• Աննա Օհանյան
  • Հայաստանում զբոսաշրջության ոլորտի հանդեպ հետաքրքրությունը և մեր հայրենակիցների մտահոգությունները շատ կարևոր են մեզ համար: Սակայն այս ոլորտի վերաբերյալ հայտարարություններ, հրապարակումներ և վերլուծություններ անելու պարագայում առաջարկում ենք հենվել ճշգրտված վիճակագրական տվյալների վրա: Վրաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներով 2016 թվականին Վրաստանն ունեցել է ոչ թե 6 միլիոնից ավել զբոսաշրջիկ, այլ այդ թվով ըդհանուր միջազգային ժամանումներ: Զբոսաշրջիկների թիվը 2.7 մլն է: Հ.Գ. Զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը մեկնում է ոչ իր մշտական բնակության վայր հանդիսացող երկիր, որտեղ անցկացնում է ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավել, քան մեկ տարի և վճարովի կամ այլ աշխատանք չի կատարում Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Anuly/posts/10213476845101287 ...

    Կարդալ ավելին
  • Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին իսկ տարում նախատեսվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։ Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։ Սյունիքում ազատ տնտեսական գոտին կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղեր: Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Anuly/posts/10212959620731001 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն Արաբական Միացյալ Էմիրությունների Էկոնոմիկայի նախարարն էլ Արմֆոն ունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների Նախարար Սուրեն Կարայանը ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ հանդիպման ավարտին գործընկերոջն Armphone է նվիրել: Կից նյութը` այստեղ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10211970156235007&set=a.3395393889380.2163098.1405698389&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն ավելի խորացնելու: «Մեր նպատակը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսք ապահովելն է, և ԱՄՆ-ն այս առումով մեր հիմնական գործընկերներից մեկն է: Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը տնտեսական ոլորտում լայնածավալ է: Տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված աջակցության ծրագրերը շատ արդյունավետ են», - ասել է նախարար Կարայանը: Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել նախարարության կողմից ստեղծված մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, դրանց գործունեությունն ու նպատակաները: Նա նշել է, որ նախարարությունն անում է առավելագույնը` գործարար համայնքի ձայնը լսելի դարձնելու, նրա խնդիրներին ականջալուր լինելու համար, քանի որ հենց նրանց են ուղղված ոլորտի բարեփոխումները: Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ թե՛ մասնավոր հատվածի հետ համագործակցության և թե՛ այլ ծրագրերի շրջանակներում: Դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ դեսպանատունը պատրաստ է շարունակել իր երկարամյա արդյունավետ գործընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: «Մենք պատրաստ ենք համատեղ՝ Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի իրականացման միջոցով, վերացնել մեր երկրների միջև առևտրի ու ներդրումների մեծացման ճանապարհին առկա խոչընդոտները: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում», - ասել է դեսպան Ռիչարդ Միլզը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10211834459242667&set=a.1308311073614.2047514.1405698389&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցիները բավարարվում են գոչելով, թե ՆԱՏՕ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տեքստի մնացյալ հատվածը նրանց հետաքրքրությունների շրջանակներում չէ: Հռչակագրում ասվում է. «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության աջակցմանը: Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին ` այս սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա»: Սկսենք վերջինից, Հելսինկյան եզրափակիչ ակտով ընդունված Հռչակագիրն արձանագրում է, որ մասնակից պետությունները պայմանավորվել են հարգել և գործնականում կիրառել միմյանց միջև հարաբերությունները կարգավորող մի շարք սկզբունքները, այդ թվում ` Ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելը ,Սահմանների անխախտելիությունը Տարածքային ամբողջականությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը, Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները: Համաձայն Հռչակագրի ` «բոլոր այդ սկզբունքներն էլ ունենառաջնահերթ նշանակություն»: Ապրիլյան դեպքերի ժամանակ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խախտում հենց այս սկզբունքները: Երկրորդ. ՄԱԿ-ի կանոնադրության 1.2 հոդվածը նույնպես սահմանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիմնարար նշանակությունը:  Այնուամենայնիվ, անգամ եթե գագաթնաժողովի կոմյունիկեում հղում չարվեր այս փաստաթղթերին, ՄԱԿ-ի կանոնադրության գերակայությունը մյուս միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի նկատմամբ անվիճարկելի է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Anuly/posts/10210261297314602?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1468082544608330 ...

    Կարդալ ավելին
  • GGն ընտիր սերվիսա, իմ ու ընկերուհիներիս ընտրությունն ա ճիշտ ա, էդ մարդու պրեզենտացիան epic fail էր, բայց դրանից ու Բարքեմփից տեղյակ կլինի իրենց ուղևորների շատ քիչ տոկոսը, տեղյակ էլ լինի, նման կերպ չի դատափետի։  ազգայինն ու պաթոսը overdose էր, բայց չեմ հասկանում էդ էմոցիոնալ անհանդուրժողականությունն ու ատելությունը, երբ մարդ երկու անգամ ավել ա ասում «հայ, հայկական»։ նույնիսկ մեղկս եկան էդ մարդիկ, որ վախենում են խոշոր ռուսական մրցակցից։ ես բոյկոտելու ֆլեշմոբին չեմ միանալու ու դրա իմաստն էլ չեմ հասկանում։ Մի անձի ահավոր պրեզենտացիան սպասարկման որակը չի փոխում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Anuly/posts/10210087065358912 ...

    Կարդալ ավելին
  • ԵՄից դուրս գալու կողմնակիցները Միացյալ թագավորությունում այ սենց մազալու կռվան են մտածել «Գործ չունեք ԵՄ-ի հետ, Թուրքիան էլ ա մտադիր միանալ» ինչ խոսք, համոզիչ է Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Anuly/posts/10209885734485766?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • • Միջազգային իրավունքի տեսանկյունից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը գործում է միջազգայնորեն ճանաչված պետության և ինքնորոշվող ժողովրդի միջև առկա խնդրի պարագայում: Իհարկե,մենք պնդում ենք, որ բանակցում ենք որպես 1994թ համաձայնագրի կողմ, բայց հակամարտությունն ավելի շատ ընկալվում է որպես երկու ճանաչված պետությունների միջև տարածքային վեճ: • 1994 թվականին, երբ ստորագրվեց կրակի դադարեցման պայմանագիրը, Արցախը համարվում էր հակամարտության կողմ, և Ղարաբաղի բանակն իր ստորագրությունը դրեց այդ փաստաթղթի տակ: Արդեն ծեծված թեմա է, թե ինչ ճակատագրական սխալ էր ԼՂՀ-ն բանակցություններից դուրս թողնելու քայլը: Սակայն ակտիվորեն պետք է առաջ բերել ԼՂՀ-ի մասնակցության դիսկուրսը տարբեր հարթակներում, մանավանդ, որ բանակցություններին կվերադառնան իշխանություններ, որոնք Ադրբեջանի ղեկավարությունից շատ ավելի լեգիտիմ են և ժողովրդավար են: • Համանախագահները մեկ ամիս առաջ ակնարկեցին, որ սա հնարավոր է «որոշակի փուլում»: Ավելի լավ փուլ, քան հիմա չի կարելի պատկերացնել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Anuly/posts/10209716760181514?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1462645129904291 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ մարդ է տեղյակ, որ անցյալ տարի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը դարձավ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ։ Կարծում եմ, որ Արցախի ճանաչման տեսանկյունից նման աշխատանք պիտի տանենք բոլոր հնարավոր ուղղություններով։Ինչպես նաև, քանի դեռ աշխարհի ուշադրությունը շատ ցավալի պատճառներով մեր կողմն է, նման լուրերն ու աշխատանքները լայնորեն կլուսաբանվեն միջազգային մամուլում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Anuly/posts/10209698549046247 ...

    Կարդալ ավելին
  • Եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելի հայտարարությունը վերջին սրացումների վերաբերյալ Երբ ադրբեջանական կողմը հրաժարվեց ԵԱՀԿ մոնիտորինգից, ներդրեց ջանքեր վերացնելու հրադադարը և այսօրվա 2 զոհերից հետո կասկած անգամ չի կարող լինել, թե ինչ է կատարվում ԼՂՀ-ում։ Ադրբեջանը բացահայտ պատերազմ է վարում  ագրեսիայով `ձգտելով հաղթանակի։ Դեռ որքան պիտի միջազգային հանրությունը ՝ ներառյալ ԵՄ-ն, ագրեսորին պատժելու փոխարեն շարունակի թուլամորթություն ցուցաբերել ՝ «երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ...» , ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Anuly/posts/10209632873804407?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1461678407095995 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին