• Տիգրան Քոչարյան
  • Մեր առողջապահության նախարարը հերթական անգամ դուրս տվեց։ Համաձայն նախարարի 13-15 տարեկան աղջիկների հալալ 25 տոկոսը արդեն սեքսով զբաղվել են։ Հասկանալի ա որ մարդը պապիլոմայի պատվաստանյութի տակ ա մնացել, բայց հանուն մի քանի գրոշի արժեր ջահելության 1/4 անբարոյական հանել։ Ընդ որում, փաստորեն, շարունակելով նախարարի ասածը, մենք ունենք բազմաթիվ պեդոֆիլիայի դեպքեր, որը նախարարը թաքցնում ա ու ընթացք չի տալիս։ Հարգելի գրառման մեջ հատուկ նշվածներ, խնդրում եմ այս գրառումը համարել որպես տաքցվող զանգվածային քրեական հանցագործության մասին հաղորդում։ Եթե ,օրինակ, պարզվի, որ նշված թվերը սուտ են, խնդրում եմ Լևոն Ալթունյանի պատասխանատվության կանչել բացահայտ սուտ տեղեկատվություն տարածելու համար։ Առանձնակի խնդրում եմ հասցնել ՀՀ վարչապետի ուշադրությանը իր կաբինետի նախարարի հերթական վիրավորական հայտարարության վրա։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10215165294511108 ...

    Կարդալ ավելին
  • Անահիտ Բախշյանի ամուսինը չսպանվեր, էն ՀՀԿ-ական Ծիտը ճնճղուկ էր ֆռֆռալու ու Անահիտին տեսնելիս հերթ էր կանգնելու այդ տիկնոջ բարևին արժանանալու համար։ Ինչ ամոթ ա, նորմալ քյարթն էլ ա վերացել, դառել ա կնոջ վրա ինքնահաստատվելու բոստան... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10214401147967922 ...

    Կարդալ ավելին
  • Ես շատ չէի ուրախանա Ալիևի անձի շուրջ վերջին բացահայտումների պահով ու Արևմուտքի աննախադապ ճնշումը այդքան էլ լավ բան չի մեր տարածա շրջանի համար: Ալիևը կարող է վերջնականապես գնա ու ընկնի Ռուսաստանի գիրկը : Մաքսային ու ԵԱՏՄ-ը խնդրվի: Ու այստեղ մեզ համար հերթական խնդիրներ կառաջանան, քանի որ լավ ա թե վատ ա, մեր տարածաշրջանում հիմնական խաղացողներից մեկը (եթե ոչ հիմնականը) մնում է Ռուսաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10214349358793225 ...

    Կարդալ ավելին
  • Խնդրեցի ԵՊՀ դասախոս-քիմիկոս ընկերոջս իր կարծիքը հայտնել էտինոլ լաքի, նրա վնասակարության և այրման ազդեցության մասին: Ահա իր գրառումը: ԹԵ ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԱԻՐԻՏԻ ՀՐԴԵՀԻ ԾՈՒԽԸ Լաք էթինոլը սուր հոտով շագանակագույն գույնի հեղուկ է իրենից ներկայացնում է խեժ-պոլիմերային լուծույթ (ացետիլենի ածանցյալներ) քսիլոլային ֆրակցիայում։ Ընդհանրապես ացետիլենի այրումից առաջանում է ածխաթթու գազ + ջուր. C2H2 + 5 O2 = 4 CO2 + 2 H2O Քսիլոլի այրման ժամանակ նույնպես առաջանում է ջուր, ածխաթթու գազ։ C8H10 + O2 = CO2 + H2O Հետևաբար ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Նաիրիտի հրդեհից առաջացած ծուխը տոկսիկ չէ։ Բայց նաև չենք մոռանում, որ նույնիսկ խորովածի ծխի մեծ կոնցենտրացիաները կարող են թունավորում առաջացնել։ Լրացում: Այրման հետ մեկտեղ տեղի են ունենում թերի այրում, որի ժամանակ առաջանում է շմոլ գազ։ Այ էս գազը խիստ թունավոր է։ Թունավոր է շատ մոտ գտնվող մարդկանց համար, օրինակ հրշեջների։ Բացօթյա տարածքում շմոլ գազը շուտ ցրվում է։ Շնորհակալություն Aram Hakobyan ջան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10214273362013353 ...

    Կարդալ ավելին
  • Կյանքում չէի պատկերացնի , որ ԱԻՆ-ի տարիներով ձևավորված իմիջը այսքան արագ կտապալվի: Ոչ պրոֆեիոնալ ու ցինիկ վերաբերմունքի պատճառով: Սեփական ազգի վրա կայֆավատ անելով ու անգրագետ լաքեթիլենոտ պաշտոնյաներով: Անվտանգ ծուխով ու Թուրքիա գնալով: Հա-հա-հա, ինչքան խնդալու էր: Հազար ափսոս Արմեն Երիցյանին , գլուխը կախ աշխատեց, հիմնարկ ձևավորեց, մասնագետներ աճացրեց: Իսկ հիմա սաղ տալիս են քամուն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10214272517432239 ...

    Կարդալ ավելին
  • Իրականում ադրբեջանական ներկա հիստերիայի արմատները կայանում են նրանում, որ իրենք հայերին արդեն դավադիտ (զաե.ատ) արեցին։ Ու մերոնք սաղ հումանիստական մեծահոգի պոմպոնչիկները մի կողմ դրեցին ու տիրումեր արին այն տեղանքը, որտեղից մեր դիրքերը հրթիռակոծում էին: Ու եթե առաջ ադրբեջանցինք արխային իրենց գյուղերում տեղադրված կայանքներից սպանում ու վիրավորում էին մեր զինվորներին, համոզված լինելով, որ դիմացը վոլտերներ ու ժանժակռուսոներ են, այս անգամ անսպասելի մրթներին հարված կերան, ու հասկացան, որ այսուհետ հումանիստական բանտիկների վրա հայերը թքած ունեն։ Ու երեկվանից արդեն ալիևնք խնդիրներ կունենան իրենց գյուղացի ադրբեջանցիների հետ, ովքեր այլևս հասկացան, որ իրենց գյուղի տարածքում գտնվող յուրաքանչյուր տանկը, հրանոթը, գռադը կամ այլ զինատեսակը մահաբեր է առաջին հերթին իր և իր ընտանիքի համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10213736917682580 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվա Թիմատիի բազմահազարանոց համերգը կրկին ապացուցեց հայկական ֆեյսբուկի իրենց "վերին արտի ցորենի" տեղ դրածների տոտալ կտրվածությունը կյանքից։ Յախք, թու, ծիմածի,ռսներըինչգործունեն և այլ դրա տիպի "էլիտար" պիտակավորողները կրկին ոգևորվեցին 100-150 լայքերից ու կրկին մտածեցին թե էտ ա, որ կա։ Արդեն մոտ երկու տարի ֆեյսբուքը Հայաստանում կորցրել է իրական քաղաքական կամ տնտեսական լուրջ գործընթացի վրա ացդելու որևէ հնարավորություն : Ու տենց էլ պետք է լիներ: Սեփական ստատուսի 100 լայքից ուռած , հիմնականում տգիտության կամ ինքնասիրահարվածության հաշվին իրեն "էլիտա" հռչակածները ամեն ինչ արեցին, որ հարթակից դուրս մղվեն լուրջ քննարկումները, մասնագիտական կարծիքները, պրոցեսների վրա ազդեցություն ունեցողները։ Մարտնչող տգիտությունը պյուրոսյան հաղթանակ տարավ, մնալով միայնակ , իմպոտենտ և 100 լայքանոց կարգավիճակում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10213437668041526 ...

    Կարդալ ավելին
  • Ուղեցույց ռեյտինգայինով ընտրվելու ցանկություն ունեցող պռադվինուտի մարդկանց համար ա. Միշտ հիշեք, որ ձեր և դիմացի շենքի հարևանները ծախված ու տգետ պոռնիկներ ու բիդլոներ չեն: Մարդ են : Չարչարվում են, բզբզում են, ապրում են: Միգուցե Կաֆկայից կուրսի չեն, բայց մարդ են : բ. Առևտրի մի մասը կատարեք ձեր շենքի մոտակայքում գտնվող խանութներից, այնպես արեք, որ վաճառողները հիշեն ձեր դեմքը ու անունը, ժպտացեք իրենց, մեկ-մեկ տասը կամ քսան դրամ սդաչի մի վերցրեք:  գ. Եթե շենքում ունեք տաքսի քշոց հարևան, կամ մոտակայքում ունեք տաքսի սերվիս, մեկ-մեկ պատվիրեք իրենցից մեքենաներ, մեքենա նստելուց վարորդին մի արհամարեք, զրուցեք իր հետ: Նույնը վերաբերվում է վարսավիրանոցին, կաֆեին և այլ հանրային սպասարկման օբյեկտին: դ. Հարևանություն արեք: Մեկ-մեկ բակ իջեք, նստեք, մի-մի բաժակ գարեջուր կամ սւորճ խմեք, Նոր Տարուն գոնե բոլորին տեսնելուց շնորհավորեք: Եթե երեխաներ ունեք, այնպես արեք, որ իրենք մասնակից լինեն բակային բոլոր խաղերին, ընկերություն անեն բակի այլ երեխաների հետ, դուք էլ ծնողներին գոնե անունով ու դեմքով հիշեք: ե. Մանկապարտեզի ու դպրոցի աշխատողների հետ լավ , մարդկային հարաբերություններ ունեցեք: Ծնողական ժողովների ժամանակ ձեզ վերին արտի ցորեն արիստոկռատի պես մի պահեք: Ժողովների ավարտից հետո, ոտներդ կախ գցեք, մի տաս րոպե զրուցեք ուրիշների ծնողների հետ: Շատ բան կա գրելու: Բայց հիմնականաը կրկնում եմ, եթե ուզում ես ընտրվես, քո կողքիններից սկսի: Իրենք Մարդ են : Ու իրենց վերաբերվի որպես մարդու, իրենց բոլոր մինուսներով հանդերձ: Որ ընտրության գնալուց, գոնե իմանան քեզ դեմքով, անունով ու լավ, բարի հիշողությամբ : Հայ մարդը շատ դեպքերում խաթրով ա առաջնորդվում : Այնպես արա, որ այդ օրը խաթրը դու դառնաս: Ֆեյսբուքիդ լայքերին չխաբնվես, մի մասը ֆեյք ա, մի մասը դրսից ա, մի մասն էլ քո տարածքից չի : Տակի մնացածի վրա հույսդ մի դիր : Հա: Ու սկսի հիմա: Որ գոնե չորս տարուց մի բան կստացվի :Ճ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10212758259976749 ...

    Կարդալ ավելին
  • Մի անգամ արդեն գրել էի, բայց մի հատ էլ կգրեմ: ՕՐՕ դաշինքին բացարձակապես չի հուզում՝ քանի տոկոս են իրենք հավաքելու ընտրույթուններում: Նրանց նպատակը ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է: Արտասահմանյան կռիշ ունեն՝ ի դեմս Հանթսման-կրտսերի, Հեֆֆերնի և նաև Սիվիլիթասին կից մորմոն-ինտիլիգենտների բրիգադի՝ Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան և այլոք: Ներսի խիպիշը ապահովելու է Սամվել Բաբայանը և Սասնա ծռերի ազատության մեջ գտնվող ակտիվը, որն արդեն բացեիբաց իր աջակցությունն է ցուցաբերում Օհանյան և Կոին: Համացանցում օգտագործվելու է Սասնա ծռերի ժամանակ մեծ հաջողությամբ օգտագործված կատաղած և ագրեսիվ ֆեյքերի ռազմավարությունը՝ քֆուր, քյաֆար, ռեփորթ, բլոկ ձևերով: Հետևելով ներսի հայտնի գրանտածիծերի գերակտիվ պահվածքին Ջրառատի դեպքերի ժամանակ՝ պարզ է դառնում նաև՝ ում է աջակցում տարածաշրջանում ամենախոշոր տարածք ունեցող դեսպանատունը: Մեծ հավանականությամբ շուտով կլսենք նաև Վահան Շիրխանյանի աջակցության ձայնը: Մի քիչ անհասկանալի է այս ամեն ինչում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, բայց այստեղ տարբեր զարգացումներ կարող են լինել, ամեն դեպքում ԱԱԾ-ին խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել Րաֆֆիի անվտանգության ապահովմանը Դեռևս այսքանը: Հետո չասեք, թե չեմ ասել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10212570065912015 ...

    Կարդալ ավելին
  • Ի լրումն նեյտրալ գոտում բուրող հինգ դիակների կա ևս մեկ դիակ, որ հարևանները հասցրել են հանել։ Հետաքրքիր է, որ երկրորդ օր ա բոլոր ցանցերով ադրբեջանցիներին պարտադրում են ձայն չհանել մահացածների զինվորական կոչումների մասին։ Հինգ դիակներից երկուսը բրիգադի հետախուզության ղեկավարներն են, մնաց հասկանալ այդ խիստ գաղտնի պահվող վեցերրորդի կոչումը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10212395378864948 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն