Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արթուր Մելիքյան
  • Գյումրին իմ աչքերով Կադրերով փորձել եմ նկարագրել իմ քաղաքի իրականությունը։Գորշ,միեւնույն ժամանակ վառ գույներով,թախծոտ նաեւ ուրախ է իմ քաղաքը։Խնդիրները շատ են,բայց դրական փոփոխություններն էլ ակնհայտ են։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artur.melikyan.9/posts/1060773737321720?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Շքերթը մեր դռներով էլ է անցնելու Սովորաբար Գյումրիում գծանշումներ արվում են փոսային նորոգումներն ավարտելուց հետո, մեկ էլ՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ։ Այս անգամ այս աշխատանքները ժամանակից շուտ և միայն մեկ փողոցում են մեկնարկել։Անի թաղամասի «Տրդատ Ճարտարապետ» փողոցում մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են՝ փողոցը մաքրում են, ջրում, անընդհատ բանվորական բրիգադներ են գնում ու գալիս, իսկ այսօր նաև գծանշումներ կատարեցին։Եվ այս ամենն, իհարկե, ոչ թե թաղամասի բնակիչների հարմարավետության համար է, կամ խոսում է քաղաքապետարանի պատասխանատու աշխատանքի մասին,այլ արվում է հավանաբար բարձրաստիճան հյուրերի դիմավորելու համար։Փողոցում համայնքային ոստիկանության շենքն է շահագործման հանձնվելու։Այսինքն մեր դռներով անցնելու է ոստիկանական շքերթ։Այսպես ասած, քաղաքը փոքրիշատե բարեկարգելու համար պատճառ ու առիթ է պետք։Ասում են՝ հունիսին, Հռոմի պապի այցով պայմանավորված, հիմնանորոգվելու է կենտրոնական փողոցներից մեկը։ Եթե այլընտրանք չունենք, ուրեմն թող շատ նման առիթներ ու պատճառներ լինեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.melikyan.9/posts/1051877191544708?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հրաժեշտ տվեցինք մեր լեգենդին։Ռոման Բերեզովսկին 20 տարուց ավելի փայլեց հայկական ֆուտբոլում եւ այսօր ազգային հավաքականի ավագի թեւկապը փոխանցեց հայկական ֆուտբոլի միանձնյա առաջատարին՝իմ եւ շատ շատերի սիրելի Հենրիխ Մխիթարյանին։Շնորհավորում եմ,չեմ կասկածում Հենրիխը ավագի կարգավիճակում էլ թիմը առաջ է տանելու դեպի հաղթանակներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1033535050045589&set=a.104440842955019.6723.100001673115900&typ ...

    Կարդալ ավելին
  • Արազ Օզբիլիսի թուրքական Բեշիկթաշ տեղափոխվելը վերջին մի քանի օրերին թեժ քննարկումների առարկա է։Անձամբ ես էլ չեմ ուզենա,որ մեր լավագույն մարզիկները երբեւէ հանդես գան թուրքական դրոշի ներքո։Բայց հարցը երկու կողմ ունի։Առաջինը,որ նույն տրամաբանությամբ մենք պետք է բողոքենք Թուրքիայի մեջլիսում հայ պատգամավորների ներկայության դեմ,կամ Թուրքիայում ապրող ու աշխատող մեր հայրենակիցների դեմ։Կամ էլ այն թուրք մտավորականների դեմ,ովքեր պարբերաբար Հայաստան են այցելում։Մյուս կողմից էլ քննարակման առակա է,թե ի՞նչ այլընտրանք ուներ Արազը։Հարցազրույցներից մեկում,նա բողոքել էր ,թե Սպարտակում հաջող հանդես չի գալիս ազգությամբ թուրք մարզիչի պատճառով։Եւ ի՞նչ երաշխիքներ,որ հիմա թուրքական ակումբում նա իրեն լավագույնս կդրսեւորի։Ամեն դեպքում,իմ կարծիքով,Բեշիկթաշի ղեկավարությունը հազիվ թե պահեստայինների նստարանին նստեցնելու համար է գնել հայ ֆուտբոլիստին։ Բոլոր այս հարցերի պատասխանը եւ այս ամենի քաղաքական ենթատեսք ունենալ-չունենալու հարցը կպարզի ժամանակը։Բեշիկթաշը ֆուտբոլային բարձրակարգ թիմ է եւ գուցե թուրքական ակումբում հայ ֆուտբոլիստը իր գոլերով կհիշեցնի հայկական պահանջատիրության մասին։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/artur.melikyan.9/posts/997275247004903 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին