխավոր պատճառը: Պետության կողմից ձեռնարկվող քայլերը կարծել տալիս են դրական պտուղներ: Մասնավորապես արտաքին առևտուրը ներմուծումից աստիճանաբար տեղափոխվում է դեպի արտահանում, ինչը վկայում է տեղական արտադրողների համար բարենպաստ պայմանների առկայության և արտահաման խթանմանն ուղղված քայլերի արդյունավետության մասին: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1075517915857801?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՆԱ-ի անկումը հունվար-մարտ ժամանակահատվածի համար կազմել էր 3,5 %, իսկ հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար կազմել է 4,5% : Անկմանը հիմնականում նպաստում են նավթային եկամուտներից ստացված ներհոսքերի նվազումը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է մոտ 31 %-ով: Չնայած այն փաստին, որ առևտրաշրջանառությունը և ծառայությունների ոլորտը շարունակում են դրական տեղաշարժ գրանցել համապատասխանաբար 2,7% և 1,7%, նախորդ տարվա նույն ժամանահահատվածի համեմատ ցուցանիշները էականորեն նվազել են: 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 3,6 %-ով: Բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում գնաճը, ՍԳԻ (սպառողական գների ինդեքս) կազմել է 110,5 %: Պետական բյուջեյի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամաբ նվազել է 12 %-ով, իսկ ծախսերը՝ 35,3%-ով:  Տնտեսական լուրջ ցնցումներ են սպասվում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1072343592841900 ...

    Կարդալ ավելին
  • Անօդաչու թռչող ոչխար է հատել Նախիջևանի սահմաը և հասել Ելփին գյուղ... Նյութի աղբյուր`  https://www.facebook.com/photo.php?fbid=1065203096889283&set=a.770491813027081.1073741849.100001988099243&type=3&theater&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • 4-օրյա պատերազմից հետո մենք մեր ազգով ցույց տվեցինք , որ ունենք ազգային վեհ նպատակներ, որոնց շուրջ շատ արագ կարող ենք հավաքվել անկախ՝ քաղաքական դիրքորոշումից, սոցիալական վիճակից... Ճիշտ է չեմ կարող ասել թե քանի երկիր կընդունի Ցեղասպանությունը, բայց արդեն երկրորդական է թե քանի երկրի ղեկավար եկավ Հայաստան, Օբաման վերջապես կասի իր ելույթում ‹‹ցեղասպանություն›› տերմինը, թե՝ ոչ: Որպես ազգ մենք չենք կարող ունենալ ավելի լավ բան, քան ընդհանուր գաղափարը,որի շուրջ մենք կարող ենք հավաքվել դա կլինի պահանջատիրություն, թե` տնտեսական զարգացման ծրագիր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1053686798040913 ...

    Կարդալ ավելին
  • Մինչև ՏՏ-ոլորտի զարգացումը կարելի է ասել հարաբերական իմաստով ավելի մեծ բովանդակություն ու ջանքեր էին հարկավոր հայտնի մարդ դառնալու համար: Այսօր յուրաքանչյուր մարդ տիրապետում է ինֆորմացիայի տարածման տարբեր մեխանիզմների:  Հայտնի մարդ դառնալու մոլուցքը, հաճախ երիտասարդներին շեղում է իրական գործունեությունից: Եթե առաջ հայտնի դառնալու մոտիվացիայով մարդիկ փորձում էին հաջողություն ունենալ որևէ ոլորտում, ապա այսօր մի մեծ խումբ փորձում է կարճ ճանապարհով հաջողության հասնել` սեփական անձի մասին ամեն գնով ինֆորմացիա սփռելու գործում կենտրոնանալով: Չնայած սա այդքան էլ հեշտ գործ չէ, բայց եթե հանրության հետ կապերի ապահովումը չընկալենք պրիմիտիվ կերպով, ինչպես շատ հաճախ դա ընդունված է այսօր, ապա անբովանդակ PR-ը կարելի է համարել երկարաժամկետ գործընթաց:  Ստացվում է` մարդկային մեծ խմբերի ժամանակային ռեսուրսը շատ հաճախ էլ ավելի անարդյունավետ է ծախսվում սոցիալական դրական էֆեկտ ստեղծելու ճանապարհին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.harutyunyan.7946/posts/1038402906235969?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն